ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 18:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 16


Հասարակությունը պետք է վստահ լինի, որ իր գնած եւ օգտագործած սննդամթերքն անվտանգ է, եւ որ տնտեսավարողն իր արտադրանքի անվտանգության ապահովմանը վերաբերվում է անհրաժեշտ բարեխղճությամբ։ 2010–ից գործող ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մանրակրկիտ փորձաքննության է ենթարկում հատկապես թիրախային շուկաները՝ վտանգավոր, ժամկետանց սննդամթերքի գոյությունը շուկայում բացառելու նպատակով։ Իրականացված աշխատանքների արդյունքներն արդեն իսկ նկատելի են. անբարեխիղճ տնտեսավարողներն անմիջապես հայտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում, եւ, նույնիսկ սեփական սխալներն ուղղելուց հետո, նրանց վարկանիշը, եւ, հետեւաբար, տնտեսական հաջողությունները ահռելի անկում են ունենում։
Այս տարի ծառայությունն իր աշխատանքներն իրականացնելու է՝ կիրառելով բոլորովին նոր գործիքակազմ, որը հնարավորություն կտա ավելի հստակ պատկերացնելու, թե ինչ է կատարվում սննդամթերքի շուկայում։ Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը երեկ ասուլիսում նշեց, որ սննդամթերքի անվտանգության մասին օրենքում նախատեսվում են փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան ծառայությանը դիտարկումներ անցկացնել իրացման տարբեր ցանցերում՝ վտանգավոր սննդամթերքի հայտնաբերման եւ այն շուկայից վերացնելու նպատակով։
«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, առաջին հերթին, հետապնդում է վտանգավոր սննդամթերքի առկայությունը շուկայում բացառելու նպատակ։ Մենք ապահովում եւ երաշխավորում ենք սննդամթերքի անվտանգությունը, այլ ոչ թե պատժում ենք տնտեսավարողին։ Վտանգավոր սննդամթերքի արտադրությունը, հայտնաբերման դեպքում, անմիջապես կասեցվում է, ինչը եւ մեր աշխատանքի հիմնական նպատակն է»,— ասաց Ա. Բախչագուլյանը։ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 499 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 16.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կարվեն, եւ նախագիծն էլ սահմանված կարգով կներկայացվի ԱԺ։ Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը։ Ինչպես երեկ կառավարության նիստում տեղեկացրեց կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, օրինակ, փոփոխություններից մեկի համաձայն, արգելվում է առանց գործող ԱՊՊԱ կտրոն կամ գործող (ներառյալ՝ գրանցվող ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման եւ հաշվառման պահին ուժի մեջ մտնող) ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու ավտոտրանսպորտային միջոցները հաշվառելը կամ վերահաշվառելը, բացառությամբ այն ավտոտրանսպորտային միջոցների, որոնք դրանց նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման պահին հաշվառվում են, սակայն հաշվառումից անմիջապես հետո հաշվառումից ժամանակավոր հանվում են։
Ըստ մեկ այլ փոփոխության էլ, ավտոմեքենայի օտարման պայմանագրով (ներառյալ՝ հետագայում ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացում կնքման ենթակա) ձեռք բերողի կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը իրավասու պետական մարմնի կողմից գրանցելու եւ հաշվառելու պահից, եթե դրանում ավելի ուշ ժամկետ սահմանված չէ։
ԱՊՊԱ—ի օրենքը կլրացվի մի հոդվածով, որ վերաբերում է տեղեկատվական համակարգի հիմամբ հայտնաբերված պարտադիր ապահովագրության պահանջի խախտման գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկություններին։ Ըստ այդմ, իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցը տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունն է՝ տվյալ ժամանակահատվածում ավտոմեքենայի վերաբերյալ գործող ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 599 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 16.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ներկա պահին, եթե չլինի Լեւոն Տեր—Պետրոսյանը, չի լինի նաեւ ՀԱԿ—ը»,–համաձայնելով նախկին վարչապետ Հ. Բագրատյանի այս տեսակետին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ով գնահատում է, որ ինչպես ընդդիմադիր դաշտի մեծագույն հատվածում, նաեւ ՀԱԿ—ում, ծավալվել է ոչ թե կոնսոլիդացիայի, այլ տարանջատման գործընթաց։ Իբրեւ վառ ապացույց, նա առաջ է քաշում վերջերս ՀԱԿ–ի նախկին անդամ 4 ուժերի կոնգրեսից դուրս գալու որոշումը, ինչպես նաեւ «Հանրապետություն» կուսակցության ՀԱԿ–ի համամասնական ցուցակում միայն ղեկավար Արամ Սարգսյանով ներկայացված լինելու որոշման մասին քայլը։
Սուրեն Սուրենյանցն առհասարակ կարծում է, որ գալիք խորհրդարանական ընտրությունները կարող են լուրջ ազդեցություն ունենալ կոնգրեսի միավորվածության վրա. «Գալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ քաղաքական դաշտի երեք ազդեցիկ ուժերը կտիրապետեն 100 պատգամավորական մանդատի։ Ընտրությունների արդյունքում առաջին զամբյուղում կլինեն ՀՀԿ—ն, ԲՀԿ—ն եւ ՀԱԿ—ը։ Խորհրդարանում ներկայացված կլինեն ՀՅԴ—ն եւ, եթե կայանա «Ազատ դեմոկրատներ»—«Ժառանգություն» դաշինքը, ապա նաեւ նրանք»։

Մեկ անձի դեպքում ի՜նչ բազմակարծություն...

Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանն առաջադրվելու է Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում։ Նա ներկայիս քաղաքական իրավիճակը բնորոշում է իբրեւ «տխուր»։
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա Տ. Կարապետյանը համարում է, որ այն երբեք միասնական չի եղել եւ չի էլ կարող լինել։ Նա նշեց, որ եթե Հայ ազգային կոնգրեսն անցնի խորհրդարան, ապա անցնելու է նվաստացած. «Հինգից յոթ պատգամավորները, որոնք կանցնեն, ոչինչ չեն կարող տալ։ Նրանց պայքարը նման չէ պայքարի, քանի որ այն վճռական չէ։ Այն կուսակցությունների միասնություն է, սակայն մեկ անձ է գլխավորում, ուստի չի կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 543 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 16.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հայաստանը գտնվում է տնտեսական եւ քաղաքական զարգացումների այնպիսի փուլում, որ ԵՄ—ն հնարավոր է համարում Հայաստանի հետ սկսել խոր եւ համապարփակ ազատ առեւտրի շուրջ բանակցությունները»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵՄ—ի հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների գործընթացին։
Նա նշեց, որ ՀՀ—ԵՄ միջեւ ասոցացման մասին համաձայնագրի ամենակարեւոր մասը կազմում է հենց այդ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը։ «Ամենակարեւոր իրադարձությունն այն է, որ Հայաստանը բարեփոխումների իրականացման արդյունքում հասել է այն մակարդակի, որ ԵՄ—ն պատրաստ է Հայաստանի հետ սկսել այդ բանակցությունները»,–ասաց Կ.Ճշմարիտյանը։
Կ. Ճշմարիտյանը, անդրադառնալով այդ համաձայնագրի տնտեսական մասին, նշեց, որ Հայաստանի համար ԵՄ—ն հանդիսանում է արտաքին առեւտրի առաջին գործընկերը, ինչպես նաեւ՝ Հայաստանի տնտեսությունում կարեւոր ներդնողներից մեկը։ Միեւնույն ժամանակ, ըստ նրա, Հայաստանի համար բացվում է ազատ առեւտրի հնարավորություն ԵՄ 500 միլիոնանոց մի շուկայում, որտեղ տարածքների միջեւ զարգացումը բավականին հավասարաչափ է, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ—ն կազմում է 30—40 հազար դոլար, ինչպես նաեւ ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ պահանջները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա։
Այսպիսով, ըստ Կ. Ճշմարիտյանի, սպառման մեծ շուկան կխթանի Հայաստանի տնտեսական զարգացումը ոչ միայն քանակական, այլ որակական առումով, քանի որ Եվրոպա կարող են առաքվել միայն որակյալ ապրանքներ, ինչը կխթանի նոր հզորությունների ու տեխնոլոգիաների ներմուծումն ու մրցակցությունը։ Նրա խոսքերով՝ կզարգանա նաեւ կրթական ոլորտը, քանի որ ձեռնարկություններին հարկավոր կլինեն որակավորում ունեցող աշխատակիցներ։ «Այսինքն՝ սա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 535 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 16.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարության երեկվա նիստում գործադիրը ազատ տնտեսական գոտու հետ կապված երկու հարց քննարկեց («ՀՀ»—ն ներկայումս անդրադառնում է Երեւանում կազմակերպվելիք առաջին ազատ տնտեսական գոտու խնդիրներին) եւ հաստատեց երկու կարգ։ Առաջինը վերաբերում է ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհան) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցմանը, իսկ երկրորդը՝ ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից հաշվետվությունների ներկայացմանը։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Ինչ է ենթադրում 1—ին կարգը։ Նախ ասենք, որ, ըստ էկոնոմիկայի նախարարության բացատրության, ազատ տնտեսական գոտում «Մեկ պատուհան» սկզբունքը իրականացվում է ազատ տնտեսական գոտում պետական ծառայությունների մատուցման միասնական ընդունարանի միջոցով։ Սա դառնում է ազատ տնտեսական գոտում գործող եւ հետագայում գործունեություն ծավալելու ակնկալիք ունեցող ՀՀ—ում գրանցված առեւտրային իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին եւ օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցչություններին պետական ծառայությունների մատուցման միջոց։ Միասնական ընդունարանը լիազոր մարմնի (նշյալ նախարարության) կառուցվածքային ստորաբաժանում է։ Միասնական ընդունարանի աշխատակիցները պետք է տեղեկատվություն տրամադրեն դիմումատուներին՝ պետական ծառայություններից օգտվելու առանձնահատկությունների եւ կարգի դեպքում։ Դիմումը պետք է լրացվի անձամբ դիմումատուի կողմից ձեռագիր կամ ընդունարանի աշխատակցի կողմից էլեկտրոնային, որը ներկայացվում է ստորագրության դիմումատուին։ Ընդունարանը ծառայությունները անվճար պետք է մատուցի։ Այս ծառայություններից օգտվողները ընդունարանի գործունեության վերաբերյալ բողոքների առկայության դեպքում 30 օրվա ընթացքում կարող են դիմել լիազոր մարմին։ Գրավոր բողոքները քննության են առնվում եւ դրանց մասին որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան բողո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 524 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 16.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելեն մարտի 14—16—ը տարածաշրջանային այց է կատարում Հարավային Կովկասի երկրներ։ Տարածաշրջանային խնդիրների, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայ—գերմանական հարաբերությունների մասին «Արմենպրեսի»  թղթակից Արմեն Ղազարյանը զրուցել է նախարար Վեսթերվելեի հետ։
–Պարո՛ն նախարար, տարածաշրջանային անվտանգության խնդիրները ժամանակակից աշխարհում էական նշանակություն ունեն։ Ինչպե՞ս եք գնահատում Հարավային Կովկասում առկա իրավիճակը եւ անվտանգության երաշխիքների ապահովմանն ուղղված ջանքերը։
–Հարավային Կովկասի չլուծված հակամարտությունները խոչընդոտում են ողջ տարածաշրջանի բարգավաճող եւ խաղաղ զարգացումը։ Ստատուս քվոն չի կարող տեւական իրավիճակ դառնալ։ Խաղաղ լուծման դիվիդենտները հսկայական կլինեին Հարավային Կովկասի բոլոր պետությունների համար։ Մենք այժմ կարիք ունենք փոխզիջումների, այլ ոչ առճակատման։ Պահանջվում են խիզախ քայլեր եւ փոխվստահության ձեւավորում։ Հարավային Կովկաս կատարելիք իմ այցի ընթացքում կցանկանայի հենց սա գովազդել։
–Հարավային Կովկասի կարեւորագույն հիմնախնդիրներից է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ինչպե՞ս եք տեսնում դրա լուծման հնարավորությունը եւ, ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ։
–Ամենավերին տեղում հակամարտության խաղաղ կարգավորումն է։ Այդ պատճառով Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, աջակցում է Ֆրանսիայի, ԱՄՆ—ի եւ Ռուսաստանի համանախագահներին իրենց միջնորդական ջանքերում։ Միաժամանակ մենք հաջողությամբ աշխատել ենք ի նպաստ Եվրամիության առավել ակտիվ դերակատարության։ ԵՄ արտաքին քաղաքականության խորհրդի՝ փետրվարի վերջին արած եզրակացությունները եւ Եվրամիության՝ Հարավային Կովկասի նորանշանակ հատուկ հանձնակատարի մանդատը լավ հիմք կարող են ծառայել այդ հարցում։ ԵՄ առավել ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 515 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 16.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024