Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 07
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցի վերաբերյալ
մեկնաբանություններ են արել մի շարք քաղաքագետներ եւ քաղաքական գործիչներ։ Հայաստանի
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բրուսելյան այցը քաղաքագետ
Ալեքսանդր Մարկարովը դրական է գնահատում։ Քաղաքագետը նշել է, որ
հանդիպումների բովանդակությունը, ինչպես նաեւ այն, թե ինչ պաշտոնական
անձանց հետ են անցկացվել դրանք, ցույց են տալիս, որ Հայաստանը միջազգային
եւ եվրոպական քաղաքականության մեջ այսօր դիտվում է որպես հուսալի գործընկեր
տարածաշրջանում, որը կատարում է իր վրա դրված խնդիրներն ու
պարտականությունները։ «Եվրոպականացման քաղաքականությունը, որը Հայաստանը
վերջին տարիներին իրականացնում է որոշակի հաջողությամբ, իր դրական
արձագանքն է գտնում եվրոպական կառույցների կողմից, եւ դրա ապացույցը
խորացվող համագործակցությունն է տարբեր ուղղություններով»,– ասել է
Մարկարովը։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանի կարծիքով,
Հայաստանը բազմիցս ապացուցել է իր հավատարմությունը եվրոպական արժեքներին,
եւ պատահական չէ, որ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները բարձր գնահատականի
արժանացրին վերջին տարիներին երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Մասնավորապես,
ի ամփոփումն ՀՀ նախագահի հետ ունեցած քննարկումների, Եվրահանձնաժողովի
նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն նշել է. «Նախագահին ուղղված իմ ուղերձը
այսօր շատ պարզ է. մենք լիովին աջակցում ենք նախագահի ձեռնարկած
բարեփոխումներին ու արդիականացման օրակարգին եւ նախկինի պես հավատարիմ ենք
Հայաստանի հետ համագործակցության խորացմանը»։ «Մենք գիտակցում ենք
երկրում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը ու կարեւորում
առավել խոր ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը»,–ասել է
պատգամավորը՝ հավելելով, որ երկրում իրականացվող բարեփոխումներն ուղղված են
ի շահ ժողովրդի, ի շահ քաղաքացու։ Վերջինիս հետ համամիտ է ԱԺ մեկ այլ
պատգամավոր՝ Սուքիաս Ավետիսյանը
...
Կարդալ շարունակությունը »
|
Աշխատանքային
այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը
հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ։
Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահը եւ Եվրոպական
խորհրդարանի նախագահը զանգվածային լրատվամիջոցների առջեւ հանդես են եկել
համատեղ հայտարարությամբ։ «Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք, Ուրախ եմ պարոն Շուլցին իր նոր պաշտոնում հանդիպելու եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար։ Կցանկանայի
մեկ անգամ եւս շնորհավորել Ձեզ Եվրոպական խորհրդարանի նախագահ ընտրվելու
կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում
նոր հաջողություններ կգրանցվեն ԵՄ—ի հետ մեր հարաբերություններում թե՛
խորհրդարանական, եւ թե՛ գործադիր մակարդակներում։ Մենք կարեւորում ենք
Եվրոպական խորհրդարանի դերակատարությունը Հայաստան—ԵՄ խորացող
համագործակցության համատեքստում։ Դինամիկ զարգացում են ապրում Հայաստան—ԵՄ
միջխորհրդարանական կապերը, ինչպես երկկողմ՝ Հայաստանի Ազգային ժողովի եւ
Եվրախորհրդարանի միջեւ, այնպես էլ բազմակողմ՝ Արեւելյան գործընկերության
Խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի ձեւաչափերում։ Բոլորովին վերջերս՝
փետրվարի 22—23—ին, Երեւանում տեղի ունեցավ Եվրանեսթ Խորհրդարանական
վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական
հասարակության հարցերով ենթակոմիտեի նիստը, որը այս կառույցի առաջին
հանդիպումն էր գործընկեր երկրում։ Հավատացած ենք, որ Եվրանեսթը կլինի այն
հարթակը, որի շրջանակներում կարող են լավ հնարավորություններ ստեղծվել
ինչպես երկկողմ միջխորհրդարանական կապերի, այնպես էլ եվրոպական
պառլամենտարիզմի լավագույն փորձի փոխանակման համար։ Ուրախ էինք նաեւ նույն
ժամանակահատվածում մեզ մոտ հյուրընկալել Եվրոպական խորհրդարանի արտաքին
հարաբերությո
...
Կարդալ շարունակությունը »
|
Աշխատանքային
այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Սերժ Սարգսյանը մարտի 6-ի
երեկոյան հյուրընկալվել է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում, որտեղ հանդես է
եկել ելույթով, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին: Այս մասին
տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահն անդրադարձել է անկախությունից ի վեր եվրոպական զարգացման ուղին
ընտրած ՀՀ եվրամերձեցման քաղաքականության իրագործման ուղղությամբ
եվրոպական կառույցների հետ համագործակցությամբ մեր երկրում իրականացված
աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին: Հայ ժողովրդի այդ ընտրությունը
համարելով միանգամայն բնական՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում նաև փոքրիկ
պատմական անդրադարձ է կատարել՝ նշելով, որ հայ ժողովուրդն աստիճանաբար
վերգտնում է իր ժողովրդավարական ավանդույթները, որոնց արմատները դարերի
խորքում են:
Հանրապետության ղեկավարը հիշել է դեռևս Օսմանյան կայսրության
տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում 1860թ. ընդունված «Որոգայթ
փառաց» կոչվող Ազգային սահմանադրությունը, որը մի քանի տարի անց եվրոպական
պետությունների ճնշման տակ ստիպված էր հաստատել նաև սուլթանը:
Այն նախատեսում էր արևմտահայերի ներկայացուցչական մարմինների ձևավորում
համընդհանուր և գաղտնի քվեարկությամբ: Ավելորդ համարելով նշել, որ օսմանյան
իշխանությունները երկար չհանդուրժեցին հայերի կողմից առաջադիմության այս
բռնկումը և առաջին իսկ առիթի պարագայում դադարեցրին դրա գործունեությունը՝
նախագահ Սարգսյանը հիշեցրել է, թե ինչով ավարտվեց հայ առաջադիմականության և
օսմանյան դժնդակ իրականության բախումը, որը հայտնի է համաշխարհային
պատմությանը ծանոթ յուրաքանչյուր անձնավորության:
Եվրամերձեցման քաղաքականությունը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, Հայաստանի
համար ոչ միայն ներքին բարեփոխումների, այլև արտաքին քաղաք
...
Կարդալ շարունակությունը »
|
Հարգելի համաքաղաքացիներ` գարնանային այս գեղեցիկ օրը միջազգային հանրությունը նշում է որպես կանանց իրավունքների պաշտպանության օր: Մարտի 8-ը մեզանում տարիների ընթացքում դարձավ այն գեղեցիկ և ցանկալի տոներից մեկը որին սպասում ենք յուրատեսակ սպասումով ու հուզմունքով: Այս օրը մեկ անgամ ևս առիթ է տալիս մեծարելու կանանց և մայրերին, արտահայտել նրանց հանդեպ մեր տածած սերն ու հարգանքը, հիշելով նրանց վաստակը ընտանիքի պահպանման, երեխաների դաստիարակման, հասարակական գործունեության և աշխատանքի տարբեր բնագավառներում: Հայ իրականության մեջ կինը պաշտվել ու մեծարվել է ըստ պատշաճի: Նրա կերպարը սրբացվել է ու հանդիսացել ներշնչանքի և արարման աղբյուր: Ընտանեկան արժեքների կրողը և սերունդներին փոխանցողը հայ մայրն էր, որը լինելով ընտանիքի սյունը` վառ պահեց հայ օջախի ճրագը, բարոյական վեհ հատկանիշների շնորհիվ ազգապահպան ջահ ու կենսատու տաճար հանդիսացավ, անաղարտ պահելով մայրենին, հայրենի մշակույթը, սովորույթյուններն ու ծեսերը: Հայրենասիրություն, աշխատասիրություն, հոգևոր հարստություն և բարոյական բարձր հատկանիշներ. ահա ոչ այն ամենը, ինչը մենք տեսնում ենք հայ կանանց և մայրերի մեջ: Հարգելի կանայք. քաղաքապետարանի աշխատակազմի անունից շնորհավորում ենք համայնքի բոլոր կանանց և մայրերին մարտի 8-ի կապակցությամբ, ցանկանում ենք Ձեզ առողջություն, երջանկություն և կապույտ երկինք: Թող միշտ գարուն լինի Ձեր սրտերում և անափ գեղեցկություն` Ձեր այնքան փխրուն հոգիներում: Ռոբերտ Գրիգորյան Մեծամորի քաղաքապետ
|
ՄԱԿ—ում
ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի՝ այդ կազմակերպության
գլխավոր քարտուղարին ուղղված խնդրանքով որպես Գլխավոր ասամբլեայի եւ
անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ է տարածվել Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Խոջալուի
բնակավայրում 1992թ. տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, հայտնում են ԱԳՆ
մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ Դեսպան Նազարյանը նշում է, որ
ադրբեջանական կողմը նշված դեպքերի կապակցությամբ բազմիցս կեղծ
հայտարարություններ է արել, ու հիշեցնում, որ միջազգային հանրությունը, այդ
թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւ բազմաթիվ միջազգային
իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել ազատ արձակել ադրբեջանական
այն լրագրողներին եւ իրավապաշտպաններին, ովքեր հարցականի տակ են դրել
Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի իշխանությունների վարկածը։ ՄԱԿ—ում
տարածված ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ ներկայացվում են այդ ժամանակահատվածի
մարտական գործողությունների մանրամասներն ու նշվում է, որ «…Ղարաբաղյան
հիմնախնդրի համատեքստում «Խոջալուի» թեման շարունակում է մնալ
ադրբեջանցիների ներքին եւ արտաքին տեղեկատվական, ավելի ճիշտ,
ապատեղեկատվական քաղաքականության անկյունաքարերից մեկը։ Այնինչ Խոջալուի
իրադարձությունների շուրջ ադրբեջանական որոշ բարձրաստիճան պաշտոնյաների,
իրավապաշտպանների, լրագրողների եւ հենց Խոջալուի բնակիչների կողմից արված
արտահայտություններն ու գնահատականներն ամբողջովին հերքում են Բաքվի ստահոդ
վարկածները»։ Հայտարարությունում նաեւ նշվում է, որ «բոլոր փաստերը
միանշանակ վկայում են այն մասին, որ Խոջալուի խաղաղ բնակիչների մահվան
հարցում մեղավորը ադրբեջանական կողմն է, որը հրեշավոր հանցանք է գործել
սեփական ժողովրդի հանդեպ՝ քաղաքական ինտրիգների պատճառով եւ հանուն
իշխանական պայքարի։ …Կանոնավոր կերպով խաղարկելով «Խոջալու» խաղաքարտը՝
պաշտոնական Բաքուն փորձում է միջա
...
Կարդալ շարունակությունը »
|
Աշխատանքային
այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ
օրը երեկոյան հանդիպում է ունեցել Բելգիայի հայկական կազմակերպությունների
ներկայացուցիչների հետ։ Նախագահը կարեւորել է հայ համայնքի հետ
հանդիպումները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության համար սփյուռքի
անփոխարինելի դերն ու նշանակությունը։ «Շնորհակալ եմ, որ դուք ապացուցում
եք, որ կարելի է լինել բելգիացի եւ պահպանել, զարգացնել հայկական
ինքնությունը»,–Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն
ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանրապետության ղեկավարի խոսքով,
յուրաքանչյուր երկրում հայկական համայնքը յուրօրինակ կամուրջ է տվյալ երկրի
եւ հայրենիքի միջեւ, եւ իր ցանկությունն է, որ այդ կամուրջը լինի ամուր ու
անսասան։ «Անկեղծորեն ցանկանում եմ, որ ձեր զավակներն ու նրանց
սերունդները պահպանեն հայկական ինքնությունը՝ իրենց նպաստը բերելով
հայ—բելգիական բարեկամության ու համագործակցության ամրապնդմանը։ Ասածս
ճշմարիտ է յուրաքանչյուրիդ համար առանձին—առանձին եւ բոլորիս համար միասին։
Մենք ուժեղ ենք մեր վառ անհատականություններով, բայց առավել ուժեղ ենք մեր
միասնությամբ»,–հանդիպման մասնակիցներին ասել է Սերժ Սարգսյանը։ Նախագահն
իր ներածական խոսքում այնուհետեւ նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ
հարց ու պատասխանի ժամանակ հանգամանորեն անդրադարձել է Բելգիայի,
Եվրոպական միության եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մեր երկրի
հարաբերություններին ու զարգացման հեռանկարին, Հայաստան–սփյուռք
հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական ու արտաքին
քաղաքականության օրակարգային հարցերին, տարածաշրջանի մարտահրավերներին, ԼՂ
հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին,
Հայաստան—Թուրքիա հարաբերություններին եւ մի շարք այլ հարցերի։ Նա
...
Կարդալ շարունակությունը »
|
«Ազատ
եւ արդար ընտրությունների համար պատասխանատու է ամբողջ հասարակությունը,
այլ ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»,–երեկ ասուլիսի ժամանակ
հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը։ Ըստ բանախոսի՝
ընտրական գործընթացի թափանցիկությունը կախված է նրանից, թե որքանով են
զգում իրենց պատասխանատվությունը հասարակությունը եւ քաղաքական ուժերը։ «Կարծում
եմ, քվեաթերթիկն իշխանությունը չի գցում արկղի մեջ, այլ՝
քաղաքացին»,–շեշտեց նա։ Ընտրությունների թափանցիկությանը պետք է հետեւի
յուրաքանչյուր ոք։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետական մարմին
է, որը կարգավորում, կառավարում եւ անցկացնում է ընտրություն, ինքը
պատասխանատու է այդքանով։ Բայց ընտրություների իրական պատասխանատուն
քաղաքակամն ուժերն են։ Ովքե՞ր են ձեւավորում հանձնաժողովները՝ քաղաքական
ուժերը»,–ասաց նա։ Ըստ բանախոսի՝ Ռուսաստանում տեղի ունեցած
խորհրդարանական եւ նախագահական վերջին ընտրությունները ցույց են տալիս, որ
ընտրություններից դժգոհելու սկզբունքը գործում է նաեւ Հայաստանում։ «Մեզ
մոտ էլ արդեն իսկ հայտարարում են, որ եթե չվերանայվի մեծամասնական
ընտրակարգը, ապա ընտրությունները անարդար են։ Եկեք բոլորս լծվենք արդար
ընտրությունների անցկացմանը»,–ասաց պատգամավորը։ Պատասխանելով հարցին,
թե ինչպիսի՞ խորհրդարան կուզենար տեսնել՝ Հակոբ Հակոբյանն ասաց. «Ապագա
խորհրդարանը կուզենայի այնպիսին լիներ, որ ժողովուրդը դժգոհ լիներ իր
պատգամավորից եւ հասկացներ իր պատգամավորին, որ դժգոհ է նրանից, քանի որ
վերջինս չի կատարել իր խոստումները։ Սա զարգացման հիմք է։ Հետեւեք ձեր
պատգամավորի խոստումներին»։ Միաժամանակ բանախոսը մտահոգություն հայտնեց, որ այսօրվա քաղաքացին դեռ խուսափում է պայքարի պատասխանատվությունից։ «Այն քաղաքացին, որն իր անձի համար խուսափում է պայքարի պատասխանատվությունից, չի կարող լավ ապրել»,–եզրափակեց ՀՀԿ—ական պատգամավորը։ Խոսելով
ՀՀԿ նախընտրական ծրագիրը կազմելու
...
Կարդալ շարունակությունը »
|
Վերջերս
Բուդապեշտում ՄԱԿ–ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հետ
կնքվել է առաջնահերթությունների ծրագրային մի շրջանակ 2012–2015թթ. համար,
որին մասնակից է նաեւ Հայաստանը։ Ի դեպ, մեր հանրապետությունը առաջիններից
մեկն է, որ ՄԱԿ–ի հետ ստորագրել է այդպիսի փաստաթուղթ, որի շրջանակում
կիրականացվեն առաջնային նշանակության մի շարք ծրագրեր։ Այս մասին երեկ
հրավիրված մամուլի ասուլիսում, խոսելով ոլորտում ՀՀ–ի միջազգային
համագործակցության ծրագրերի շուրջ, տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության
փոխնախարար Արմեն Պողոսյանը։ Այս փաստաթուղթը միակը չէ։ Անցյալ
տարիներին եւ այսօր էլ նախարարությունը ՄԱԿ–ի հետ իրականացրել եւ
իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք ունեն ինչպես երկարատեւ
գործունեություն, այնպես էլ ուսումնասիրական բնույթ։ Գյուղատնտեսության
ոլորտում ՀՀ–ն համագործակցում է նաեւ ԵՄ հետ։ Այս կազմակերպության հետ
համագործակցությունը միտված է խոր եւ համապարփակ առեւտրի գոտու
բանակցությունների նախապատրաստմանը։ Հաջորդը, որի վերաբերյալ պայմանագիրը
ստորագրվել է օրերս Բրյուսելում, կենդանական ծագման սննդամթերքի եւ կերի
վերահսկման կարողությունների հզորացման ծրագիրն է։ Սա երկու տարվա փորձի
փոխանակման ծրագիր է, որը կհզորացնի Հայաստանում հիմնականում առկա
ռեսուրսների գործոնը։ Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող եւս մի
ծրագիր կա, որը իրականացվում է ՄԱԿ–ի պարենի եւ գյուղատնտեսության
կազմակերպության միջոցով։ Դա պարենային ապահովության տեղեկատվական
համակարգի հիման վրա որոշումների կայացման բարելավման ծրագիրն է։ «Ծրագիրն
առաջին հայացքից թվում է անորոշ, բայց բավականին լուրջ խնդիրներ է լուծել
մինչեւ օրս։ Այն սկսվել է մեկ տարի առաջ։ Ծրագիրն աշխատում է եւս երկու
կառույցների հետ՝ ազգային վիճակագրական ծառայություն եւ «Հայհիդրոմետ»։
Արդյունքում ունենք բա
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ
Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի
շրջանակներում երեկ հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ
Ժոզե Մանուել Բառոզուի հետ։ Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության
նախագահը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահը զանգվածային լրատվամիջոցների
առջեւ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Կարեւորելով
խաղաղության էական նշանակությունը ՀՀ–ԵՄ համատեղ նպատակների իրականացման
հարցում, Ժ. Բառոզուն նշել է. «Այս համատեքստում ես վերահաստատեցի Լեռնային
Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարեւորությունը։ Եվրոպական
միությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ պատրաստ է
տրամադրել լայն աջակցություն վստահության կառուցման միջոցներին, եթե
կողմերը դա ցանկանան»։ Եվրոպական Հանձնաժողովի նախագահը համոզմունք է
հայտնել, որ երկու կողմերի կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի գտնել
Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը։ «Բարեփոխումների օրակարգին
զուգահեռ, կարծում եմ՝ունենք նաեւ խաղաղության օրակարգի կարիք»,–ընդգծել է
Բառոզուն։
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ հանդիպման ավարտինՊարո՛ն
նախագահ, ուրախ եմ կրկին Ձեզ հանդիպելու եւ Հայաստան—ԵՄ օրակարգում առկա
հարցերը քննարկելու հնարավորության համար։ Մեր նախորդ հանդիպումից ի վեր մի
շարք կարեւոր զարգացումներ են տեղի ունեցել, որոնք նոր հանգրվանի են
հասցրել Հայաստան—ԵՄ հարաբերությունները, եւ մենք մեծապես գնահատում ենք
Եվրոպական հանձնաժողովի եւ անձամբ պարոն Բառոզուի ավանդը մեր
համագործակցության խորացման գործում։ Միանգամից պետք է նշեմ, որ մեր
օրակարգում գտնվող բոլոր հարցերի շուրջ մ
...
Կարդալ շարունակությունը »
|
Բրյուսելում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ։ Վերահաստատելով
ԵՄ աջակցությունը Մադրիդյան սկզբունքներին, Հ. Ռոմպոյը կարեւորել է ԼՂ
հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը։ «Շփման գծում
լարվածությունը մտահոգություն է հարուցում ԵՄ—ում, ուստի անհրաժեշտ է
քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ լարվածությունից
խուսափելու համար»,– ընդծել է Եվրոպական խորհրդի նախագահը։ Նախագահ Սերժ
Սարգսյանն ասել է. «Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ, եւ կրկին իմ
ուրախությունն եմ հայտնում այսօրվա հանդիպման հետ կապված։ Կցանկանայի մեկ
անգամ եւս հրապարակայնորեն շնորհավորել Ձեզ Եվրոպական միության խորհրդի
նախագահ վերընտրվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ Ձեր
պաշտոնավարության ընթացքում նոր հաջողություններ կգրանցվեն ԵՄ խորհրդի հետ
մեր հարաբերություններում։ Այսօրվա մեր քննարկումների օրակարգը բավականին հագեցած էր, ինչը խոսում է մեր դինամիկ հարաբերությունների մասին։ Պարոն
Վան Ռոմպոյի հետ մենք այսօր անդրադարձանք Հայաստան—ԵՄ համագործակցության
հարցերին եւ քննարկեցինք մեր հետագա անելիքները։ Կարեւորեցինք Հայաստանի եւ
Եվրոպական միության հարաբերություններում ներկայումս առկա բավականին լավ
զարգացումները եւ վերահաստատեցինք մեր նպատակադրվածությունը շարունակաբար
խորացնել մեր համագործակցությունն ամենատարբեր բնագավառներում՝
տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու
իրավունքների, օրենքի գերակայության եւ հասարակական կյանքի բոլոր
բնագավառներում բարեփոխումների իրականացման համար։ Մենք նաեւ
քննարկեցինք Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան լայնածավալ
բարեփոխումների իրականացման ընթացքը։ Եվ վերահաստատեցինք, որ
բարեփոխումները կազմում են ԵՄ հետ մեր
...
Կարդալ շարունակությունը »
|
Աշխատանքային
այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ
հանդիպում է ունեցել ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ։ Հանդիպման ավարտին Հայաստանի նախագահը եւ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է նաեւ Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան 28+1 ձեւաչափով նիստին։ Սերժ
Սարգսյանը ծավալուն ելույթ է ունեցել, որում անդրադարձել է Հայաստանի
Հանրապետություն—ՆԱՏՕ հարաբերություններին, տարածաշրջանային
զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանի
առջեւ ծառացած մարտահրավերներին։ Հանրապետության ղեկավարը խոսել է
Հայաստանում իրականացվող բարեփոխումների եւ դրանց արդյունքների մասին։ Սերժ
Սարգսյանի ելույթին արձագանքել են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ—ի, Գերմանիայի,
Ֆրանսիայի եւ ՆԱՏՕ—ի անդամ տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ,
ովքեր բարձր են գնահատել ՀՀ—ՆԱՏՕ հարաբերությունների դինամիկան,
Հայաստանում իրականացվող քաղաքականության արդյունքներն ու այն
հանձնառությունները, որոնք մեր երկիրն ստանձնել ու հաջողությամբ է
իրականացնում՝ որպես գործընկեր երկիր։ Քննարկվել է նաեւ ԼՂ
հակամարտության կարգավորման հեռանկարը, որտեղ ուժի եւ դրա սպառնալիքի
չկիրառման, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության
սկզբունքների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացը
համարվել է որպես այլընտրանք չունեցող։ Նախագահ Սարգսյանը պատասխանել է մասնակիցների հարցերին, շնորհակալություն հայտնել գնահատանքի եւ քաջալերանքի խոսքերի համար։
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ավարտին
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|