ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 12.10.2024, 03:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 26
Հարցազրույց գրող, հրապարակախոս, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի հետ:
Տիկին Ալվարդ, ինչպե՞ս է Ձեր առողջությունը / Ալվարդ Պետրոսյանի ոտքը վնասվել էր-խմբ./ :
-Շնորհակալություն, շատ փայլուն չի:
Ձեր հրապարակային խոսքի ու մեկնաբանությունների բացը կարծես թե զգացվում է հանրային կյանքում: Նախընտրական բուռն շրջանում ենք ապրում, տարբեր մտավորականներ հայտնվել են տարբեր կուսակցությունների նախընտրական ցուցակներում, որպես այդ ճանապարհով անցած մարդ` Ձեր գնահատականը:
-Որ ասեմ` շատ զարմացած եմ, չէ՛: Պատեհապաշտների նույն տոկոսը պահպանվել է, կարող է անունները փոխվել են, տեսակը չի փոխվել: Երկրորդ` ես չգիտեմ` ինչ նկատի ունեք, երբ որ ասում եք մտավորական: Ես մեր սերնդի մտավորականության` քաղաքականությամբ զբաղվելը համարում եմ իրավիճակային, այսինքն` 88 թիվը / նկատի ունի ղարաբաղյան շարժումը-խմբ./, ազգային զարթոնքը այնպես հախուռն մեր կյանք մտավ, որ նորմալ մարդը չէր կարող անտարբեր լինել, և ով որ մի քիչ հակում ուներ հրապարակային գործի, ակամա դարձավ քաղաքական գործիչ: Ես դրանցից մեկն եմ:
Իսկ այսօր իրավիճակային այդ պահանջը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 550 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության փոքրիկ քաղաքներից մեկում, որի անվանն ու այնտեղ կատարվող այլ գործընթացներին դեռ կանդրադառնանք, ունի ընդամենը մեկ ընտրատեղամաս, որտեղ գրանցված են 5 թեկնածու:
Ասել, թե քաղաքը հանդարտ է, կամ անտարբեր , Ճիշտ չի լինի, տարբեր ուժեր որոշակի պատրաստություններ են տեսնում, իսկ մարդիկ…
Ամենահետաքրքիրը հենց նրանց`ընտրողների վիճակն է. մարդիկ, ոչ ավել, ոչ պակաս անհամբեր սպասում են ընտրակաշառքի: Որևէ մեկը չի թաքցնում, որ ակնկալում է կոնկրետ գումար, ավելին` բազմապատկելով ընտանիքի անդամների թվով, արդեն հաշվարկել ու որոշել են, թե ինչի վրա պիտի ծախսեն:
Այստեղ ԲՀԿ-Նն ու ՀՀԿ-ն առայժմ խաղաղ են: ՀԱԿ-ի մասին համարյա չեն խոսում:
Իսկ այ ՕԵԿ-ն արդեն որոշակի քայլեր է կատարել. «Օրինաց երկիրը» բնակիչներին մարտի 8-ի կապակցությամբ էժանագին օծանելիք ու մուրաբա է բաժանել: Ասում են նույնիսկ, որ պահածոյի ժամկետն անցած է եղել, ու Արթուր Բաղդասարյանը, որը ըստ լուրերի, պահածոների գործարանի սեփականատեր է, իր պահեստը թեթևացրել է, իր ընտրողների բերանը քացրացնելու ազնիվ մղումով: Բնակիչները ինֆորմացիա ունեին, որ ՕԵԿ-ը հեռախոս է բաժանելու, նրանք հույս ունեին, որ դա կլինի ապրիլի 7-ի կապակցությամբ ու անհամբեր սպասում էին:
Օեկ-ը նաև մարդկանց հորդորում է համակիրներ բերել և գրանցել կուսակցության օգտին` խոստանալով 20 ձայնի դեպքում, 30 հազար դրամ տալ:
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 489 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու՝ ՀՀ իշխանությունների խոստումների չի հավատում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Եվրամիությունը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը։
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմության միասնական հաղթանակը Վահան Հովհաննիսյանը հավանական է համարում։ Ըստ նրա՝ արդար ընտրություններ անցկացելու հույսը ոչ թե պետք է դնել դրսի ճնշումների վրա, կամ կոալիցիոն տարաձայնությունների, ինչպես ոմանք են ակնկալում, այլ հասարակության արդար ընտրության պահանջի վրա:
«Դրսի ճնշումները երբեք ձրի չեն լինում: Կարող է ինչ-որ տեղ ձևական արտաքին դրսևորումներ հանդես գան, բայց դրա համար անպայաման գին է վճարվելու, որը կարող է և մեր հասարակությանը դուր չգալ»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
«Հայաստանը եվրոպացի բարեկամներ» կազմակերպության միջամտությունը Հայաստանի ներքին հարցերին Հայ հեղափոխական ժառանգություն կուսակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն անընդունելի է համարում:
«Ես այդ կազամկերպությանը լավ եմ ճանաչում, երիտասարդ մարդկանց կողմից ստեղծված, երիտասարդների հովանավորող, կարճ պատմություն ունի։ Սակայն նկատելի ներդրում ունի Հայաստանի շահերը ԵՄ–ում ներկայացնելու համար»,- ասաց նա և նկատեց, որ նրանց գնահատակններն արդարացված չեն:
Նրանց ներկայացրած արդյուքնները ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 523 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՅԴ-ն հրապարակել է կուսակցության առաջիկա 5 տարիների հռչակագիրը

Հայ Հեղափոխական Դաշնակցության հրապարակած հռչակագրի համաձայն` կուսակցության քաղաքականությունն առաջիկա 5 տարիներին հիմնված է լինելու 4 հիմնական առաջնահերթությունների վրա` սոցիալական, տնտեսական քաղաքականություն, ժողովրդավարություն եւ ազգային խնդիրներ: Սոցիալական ոլորտում նախատեսվում է աղքատության կրճատում` 10 անգամ, միջին խավի ձեւավորում, որն իր հերթին երաշխավորելու է բարեկեցիկ կյանք:

Հռչակագրվում նշվում է. ” Աղքատության շեմ կհամարվի կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը, կերաշխավորվի յուրաքանչյուր քաղաքացու` դրանից ոչ ցածր եկամուտ ունենալու իրավունքը: Մարդավայել կենսաթոշակ կտրվի յուրաքանչյուր թոշակառուի, արժանապատիվ վարձատրություն կսահմանվի բոլոր աշխատողների համար (ներկա ցուցանիշներով միջին կենսաթոշակը կլինի` 63.000 դրամ (այժմ` 31.255 դրամ է), նվազագույն ժամային աշխատավարձը կլինի 400 դրամից ոչ պակաս (այժմ` 196 դրամ է), կկրկնապատկվի ՀՆԱ-ն, կեռապատկվի պետական բյուջեն, կստեղծվի շուրջ 200 հազար նոր աշխատատեղ, յուրաքանչյուր աշխատունակ մարդու կտրվի աշխատանքի հնարավորություն”:

Հռչակագրում կա խոստում` յուրաքանչյուրին հասանելի դարձնել որակյալ առողջապահությունը, կարիքավոր ընտանիքներին ապահովել սոցիալական բնակարանով, զսպել գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման եւ խմելու ջրի սակագները: Երկրորդ գերակայությունը տնտեսությունն է` այն կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 435 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անդրանիկ Մարգարյան՝ իր գործի ու երկրի նվիրյալը (տեսանյութ)
2007թ.-ի մարտի 25-ին կյանքից հեռացավ ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանը: Սակայն նրա մահից հինգ տարի անց էլ մեծ է կորստի ցավը: Անդրանիկ Մարգարյանը մեծ քաղաքական գործիչ էր, մտավորական: Ընկերները նրան «իսկական հայ» էին անվանում: Անդրանիկ Մարգարյանի մասին խոսում էին որպես լավ ընկերոջ, ազգային ու պետական մեծ գործչի, շփվելու մեծ մշակույթ ունեցող մարդու մասին: Մարդ, ով ցանկացած շահ ստորադաս էր համարում ազգի ու պետության շահերից:
Անդրանիկ Մարգարյանը հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965-ից։ 1968-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973-ից` ԱՄԿ խորհրդի անդամ։ 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության` խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով։
1992թ. անկախ Հայաստանում դառնում է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն է 1993-ից մինչև իր մահը։ 1993-1997 և 1998-2005թթ.`ՀՀԿ խորհրդի նախագահ։ 1997-98-ին եղել է ՀՀԿ նախագահ, 2005-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998-ից Երկրապահ կամավորական միության անդամ էր, այնուհետև` ԵԿՄ վարչության անդամ։
1972-74-ին աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում որպես գիտաշխատող, ավագ ինժեներ, 1977-78-ին` Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում որպես գլխավոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 549 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի կարծիքով, նոր ձեւավորվելքի խորհրդարանը պետք է նոր փոփոխություն կատարի "Ընտրական օրենսգրքում"։
Փոփոխությամբ նաեւ հայրենքից դուրս գտնող մեր քաղաքացիները՝ երկքաղաքացիները, պետք է մասնակից դառնան իշխանությունների ձեւավորման գործում։ Քաղաքական գործիչը վստահ է` ընտրելու նրանց հնարավորության արգելափակումը ձեռնտու է իշխանություններին։ Այս պարագայում, ըստ նրա, երկխաղաքացիության ինստիտուտն ինքնանպատակ է դառնում։ Նա հավաստիացրեց, որ գալիք խորհրդարանում ՀՅԴ-ն հանդես է գալու "Ընտրական օրենսգրքում" համապատասխան փոփոխության նախաձեռնությամբ:
Վահան Հովհաննիսյանը նաեւ մտահոգություն հայտնեց այն փաստի առնչությամբ, որ փոքր քաղաքական ուժերի առաջնորդներն ընդգրկվում են ավելի հզորների ցուցակներում։ Ընտրություններին պակաս թվով քաղաքական ուժերի մասնակցությունը ամենեւին չի խոսում քաղաքական դաշտի բարելավման մասին, հատկապես այն դեպքում, երբ այդ միաձուլումները գաղափարական հենքի վրա չեն։
"Մարդիկ սիրում են ունենալ իրենց փոքր կուսակցությունը՝ բարեկամներով համալրված, եւ երբ այդ միավորումը չի մասնակցում ընտրություներին, հիասթափվում է նաեւ ընտրողը, իսկ սա նույնպես ձեռնտու է իշխանություններին",- ասաց Վահան Հովհաննիսյանը։
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 448 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

"Ժառանգություն" կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի 7-րդ ընտրատարծքից հանել է իր թեկնածությունը։ 
Այստեղ նա մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր՝ մրցակից դառնալով գործարար Սամվել Ալեքսանյանին եւ ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանին։ Փաստը հատկապես անհանգստացրել էր վերջինիս ճամբարին, ովքեր հայտարարել էին, թե Հովհաննիսյանը պառակտում է ընդդիմությունը։
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024