Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 29
ՀՀ
արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն
ապահովող ծառայությունը եվրոպական եւ միջազգային փորձին ծանոթանալու
նպատակով Հայաստան է հրավիրել փորձագետների, ովքեր մարտի 26—29—ը
կանցկացնեն կլոր—սեղան քննարկումներ եւ հանդես կգան ամփոփիչ զեկույցով։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», մարտի 28—ին լրագրողների հետ հանդիպման
ժամանակ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը կարեւորեց
միջազգային փորձագետների այցը Հայաստան՝ ուսումնասիրելու եւ համեմատելու
համար տարբեր պետություններում ԴԱՀԿ պետական եւ մասնավոր ծառայություն
ապահովող ընկերություների փորձը, որը կարող է հետագայում ներդրվել նաեւ
Հայաստանում։ «Մենք կարեւորում ենք ազգային մտածելակերպի հիմքի վրա
միջազգային փորձի ուսումնասիրությունը ու մասնավոր, պետական կամ խառը
հարկադիր կատարման ծառայության ներմուծումը մեզ մոտ։ Ինքս ունեմ ձեւավորած
կարծիք, թե դրանցից որն է ավելի հարմար մեր իրականության համար, սակայն
կխուսափեմ սեփական մոտեցումը հրապարակելուց, քանի որ այդ հարցի շուրջ
ձեւավորվել է հանձնաժողով, եւ չեմ ցանկանում այդ կերպ ազդել որոշման
վրա»,–նշեց Միհրան Պողոսյանը՝ ԴԱՀԿ պետական ծառայության որակյալ աշխատանքի
օրինակ ներկայացնելով Իսրայելինը։ Դատական հարկադիր կատարողների
միջազգային միության առաջին փոխնախագահ Բերնարդ Մենյուն ընդգծեց եւս մի
քանի պետություններ, որոնք, ելնելով սեփական ժողովրդի մտածելակերպերից,
ձեւավորել են իրենց գործող համակարգերը։ «Եթե լինեմ անկեղծ, ապա ես շատ չեմ
խորացել Հայաստանի ԴԱՀԿ համակարգի ուսումնասիրության մեջ, ու միակ
տվյալներն ինձ համար Եվրոպական խորհրդում առկա զեկույցների թվերն են՝
համեմատության մեջ այլ պետությունների հետ։ Մեր նպատակը Հայաստանի վիճակը
գնահատելը չէ, այլ համեմատականներ անցկացնել Եվրոպայում գործող հարկադիր
...
Կարդալ շարունակությունը »
|
Իշխանությունը
ցանկանում է շարունակել ստանձնած պատասխանատվությունը երկրի կառավարման
գործում՝ առաջարկելով նոր բարեփոխումներ, ընդդիմությունը դժգոհ է եղածից.
խոստանում է շարունակել պայքարը։ Քաղաքական եւ միջազգային
հետազոտությունների հայկական կենտրոնը, ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտի հետ
համատեղ, երեկ քաղաքական քննարկման էր հրավիրել խորհրդարանի մանդատների
համար պայքարող ուժերի ներկայացուցիչներին։ ՀՀԿ պատգամավոր Արտակ
Զաքարյանը ներկայացրեց, որ իրենք առաջիկա 5 տարիների համար առաջարկում են
ավելի ներկայացուցչական եւ ընդգրկուն թիմ. «Որպես ծանրակշիռ եւ առանցքային
դերակատարություն ստանձնած քաղաքական ուժ՝ ՀՀԿ—ն իր առաջարկած նախընտրական
թիմում պետք է ներառեր հնարավորինս լայն հասարակական—քաղաքական սպեկտր ու
կարողանար ապահովել հասարակության բոլոր խմբերի համագործակցությունը բոլոր
դեմքերի ու գործիչների հետ»։ Պատգամավորը վկայակոչում է, որ ՀՀԿ—ն միշտ
էլ ընտրությունների է գնացել համախմբված կերպով՝ մեծաքանակ ՀԿ—ների
սատարմամբ. «Մենք ունենք թիմ ու ինստիտուտ, որն ի զորու է բերել
փոփոխությունների։ Եվ խնդիրն այն է, որ մենք հավատում ենք, որ դա հնարավոր
է»։ ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Սաֆարյանը հավատացնում է, որ իրենց ցուցակը
շատ մրցունակ է, որտեղ ընդգրկված են երիտասարդ գործիչներից մինչեւ «հին եւ
անդավաճան» գործընկերներ։ Ծրագրային հարցերում ԲՀԿ—ի մոտ շատ բան չի
փոխվել. 2007—ին կազմված եւ ներկայացված ծրագրի հիմնական դրույթները
պահպանվելու են նաեւ այս նախընտրական ծրագրում. «Մենք եղել ենք եւ կանք
կոալիցիոն հուշագրի անդամներ եւ միշտ աչքի ենք ընկել թափանցիկ ու շիտակ
քաղաքական կեցվածքով ու երբեք չենք մասնակցել քաղաքական ինտրիգների»։ ՀՅԴ
պատգամավոր Լիլիթ Գալստյանի համար այս պայքարում «ազնիվ» չեն խաղում. չափի
զգացում չկա, սակայն Դաշնակցո
...
Կարդալ շարունակությունը »
|
Դարերի
ընթացքում պետականության բացակայությունը եւ տարբեր կայսրությունների
կողմից Հայաստանի գաղութացման տխուր հանգամանքը, ցավոք, մեզանում մեծ
մասամբ ձեւավորել են իրավապահի բոլորովին թյուր մի ընդհանրական կերպար, ըստ
որի ոստիկանությունն ընկալվում է նախեւառաջ որպես պատժիչ գործառույթ
իրականացնող մի մարմին՝ ոչ թե օրինապահ քաղաքացու, հասարակ մարդու շահերն
ու իրավունքները պաշտպանող պետական կառույց, այլ նրա պոտենցիալ հակառակորդ։ Եթե
սրան գումարենք նաեւ այն, որ վերջին տարիներին, այսպես կոչված,
«գողականության» քարոզչությունը, իբր տիրող իրականության ռեալիստական
արտացոլման «բարի» նպատակներով ուղղակի սկսել է հորդել տարբեր
հեռուստաալիքներով հեռարձակվող սերիալներից, որտեղ հասարակության վզին
փաթաթվող եւ դրական ներկայացվող «հերոսը» պետք է որոշակի «գողական»
նիստուկաց կամ սովորույթներ ունենա եւ խոսի համապատասխան գռեհիկ լեզվով,
իսկ երթուղայիններում ու ռեստորաններում որպես «ընտիր ճաշակի» նշան
անպայման հնչի «Վլադիմիրսկի ցենտրալը», ապա նման «դաստիարակություն» ստացող
նոր սերնդի համար այս ամենի դեմ պայքարելու կոչված ոստիկանը հաճախ ուղղակի
ենթագիտակցորեն սկսում է ընկալվել որպես մշակութային հակոտնյա, մի
յուրօրինակ օտար տարր։ Ըստ որում, հաճախ մոռացության է տրվում նաեւ այն
հանգամանքը, որ բազմաթիվ ոստիկաններ իրենց կյանքը նվիրաբերել են մեր
հայրենիքի ազատագրման գործին՝ հերոսաբար կռվելով արցախյան մարտադաշտերում
եւ Հայաստանի Հանրապետության սահմաններում։ Ահա, հաճախ հասարակական հենց
նման նիհիլիզմի եւ անարդարացի անվստահության պայմաններում է, որ
հայաստանյան իրավապահը ստիպված է աշխատել եւ հիմնականում պատվով ու
ազնվորեն իրականացնել օրենքի եւ քաղաքացու պաշտպանի իր առաքելությունը՝
Հայաստանը եւ մեր մայրաքաղաքը դարձնելով, չեմ վախենա ասել, աշխարհի
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի
հանրապետական կուսակցության հիմնադիր, հասարակական–քաղաքական գործիչ Աշոտ
Նավասարդյանի ծննդյան օրվա կապակցությամբ ՀՀԿ փոխնախագահ, վարչապետ Տիգրան
Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն։ Նրան ուղեկցում էին ԱԺ ՀՀԿ
խմբակցության անդամներ, շարքային կուսակցականներ, հարազատներ եւ ընկերներ։
Վարչապետը ծաղիկներ է դրել Աշոտ Նավասարդյանի շիրիմին՝ հարգանքի տուրք
մատուցելով նրա հիշատակին։ Տիգրան Սարգսյանը ծաղիկներ է դրել նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին։ Աշոտ
Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում այսուհետեւ կգործի թանգարան, որի
բացումը տեղի ունեցավ պետական—քաղաքական գործչի ծննդյան 62—ամյակի
կապակցությամբ։ Այդտեղ լուսանկարների, գրքերի, փաստաթղթերի միջոցով
ներկայացված են նրա կյանքի առանձին դրվագներ։ «Թանգարանի առաքելությունը
ոչ միայն հարգանքի տուրք մատուցելն է, այլեւ կենդանի լսարան դառնալն ու
որպես ազգային դաստիարակության կենտրոն ծառայելը։ Մենք խնդիր ունենք մեր
երիտասարդ սերնդին ներարկելու ազգային գաղափարախոսության այբուբենը։ Եվ
հատկապես մեր դարաշրջանում, երբ բարեկրթության, դաստիարակության
արժեհամակարգի ճգնաժամն է մեր դուռը թակում, ավելի լավ քարոզչություն
Հայաստանի նորագույն պատմության էջերում իրենց անջնջելի հետքը թողած
մարդկանց օրինակով, չի կարող լինել։ Եվ Աշոտ Նավասարդյանի օրինակը
լավագույն կենդանի դասն է նրանց համար, ովքեր ցանկանում են տեսնել, թե
ինչպես մարդիկ տոգորված եւ ներծծված լինելով ազգայինով, ապրում են՝
լուսավորելու ուրիշների ճանապարհը։ Այսօր իր բացած ճանապարհով հազարավոր
մարդիկ են քայլում։ Գործի հավերժությունը իր ունեցած գաղափարների
հավերժության մեջ է։ Մեր նորագույն պատմության մեջ պետական գործիչների թիվը
մատների վրա կարող ենք հաշվել։ Աշոտն իր ուրույն տեղն ունի այդ
ցան
...
Կարդալ շարունակությունը »
|
Կենտրոնական
ընտրական հանձնաժողովն իր կայքում հրապարակել է ընտրողների ցուցակները,
որի միջոցով կարելի է նախապես իմանալ, թե կոնկրետ քաղաքացին արդյոք
գրանցվա՞ծ է ընտրողների ռեգիստրում, թե՞ ոչ։ Ստուգելու համար պետք է նշված վանդակում հավաքել անուն—ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, հասցեն եւ ընտրատարածքը։ Բացի ԿԸՀ—ից, ընտրացուցակները հրապարակել է նաեւ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունն իր կայքէջում։ Ոստիկանությունից
զգուշացնում են՝ ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելիս,
դրանք վերացնելու համար մինչեւ մայիսի 1—ը հարկավոր է դիմում ներկայացնել
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ քաղաքացու
հաշվառման վայրի անձնագրային ծառայություն։ Անձնագրային ծառայությունը
դիմումը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ
ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի
առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարվելու է անհրաժեշտ
փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով
քաղաքացուն։ Հարցեր առաջանալու դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել ոստիկանության 010—53—88—63 հեռախոսահամարով։
|
Ինչպես
արդեն տեղեկացրել ենք, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը եւ ՌԴ Դուբնայի
միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը համատեղ մշակել են
«Ռադիոնուկլիդների արտադրության արագացուցչային տեխնոլոգիաներ ՀՀ—ի եւ
տարածաշրջանի երկրների համար» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում էր
ֆիզիկայի ինստիտուտի բազայի հենքով ստեղծել ցիկլոտրոնային միջուկային
կենտրոն՝ ռադիոակտիվ իզոտոպների (ռադիոնուկլիդների) արտադրության եւ
հարակից գիտությունների որոշակի հարցերի ուսումնասիրման համար։
Արագացուցիչների կիրառմամբ նոր տեխնոլոգիաների ներդրումը բժշկության մեջ եւ
հարակից բնագավառներում հնարավորություն կտա մեր երկրին տիրապետել
բժշկական ախտորոշման արդիական մեթոդներին եւ Հայաստանը դարձնել միջուկային
բժշկության կենտրոն (խոսքը քաղցկեղի ախտորոշման ու բուժման մասին է)։ Մենք
անդրադարձել էինք, թե ինչ է նշանակում այս ծրագիրը առողջապահական
տեսանկյունից՝ նշելով, թե ռադիոիզոտոպների արտադրությունը միայն
բժշկությանը չէ որ պետք է, այլ՝ տնտեսությանը, գյուղատնտեսությանը։ Նախ
ասենք, որ ծրագրի իրականացման նպատակահարմարությունը հետեւյալ գործոններով է
պայմանավորված. 1. տարածաշրջանում գոյություն չունի բժշկության,
գյուղատնտեսության եւ տնտեսության այլ ոլորտներում մեծ պահանջարկ ունեցող
ռադիոիզոտոպների որեւէ արտադրություն, 2. շուրջ 2000 կմ հեռավորության վրա
բացակայում են նման արտադրություն կազմակերպելու հնարավորություն ունեցող
երկրներ, այսինքն՝ ռադիոնուկլիդների արտադրությունը Հայաստանում շահութաբեր
կլինի՝ իրացում գտնելով ներքին եւ մերձակա արտերկրի շուկաներում, 3.
ինստիտուտի կողմից տնօրինվող տարածքները համապատասխանում են «Ցիկլոն—30»
ցիկլոտրոնի տեղադրման եւ շահագործման ռադիացիոն անվտանգության պահանջներին,
այլ կերպ՝ տնտեսապես ձեռնտու է պատրաստի շինությունների օգտագործումը, 4.
ինստիտուտը ավանդական արագացուցչային կենտրոն է, այլ կերպ՝ ցիկլոտրոնը
շահագործելու համար
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|