ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 06.10.2024, 10:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 24

Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած «Վրացական երազանք» կուսակցության աջակիցներին արդեն մի քանի օր է ինչ զանգվածաբար հարցաքննությունների են հրավիրում` փորձելով պարզել` ինչո՞ւ են այդ մարդիկ որոշել աջակցել նորաստեղծ ընդդիմադիր շարժմանը:
Ընդդիմության կողմնակիցներին հարցաքննում են երկրի Վերահսկիչ պալատի ներկայացուցիչները, որոնց հետաքրքրում է հատկապես շարքային քաղաքացիների` ընդդիմությանը ցուցաբերած ֆինանսական օգնությունը:
Վրացական աղբյուրների պնդմամբ` հարցաքննության ծանուցագրեր են ուղարկվել Վրաստանի հարյուրավոր քաղաքացիների։
Amnesty International կազմակերպության Թբիլիսիի գրասենյակի տնօրեն Նատալյա Նոզաձեն «Ազատություն» ռադոիակայանի վրացական ծառայությանը փոխանցել է. - «Մենք կոչ ենք անում Վրաստանի  իշխանություններին շատ զգուշորեն գործել եւ զերծ մնալ մարդկանց արժանապատվությունը ոտնահարելուց: Հայտնի են դեպքեր, երբ հարցաքննությունները տեւում են մի քանի ժամ, եւ դրանց ընթացքում ընդդիմության ակտիվիստին նույն հարցն է տրվում` ինչո՞ւ ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 544 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) Սեդրակ Սարոյանի դեմ դիմում է ներկայացրել. մամուլ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) նույն ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված գեներալ Սեդրակ Սարոյանի դեմ դիմում է ներկայացրել իրավապահ, քննչական մարմիններ և ԿԸՀ:
«Ըստ Հակոբյանի` Սարոյանը բիզնես ունի Ուկրաինայում ու Ռուսաստանում, ուստի տարվա գերակշիռ մասն անց է կացնում այնտեղ: «Ես արդեն իրավաբաններ եմ գործուղել Օդեսա և Մոսկվա, այնտեղից մենք պետք է հանենք նրա մուտքի և ելքի պատճենները` ամիս-ամսաթվով, և ժամանակավոր գրանցման վայրը, որպեսզի կարողանանք ցույց տալ իրականությունը»,- ասել է Հակոբյանը:
Սակայն Սարոյանն «Ազատության» հետ զրույցում հերքել է պնդումները. «Մեր իրավապահ մարմինները կստուգեն, ու բոլորը կհասկանան, որ նորից պրովոկացիա է»:

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 535 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի պարագայում, սակայն, ռուսական զենքի համամասնությունն ավելի մեծ է, փաստում է SIPRI հեղինակավոր վերլուծական կառույցը։

2002 թվականից ի վեր Ադրբեջանը զենքի ներկրման ծավալներն ավելացրել է 164 տոկոսով, աշխարհի ավելի քան 100 պետությունների թվում զբաղեցնելով  38-րդ հորիզոնականը` գնված սպառազինությունների ծավալով: Սա են վկայում Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի` SIPRI-ի այսօր հրապարակած զեկույցի տվյալները:
Ռազմական խնդիրներով` մասնավորաբար, սպառազինությունների գնումների դիտարկմամբ զբաղվող այս հեղինակավոր վերլուծական կառույցը փաստաթղթում նշում է, որ Ադրբեջանը սպառազինության լայնածավալ գնումներն իրականացնում է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծագած վեճի պատճառով:
«Թեեւ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ի պատասխան Ադրբեջանի կողմից կատարվող գնումների` իրենք եւս նմանատիպ գնումներ կիրականացնեն, այնուհանդերձ, վերջին 10 տարիներին ներկրված սպառազինությունների քանակով Հայաստանը հետընթաց է արձանագրել», - ասված է զեկույցում։ Ներկրված զենքի եւ զինամթերքի ծավալներով 2002 - 2006 թվականներին Հայաստանը 71-րդ տեղում էր, այժմ, ըստ շվեդական հետազոտական կենտրոնի տվյալների, հայտնվել է  84-րդ տեղում:
Ինչ վերաբերում է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 432 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ամերիկացի սենատորները ապրիլի 24-ի նախաշեմին կրկին փորձում են շրջանառության մեջ դնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող հերթական բանաձեւը: Այս անգամ որպես բանաձեւի համահեղինակներ հանդես են գալիս Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսն ու Իլինոյսը ներկայացնող հանրապետական Մարկ Քըրքը:
Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի փոխանցմամբ` երկու սենատորներն այժմ զբաղված են իրենց մյուս գործընկերների ստորագրությունները հավաքելով: Այդ գործընթացի ավարտին Մենենդեսն ու Քըրքը պատրաստվում են նախագիծն  ուղարկել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախագահության նախկին դեմոկրատ թեկնածու Ջոն Քերիին, որը եւս ժամանակին հստակորեն արտահայտվել է Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:
Ամերիկացի սենատորները բանաձեւի այս նախագծում 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը որակում են որպես Ցեղասպանություն` նշելով, որ այդ իրադարձություների արդյունքում տեղահանված 2 միլիոն հայերից մեկուկես միլիոնը զոհվել են:
«Միացյալ Նահանգների Սենատը կոչ է անում նախագահին, որպեսզի նրա քաղաքականությունը արտացոլի մարդու իրավունքների, էթնիկ զտումների եւ ցեղասպանությունների հանդեպ ամերիկյան քաղաքականության ողջ էությունը` անդրադառնալով նաեւ Հայոց ցեղասպանության խնդրին եւ ըմբռնելով նման բանաձեւը չընդունելու բացասական հետեւանքները», - նշված է Ռոբերտ Մենենդեսի եւ Մարկ Քըրքի պատրաստած օրինագծում:
Բանաձեւի նախագծում նաեւ ասված է. - «Սենատը կոչ է անում նախագահին` ապրիլքսանչորսյան իր ուղերձում մեկուկես միլիոն հայերի սպանությունը հստակորեն բնութագրել որպես Ցեղասպանություն»:
«Մենք բարձր ենք գնահատում սենատորներ Մենենդեսի եւ Քըրքի ջանքերը, որոնց նպատակն է մարդու հիմնարար իրավունքներին վերաբերող այս խնդրում Միացյալ Նահանգներին դնել ճիշտ ուղու վրա», - հայտարա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 429 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Վրաստանի ամեն երկրորդ բնակիչը համոզված է, որ Ռուսաստանի Դաշնությունն իրական վտանգ ու սպառնալիք է ներկայացնում իր երկրի համար: Սա են վկայում ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի պատվերով Վրաստանում փետրվարի վերջին եւ մարտի սկզբին անցկացված հարցման արդյունքները:
Չորեքշաբթի օրը Թբիլիսիում հրապարակված այս հետազոտության նպատակն էր պարզել Վրաստանում տիրող տրամադրությունները` հատկապես երկրի քաղաքացիների վերաբերմունքը արտաքին քաղաքականության խնդիրներին:
Հարցման մասնակիցների 30 տոկոսը, անդրադառնալով ռուս - վրացական հարաբերությունների ներկա վիճակին, նշել է, որ պաշտոնական Մոսկվան իրոք վտանգ է ներկայացնում Վրաստանի համար։ Դրա հետ մեկտեղ, այդ սպառնալիքը, հարցվածների այս մի խմբի համոզմամբ, երբեմն չափազանցված է ներկայացվում վրացական հանրությանը:
Հարցմանը մասնակցած վրացիների եւս 8 տոկոսն էլ նշել է, որ Ռուսաստանն ընդհանրապես որեւէ վտանգ վրացական պետականության գոյությանը չի ներկայացնում:
Ինչ վերաբերում է արեւմտյան կառույցների հետ Վրաստանի հարաբերություններին, ապա հարցվածների ճնշող մեծամասնությունը` 74 տոկոսը աջակցում է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարության` Եվրամիությանն անդամակցելու ձգտմանը:
Հարցվածների 70 տոկոսը դրական է վերաբերվում ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարին: Հետազոտության մասնակիցների 59 տոկոսը, սակայն, դժվարացել է նշել, թե, իրենց կարծիքով, ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 564 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի համոզմամբ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում Ֆրանսիայի փոխարեն պետք է ներկայացված լինի ամբողջ Եվրամիությունը։
Այդ դրույթը տեղ է գտել հանձնաժողովի այսօր ընդունած բանաձեւում, որը լիագումար նիստում վավերացվելուց հետո կփոխանցվի Եվրահանձնաժողովին` Հայաստանի հետ Ասոցացման պայմանագրի բանակցություններում կիրառվելու համար։
Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում։
Նմանօրինակ փաստաթուղթ հանձնաժողովն ընդունել է նաեւ Ադրբեջանի հետ բանակցությունների համար։
Հայաստանին վերաբերող օրինագիծը կազմել է լեհ պատգամավոր Տոմաշ Պյոտր Պորեմբան։
«Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում հավատարմագրված թղթակից Ռիչարդ Ջոզվիակի փոխանցմամբ, Մինսկի խմբի ֆորմատի փոփոխությունն առաջարկել է Կանաչների կուսակցությունը ներկայացնող օրենսդիր Ուլրիկե Լունաչեկն Ավստրիայից։
«Նա ներկայացրել է լրամշակումը եւ, որքան էլ դա անսպասելի էր ու որքան էլ դրան դեմ էր զեկույցի հեղինակը, լրամշակումն ընդունվել է դրան կողմ տրված քվեների աննշան մեծամասնությամբ»,- ասում է Ջոզվիակը։
Լրամշակմանը հավանություն են տվել օրենսդիրներ հիմնականում սոցիալիստների եւ ազատականների խմբավորումներից, ովքեր ցանկանում են, որ Եվրամիությունը Մինսկի խմբում փոխարինի Ֆրանսիային։
Արդյո՞ք այս լրամշակման ընդունումը նշանակում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում Փարիզի դիրքի թուլացում։ Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ պաշտոնական Բաքում դժգոհություն է հայտնել ֆրանսիացիների գործողություններից եւ պնդել, թե համանախագահ այդ երկիրը միանշանակ սատարում է Հայաստանին։
Նույն կարծիքն է հայտնել Անկարան, պնդելով, թե ճանաչելով Հայոց ցեղասպանությունը եւ փորձելով քրեականացնել դրա հերքումը, Փարիզը հաստատել է, որ այլեւս անկողմնակալ միջնորդ չի հանդիսանում։
Այս ընդունված փաստաթուղթը կարող է որոշակի ոգեւորություն առաջաց ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երիտասարդական. ԵՄ-ն խթանում է հարաբերությունները Արևելյան գործընկերների հետ

2012-2013 թվականներին Եվրոպական հանձնաժողովը ամրապնդելու է Արևելյան գործընկերներության երկրների`Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ համագործակցությունը երիտասարդական ոլորտում` օժանդակելով երիտասարդական քաղաքականության հարցերով զբաղվող պետական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կատարելագործմանն ու մեծացնելով երիտասարդական ծրագրերի ֆինանսավորումը տարածաշրջանում:
Միջոցառումները կֆինանսավորվեն Արևելյան գործընկերության երիտասարդական ծրագրի միջոցով (բյուջեն`3 մլն. եվրո), որի շրջանակներում 2012 թվականի երկրորդ կեսին նախադրվելու է Արևելյան գործընկերության երիտասարդական մարզային բաժինը և Եվրոպական միության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի միջոցով:
Նախատեսվում է, որ «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում կֆինանսավորվեն շուրջ 1400 լրացուցիչ ծրագրեր ընդգրկելով շուրջ 21 000 պատանիների ու երիտասարդ աշխատողների երիտասարդական փոխանակման ծրագրերից, կամավորական ծառայություններից և ցանցային գործունեությունների մասնակիցներից: Ֆինանսավորման մեծացման հարցը ենթակա է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական հաստատմանը: Որոշման ընդունումը ակնկալվում է հաջորդ ամսվա ընթացքում:
Ֆինանսավորուման նպատակն է օժանդակել առավելապես վատ պայմաններում գտնվող, գյուղական և քաղաքի լքված վայրերում բնակվող երիտասարդներին: Այլ նպատակների շարքում են տարածաշրջանում երիտասարդներին նվիրված գործունեության վերաբերյալ իրազեկության բարձրացումն ու դրական փորձի փոխանակումը: Նման մոտեցումը հիմնված է Եվրոպական հանձնաժողովի կողմից տարածաշրջանում իրականացված գնահատման վրա:
«Արևելյան գործընկեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 522 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

33-ամյա Արման Շարոպետրոսյանը, 39-ամյա Կարեն Մարկոսյանը, 28-ամյա Արտուշ Մարգարյանը եւ 28-ամյա Քրիստինե Օհաջանյանը մեղավոր են ճանաչվել մի շարք հոդվածներով: Նրանցից յուրաքանչյուրին ամեն մի ծանր հանցանքի համար 30 տարվա ազատազրկում է սպառնում: Եվ ընդհանուր առմամբ, նշվում է, որ մի քանի հոդվածներով մեղադրվող Շարոպետրոսյանը հնարավոր է դատապարտվի 164 տարվա ազատազրկման, մյուսներին եւս մի քանի տասնյակ տարվա ազատազրկում է սպառնում:
The Washington Post-ը գրում է, որ հանցավոր խումբը 6 տարվա ընթացքում ավելի քան 10 միլիոն դոլար է հափշտակել: Այս  մասին ասել է գլխավոր դատախազի օգնական Լենի Բրյուերը:
Ըստ դատախազության` խմբի պարագլուխը Արման Շարոպետրոսյանն է:
Հանցախմբի հիմնական անդամներից բացի, այս բազմաճյուղ գործում ընդհանուր առմամբ 20 մեղադրյալ է ներգրավված։
Ըստ գործի նյութերի, բանտում նստած Շարոպետրոսյանը` իր հանցակից Անգուս Բրովնի հետ, անօրինական ձեւով մեկուսարան բերված բջջային հեռախոսի միջոցով համակարգել է խմբի աշխատանքների սխեմաները, գողանալու համար տասնյակ մարդկանց սոցիալական անվտանգության համարներ, ծննդյան տարեթվեր, անձնական այլ տվյալներ, որոնց միջոցով գումարներ են հանել նրանց բանկային հաշիվներից, գումարներ կանխիկացրել, կեղծված ստորագրություններով չեկեր են դուրս գրել:
Նրանց հանցագործություններից տուժել են տասնյակ մարդիկ Կալիֆորնիայում, Նեւադայում, Արիզոնայում եւ Թեքսասում:
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 525 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վերջին ամիսներին արեւմտյան լրատվամիջոցները պարբերաբար անդրադառնում են այս թեմային եւ քննարկում, թե որքանով է նպատակահարմար եվրոպական մրցույթի անցկացումը բռնապետական քաղաքականություն որդեգրած  երկրում։
«Նոր կասկածներ են ի հայտ գալիս մրցույթը հյուրընկալելու՝ Ադրբեջանի կարողության վերաբերյալ», - գրում է այսօր բրիտանական «Ինդեփենդենթը» եւ նշում, որ մրցույթից ընդամենը երկու ամիս առաջ իշխանությունները տեղի երաժիշտներին բռնության են ենթարկել ու ազատազրկել՝ նախագահ Ալիեւին քննադատելու համար։
Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը, Բաքվում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ երկու երիտասարդ ադրբեջանցի երաժիշտներ քննադատել են Ալիեւին ու նրա ընտանիքի անդամներին, ինչից հետո դատարանը նրանց տասնօրյա կալանքի է դատապարտել՝ խուլիգանություն կատարելու համար։ Ավելի ուշ երաժիշտները ասել են, որ ազատազրկումից բացի ոստիկանները նաեւ ծեծել են իրենց ու զրկել հարազատների ու փաստաբանների հետ տեսակցելու իրավունքից։
«Զավեշտալի է, որ «Եվրատեսիլ»-ը հյուրընկալելուց  ամիսներ առաջ Ադրբեջանի իշխանությունը ուժ է գործադրում՝ երաժիշտներին լռեցնելու ու ազատազրկելու համար», - այս առթիվ հայտարարել է միջազգային «Ամնեսթի» իրավապաշտպան կազմակերպությունը եւ կոչ արել անկախ հետաքննություն իրականացնել միջադեպի վերաբերյալ։
«Ադրբեջանն այս մրցույթը ընկալում է որպես իր տնտեսական աճն ի ցույց դնելու հնարավորություն եւ միլիոնններ է ներդնում, որպեսզի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 524 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռ. Քոչարյանը մտադիր է առաջադրվել նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանի դեմ. մամուլ

Հայաստանի ներքաղաքական կյանքում հետաքրքիր զարգացումներ են սպասվում` հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո:
«Հրապարակ»-ին հասած տեղեկություններով` Ռոբերտ Քոչարյանը մտադիր է առաջադրվել նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի դեմ: Ի դեպ, ինքը` Ռոբերտ Քոչարյանը, ասում են, դա չի թաքցնում: Ամեն ինչ որոշելու է խորհրդարանական ընտրությունների ելքը` թե արդյոք ՀՀԿ-ն կունենա՞ մեծամասնություն, և թե որքան պատգամավոր կունենա ԲՀԿ-ն:
Թերևս պատահական չէ, որ Քոչարյանն այժմ հանդիպումներ է ունենում ամենատարբեր մակարդակներում: Ասում են`
Քոչարյանն ու Սարգսյանը գրեթե չեն շփվում, և կոնկրետ հարցերի շուրջ կան լուրջ տարաձայնություններ: Նախագահականում այս առթիվ անհանգստություն կա. դրա համար բավական է նայել, թե որքան խայտաբղետ է ՀՀԿ ցուցակը, և թե որքան շատ ու տարբեր հոսանքների մարդկանց են ներառել այդ ցուցակում` անգամ ՀՀԿ-ական յուրայիններին երկրորդ պլան մղելու գնով:
Ավելին` ներիշխանական կյանքին հետևողները կնկատեն, որ իշխանության ներսում լուռ պայքար է ընթանում: Սա է նաև պատճառը, որ նախագահականը որոշակի գործողություն է ծավալում ԲՀԿ-ին հնազանդեցնելու համար»:

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանսիայի մանդատը ԵՄ-ով փոխարինելու դեպքում շրջանառության մեջ նոր սկզբունքներ կդրվեն. փորձագետ

ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը ԵՄ մանդատով փոխարինելու մասին վերջին տարիներին շատ է խոսվել և Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նմանօրինակ բանաձևի նախագիծ ներկայացնելը, կարծես, փորձ է՝ իրականացնելու այդ գաղափարը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը:
«Գուցե այս հարցում կոնկրետությո՞ւն կա, և փորձում են առաջարկնե՞ր անել: Իհարկե, Եվրամիության մոտեցումները ԼՂ հակամարտության հարցում շատ հեղհեղուկ են: Ինչպե՞ս կարող են կառույցի 27 անդամ երկրներ այսքան նուրբ հարցի շուրջ մեկ ընդհանուր եզրի գալ: Մի խնդիր պարզ է. ԵՄ-ը փորձում է իրականացնել այն ծրագիրը, որ ԼՂՀ-ն իր համար բաց լինի, և ինքն այնտեղ մուտք գործի առանց որևէ խոչընդոտի»,- նշեց նա:
Փորձագետի խոսքով, բանաձևի նախագիծը կյանքի կոչվելով՝ ստատուս քվոյի շուրջ լրջագույն փոփոխություններ տեղի կունենան: «Եթե տարիներ շարունակ խնդրի շուրջ մեկ մոտեցում է եղել, ապա նախագծի ընդունմամբ, հնարավոր է, շրջանառության մեջ դրվեն բոլորովին այլ սկզբունքներ: Միաժամանակ, կարծում եմ, որ հակամարտության կողմերը եվրոպական կառույցից կպահանջեն գործընթացի վերաբերյալ ավելի կոնկրետ նպատակներ ներկայացնել»:
Ամփոփելով՝ Մանվել Սարգսյանը նշեց, որ նախագծին «թթու է նայում» նաև Ադրբեջանը: «Եթե, օրինակ, ԵՄ-ն, առանց Ադրբեջանին հաշվի առնելու, Լեռնային Ղարաբաղում ներկայացուցչություն բացի, պարզ է՝ դա նրան դուր չի գա»,- բացատրեց փորձագետը:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 22-ին, Հայաստանի վե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 499 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը՝ ԵՄ աչքերով

Վրաստանն ու Մոլդովան 2011 թվականի վերջին մեծ առաջընթաց գրանցեցին՝ ԵՄ–ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի (ԽՀԱԱՀ) հիմնական հանձնարարությունների իրականացման գործում: Եվրոպական հանձնաժողովի առաջարկությամբ` ԵՄ անդամ երկրները բանակցությունների մեկնարկի վերաբերյալ իրենց համաձայնությունը տվեցին դեկտեմբերի 2-ին: Նախապատրաստական տեխնիկական բանակցությունները կայացան հունվարի 18-ին Մոլդովայի, իսկ հունվարի 31-ին` Վրաստանի հետ: ԵՄ Առևտրի հանձնակատար Կարլ դե Գուխտի այցի շրջանակներում կայացել է բանակցությունների պաշտոնական մեկնարկը` Մոլդովայում՝ փետրվարի 27-ին և Վրաստանում՝ փետրվարի 28-ին: Ուկրաինայի հետ Եվրամիությունը բանակցային գործընթացում է, սակայն համաձայնագիրը դեռևս չի ստորագրվել: Ցանկում են նաև շատ այլ երկրներ, օրինակ` Սինգապուրը, Կանադան, Հնդկաստանը և այլն:
ՀՀ-ում Եվրամիության ներկայացուցչությունից «Առաջին լրատվական»-ին պարզաբանեցին, որ բանակցային գործընթացը չունի հստակ ժամանակացույց, սակայն հարկ է նշել, որ այդ գործընթացը մանրազնին աշխատանք է, որը կարող է մի քանի տարիներ տևել: Խնդիրների առումով պետք է նշել, որ յուրաքանչյուր կողմ ունի հիմնական նպատակներ և հստակ սահմանագծեր, որոնք այն ցանկանում է պաշտպանել:
Դա, ինչ խոսք, բնական է, սակայն կարևոր է այն, որ կողմերը երկուստեք ներգրավվեն բանակցային գործընթացում՝ ձգտելով միասնաբար աշխատել ԽՀԱԱՀ ընդհանուր նպատակի ուղղությամբ: Այս մոտեցմամբ բոլոր խրթին հարցերը կհաղթահարվեն` փոխադարձաբար բավարարելով երկու կողմերի սպասելիքները:
Ըստ ԵՄ ներկայացուցչության՝ առաջին հերթին Հայաստանի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 442 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քաղաքական հարցերով զբաղվող ոստիկանները խստագույնս կպատժվեն` Վ. Գասպարյան. մամուլ 

«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ երեկ ՀՀ ոստիկանությունում խորհրդակցություն է եղել, որը մի փոքր այլ, ոչ ավանդական ընթացք է ունեցել:
«Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը հստակ հանձնարարական է տվել` ամեն ինչ անել համապետական ընտրությունները հարթ ու առանց միջադեպի անցկացնելու համար:
«Մենք բոլորի ոստիկանությունն ենք, չկան կուսակցություններ, չկա ընդդիմություն, չկա իշխանական ուժ: Բոլորը մեր քաղաքացիներն են: Եթե կա հակաօրինական գործողություն, պիտի անմիջապես պատժվի` որ կողմից էլ որ դա լինի»,-ասել է Գասպարյանը` ավելացնելով, որ ոստիկանների գլխավոր զենքը գրագետ աշխատանքն է:
«Աժ ընտրություններից առաջ ոստիկանության համակարգում կբացվեն նաև հատուկ հեռախոսահամարներ, ՀՀ բոլոր մարզերում ու հեռավոր գյուղերում կստեղծվեն ոստիկանական արագ արձագանքման խմբեր, որոնք անմիջապես պետք է գնան ահազանգերի հետքերով»:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Գասպարյանը ոստիկանության բոլոր բաժինների ու վարչության պետերին, փոխոստիկանապետերին Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի օրինակով բացատրել է, որ եթե առաջիկայում որևէ ոստիկան իր լիազորությունները գերազանցի ու զբաղվի քաղաքական հարցերով, խստագույնս կպատժվի:

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 449 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024