Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 15
Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացրել է մեծամասնական ընտրակարգով առաջադրվող իր թեկնածուների անունները:
Ներկայացնում ենք ՀՀԿ-ի մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների ցուցակը.
Թիվ 1 ընտարատարածք-Էդիկ Գեւորգյան
Թիվ 2 ընտրատարածք-Սամվել Ֆարմանյան
Թիվ 3 ընտրատարածք-Արթուր Ստեփանյան
Թիվ 4 ընտարատարածք-Արտակ Սարգսյան
Թիվ 5 ընտրատարածք-Արթուր Գեւորգյան
Թիվ 6 ընտրատարածք-Ռուբեն Հովսեփյան
Թիվ 7 ընտրատարածք-Սամվել Ալեքսանյան
Թիվ 8 ընտրատարածք-Կորյուն Նահապետյան
Թիվ 9 ընտարատարածք-Ռուբեն Սադոյան
Թիվ 10 ընտրատարածք-Գարեգին Նուշիկյան
Թիվ 11 եւ 12 ընտրատարածքներում թեկնածու չի առաջադրելու
Թիվ 13 ընտրատարածք - Մհեր Սեդրակյան
Թիվ 14 ընտրատարածք - Վրեժ Մարկոսյան
Թիվ 15 ընտրատարածք - Մնացական Մնացականյան
Թիվ 16 ընտրատարածք- Մուրադ Մուրադյան
Թիվ 17 ընտրատարածք- Կարինե Պողոսյան
Թիվ 18 ընտրատարածքում թեկնածու չեն առաջադրելու
Թիվ 19 ընտրատարածք- Սեդրակ Սարոյան
Թիվ 20 ընտրատարածք- Հրանտ Գրիգորյան
Թիվ 21 ընտրատարածք- Ալեքսան Պետրոսյան
Թիվ 22 ընտրատարածք- Մանվել Բադեյան
Թիվ 23, 25, 26 ընտրատարածքներում թեկնածու չեն առաջադրելու
Թիվ 24 ընտրատարածք- Հակոբ Հակոբյան
Թիվ 27 ընտրատարածք- Համլետ Հայրապետյան
Թիվ 28 ընտրատարածքում թեկնածու չի առաջադրելու
Թիվ 29 ընտրատարածք-Արկադի Համբարձումյան
Թիվ 30 ընտրատարածք-Վիկտոր Դալլաքյան
Թիվ 31 ընտրատարածք- Կարեն Սարիբեկյան
Թիվ 32 ընտրատարածք- Կարեն Կարապետյան
Թիվ 33 ընտրատարածք- Աշոտ Աղաբաբյան
Թիվ 34
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ
Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի թագավոր Ալբերտ
Երկրորդին՝ ս.թ. մարտի 13—ին Շվեյցարիայի Սիեռ քաղաքում տեղի ունեցած
ողբերգական ավտովթարի կապակցությամբ, որին զոհ դարձան երկու տասնյակից
ավելի երեխաներ եւ նրանց ուղեկցող անձինք։ «Խորապես ցնցված այս
ողբերգությունից՝ անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Բելգիայի բարեկամ
ժողովրդին եւ զորակցություն՝ այս անդառնալի կորուստը սգացող բոլոր վշտահար
սրտերին»,–ասված է նախագահի հեռագրում։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|
Եվրատեսիլյան
փայլի համապատկերում վերջին շրջանում Ադրբեջանն ինտենսիվ
քննադատությունների թիրախ դարձավ հատկապես գերմանական մամուլում։
Առանցքային շեշտադրումն ուղղված էր այս երկրում մարդու իրավունքների
ոլորտում տիրող անընդունելի իրավիճակին ու հակաօրինական եւ
հակաժողովրդավարական գործողություններին։ Մամուլի եւ անուղղակի այլ
միջոցներով Բաքվից հակադարձող նոտա հղվեց գերմանացիներին։ Հարցին
անդրադարձավ նաեւ նախագահ Ալիեւի աշխատակազմի բարձր պաշտոնյան, սակայն ոչ
թե հատուկ գերմանացիների բնորոշումների շեշտադրմամբ, այլ անուղղակիորեն
ասելով, թե «այսպիսով, որոշ շրջանակներ ցանկանում են Ադրբեջանի պետական
քաղաքականության վրա ճնշում գործադրել»։ Այս թեմայով գերմանական «Welt
Kompakt»—ը երեկ զրուցել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Դիտարկմանը,
թե «Human Rights Watch»—ը Բաքվին համարում է լրագրողների եւ
ընդդիմադիրների համար թշնամական տարածք, նախարարն արձագանքում է, թե
ժողովրդավարացումը, մարդու իրավունքների հանդեպ հարգանքն եւ իրավական
պետությունն անկախությունից ի վեր իրենց քաղաքականության
առաջնահերթություններն են։ Նա ներկայացնում է, որ ոչ ոք չի արգելում
ընդդիմադիրներին իրենց կարծիքն արտահայտել։ Լրագրողը նշում է, թե որոշ
քաղաքացիներ «Եվրատեսիլին» զուգահեռ նախատեսում են անցկացնել «Երգիչները
ժողովրդավարության համար» մրցույթ։ «Արդյո՞ք դա թույլ կտրվի նրանց»։
Մամեդյարովն արձագանքում է, թե լրացուցիչ արժեք չի տեսնում այդ
նախաձեռնության մեջ, սակայն եթե ուզում են, կարող են երգել։ Հայաստանի չմասնակցելու կապակցությամբ էլ նա նշում է, թե մրցույթը չպետք է քաղաքականացնել։ «Ինչպես կարող է «Եվրատեսիլը» նպաստել Գերմանիայում Ադրբեջանի հայտնիության մակարդակի բարձրացմանը»։ «APA»
գործակալությանը տված հարցազրույցում Գերմանիայի արտգործնախարար Գիդո
Վեսթերվելլեն խոսել է նաեւ Ղարաբաղի հարցի կարգավորումից եւ այդ
գործընթացում Եվրամիության դերից. «Նախ
...
Կարդալ շարունակությունը »
|
Մարտի
10—ին ՀՀԿ 13—րդ համագումարում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը բավականին
ընդգրկուն եւ համակողմանի ելույթ ունեցավ։ Տնտեսությանը նվիրված հատվածում
նախագահը բերեց որոշ փաստեր վերջին տարիների ընթացքում արձանագրված
տնտեսական արդյունքներից։ Սակայն նախագահի ելույթը պետք է արժեւորել ոչ թե
մատնանշված ձեռքբերումների եւ իրականացվածի նկատմամբ հնչեցրած
գնահատականների, որոնք, ի դեպ, բավականին զուսպ եւ պահանջկոտ էին, այլ առաջ
քաշվող նոր մոտեցումների եւ ապագայի տեսլականի տեսանկյունից։ ՀՀ
նախագահը շեշտադրեց համակարգային փոփոխությունների եւ վերափոխման
անհրաժեշտությունը՝ որպես օբյեկտիվ պահանջ եւ անխուսափելի մի գործընթաց,
որը ենթադրում է փոփոխություններ եւ նոր որակների դրսեւորում՝ նույնիսկ
իշխող վերնախավի մակարդակում։ Ելնելով տնտեսական հենքային գործընթացներից՝
նախագահը կարեւորեց նոր տնտեսական հարաբերությունների անցումը՝ որպես
ապագայի տնտեսության ձեւավորման եւ Հայաստանի առջեւ կանգնած խնդիրների եւ
մարտահրավերների հաղթահարման ուղի։ Ի լրումն կառավարման եւ կարգավորման
մեխանիզմների արդիականացման պահանջի՝ նախագահն առաջ բերեց տնտեսական
քաղաքականության նպատակադրման իր նոր հայեցակարգը, այն է՝ անցում տնտեսական
աճից դեպի տնտեսական զարգացում։ Ընդ որում, վերջինս նկարագրվում է որպես
տնտեսության նոր ոլորտների, գործունեության նոր տեսակների, նոր
ձեռնարկությունների, նոր ապրանքների եւ ծառայությունների արտադրության
ընդլայնում, որում պետք է ազատորեն ընդգրկվեն բոլոր կարող մարդիկ, իսկ
պետական տնտեսական քաղաքականությունը պետք է հանդիսանա հավասարապես բոլորի
հովանավորը եւ քաղաքական երաշխիքը։ Այս մոտեցումները, նման մակարդակում,
իրապես նոր են Հայաստանի քաղաքատնտեսական համակարգում։ Այս իմաստով
նախագահի ելույթը բացառիկ նշանակություն պետք է ստանա։ Առաջին, այն
տարբերվում է իր բնույթով. չի ներառում քաղաքական խոստումներ, փոխարենը
առաջ է քաշում արժեքային նոր համակա
...
Կարդալ շարունակությունը »
|
Ինչպես
արդեն տեղեկացրել ենք, կառավարությունում վերջերս ընդունված որոշումներից
մեկով արձանագրվեց, որ ՀՀ—ում ստեղծվում է առաջին ազատ տնտեսական գոտին
(ԱՏԳ), եւ այն ստեղծվում է «ՌԱՕ Մարս» ՓԲԸ—ի եւ «ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ (նախկին
Մերգելյան ինստիտուտ) տարածքներում, եւ այդ գործի մասնավոր
նախաձեռնությունը «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲ ընկերությանն է, որը եւ այդ գոտու
կազմակերպիչն է։ «ՀՀ»—ն արդեն տեղեկացրել է, թե ինչ են իրենցից
ներկայացնում նշված երեք ընկերությունները, ներկայացրել է ԱՏԳ—ի միջազգային
երկու հաջողված փորձ՝ նշելով, թե Հայաստանն ունի մրցակցային
սահմանափակումներ, բայցեւ՝ առավելություններ։ ԽՍՀՄ փլուզումից հետո
ՀՀ—ն, ինչպես եւ հետխորհրդային պետությունների մեծամասնությունը, բախվեց
տնտեսական օբյեկտիվ բարդությունների. փլուզվում էին ձեռք բերված տնտեսական
կապերը եւ իրացման շուկաները, բազմաթիվ կադրեր դառնում էին ոչ պահանջված եւ
հեռանում էին երկրից։ Հայաստանի դեպքում այս խնդիրներին հավելվեցին
տրանսպորտային շրջափակումը, էներգետիկ ճգնաժամը, բազմաթիվ
արտադրությունների փակումը։ Եվ Հայաստանը, որ խորհրդային ժամանակաշրջանում
գիտատար եւ բարձր տեխնոլոգիաների արտադրության կենտրոններից մեկն էր
համարվում, զրկվեց իր հսկայական ներուժի մեծ մասից։ Արցախյան ազատամարտից
տարիներ անց սկսեց քիչ—քիչ քայլեր անել։ Համաշխարհային բանկի տվյալների
համաձայն, գիտատար եւ բարձր տեխնոլոգիաների արտահանումը Հայաստանից 2009թ.
կազմել է ամբողջ արտահանվող արտադրանքի ընդամենը 3,7%—ը։ Տարածքով
համեմատելի այլ երկրների համանման ցուցանիշները կազմել են՝ Սինգապուրինը՝
49%, Իսրայելինը՝ 23%, Լիբանանինը՝ 7,2%, Դոմինիկյան Հանրապետությանը՝
5,4%, Սլովակիայինը՝ 5,3%, Սլովենիայինը՝ 6,5%, Էստոնիայինը՝ 10%,
Վրաստանինը՝ 2,68% (Վրաստանինը 2008թ. տվյալներն են)։ Մասնագետները չեն
հերքում, որ Հայաս
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեքշաբթի
երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստում որոշում է կայացվել, ըստ որի՝
Հանրապետականը 41 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով կառաջադրի 33
թեկնածու, հիմնականում՝ ՀՀԿ—ի անդամներ, կլինեն նաեւ անկուսակցականներ։ Այս
կապակցությամբ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Ռուբեն
Հայրապետյանն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում չի առաջադրվի.
«Պարոն Հայրապետյանը ցանկանում է ավելի շատ կենտրոնանալ ֆուտբոլի
ֆեդերացիայի նախագահի աշխատանքների վրա, եւ կուսակցությունը, կարծում եմ,
կընդունի Հայրապետյանի առաջարկը եւ առաջին ընտրատարածքում կառաջադրի
մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան
Էդիկ Գեւորգյանին»։ «Այո, առաջիկա խորհրդարանական ընտրություններին
մեծամասնական ընտրակարգով չեմ առաջադրվի։ Իմ բնակավայրում՝ Ավան
համայնքում, իր թեկնածությունը կառաջադրի իմ կուսակիցը՝ Ավանի բնակիչ Էդիկ
Գեւորգյանը, ով նախորդ ընտրություններին եղել է իմ նախընտրական շտաբի պետը։
Ֆուտբոլի ֆեդերացիայում զբաղվածությունս չէի կարողանում համատեղել
քաղաքական գործունեության հետ... Կուսակցությունը հարգեց իմ որոշումը եւ
ինձ հանձնարարեց ավելի շատ զբաղվել ֆուտբոլի զարգացմամբ, սպորտի
զարգացմամբ»,—«Panorama.am»—ի հետ զրույցում հաստատել է Ռուբեն
Հայրապետյանը։ Ի դեպ, ֆինանսների եւ արդարադատության նախարարներ Վաչե
Գաբրիելյանն ու Հրայր Թովմասյանը եւս անդամակցել են ՀՀԿ—ին։ Այս քաղաքական
ուժի շարքերն է համալրել նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։
«Սխալ է, թե ընտրությունների միջոցով հնարավոր չէ ոչինչ փոխել»
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|