Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 30
«Երեկ երեկոյան` այն ժամանակ, երբ Սինգապուրից վերադարձող Սերժ Սարգսյանի
նախագահական ինքնաթիռը մոտեցել է Հայաստանի օդային տարածքին, ՀՀ ԶՈԻ երկու
կործանիչ և երկու ռազմական ուղղաթիռ են բարձրացել երկինք»,- գրում է «ՀԺ»-ն
և հավելում. «Տարօրինակն այստեղ հատկապես այն է, որ կործանիչներից
մեկը և ուղղաթիռներից մեկը Սերժ Սարգսյանին ուղեկցել են մինչև Երևանի
Կենտրոն: Դրանք տեղակայման վայրեր են վերադարձել այն ժամանակ, երբ ՀՀԿ
ղեկավարը բարեհաջող հասել է նախագահական նստավայր: Իսկ մինչ ավտոմոբիլային
շարասյան ժամանումը, մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ նախատեսված
երթուղին մաքրում էին այլ ավտոմեքենաներից, և Երևանի կենտրոնական
փողոցներում անասելի աղմուկ-աղաղակ էր տիրում: Սերժ Սարգսյանի
ավտոշարասյունը ակնհայտորեն ուժեղացված էր. մի քանի տասնյակ ավտոմեքենաներ`
ներառյալ նրան դիմավորողների երկարուձիգ կորտեժները: Դիմավորողների թվում
էին Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և ուժային մարմինների
ղեկավարներ»:
|
Մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացմանն աջակցելու նպատակով կառավարությունը երեկ որոշեց հաստատել բնագավառի 2012թ. ծրագիրը։ Որոշումն
ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Հերթական
ծրագրի ընդունման անհրաժեշտությունը էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը
բացատրեց այն հանգամանքով, որ այս ոլորտը մեր տնտեսության ամենամեծ եւ
ամենաարագ զարգացող ճյուղերից է։ Այն առաջատար դիրք է գրավում
տեխնոլոգիական ինովացիաների, օտարերկրյա ներդրումների եւ աշխատուժի
կատարելագործման բնագավառներում։ «Միջազգային կորպորացիաները, նորաստեղծ
ընկերությունները գործունեություն են ծավալում՝ ընդլայնելով իրենց բիզնեսը
Հայաստանում։ Հարուստ գիտակրթական ավանդույթները եւ բարձրակարգ կադրերն
օգնեցին Հայաստանին ներգրավել տեղեկատվական, հեռահաղորդակցման եւ բարձր
տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային բազմաթիվ ընկերություններ։ Այսօր
Հայաստանում արդեն գործում են Եվրոպայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ տեխնոլոգիաների
ոլորտի մի շարք ընկերությունների գիտահետազոտական եւ ծրագրավորման
կենտրոններ։ Այդ հաստատություններն աշխատում են աշխարհի բազմաթիվ
կորպորացիաների կողմից կիրառվող գերժամանակակից տեխնոլոգիաներով եւ
միջոցներով՝ թողարկելով նոր արտադրանք եւ ծառայություններ կամ առաջարկելով
բիզնես խնդիրների նոր լուծումներ»,—ասաց էկոնոմիկայի նախարարը։ 2000թ. ի
վեր ՏՏ ոլորտը ՀՀ կառավարությունը ճանաչել է երկրի տնտեսական առաջընթացի
կարեւորագույն բաղադրիչներից մեկը։ ՏՏ ոլորտում Հայաստանն իր հարեւան ԱՊՀ
եւ Մերձավոր Արեւելքի երկրների շարքում համարվում է առաջատար։ Վերջին 10
տարիներին ոլորտում գրանցվել է նոր ընկերությունների կտրուկ աճ՝ թե՛
տեղական նորաստեղծ ընկերությունների, թե՛ արտասահմանյան մասնաճյուղերի։ Ընդ
որում, արտասահմանյան ընկերությունների ավելի քան 80%—ը ստեղծվել է
2000—2011թթ. ընթացքում։ 2011թ. գործող ՏՏ ընկերությունների թիվը մոտ 300
է։ 2011թ. դրությամբ ոլորտում ներգրավված է
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ
Կոտայքի մարզում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել
է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության
տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիստն
սկսվել է Կոտայքի մարզի 2011 թ. եւ 2012 թ. հունվար—փետրվար ամիսների
սոցիալ—տնտեսական իրավիճակի եւ իրականացվող ծրագրերի եւ միջոցառումների
վերաբերյալ մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հաշվետվությամբ։ Նշվել է, որ
հաշվետու տարում սահմանված կարգով եւ ժամանակին իրականացվել է պետբյուջեից
մարզային ենթակայության կազմակերպությունների համար նախատեսված ծախսերի
ֆինանսավորումը եւ դրանց նպատակային օգտագործման հսկողությունը։ Նախատեսված
1 մլրդ 618 մլն դրամի դիմաց հավաքվել է շուրջ 1 մլրդ 658 մլն դրամի
սեփական եկամուտ, կամ պլանը կատարվել է 102. 4 տոկոսով։ Ընթացիկ տարվա
երկու ամիսների ցուցանիշն ավելի բարձր է՝ 111.3 տոկոս։ Մարզպետն ըստ
բնագավառների ներկայացրել է նաեւ մարզի՝ առաջնահերթ լուծում պահանջող
հիմնախնդիրները։ ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել Կովալենկո
Շահգալդյանի հաշվետվությունը։ Ի գիտություն է ընդունվել նաեւ մարզից
իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների,
բողոքների եւ առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին ՀՀ
կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը։ Վարչապետ Տիգրան
Սարգսյանի տեղեկացմամբ՝ արտագնա նիստից առաջ ավանդական հարցում է անցկացվել
նաեւ Կոտայքի մարզում, որտեղ արձանագրվել են հետեւյալ
առանձնահատկությունները. «Առաջինը պետք է նշենք, որ Կոտայքի մարզը միակն է,
որը չունի արտաքին սահմաններ, եւ դա նաեւ ազդում է մեր քաղաքացիների
սպասումների վրա։ Առաջին տեղում գործազրկության խնդիրն է։ Մարզպետը
նույնպես իր հաշվետվության մեջ նշեց, որ Չարենցավանում, Նոր Հաճընում,
Բյուրեղավա
...
Կարդալ շարունակությունը »
|
«Եղնիկների»
19—ամյա զինծառայող Տիգրան Վարյանի մահվան գործով նախաքննության ընթացքում
նոր զարգացումներ են գրանցվել։ Մասնավորապես, ՊՆ քննչական ծառայության
հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը «Panorama.am»—ին
տեղեկացրեց, որ գործով կալանավորվածների թիվը հասել է 3—ի՝ «Եղնիկներ»
զորամասի ավագ լեյտենանտ Հովհաննես Հակոբյանից բացի, կալանավորվել են նաեւ
նույն զորամասի կրտսեր սերժանտներ Էրիկ Սարգսյանը եւ Գեւորգ Մանուկյանը։
Էրիկ Սարգսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359
հոդվածի 1—ին մասի (զինվորական կանոնագրքի խախտում) հատկանիշներով, եւ նրա
նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Ինչ վերաբերում է Գեւորգ
Մանուկյանին, ապա նրան էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի
375 հոդվածի 1—ին մասով (իշխանությունը չարաշահել, իշխանազանցություն կամ
իշխանության անգործություն)։
1993 թվականին ծնված Տիգրան Վանոյի Վարյանը, ըստ պաշտոնական
հաղորդագրության, սպանվել է փետրվարի 29—ին ժամը 9.30—ից 10.00—ի
սահմաններում՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային
ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի («Եղնիկներ») դիտակետում,
նախնական տվյալներով, իրեն ամրակցված ինքնաձիգից։
ՀՀ ՊՆ քննչական ծառայության 3—րդ կայազորային քննչական վարչությունում
քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1—ին մասի
հատկանիշներով՝ «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական
արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի
դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության
փորձի հասցնելը»։
Այս գործի շրջանակներում մարտի 3—ին ՀՀ քր. օր. 375 հոդվածի 1—ին մասով
(իշխանությունը չարաշահել, իշխանազանցություն կամ իշխանության
անգործություն) նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով
ձերբակալվել էր հենակետի ավագ, լեյտենանտ Հովհաննես Աշոտի Հակոբյանը։<
...
Կարդալ շարունակությունը »
|
Թեեւ
այս տարի գարունը, ինչպես ասում են, «ոտքը մի քիչ կախ գցեց»,
այդուհանդերձ, Երեւանում փողոցների նորոգման նախատեսված աշխատանքները
էականորեն չհետաձգվեցին։ Մարտին արդեն մի շարք աշխատանքներ մեկնարկել են։
Դրանց շարքում է նաեւ տրամվայի գծերի վերջին հատվածների ապամոնտաժումը եւ
ասֆալտածածկի վերականգնումը Բագրատունյաց փողոցում (Երեւանյան լճի
հարեւանությամբ) եւ Սեբաստիայի փողոցում (Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի
վարչական շենքից մինչեւ Տիչինայի փողոցի հետ խաչմերուկ)։ Այս երկու
հատվածների ընդհանուր երկարությունը 1,3 կմ է։ Աշխատանքներն սկսվել են
մոտ մեկ շաբաթ առաջ, Սեբաստիայի փողոցում։ Արդեն հեռացվել է միջգծային
ասֆալտածածկը, եւ երեկ սկսվել էր ռելսերի ապամոնտաժումը։ Աշխատանքները
կատարում է «Շինֆորում» ՍՊԸ–ն։ Ըստ պայմանագրի՝ ապամոնտաժման եւ
ճանապարհապաստառի վերականգնման աշխատանքները պետք է ավարտվեն երեք ամսվա
ընթացքում, սակայն շինարարները հավաստիացնում են, որ կավարտեն ավելի շուտ։ Ի՞նչ
կտա երկաթգծերի ապամոնտաժումը միմյանց շարունակություն համարվող այս
փողոցներում։ Նախ՝ փողոցները կազատվեն արդեն ավելորդություն դարձած
կառույցից, որը, չգործելով հանդերձ, որոշակի խոչընդոտ է ստեղծում դրանք
բարեկարգ պահելու գործում։ Ապա՝ նշյալ փողոցների 1,3 կմ երկարությամբ (դա
այնքան էլ փոքր չէ) հատվածներում 7—8 մ լայնությամբ կհիմնանորոգվի
ճանապարհապաստառը փողոցների առանցքային հատվածում, այն է՝ երթեւեկելի
մասում։ Հատկապես Սեբաստիայի փողոցում այս աշխատանքը էական
նշանակություն ունի, քանի որ հենց նշված հատվածում իջվածք է առաջացել։
Վերականգնման աշխատանքների արդյունքում կուղղվի իջվածքը (խոսքը նախկին
մետաքսի կոմբինատի դիմացի հատվածի մասին է)։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ Լուսանկարը՝ հեղինակի
|
Նախագահ
Սերժ Սարգսյանի պետական այցը Սինգապուրի Հանրապետություն ավարտվել է հայ
համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ, տեղեկացնում է ՀՀ նախագահի
մամլո գրասենյակը։ Հանրապետության ղեկավարը երեկ նրանց հանդիպել է
Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Ի դեպ, Սբ.Գրիգոր
Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1835թ. Հիլ Ստրիթ փողոցում, որտեղ 1833թ.
հայ համայնքին հողակտոր էր հատկացվել։ Իսկ առհասարակ հայերը Սինգապուրում
սկսել են հաստատվել 18—րդ դարի վերջից։ Հիմնականում ներգաղթել են
Մալայզիայից, Հնդկաստանից, Նոր Ջուղայից։ Չնայած սակավաթիվ լինելուն՝
հայերին հաջողվել է նշանակալից դեր խաղալ երկրի պատմության մեջ եւ դրական
հիշողություններ թողնել Սինգապուրի համայնքների պատմության մեջ։ Պատահական
չէ, որ նախօրեին երկրի նախագահ Թոնի Տան Քեն Յամը հատուկ շեշտել էր, որ
Սինգապուրում առաջին թերթը տպագրել ու առաջին քրիստոնեական եկեղեցին
կառուցել են հայերը, իսկ վարչապետ Լի Սան Լունը նշել էր, որ առեւտրային
հարաբերությունները երկրում դեռեւս 19—րդ դարում զարգացել են գլխավորապես
հայ առեւտրականների ջանքերի շնորհիվ։ Ավարտելով այցը՝ ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան վերադարձել է Երեւան։
30-03-2012
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|