Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 27
Ապրիլի 1-ին ավարտվում է ԱԺ պատգամավորության թեկնածուների
գրանցումը: Իսկ ապրիլի 8-ից սկսվում է քարոզարշավը: Նշենք, որ թեկնածուներն
այդ ժամանակահատվածում ցած են դնում իրենց աշխատանքային
լիազորությունները: Մասնավորապես՝ պետական և տեղական ինքնակառավարման
մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար անձինք ժամանակավորապես
ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց, իսկ
քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց համար կան որոշակի սահմանափակումներ:
Կարևորագույն սահմանափակումն այն է, որ նրանք իրավունք չունեն իրենց
օգտին կամ իրենց դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչեր
անել: 1lur.am-ն այս մասին զրուցեց ԿԸՀ հասարակության հետ կապերի մասնագետի
հետ: Նա նաև տեղեկացրեց, որ հակառակ դեպքում թեկնածուները
պատասխանատվության են ենթարկվում և համապատասխան ընտրատարածքային
հանձնաժողովի որոշմամբ՝ կարող են զրկվել թեկնածությունից:
Ապրիլի 8-ից վերոհիշյալ անձինք զրկվում են իրենց լիազորություններից մինչև մայիսի 4-ը:
|
Աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող նախագահ
Սերժ Սարգսյանն այսօր Սեուլում մասնակցել է Միջուկային անվտանգության
2012թ. միջազգային գագաթնաժողովին: Հանրապետության ղեկավարը
գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ
նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությւոնից, Սերժ Սարգսյանը
նախ շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովի կազմակերպիչներին
և անձամբ Նախագահ Լի Մյուն-Բակին` գլոբալ անվտանգության համար առանցքային
նշանակություն ունեցող այդ կարևոր հավաքը հյուրընկալելու համար:
Հանրապետության ղեկավարը նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի
շարունակական ջանքերը 2010թ. Վաշինգտոնյան գագաթնաժողովից ի վեր:
«Միջուկային անվտանգությունը եղել և մնում է Հայաստանի համար առաջնային
կարևորության խնդիր: Ցանկալի արդյունքներ գրանցելու նպատակով մենք
հետևողականորեն և պատրաստակամորեն աջակցել և իրականացրել ենք առաջարկվող
ծրագրերը, կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել վերահսկողության գործուն մեխանիզմ
ստեղծելու ուղղությամբ»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով, ընդունվել է նոր օրենք Երկակի նշանակության
ապրանքների, այդ թվում միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահանման,
տարանցման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր
գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողութ
...
Կարդալ շարունակությունը »
|
20
տարի առաջ այս օրը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության
խորհրդակցության արտգործնախարների խորհրդի որոշմամբ սկիզբ դրվեց ղարաբաղյան
հիմնախնդրի կարգավորման Մինսկի գործընթացին, որի արդյունքում ձեւավորվեց
Մինսկի խումբը եւ նրա համանախագահությունը, որի առաքելությունն է
բանակցությունների միջոցով՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների
հիման վրա, հասնել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Մինսկի խմբի
համանախագահությունը՝ ի դեմս Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի,
միջազգային հանրության կողմից համապատասխան մանդատ ունեցող ղարաբաղյան
հիմնախնդրով զբաղվող միջնորդական միակ կառույցն է։ Մինսկի խմբի
համանախագահները կարեւոր ներդրում ունեն զինադադարի պահպանման,
հակամարտության գոտում լարվածության թուլացման, կողմերի միջեւ
բանակցությունների շարունակման եւ հիմնախնդրի խաղաղ կարգավորման
սկզբունքների մշակման գործում։ Համանախագահները արդյունավետ համագործակցում
են հրադադարի պահպանման գործում եւս կարեւոր դերակատարություն ունեցող
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։ Եռանախագահների
ջանքերի շնորհիվ մշակվեց սկզբունքների եւ տարրերի ամբողջությունը, որպես
հիմք հիմնախնդրի կարգավորման համար, եւ որոնք արտացոլվեցին նախագահներ
Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի կողմից Մեծ ութնյակի լÕԱքվիլայի,
Մուսկոկայի եւ Դովիլի գագաթնաժողովների շրջանակներում կատարված համատեղ
հայտարարություններում։ ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների կողմից լիակատար
աջակցություն վայելող Ռուսաստանի նախագահի հետեւողական ջանքերը, որոնք
ուղղված էին հիմնարար սկզբունքների վերաբերյալ կողմերի դիրքորոշումների
մոտեցմանը, որոշակի արդյունք տվեցին։ Սակայն, չնայած միջազգային հանրության
ակնկալիքներին եւ Հայաստանի կառուցողական դիրքորոշմանը, նախագահ Մեդվեդեւի
նախաձեռնությա
...
Կարդալ շարունակությունը »
|
Մարտի
25—ին բոլորեց հինգերորդ գարունը այն օրից, երբ այլեւս մեզ հետ չէ պետական
եւ քաղաքական գործիչ, 2000—2007 թթ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը
(1951—2007թթ.)։ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում վաղ առավոտից նրա
հիշատակը հարգելու էին եկել Անդրանիկ Մարգարյանի կուսակիցները եւ
գաղափարական ընկերները, բարեկամներն ու հարազատները, քաղաքացիներ։ Պանթեոն
հարգանքի տուրք մատուցելու էին այցելել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ
նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախկին վարչապետի
որդին՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նրանց եւ Հանրապետական
կուսակցության, որի երկարամյա ղեկավարն է եղել Ա. Մարգարյանը, անունից
պսակներ էին դրվել Ա. Մարգարյանի շիրիմին։ Արարատյան հայրապետական թեմի
առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ
կատարվեց հոգեհանգստի կարգ։ Իր խոսքում արքեպիսկոպոս Կճոյանը բնութագրեց
Անդրանիկ Մարգարյանին որպես ազգի նվիրյալ եւ կարեւորեց, որ նախկին
վարչապետի գաղափարներն ու մտքերը կենսունակ լինեն նաեւ այսօր։ «Արդի
աշխարհում, երբ հանդես են եկել բազմաթիվ մարտահրավերներ, ազգային
պահպանողական գաղափարախոսությունն ավելի նշանակալի է դարձել հայ
հասարակության համար, քանի որ միտված է պահպանելու ազգային
արժեքները»,–ասաց նա։ Ծաղկադրման եւ խնկարկման արարողությունը
եզրափակեցին Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 21 միջնակարգ դպրոցի
աշակերտներն ու ուսուցչական կազմը, որոնք ներկայացրեցին
գրական—գեղարվեստական կոմպոզիցիա։ «Արդեն երկու տարի է, ինչ մեր դպրոցը
կրում է Անդրանիկ Մարգարյանի անունը՝ որպես հարգանքի տուրք նրա հիշատակին։
Կարծում եմ, որ ամեն մարտի 25—ին բոլորը պիտի գան այստեղ, ամբողջ հայ
ժողովուրդը, քանի որ մեծ մարդու ենք կորցրել հինգ տարի առաջ, մի մարդու,
որի երազանքը հզոր Հայ
...
Կարդալ շարունակությունը »
|
Պետության
համար առաջնային նշանակություն ունի երիտասարդներին նվիրված ծրագրերի
իրականացումը, հատկապես՝ սոցիալապես անապահով երիտասարդներին կրթությամբ եւ
աշխատանքով ապահովելու առումով։ Հայաստանի Հանրապետությունն այս առումով
ստանում է եվրոպական կառույցների օժանդակությունը՝ երիտասարդական ճիշտ
քաղաքականության իրականացման նպատակով։ Երիտասարդների խնդիրներն ընդհանուր
են գրեթե բոլոր զարգացող երկրներում, այդ իսկ պատճառով Եվրամիության
Արեւելյան գործընկերության անդամ երկրների երիտասարդության միջեւ
համագործակցությունը լավ հնարավորություն կլինի այդ խնդիրները վերհանելու
եւ լուծման ուղիներ փնտրելու համար։ Արեւելյան գործընկերության 4—րդ
պլատֆորմի երիտասարդական համաժողովը Երեւանում անցկացվում է մարտի 26–28—ը։
Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային երիտասարդական
քաղաքականության խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության
հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը երեկ ասուլիսում նշեց, որ
համաժողովը հնարավորություն կտա քննարկել երիտասարդության խնդիրներն ու
մարտահրավերները եւ գտնել դրանց լուծումները։ Միջոցառմանը մասնակցելու
հրավերներ են ուղարկվել Արեւելյան գործընկերության բոլոր երկրներին՝
Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային, սակայն
Ադրբեջանի ներկայացուցիչները չեն ժամանել Երեւան՝ մասնակցելու համաժողովին։
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի
խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովը 2012—2013 թվականներին շարունակելու է
ամրապնդել Արեւելյան գործընկերության պետությունների հետ
համագործակցությունը երիտասարդական ոլորտում։ «Մենք շարունակելու ենք
օժանդակել երիտասարդական քաղաքականության հարցերով զբաղվող պետական
գործիչների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների
կատա
...
Կարդալ շարունակությունը »
|
Կորեայի
Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային ճաշի
ընթացքում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ԱՄՆ—ի, Ռուսաստանի ու
Չինաստանի ղեկավարներ Օբամայի, Մեդվեդեւի ու Հուն Ձինթաոյի հետ, հաղորդում է
«Panorama.am»—ի թղթակիցը։
Գագաթնաժողովին մասնացելու նպատակով Սեուլ են ժամանել 53 երկրի եւ
միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Սեուլում կայացել է
պատվիրակությունների դիմավորման արարողություն, որից հետո երկրների
ղեկավարները մասնակցել են աշխատանքային ճաշի, որտեղ քննարկել է
Վաշինգտոնում կայացած առաջին միջուկային գագաթնաժողովից հետո ոլորտում
գրանցված առաջընթացը։
Ինչ վերաբերում է բուն գագաթնաժողովին, այն կմեկնարկի մարտի 27—ին։
Միջոցառման ընթացքում, որը ոլորտի խոշորագույն միջոցառումն է, մասնակիցները
կքննարկեն հարցեր՝ կապված միջուկային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի
միջոցների, միջուկային նյութերի եւ նրանց հետ կապված օբյեկտների
պաշտպանության, ինչպես նաեւ միջուկային նյութերի ապօրինի շրջանառման
կանխման հետ։
Հիշեցնենք, որ միջուկային անվտանգության առաջին գագաթնաժողովը կայացել էր
2009 թվականի ապրիլին՝ Վաշինգտոնում։ Այն ժամանակ նախագահ Օբաման առաջարկել
էր բարձր մակարդակով ուշադրության կենտրոնում պահել միջուկային
անվտանգության հարցը՝ դասեր քաղելով միջազգային ահաբեկչության
սպառնալիքներից։ Վաշինգտոնում հիմնական շեշտը դրված էր միջուկային զենքի
չտարածման եւ այդ տիպի սպառազինություններից հրաժարվելու հարցերին։
Վաշինգտոնյան գագաթնաժողովին մասնակցում էին 47 երկրների եւ երեք
կազմակերպությունների (ՄԱԿ, ԵՄ եւ Միջուկային էներգիայի միջազգային
գործակալություն, ՄԷՄԳ) ղեկավարներ։ Դրանք այն երկրներն են, որոնք այս կամ
այն կերպ առնչվում են ոլորտին՝ իրենց տ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|