Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 28
Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Երեքշաբթի երեկոյան
Սինգապուր ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպումներ է
ունեցել այդ երկրի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Թոնի Տան Քեն Յամի,
վարչապետ Լի Սյան Լունի հետ։ Սերժ Սարգսյանը նաեւ մասնակցել է Սինգապուրի
բիզնես ֆեդերացիայի անունից ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ճաշին, որին
ներկա են եղել Սինգապուրի խոշոր գործարարներն ու ամենաազդեցիկ
կորպորացիաների ղեկավարները: Սինգապուրի եւ Հայաստանի նախագահները քննարկել են երկու երկրների միջեւ
տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, հայ - սինգապուրյան
քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը:Սինգապուրի նախագահի խոսքով, չնայած երկու երկրները դիվանագիտական
հարաբերություններ հաստատեցին 20 տարի առաջ, հայ - սինգապուրյան կապերը
գոյություն ունեն 150 տարուց ավելի. հայերն են sինգապուրում տպագրել առաջին
թերթը, հիմնել առաջին քրիստոնեական եկեղեցին:Սերժ Սարգսյանի դիտարկմամբ` Սինգապուրն արագ զարգա
...
Կարդալ շարունակությունը »
|
Ազգային, քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանն այսօր կնշեր իր
ծննդյան 62-ամյակը: Խորհրդային տոտալիտար համակարգի դեմ մղվող պայքարի,
հանուն ազատ, անկախ ու միացյալ Հայաստան տեսնելու պայքարի առաջամարտիկը
ծնվել է 1950 թվականի մարտի 28-ին: Տասնութ տարեկանից ընդգրկվել է
ազգային-ազատագրական պայքարի մեջ՝ 1968-ից անդամագրվել ընդհատակում գործող
Ազգային Միացյալ Կուսակցությանը (ԱՄԿ)։ 1973-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։
Լինելով Գարեգին Նժդեհի դավանած Ցեղակրոնության երդվյալ գաղափարակիրն ու
Հայ Դատի պաշտպանության աներեր ջատագովը, իր
ժողովրդի ապագան կապելով անկախ, ժողովրդավարական պետության կառուցման ու
զորացման հետ, նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է խորհրդային տոտալիտար
համակարգի դեմ և հանուն ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի մղվող պայքարին։
Այդ գործունեության համար 1969թ. սկսած խորհրդային իշխանությունների
կողմից երեք անգամ դատապարտվել է ազատազրկման՝ շուրջ 12 տարի անցկացնելով
բանտերում և ճամբարներում։ 1987-ին, վերադառնալով ազատազրկման վայրից,
շարունակել է քաղաքական պայքարը և 1988-ի ազատամարտի առաջին իսկ օրերից
հայտնվել իրադարձությունների կիզակետում։
1989-ին հիմնադրել և ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական
կազմակերպությունը, որը մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության և
Արցախի ազատագրության համար մղված մարտերին` Երասխավանից մինչև Մարտակերտ,
Քելբաջար, Լաչին, Շուշի …
|
Հայաստանի ատոմակայանի
շահագործման ժամկետը հնարավոր է երկարացվի այնքան ժամանակ, քանի դեռ նոր
էներգաբլոկ չի կառուցվել: Կայանի շահագործման ժամկետը մինչեւ 2016 թվականն
է, սակայն նոր էներգաբլոկի կառուցման համար հստակ ժամկետներ չեն նշվում:
Ատոմակայանի ղեկավարությունը ամենաուշը մինչեւ սեպտեմբերի 1-ը Հայաստանի
կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական
կոմիտե պետք է ներկայացնի անվտանգության միջոցառումների համալիր ծրագիր,
որպեսզի ստանա կայանի շահագործման երկարացման թույլտվություն:
Կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ
զրույցում ասաց, որ անվտանգության համալիր միջոցառումների իրականացմամբ
հնարավոր է երկարացնել դրա աշխատանքը: Կայանի, այսպես կոչված,
ռիսկայնության շեմը գնալով բարձրանում է, - վստահեցրեց նա:
|
Բրիտանական BBC լրատվական ցանցի կայքէջը ֆոտոշարքով անդրադարձել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքի փոքրաթիվ հայկական համայնքին: Լուսանկարներին ուղեկցող հղումներում
ասվում է, որ կալկաթահայերը քաղաքի բազմազգ բնակչության ամենափոքր
համայնքներից մեկն են ներկայացնում, որոնց թիվն ընդամենը 200-ի է հասնում:
Թեեւ
շատերը նաեւ ձուլվել են խառն ամուսնությունների արդյունքում, նրանք երբեք
չեն մոռանում իրենց ինքնությունն ու կրոնական պատկանելությունը: Հայերը
Կալկաթայում հաստատվել են 1600-ականներից, ավելի վաղ՝ քան բրիտանացիները:
Նրանցից շատերը ունեւոր առեւտրականներ են եղել, հյուրանոցներ են կառուցել,
տնօրինել են հանքեր: Քաղաքի ամենահին եկեղեցին՝ Սուրբ Նազարեթը, կառուցել
են տեղի հայերը՝ 1707 թվականին:
Ինչպես BBC-ին է նշում, եկեղեցին կենտրոնական նշանակություն ունի Կալկաթայի հայերի համար:
|
Աշխարհի
ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ էին հավաքվել Սեուլում՝
մասնակցելու միջուկային անվտանգության հարցերին նվիրված միջազգային
գագաթնաժողովին։ Գագաթնաժողովն անցկացվեց բալիստիկ հրթիռ արձակելու
մտադրության վերաբերյալ Հյուսիսային Կորեայից ստացվող հաղորդագրությունների
ֆոնի վրա։ Գագաթնաժողովի հիմնական թեման միջուկային ահաբեկչության վտանգի
նվազեցման համար միջոցառումների մշակումն էր։ Այս թեման ավելի քան հրատապ
է, քանզի ժամանակակից աշխարհում միջուկային զենքի համար բաղադրիչներ գտնելը
եւ բանիմաց ինժեներների առկայության դեպքում այն հավաքելը այնքան էլ դժվար
չէ։ Գագաթնաժողովում, միջուկային անվտանգությունից բացի, որը ներառում
է Իրանի միջուկային ծրագիրը, խոսվել է նաեւ Սիրիայում եւ Եվրոպայում
հակահրթիռային պաշտպանության տեղակայման մասին։ Ինչպես հայտնել է Սպիտակ
տան ներկայացուցիչը, ԱՄՆ—ի նախագահը մտադիր է կատարել ռազմավարական
հարձակողական սպառազինությունների վերաբերյալ պայմանագիրը, որը նա 2010
թվականին կնքել է իր նախագահական ժամկետն ավարտող Դմիտրի Մեդվեդեւի հետ։ ԱՄՆ—ի
նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկացի եւ ռուսաստանցի
փորձագետները աշխատելու են Եվրոպայում ԱՄՆ—ի հակահրթիռային պաշտպանության
տեխնիկական ասպեկտների վրա, որպեսզի մինչեւ 2013 թվականը առաջընթացի հասնեն
այդ հարցում, հաղորդում է «Արմենպրեսը»։ Օբամայի խոսքով՝
հակահրթիռային պաշտպանության հարցում ՌԴ—ի եւ ԱՄՆ—ի հարաբերություններում
առաջընթացը հնարավոր է մինչեւ 2013 թվականը, եթե լուծվեն տեխնիկական
հարցերը։ Իսկ ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի
փորձարկմանը, Բարաք Օբաման Փհենյանին նախազգուշացրել է, որ նա «ոչնչի չի
հասնի սպառնալիքների եւ սադրանքների ճանապարհով»։ Ռուսաստանը համոզված
է, որ պետությունների ջանքերի կոո
...
Կարդալ շարունակությունը »
|
Խորհրդարանական
ընտրություններին ընդառաջ ինքնառաջադրված մի շարք թեկնածուներ ինքնաբացարկ
են հայտարարել։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական
հանձնաժողովից«Արմենպրեսին» տեղեկացրին, որ պատգամավորության իրենց
թեկնածությունը հանել են ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության
ղեկավար Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանը (թիվ 7 ընտրատարածք),
անկուսակցական Մանվել Վասիլի Եղիազարյանը (թիվ 11)։ Ընտրություններին
մեծամասնական ընտրակարգով չեն պայքարելու նաեւ Հայաստանի հանրապետական
կուսակցության անդամ, «Արտաշատ—Վինկոն» ՓԲԸ հիմնադիր նախագահ Հենրիկ Արգամի
Աբրահամյանը (թիվ 17), անկուսակցական, «Միասին» երիտասարդական շարժման
ղեկավար Հակոբ Սամվելի Հակոբյանը (թիվ 26) եւ անկուսակցական, «Էյ—Ի—Ջի
սերվիզ» ՍՊԸ Տավուշի մարզային ծառայության պետ Երվանդ Արամայիսի
Չիլինգարյանը (թիվ 40)։ Մայիսի 6—ին Հայաստանում կայանալու են
խորհրդարանական ընտրություններ։ Մարտի 22—ին ավարտվել է առաջադրումների
ժամկետը, սկսվել է գրանցումների փուլը, որի վերջնաժամկետը ապրիլի 1—ն է։
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8—ին։
|
Հայտարարել է Սերժ Սարգսյանը Սեուլում անցկացվող միջուկային անվտանգության գագաթնաժողովում
Աշխատանքային
այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ
Սեուլում մասնակցել է միջուկային անվտանգության 2012թ. միջազգային
գագաթնաժողովին։ Հանրապետության ղեկավարը գագաթնաժողովում հանդես է եկել
ելույթով։ Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովի
կազմակերպիչներին եւ անձամբ նախագահ Լի Մյուն—Բակին՝ գլոբալ անվտանգության
համար առանցքային նշանակություն ունեցող այդ կարեւոր հավաքը հյուրընկալելու
համար։ Հանրապետության ղեկավարը նաեւ բարձր է գնահատել ԱՄՆ–ի նախագահ
Բարաք Օբամայի շարունակական ջանքերը 2010թ. վաշինգտոնյան գագաթնաժողովից ի
վեր։ «Միջուկային անվտանգությունը եղել եւ մնում է Հայաստանի համար
առաջնային կարեւորության խնդիր։ Ցանկալի արդյունքներ գրանցելու նպատակով
մենք հետեւողականորեն եւ պատրաստակամորեն աջակցել եւ իրականացրել ենք
առաջարկվող ծրագրերը, կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել վերահսկողության
գործուն մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ»,—ընդգծել է Սերժ Սարգսյանը։
Նախագահի խոսքով, ընդունվել է նոր օրենք երկակի նշանակության ապրանքների,
այդ թվում՝ միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի արտահանման, տարանցման,
ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության
արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին։ Հանրապետության
ղեկավարը նշել է նաեւ, որ ՄԱԿ—ի միջտարածաշրջանային հանցավորության եւ
արդարադատության հետազոտական ինստիտուտի հետ համագործակցությամբ եւ
աջակցությամբ Հայաստանն իրականացնում է կադրերի վերապատրաստման եւ մաքսային
տեխնիկական հագեցման ծրագիր։ Նախագահի խոսքով, Հայաստանի Հանրապետությունն
ըստ ամենայնի նպաստում է ՄԱԿ—ի Անվտանգության խորհ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|