Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 13
ԱՄՆ
նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, որ Աֆղանստանում ամերիկացի զինվորի
կողմից 16 խաղաղ բնակիչի սպանությունից հետո ԱՄՆ չի շտապելու ամերիկյան
զորամիավորումներն Աֆղանստանից դուրս բերելու հարցում: Սպիտակ տան ղեկավարի խոսքով, միջազգային զորամիավորումները պետք է դուրս բերվեն պատասխանատու ժամկետներում:
Սպանության հետեւանքով արդեն լարվել են հարաբերություններն Աֆղանստանի եւ ամերիկյան զորամիավորումների միջեւ:
Նշենք, որ նախապես որոշված ժամկետների համաձայն, ամերիկյան զորամիավորումները պետք է դուրս բերվեն Աֆղանստանից 2014-ին:
Քանդահար նահանգի գյուղերից մեկում
խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակ բացած զինվորականը կարող է ցմահ
ազատազրկման դատապարտվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար
Լեոն Պանետան:
|
Ադրբեջանում
մարդու իրավունքները խախտվելու, այլակարծությունը խեղդվելու պատճառով
մայիսին Բաքվում անցկացվելիք "Եվրատեսիլ-2012" երգի միջազգային մրցույթը
բոյկոտելու համար միջազգային հասարակայնությանն ուղղված կոչերն ավելանում
են: Այս մասին հայտնել է բրիտանական "The Guardian" թերթը:
Թերթը հայտնել է, որ "Իսլանդիան մտադիր է չմասնակցել մրցույթին, իսկ Հոլանդիան, Ֆրանսիան եւ Իռլանդիան միացել են բոյկոտի արշավին":
Ադրբեջանում մարդու իրավունքների
պաշտպանության բնագավառի աղետալի վիճակի մասին հրապարակումներով հանդես են
եկել նաեւ "Amnesty International" եւ "Human Rights Watch"
կազմակերպությունները:
Թերթը մեջբերել է "Amnesty
International"-ի ղեկավարի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տեղակալ
Ջոն Դալհուսենի հետեւյալ կարծիքը. "Ադրբեջանի կառավարությունը, որը
դաժանորեն ցրում է խաղաղ ցույցերը եւ շարունակում մարդկանց բանտեր նետել,
չի կարող ժողովրդավարության արժանի ներկայացուցիչ լինել: Ադրբեջանի
իշխանությունը պետք է հասկանա, որ անցկացվելիք մրցույթի
...
Կարդալ շարունակությունը »
|
Մարտի
7—ին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում տեղի է ունեցել Իրանի,
Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Ալի Աքբար Սալեհիի, Ահմեդ
Դավութօղլու եւ Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը, որի օրակարգում
զետեղված էին տարածաշրջանային խնդիրներ, Կովկասում տիրող իրավիճակը, զենքի
ու թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի, տնտեսական համագործակցության
ընդլայնման եւ այլ հարցեր։ Հանդիպման ավարտին հրապարակել են համատեղ
հայտարարություն, որտեղ խիստ կարեւորվել է եռակողմ բանակցությունների
շարունակականությունը տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ։
Հայտարարությունում նշված է, որ քննարկվել է նաեւ Բաքու—Թբիլիսի—Կարս
երկաթուղին Նաիջեւան—Ջուղա—Թավրիզ երկրաթուղուն միացնելու հարցը։ Բացի այդ,
որոշում է ընդունվել, որ հերթական հանդիպումը տեղի ունենա ընթացիկ տարվա
սեպտեմբերին՝ Վանում, որը նույնպես խոստումնալից չի կարող լինել։ Մինչեւ
եռակողմ հանդիպումը նախարաների միջեւ տեղի են ունեցել երկկողմ
հանդիպումներ, ընդ որում, Սալեհին եւ Դավութօղլուն քննարկել են 5+1—ի հետ
Իրանի բանակցությունների հարցը՝ վերջինիս միջուկային ծրագրերի շուրջ։ Հարկ է
նշել նաեւ, որ թե հայտարարության բովանդակությունը եւ թե դռնփակ անցկացված
նիստի վերաբերյալ լրատվությունը վկայում են, որ նրանց առաջին համատեղ
նիստի ոգեւորությունից շատ բան չի մնացել, չնայած հաճոյախոսությունների
պակաս չի զգացվել։ Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին
հանդիպումը տեղի է ունեցել 2011թ. մարտի 17—ին, Իրանի Արեւմտյան Ադրբեջան
նահանգի կենտրոն Ուրմիա քաղաքում, որտեղ կողմերի միջեւ 9 կետից կազմված
համաձայնություն էր ձեռք բերվել, այդ թվում. ա) մասնակից երկրների
տնտեսական զարգացմանը եւ բնակչության կենսամակարդակի բարցրացմանն ուղղված
մշակել ու իրականացնել համատեղ նախագծեր առեւտրատնտեսական տարբեր՝
արդյունաբերության, ներդրումների, տրանսպորտի ու կապի, էներգետիկայի,
գիտության եւ տեխնոլոգի
...
Կարդալ շարունակությունը »
|
Թուրքիայի
իշխանությունների համար մտահոգության առիթ կա. ԵՄ հետ անդամակցության
բանակցությունների համապատկերում Անկարայի դիրքերը տեւական ժամանակ անփոփոխ
են, մինդեռ ԵՄ—ը շարունակում է ընդլայնման գործընթացին միտված
գործողություններն այլ երկրների հետ։ Խորվաթիայի հետ բանակցությունները
մոտեցել են հաջող ավարտին. առաջիկա ամիսներին այս երկիրը կհամալրի ԵՄ
ընտանիքը։ Օրերս էլ Եվրամիության ԱԳ նախարարները հավանության արժանացրեցին Սերբիային ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակի շնորհումը։ Թուրքիային
ԵՄ—ում անցանկալի հայտարարելու իրողության դիմաց ԵՄ որոշ երկրներ
«փոխհատուցման» ձեւեր են գտնում, ասենք՝ մրցանակներ։ Թուրքիայի
անդամակցելուն դեմ արտահայտվող երկրներից մեկում՝ Գերմանիայում, Էրդողանին
«եվրոպական» մրցանակ է սպասվում։ Մարտի 17—ին Գերմանիայի Բոխում
քաղաքում 8—րդ անգամ 11 նոմինացիաներում կհանձնվի «Steiger Award»
մրցանակը, որը նախատեսված է հանդուրժողականության, մարդկայնության,
շիտակության, Եվրոպայի հետ համատեղ շարժվելու համար։ «Ողորմածություն»
կատեգորիայում այն կտրվի Շվեդիայի թագուհի Սիլվիային,
«հանդուժողականության» կատեգորիայում՝ ԳԴՀ նախկին նախագահ Հորսթ Քյոլերին,
իսկ ահա «Եվրոպա» կատեգորիայում պարգեւատրվելու է Թուրքիայի վարչապետը։ Իր
այս որոշումը «Steiger Award»—ը, մասնավորապես, պայմանավորել է այն բանով,
որ «Տարիներ շարունակ Էրդողանը ջանք է թափում իր երկրում ժողովրդավարական
շրջադարձի համար։ Որոշումը, սակայն, քննադատության թիրախ է դարձել Գերմանիայի քաղաքական եւ հասարակական որոշ շրջանակներում։ Գերմանահայերի խորհուրդը հայտարարել է այդ կապակցությամբ բողոքի ակցիաներ անցկացնելու մասին։ «Էրդողանը
եւ նրա կառավարությունը հետամուտ են, որ Գերմանիայում ներգաղթյալները
չինտեգրվեն»,—այս կապակցությամբ արված գրավոր հայտարարության մեջ
մեկնաբանում է գերմանահայերի կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ
Օրդուխանյանը։ Նա բարձ
...
Կարդալ շարունակությունը »
|
«ՀՀԿ
13—րդ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած ծրագրային ելույթում
եւս մեկ անգամ արժեւորվեց ազգային պահպանողական աշխարհընկալումը, դրա
արդիականությունը։ Եվս մեկ անգամ ներքաղաքական դաշտին ու ամբողջ աշխարհին
հասկանալի դարձավ, որ ՀՀԿ—ի եւ մեր երկրի բռնած քաղաքական կուրսը՝
եվրաինտեգրումը, ինչպես նաեւ մեր գաղափարախոսությունը՝ ազգային
պահպանողականությունը, համադրելի են»,–անդրադառնալով ՀՀԿ 13—րդ
համագումարում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթին,
«Panorama.am»—ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խորհրդի անդամ Էդգար
Հովհաննիսյանը։
Նա հավելել է, որ դրանով շատ ու շատ գործիչների եւ վերլուծաբանների
հույսերը, ովքեր փորձում են այս աշխարհընկալումների մեջ հակադրություններ
գտնել, հօդս ցնդեցին, ինչը հատկապես պայմանավորված է այն հանգամանքով, որ
վերջերս ՀՀԿ—ն անդամակցեց Եվրոպայի ամենամեծ կուսակցությանը՝ ԵԺԿ—ին
(Եվրոպայի ժողովրդական կուսակցություն)։
«ԵԺԿ—ն եւս դավանում է այդ գաղափարական արժեհամակարգին, որի հիմքում,
իհարկե, ընկած են ընտանիքը, ազգային արժեհամակարգը, լեզուն պահպանելու
հիմնադրույթները։ Փորձել հակասություն գտնել եվրոպական արժեհամակարգի,
դեմոկրատական արժեհամակարգի եւ այն արժեհամակարգի մեջ, ինչին դավանում է
ՀՀԿ—ն՝ իր ստեղծման օրից մինչեւ հիմա, շինծու եւ կեղծ փորձ է, որն ուղղված է
խեղաթյուրելու մեր գաղափարախոսությունը եւ խոչընդոտելու փորձ՝ ՀՀ
ինտեգրման գործընթացին»,–ասել է Է. Հովհաննիսյանը։
|
Հնարավոր չէ անտարբեր անցնել Մեծամորի քաղաքապետարանի
առջևով: Երբ մուտք ես գործում ԵԿՄ Մեծամորի տարածքային բաժանմունք, քո առջև
բացվում է Արցախյան պատերազմի թոհ ու բոհով շնչող հերոսների և զոհված
ազատամարտիկների հիշատակը հավերժացնող թանգարան հիշեցնող նախասրահը, որի պատերին
փակցված վահանակներն ու նկարները, Արցախյան պատերազմի սուրբ մասունքները
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|