Գլխավոր էջ » 2012»Մարտ»13 » Աֆղանստանում ամերիկյան զորամիավորումները հայտնվել են խիստ լարված իրավիճակում
18:34
Աֆղանստանում ամերիկյան զորամիավորումները հայտնվել են խիստ լարված իրավիճակում
ԱՄՆ
նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, որ Աֆղանստանում ամերիկացի զինվորի
կողմից 16 խաղաղ բնակիչի սպանությունից հետո ԱՄՆ չի շտապելու ամերիկյան
զորամիավորումներն Աֆղանստանից դուրս բերելու հարցում: Սպիտակ տան ղեկավարի խոսքով, միջազգային զորամիավորումները պետք է դուրս բերվեն պատասխանատու ժամկետներում:
Սպանության հետեւանքով արդեն լարվել են հարաբերություններն Աֆղանստանի եւ ամերիկյան զորամիավորումների միջեւ:
Նշենք, որ նախապես որոշված ժամկետների համաձայն, ամերիկյան զորամիավորումները պետք է դուրս բերվեն Աֆղանստանից 2014-ին:
Քանդահար նահանգի գյուղերից մեկում
խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակ բացած զինվորականը կարող է ցմահ
ազատազրկման դատապարտվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար
Լեոն Պանետան:
Երեկ ավելի քան 600 ուսանող ցույցի
է դուրս եկել՝ արեւելյան Ջալալաբադ քաղաքում: Նրանք դատապարտել են
կատարվածը եւ "Մա՛հ Ամերիկային, մա՛հ Օբամային" եւ այլ հակաամերիկյան կոչեր
վանկարկել: Ցույցեր են անցկացվում նաեւ Քանդահարում: yerkirmedia.am