Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 21
Կենտրոնական
Իտալիայում գտնվող Ռիետի (նախկինում՝ Լատիում) քաղաքի քաղաքային խորհուրդը
մարտի 20—ին միաձայն բանաձեւ է ընդունել, որով ճանաչում է Հայոց
ցեղասպանությունը։ Այս մասին «Nouvelles dÕArmenie»—ին տեղեկացրել է
Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչ Մետաքսյա Վանոյանը։ Ռիետի քաղաքն ունի
շուրջ 48 հազար բնակչություն։
Այս տարվա փետրվարի 18—ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ էր ընդունել նաեւ իտալական Թուրին քաղաքը։
Բացի այդ, Իտալիա—Հայաստան բարեկամության միջխորհրդարանական հանձնաժողովը
պատրաստվում է Իտալիայի խորհրդարանին ներկայացնել ապրիլի 24—ը Հայոց
ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու վերաբերյալ բանաձեւը։
|
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության 15—ամյակին նվիրված միջոցառում։ Միջոցառմանը ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա
շնորհավորեց ՕԵԿ—ականներին կուսակցության հիմնադրման 15—ամյակի
կապակցությամբ, մաղթեց հաջողություններ՝ նշելով, որ ՕԵԿ—ը վստահելի
գործընկեր է, որի հետ կարելի է հաղթահարել բազում դժվարություններ։ Նախագահ
Սարգսյանի խոսքով, բոլորի աչքի առջեւ «Օրինաց երկիրը» հիմնադրվեց,
ամրացավ, կայացավ եւ շատ կարճ ժամանակահատվածում սկսեց ակտիվ
դերակատարություն ունենալ մեր երկրի քաղաքական կյանքում։ Սերժ Սարգսյանը
վստահություն հայտնեց, որ քաղաքականության մեջ հայտ ներկայացրած եւ
խորհրդարանական կուսակցություն ու առաջատար քաղաքական ուժ դարձած ՕԵԿ—ը մեծ
ներուժ ունի եւ առաջիկա քաղաքական գործընթացներում կարողանալու է մեկ
անգամ եւս արժանապատվորեն իր մասին հայտարարել՝ ապացուցելով, որ իր կայուն
եւ նպատակաուղղված գործունեությամբ կարող է իր առջեւ դրված խնդիրները
լուծել։ «Այս չորս տարիների ընթացքում, ինչ մենք միասին կառավարում ենք
մեր երկիրը, ես մեկ անգամ եւս համոզվեցի, որ «Օրինաց երկիր»
կուսակցությունը, իրոք, վստահելի գործընկեր է։ Սա շատ գնահատելի հատկանիշ է
եւ շատ գնահատելի որակ»,–ասաց նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ
քաղաքականության մեջ «Օրինաց երկիրը» առաջնորդվել է բարոյական
չափանիշներով։ Հանրապետության ղեկավարը վստահություն հայտնեց, որ
ՕԵԿ—ականները այսուհետեւ եւս կուռ շարքերով կանգնելու են իրենց առաջնորդի
կողքին, ով նրանց տանելու է դեպի ավելի լավ Հայաստան. «Մեր նպատակն ավելի
լավ Հայաստան ունենալն է, եւ մենք այդ ավելի լավ Հայաստանը կառուցելու ենք
նաեւ ձեր ակտիվ մասնակցությամբ։ Մեկ անգամ եւս սրտանց շնորհավորում եմ ձեզ
եւ մաղթում հաջողություններ»,–ասաց նախագահ Սերժ Ս
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ
հրավիրված ասուլիսի ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր
դեսպան Անրի Ռենոն Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկի մասին
հայտարարեց ՀՀ պետական լեզվով։ Այնուհետեւ ֆրանսերենով շարունակեց.
«Ֆրանկոֆոնիայի սեզոնն արդեն սկսվել է։ Մենք մեկամսյակի փոխարեն նախընտրում
են գործածել սեզոն արտահայտությունը, հատկապես որ որոշակի միջոցառումներ
կունենանք նաեւ մայիսին։ Ստացվում է մարտ, ապրիլ, մայիս՝ Ֆրանկոֆոնիայի
գարուն։ Այս սեզոնը հրաշալի մեկնարկ ունեցավ եւ հիանալի է ընթանում»։ Ֆրանսերեն
լեզվին եւ մշակույթին նվիրված միջոցառումներ կազմակերպելու ավանդույթը
ձեւավորվել է ավելի քան 40 տարի առաջ, երբ 1970—ին Նիամեյում ստեղծվեց
ներկայիս Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախատիպ «Մշակութային
եւ տեխնիկական համագործակցության ասոցիացիան»։ Ֆրանկոֆոնիան որպես շարժում
միավորում է 75 պետություն, որոնցից 56—ը Ֆրանկոֆոնիայի միջազգային
կազմակերպության անդամ երկրներ են, 19—ը հանդես են գալիս դիտորդի
կարգավիճակով։ Բոլոր այս երկրներում Ֆրանկոֆոնիայի օրը, շաբաթը, մեկամսյակը
տոնվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հովանու ներքո։ Հայաստանում
Ֆրանկոֆոնիայի օրը վերածվեց շաբաթի, այնուհետեւ մեկամսյակի։ Մեր
հանրապետությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը միացել է
2004թ.՝ որպես դիտորդ։ Իսկ 2008թ. Հայաստանին շնորհվեց կազմակերպության
ասոցացված անդամի կարգավիճակ։ Այս տարի էլ Կինշասայի գագաթնաժողովի ժամանակ
մենք ունեցանք լիիրավ անդամի կարգավիճակ։ Եվ որպես այդպիսին՝ 2012—ին,
կարելի է ասել, բավականին ծանրաբեռնված ենք։ «Այս տարի լայն ծրագիր է
ներկայացվում ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում։ Մեկամսյակի
շրջանակներում ֆրանկոֆոն դեսպանները դեսպանությունների մակարդակով եւս
միջոցառումներ են պատրաստել»,–տեղեկացրեց Հա
...
Կարդալ շարունակությունը »
|
Ինչպես
արդեն հայտարարվել էր՝ ՍԻՄ կուսակցությունը խորհրդարանի ընտրություններին
կմասնակցի ՀՀԿ—ի հետ համատեղ։ Կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը
լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց, որ բացի իրենից ՍԻՄ—ից ՀՀԿ
համամասնական ցուցակում ընդգրկվել են նաեւ կուսակցության փոխնախագահ Արտակ
Գրիգորյանը եւ կուսակցության երիտթեւի ղեկավար Ռաֆայել Ավետիսյանը։ Հայկ
Բաբուխանյանը փաստում է, որ ՍԻՄ—ը Հայաստանի անկախության հռչակումից ի վեր
համագործակցում է ՀՀԿ—ի հետ, եւ երկու կուսակցությունները մշտապես ունեցել
են գաղափարական ընդհանրություններ. «ՀՀԿ—ն իր համամասնական ցուցակում
ընդգրկելով հասարակական եւ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների՝
ստեղծում է ժողովրդական լայն ճակատ»։ Բաբուխանյանը հույս ունի, որ ՀՀԿ—ի համամասնական ցուցակը 50 տոկոս ձայն կհավաքի։ Ինչ
վերաբերում է քաղաքական մյուս ուժերին, ապա ՍԻՄ նախագահը կարծում է, որ
խորհրդարանում, անկասկած, ներկայացված կլինի «Բարգավաճ Հայաստան»
կուսակցությունը։ Քաղաքական մյուս ուժերը, մասնավորապես ՕԵԿ—ը, ՀՅԴ—ն,
«Ժառանգություն»–«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, ինչպես նաեւ
ՀԱԿ—ը, ըստ Բաբուխանյանի, պետք է աշխատանք տանեն եւ ապացուցեն ընտրողներին,
որ արտահայտում են այս կամ այն շերտերի շահերը։ Ցուցակի ամենավերջին
տեղերում գտնվող գործիչն էլ կարող է հայտնվել ԱԺ—ում, քանի որ ցուցակի
առաջին տեղերը զբաղեցնում են գործադիր իշխանության ներկայացուցիչները։ ՀՀԿ
համամասնական ցուցակը նման կերպ բնորոշեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ
Զոհրաբյանը. «Ցուցակի մեծությամբ մենք հասարակությանը եւ աշխարհին ցույց
ենք տալիս, թե ինչ թիմով ենք պատրաստվում աշխատել»։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|