Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 22
Մարտի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի
դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային (Radmila
Shekerinska): ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին
տեղեկացնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ
Հայաստանը ակտիվորեն ներգրավված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի շրջանակներում իրականացվող
համագործակցության ու կառույցի աշխատանքների մեջ և այդ մասին է խոսում այն
փաստը, որ Հայաստանի արտգործնախարարը առաջին ԱԳ նախարարն էր, որ դեռևս 2009
թ. այցելել է կազմակերպության՝ Վարշավայում գտնվող կենտրոնակայան: Նախարար
Նալբանդյանը վերահաստատել է առաջիկա ընտրությունները միջազգային
չափանիշներին համապատասխան անցկացնելու ՀՀ իշխանությունների
վճռականությունը՝ ընդգծելով, որ այդ նպատակով միջազգային կառույցների հետ
համագործակցաբար ծավալուն բարեփոխումներ են իրականացվել՝ մասնավորապես
լրամշակվել է ընտրական օրենսգիրքը, որն արժանացել է Եվրոպայի խորհրդի
Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հավանությանը, մի շարք այլ կարևոր
քայլեր են ձեռնարկվել, որոնք դրական գնահատական են ստացել միջազգային
հանրության կողմից: Ռադմիլա Շեկեռինսկան շնորհակալություն հայտնեց
դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին հղած
հրավերի համար և նշեց, որ իրենց գլխավոր նպատակն է աջակցել ընտրական
գործընթացի բարելավմանը և այդ գործում դիտորդները անաչառ են լինելու: Դիտորդական
առաքելության ղեկավարը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված երկարաժամկետ
դիտորդները ու դիտո
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀԱԿ-ը ԿԸՀ ներկայացրեց իր համամասնական ցուցակըյսօր` մարտի 22-ին, Հայ Ազգային կոնգրեսը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր համամասնական ցուցակը:
Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակը գլխավորում է Հայաստանի առաջին նախագահ
Լևոն Տեր-Պետրոսյանը: Առաջին հնգյակում ընդգրկված են նաև ՀԺԿ նախագահ
Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ
Արամ Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀԱԿ գրասենյակի
համակարգող Լևոն Զուրաբյանը: Հայ ազգային կոնգրեսը ստեղծվել է
2008թ. նախագահական ընտրություններից հետո: 2008թ. օգոստոսի 1-ին
Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը
հռչակեց ընդդիմադիր կառույցի ստեղծման մասին: ՀԱԿ-ին մաս են կազմում 18
կուսակցություններ և քաղաքական ուժեր: Հայ ազգային կոնգրեսը
թեկնածուներ է ներկայացրել նաև մեծամասնական ընտրակարգով: Մասնավորապես
առաջադրվել են Վլադիմիր Կարապետյանը (թիվ 2 ընտրատարածք), Արամ Մանուկյանը
(թիվ 4), Վահագն Խաչատրյանը (թիվ 8), Լևոն Զուրաբյանը (թիվ 9), Ռազմիկ
Պետրոսյանը (թիվ 14), Մկրտիչ Սափեյանը (թիվ 15), Սասուն Միքայելյանը (թիվ
25) և այլք:
|
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորների
կողմից ԱԺ օրակարգ մտցրած «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների,
ասորիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» ԱԺ որոշման
նախագծի վերաբերյալ օրերս խորհրդարանում անցկացված քվեարկության մասին որոշ
ԶԼՄ-ներ տարածեցին տեղեկատվություն, թե ԱԺ-ն մերժել է այդ որոշման
նախագիծը:
Panorama.am կայքի խնդրանքով անդրադառնալով այս հարցին` ՀՀ Ազգային
ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հերքեց այդ տեղեկատվությունը` նշելով, որ
խնդիր է դրվել ավելի կշռադատված նախագիծ մշակել:
«Ցեղասպանությունների դատապարտումն այն հարցերից է, որի վերաբերյալ
մեզանում իսկապես համազգային կոնսենսուս կա: Եվ Հայաստանի խորհրդարանը,
որպես ցեղասպանություն ապրած ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական
մարմին, չի կարող բացասական վերաբերմունք ունենալ ցեղասպանությունը
դատապարտող որոշման կամ օրենքի նախագծերի նկատմամբ, առավել ևս, երբ խոսքը
վերաբերում է Օսմանյան Թուրքիայում պետականորեն մշակված ու պետական
ամենաբարձր մակարդակով իրագործված ցեղասպանությանը: Ցեղասպանություների
դատապարտումը երբեք չի կորցնում իր արդիականությունը որպես կանխարգելիչ
քայլ հետագայում նման հանցագործություններ թույլ չտալու համար, առավել ևս
Հայաստանի պարագայում, առավել ևս որ քաղաքակիրթ աշխարհն աստիճանաբար
վճռականորեն մերժում է ցեղասպանության ժխտումը ոչ միայն բարոյապես, այլ նաև
իրավական դաշտում»,- ասաց ԱԺ նախագահը:
Միաժամանակ Սամվել Նիկոյանը նշեց, որ ցեղասպանության դատապարտումն այն
...
Կարդալ շարունակությունը »
|
«Ռուսաստանի ջավախահայերի միության» նպատակն է լարվածություն ստեղծել վրաց հասարակության և ջավախահայերի միջև: Այսօր «Առաջին լրատվական»-ի
հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության
ղեկավար Առնոլդ Ստեփանյանը`անդրադառնալով «Ռուսաստանի ջավախահայերի
միության» տարածած այն հայտարարությանը, թե Վրաստանում հնարավոր է ի հայտ
գա նոր անկախ պետություն` ի դեմս ջավախահայերի: Ըստ Ա. Ստեփանյանի`
այս հայտարարությունն անակնկալ է եղել ջավախահայերի համար: «Այս մեսիջը
Ջավախքից չի գալիս, և իհարկե, դա մեծ բլեֆ է: Դրանից մեկ շաբաթ առաջ նույն
կազմակերպությունը ուրիշ հայտարարություն էր տարածել, թե պատրաստ են իրենց
վրաց եղբայրների հետ պայքարել Վրաստանի իսլամացման դեմ: Այսինքն` երկու
շաբաթ առաջ եղբայրներ էին և պատրաստ էին միասին պայքարել, իսկ երկու շաբաթ
անց այլ հայտարարություն են անում»,- մեկնաբանեց Առնոլդ Ստեփանյանը`
հավելելով, որ միության նպատակը վրաց հասարակության դեմ է ուղղված, փորձում
են նման հայտարարություններով սադրանքի ենթարկել վրաց հասարակության
հայտնի ներկայացուցիչներին և լարվածություն ստեղծել նրանց և ջավախահայերի
միջև: Անդրադառնալով նույն հաղորդագրության այն մասին, թե Վրաստանը
ՆԱՏՕ-ին անդամագրվելու դեպքում կդառնա Թուրքիայի դաշնակիցը և ՆԱՏՕ-ի,
Թուրքիայի ռազմակայանները կմտնեն Վրաստան` տեղեկացրեց, որ նման
հայտարարությունը կարող է գնահատել մինիմում ոչ պրոֆեսիոնալ: «ՆԱՏՕ-ի
ռազմակայան Աֆղանստանից բացի ոչ մի տեղ գոյություն չունի, սա շատ
տեխնիկական հարց է, ՆԱՏՕ-ն ռազմակայաններ չի բացում այն երկրներում, որոնք
իրեն անդամակցում են: Եթե սկսու
...
Կարդալ շարունակությունը »
|
Ռուսաստանի կողմից իրականացվող շանտաժի պայմաններում ՀՀ պաշտպանության
նախարար Սեյրան Օհանյանի այցը ԱՄՆ պետք է դրական գնահատել՝ այն դիտարկելով
որպես զոնդաժային բնույթի միջոցառում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: «Օհանյանի
այցը ԱՄՆ ցույց է տալիս, որ Հայաստանին ուղղված ՌԴ պարտադրանքները՝
անդամակցել զանազան ռուսական նախագծերի՝ Եվրասիական միություն և այլն,
այնքան էլ հայաստանյան իշխանությունների սրտով չեն: Եվ սա բնական է, քանի
որ ստեղծված իրավիճակն ուղղակիորեն վտանգում է ՀՀ պետականության ապագան:
Միաժամանակ, ակնհայտ է, որ Հայաստանի ու ԱՄՆ շահերը տարածաշրջանում
համընկնում են: Սեյրան Օհանյանի այցը կարևոր է հատկապես այդ շահերի
համընկնելու տեսանկյունից»,- ասաց նա: Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում
այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն
Պանետայից բացի, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Դևիդ
Պետրեուսի հետ հանդիպումը, Ռուբեն Մեհրաբյանը նկատեց. «ԱՄՆ պաշտպանության
նախարարությունում և ԿՀՎ-ում քննարկվող հարցեր շրջանակները փոխկապակցված
են: Ենթադրում եմ, որ Դևիդ Պետրեուսի հետ հանդիպմանը անդրադարձ կկատարվի
վտանգների վերագնահատման հարցերին: Այո, հայ-ամերիկյան հարաբերությունները
պետք է հասցնել այն մակարդակին, որ մեր ռազմական գերատեսչության ղեկավարը
աշխատանքի համակարգմանը միտված հանդիպումներ ունենա նաև ամերիկյան
հետախուզության հետ: Այնպես որ, ես այս փաստը խիստ դրական եմ գնահատում:
Ավելին՝ սրա մասին ժամանակին
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ կառավարությունն այսօր նիստում «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ կողմից
իրականացվող ներդրումային ծրագրով 2011 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2012 թ.
դեկտեմբերի 30-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով
ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգեց մինչև 2014 թ. նոյեմբերի 1-ը։ Ընկերությունը
2010 թ. հիմնել է եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով
հագեցած բնական հյութի արտադրության գործարան` ներդնելով ավելի քան 2 մլրդ
դրամ։ Նախատեսված 40-ի փոխարեն ստեղծվել է մոտ 70 աշխատատեղ։ Այժմ
ընկերությունը ծրագրում է ընդլայնել իր գործունեությունը` հիմնելով ապակյա
տարրայով բնական հյութի և նեկտարի, խոտաբույսի, հատապտղի և թեյի
փաթեթավորման, ինչպես նաև գազավորված ըմպելիքի արտադրություն, իրականացնել
մոտ 1.59 մլրդ դրամի ներդրում, ստեղծել 70-80 աշխատատեղ` 110 հազար դրամ
միջին աշխատավարձով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ երեք
տարի առաջ դիմել էին ներմուծմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին, որ եթե
նրանք իրենց ներմուծվող ապրանքը փոխարինեն հայկական արտադրանքով, կստանան
կառավարության օժանդակությունը. «Սրանք այն ձեռներեցներն են, ովքեր
հավատացին մեզ և ներդրումային ծրագիր ներկայացրին։ Այդ ներդրումային
ծրագիրը մենք հավանության արժանացրինք, և իրականացվեցին ներդրումներ։ Եվ
հիմա այս ձեռնարկությունն ընդլայնվում է։ Նաև սա լավ օրինակ է մնացած
ներմուծողների համար, որ ներկայացնեն նման ներդրումային ծրագրեր և
կառավարության կողմից արտոնություն ստանան»։
|
Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության
ռազմավարության շրջանակում դեղագործության ոլորտի ռազմավարության
գործողությունների ծրագրի մշակման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը
հատկացվել է 5 մլն 805 հազար դրամ։
Այսօր գործադիրի նիստում
սահմանվեց, որ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն իր կարիքների
համար IBA Molecular կազմակերպության մշակած տիպային նախագծի հիման վրա
նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայություններն
առավելագույնը 45 մլն դրամ նախահաշվային արժեքով, ձեռք է բերում «Գնումների
մասին» ՀՀ օրենքով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնման
հայտարարությունը նախապես հրապարակելու։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ճշտեց,
որ արագացուցչի տեղադրման աշխատանքը կավարտվի հաջորդ տարի։
Կառավարությունը
որոշեց «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի ավարտից հետո
Հայաստան վերադարձված ավելի քան 100 մլն դրամ արժեքով գույքն անհատույց,
որպես նվիրատվություն, սեփականության իրավունքով հանձնել Զարգացման
հայկական գործակալությանը` ցուցահանդեսների կազմակերպման նպատակով
օգտագործելու համար։ Վարչապետը կրկին նշել է, որ «Շանհայ էքսպոն» մեր երկրի
հաջողված ձեռնարկներից էր, քանի որ, ունենալով համեմատաբար փոքր տաղավար,
Հայաստանը Շանհայից բազմաթիվ մրցանակներ բերեց, մի քանի անվանակարգերում
զբաղեցրեց առաջին, երկրորդ տեղերը։ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ
նման մրցանակների կարժանանա նաև Կորեայում կառուցվելիք տաղավարը։
|
Այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում են «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների փոխնախագահները: «Ժառանգության»
վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում
տեղեկացրեց. «Այս միասնական թիմը սկզբունքորեն պայքարելու է հանուն ազատ,
արդար ընտրությունների։ Շնորհավորում եմ մեծամասնական թեկնածուներին: Հույս
ունեմ, որ ազատ, արդար ընտրությունների արդյունքում հաջողություն
կունենանք: Անբնական կլիներ, եթե չլինեին դժգոհություններ. կային
շատ ուժեր, որոնք չէին ցանկանում այդ միասնությունը: Առաջիկայում մեր
քաղաքական դաշտը կտեսնի, որ իսկապես քաղաքական քարտեզում հայտնվել է նոր
միավորված ուժ, որը հստակ գաղափարաքաղաքական հենքի վրա պայքարելու է
քաղաքական դաշտի առողջացման համար»: «Ազատ դեմոկրատներ»
կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը անդրադառնալով նախկին ցուցակի
հետ կապված դժգոհություններին՝ ասաց. «Երբ կա հստակ քաղաքական կուրս, և այն
բերելու է երկրի բարօրության, իմաստ չունի քննարկել տեղերի
հերթականությունը»:
|
«Քաղաքական բոլոր ուժերը թևակոխում են նախընտրական փուլ, և մի քանի օրից
կսկսվի ընտրապայքարը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ
քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «ՀՀԿ նախընտրական
ցուցակը կազմվել է մեկ սկզբունքով, այն է՝ մեր բարեփոխումների կենտրոնում
պետք է լինի քաղաքացին: Ուստի կուսակցության ցուցակում ընդգրկվել են
մարդիկ, ովքեր կարող են բարեփոխումներ կատարել ի բարօրություն մեր երկրի:
Մենք կարծում ենք, որ մեր նախընտրական ծրագիրը ճիշտ ներկայացնելու դեպքում
կարող ենք հավաքել մեծ թվով քվեներ»,- ասաց նա: Շարմազանովի խոսքով՝
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» սոցիոլոգիական կազմակերպությունն այսօր
հայտարարել է, որ ՀՀԿ-ն նախընտրական շրջանում ունի շատ հավակնոտ դիրքեր: «Եթե
այսօր Հայաստանում նախագահական ընտրություններ անցկացվեն, մեր
հասարակության 33 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ Սերժ Սարգսյանին. սա
խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն այս տարիների ընթացքում մեծ վստահություն է
ներշնչել մարդկանց: ՀՀԿ ընտրազանգվածն ամենակայունն է: Կուսակցությունն
ընտրարշավի ընթացքում ավելացնում է իր համակիրների թիվը և պայքարը կավարտի
հաղթանակով: ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը չի գնում լճացման
ճանապարհով, այլ գիտակցում է, որ պետք է գնա փոփոխությունների: Մենք
գիտակցում ենք, որ ժողովուրդն իր հույսը կապում է մեզ հետ: Մենք ուժեղ
ենք, քանի որ պատրաստ ենք լսել ու գնալ բարեփոխումների: Մենք ունենք
քաղաքական կամք՝ ապահովելու համար բազմակարծություն, և պատահական չէ, որ
Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն ասում էր՝ ՀՀԿ-ի հաղթանակը կարևոր է
ոչ թե նրա, այլ հայ հասարակության համար»,- ասաց նա: Շարմազանովի
խոսքով՝ իշխանություններին նորմալ ընտրությունն
...
Կարդալ շարունակությունը »
|
Այսօր Հայ հեղափոխական դաշնակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է
ներկայացրել համամասնական կարգով պատգամավորների թեկնածուների ցուցակը,
որը ներկայացրել է ԿԸՀ նախկին անդամ Համլետ Աբրահամյանը:
ՀՅԴ-ն այս ընտրապայքարում հանդես է գալիս «Ազատություն, Արդարություն, Դաշնակցություն» կարգախոսով:
Հիշեցնենք, որ ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված են. 1.Վահան Հովհաննիսյան 2. Արմեն Ռուստամյան 3. Արտաշես Շահբազյան 4. Աղվան Վարդանյան 5. Արծվիկ Մինասյան 6. Կարինե Հարությունյան 7. Արմեն Բաբայան 8. Արամայիս Գրիգորյան 9. Միքայել Մանուկյան 10.Կարեն Շախմուրադյան 11. Ռուզաննա Առաքելյան 12. Արա Նռանյան 13. Արսեն Համբարձումյան 14. Գագիկ Գևորգյան 15. Վահրամ Թամազյան 16. Պետրոսյան Նունե 17. Մարտուն Մաթևոսյան 18. Իշխան Սաղաթելյան 19. Վարդան Ալեքսանյան 20. Լիլիթ Գալստյան
|
Այսօր «Ժառանգություն» կուսակցությունն իր համամասնական ընտրացուցակը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Համամասնական
ցուցակը ԿԸՀ են ներկայացրել «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն
ու «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Հիշեցնենք, որ
ներկայացված ցուցակում ընդգրկված են նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության
և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Համամասնական ցուցակի առաջին 5-յակը գլխավորում են.
1. Րաֆֆի Հովհաննիսյան («Ժառանգության» առաջնորդ) 2. Խաչատուր Քոքոբելյան («Ազատ դեմոկրատների» նախագահ) 3. Զարուհի Փոստանջյան («Ժառանգություն») 4. Ալեքսանդր Արզումանյան («Ազատ դեմոկրատներ», ԱԳ նախկին նախարար) 5. Ռուբեն Հակոբյան («Ժառանգության» փոխնախագահ)
Առաջիկա ընտրություններում «Ժառանգությունը» թեկնածուներ է առաջադրել նաև մեծամասնական ընտրատարածքներում:
Ստեփան Սաֆարյան (թիվ 1 ընտրատարածք) Զարուհի Փոստանջյան (թիվ 4 ընտրատարածք) Արմեն Մարտիրոսյան (թիվ 6 ընտրատարածք) Ռուբեն Հակոբյան (թիվ 9 ընտրատարածք) Անահիտ Բախշյան (թիվ 12 ընտրատարածք) Ռոբերտ Շահբազյան (թիվ 20 ընտրատարածք) Գագիկ Մարգարյան (թիվ 21 ընտրատարածք) Գառնիկ Սահակյան (թիվ 30 ընտրատարածք)
«Ազատ դեմոկրատներից» մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ չեն առաջադրվել:
|
«Առաջին լրատվական»-ի
տեղեկություններով համամասնական ցուցակի շուրջ «Ազատ դեմոկրտաներ» և
«Ժառանգություն» կուսակցությունների միջև թնջուկը երեկ ուշ գիշեր լուծում է
ստացել: Համամասնական ցուցակում «Ժառանգություն» կուսակցութան առաջնորդ
Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ներմուծած, այսպես կոչված, հանրային սեկտորի
որոշ ներկայացուցիչների ոչ մի բացատրության չենթարկվող ներկայությունը մի
քանի վայրկյանում ի չիք դարձրեց ամիսներ ի վեր «Ժառանգության» և «Ազատ
դեմոկրատների» միջև ամիսներ շարունակ տևած բանակցությունները: Այս
պահի դրությամբ, գրեթե բացառված է, որ «Ժառանգություն» կուսակցության
ցուցակը նախկին տեսքով ներկայացվի ԿԸՀ-ին: Ստեղծված իրավիճակում, «Ազատ
դեմոկրատներ» կուսակցությունը չի բացառում ընտրություններում առանձին
մասնակցելու հնարավորությունը: Հիշեցնենք, որ այսօր լրանում է համամասնական և մեծամասնական ընտրակարգով առաջադրումների՝ օրենքով սահմանված ժամկետը:
|
«Վալեքս»
ընկերությունների խմբի անդամ «Բեյզ Մեթըլսը» շարունակում է հանրապետության
ամենախոշոր հարկատուն մնալ եւ տնտեսության «հաշվեկշռում» յուրահատուկ
դերակատարություն ունենալ։ Սակայն, ինչպես խոստովանում են մասնագետները,
Դրմբոնի հանքավայրի պաշարներն անսպառ չեն։ Հետեւաբար չպետք է «հապաղել»
այնքան, մինչեւ հանքաքարի արդյունահանման գործընթացը մի օր կանգ կառնի, ու
երկրի ամենահսկա ձեռնարկությունը կկանգնի լուրջ խնդիրների առաջ։ Այս
ճշմարտությունը քաջ գիտակցում են ինչպես ԼՂՀ իշխանությունները, այնպես էլ
«Բեյզ Մեթըլս» ընկերության ղեկավարները։ Եվ պատահական չէ, որ
բանակցությունների հիմքում վերջերս հիշյալ հիմնահարցը հաճախ է
քննարկումների եւ մտահոգության առկա դարձել։ «Եվս մի քանի տարի Դրմբոնի
հանքավայրը կծառայի իր նպատակին ու, բնականաբար, մեր առջեւ նոր խնդիրներ
կծագեն,–ասում է «Վալեքս» ընկերությունների խմբի նախագահ Վալերի
Մեջլումյանը։–Առաջիկայում պահանջվում է լիովին մշակել պոչամբարը։ Հանքաքարի
վերամշակման համար կառուցվել է նոր ֆաբրիկա, ուր այսօր արդեն տրվել է
աշխատանքի մեկնարկը, եւ ակնկալիքները հուսադրող են։ Արտադրության ծավալների
նվազում թուլ չի տրվել։ Միեւնույն ժամանակ չպետք է ձեռքներս ծալած
սպասենք, թե ե՞րբ կսպառվեն վերջին պաշարները։ Հենց խնդրահարույց այս հարցի
լուծման պատասխանը գտնելու նպատակով էր, որ մի քանի տարի առաջ ներկայիս
հանքավայրի հարեւանությամբ գտնվող Ծաղկաշենի տարածքում մեր մասնագետները
ձեռնամուխ եղան նոր հանքավայրերի որոնողական—հետազոտական աշխատանքներին։
Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ ներկա արդյունքները գերազանցում են մեր
սպասելիքները եւ պարզապես մնում է արագացնել պղնձի ու մոլիբդենի նոր
հանքավայրերի շահագործման աշխատանքները»։ Ըստ ընկերության խմբի
նախագահի, նախնական հաշվարկների համաձայն, Դրմբոնից ընդամենը 2
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայրենիքին
կարոտ շուրջ 30 ժողովուրդների պատմության մասին հիշեցնող բեռլինյան
ցուցահանդեսում նաեւ հայերի ճակատագրի մասին պատմությունն է՝ իբրեւ
Օսմանյան կայսրությունում ցեղասպանված եւ հայրենիքից աքսորված ժողովուրդ։
«Աքսորի դեմ կենտրոն» հիմնադրամի նախաձեռնած «Հայրենիքի կարոտ» խորագրով
ցուցահանդեսն իր ներկայությամբ պատվել եւ բացման խոսք է ասել Գերմանիայի
կանցլեր Անգելա Մերկելը։ Ներկա է եղել նաեւ ԳԴՀ—ում ՀՀ դեսպան Արմեն
Մարտիրոսյանը։ Ցուցահանդեսը ներկայացնում է Եվրոպայի այն ժողովուրդների
ճակատագիրը, որոնք 1900—2000 թվականներին բռնի տեղահանումների կամ աքսորի
են ենթարկվել։ Այստեղ մեկ ցուցադրութամբ ամփոփվում եւ իմի են բերվում
նախորդ տարիների երեք ցուցադրությունները միաժամանակ։ 2006—ի
ցուցահանդեսում ներկայացված հայերի պատմության մասին տեքստն այն ժամանակ
խմբագրվել եւ փոփոխությունների է ենթարկվել ցեղասպանագետ Թեսա Հոֆմանի
կողմից, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ երեքշաբթի օրը բացված
ցուցահանդեսում հայերին վերաբերող մասը ներկայացված է մինչ այժմ եղած
ցուցահանդեսային նյութերի հիման վրա՝ ավելացված եւս մի քանի նյութեր։
«Բիլդ» պարբերականը գրում, որ գերմանա—թուրքական հարաբերությունների գլխին
նոր սպառնալիք է կախվում, որովհետեւ ցուցահանդեսը հայերի հանդեպ թուրքական
գործողություններն անվանում է ցեղասպանություն։ Հիմնադրամի նախագահ,
Վտարանդիների միության ղեկավար, Բունդեսթագի Քրիստոնեա—դեմոկրատական
միության պատգամավոր Էրիկա Շթայնբախն այս կապակցությամբ մեկնաբանել է.
«Նման բնորոշում էր տրվում նաեւ 2006 թվականի ցուցահանդեսի ժամանակ։
Շփոթեցնող է, որ Թուրքիան մինչ օրս հարցի կապակցությամբ որեւէ կերպ
ըմբռնում չի ցուցաբերում։ Բռնապետներին եւ մարդու իրավունքներ
ոտնահարողներին ամբողջ աշխարհում պետք է նաեւ այսպես անվանել»։ Ցուցահանդեսին
մա
...
Կարդալ շարունակությունը »
|
Ամեն
ընկեր իր գործն ունի. ՀՅԴ ներկայիս պատգամավորների մոտ կեսը շատ շուտով
այլ «գործ» է ունենալու. նրանք ներառված չեն կուսակցության համամասնական
ցուցակում։ ՀՅԴ—ում իրողությունը մեկնաբանում են, թե այդ պատգամավորների
համար կուսակցական այլ հանձնարարություններ կան։ ՀՅԴ—ի դեպքում եւս
համամասնական ցուցակ կազմելը երկար է տեւել՝ սկզբունքների ճշտում,
մարտավարական հաշվարկներ. ի վերջո մրցունակության խնդիրն այս դեպքում
առաջնահերթ է։ Ցանկն արդեն պատրաստ է. այն 85 անձից է կազմված,
կուսակցության բյուրոյից այնտեղ միայն Վահան Հովհաննիսյանն է, ով էլ
գլխավորում է ցուցակը։ Նրան հետեւում են Արմեն Ռուստամյանն ու Արտյուշ
Շահբազյանը։ Այս պահի դրությամբ կուսակցությունը մեծամասնականով 8
առաջադրում է կատարել։
Կոալիցիա մտնելը բացառված չէՀՅԴ ցուցակի առաջին եռյակը երեկ լրագրողների հետ հանդիպմանը խոսեց նախընտրական գործողություններից եւ մարտավարական որոշ հարցերից։ Վահան
Հովհաննիսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ցանկի
առաջին տասնյակում երիտասարդացման միտումներ կան։ Նա քվեարկության
արդյունքներից «շատ լուրջ» ակնկալիք ունի եւ վստահ է, որ Դաշնակցության
հաջորդ խմբակցությունն ավելի արդյունավետ է լինելու։ Արմեն Ռուստամյանն
ասաց, որ կուսակցությունը 4 հիմնական ուղղություն է առաջնահերթ համարում՝
սոցիալական, տնտեսական, ժողովրդավարական եւ ազգային խնդիրներ։ Արտյուշ
Շահբազյանն էլ խորհուրդ տվեց իրենց ցանկը չդիտել իբրեւ «ռեյտինգային» ցանկ.
«Մեզ համար կարեւորն այն է, թե որ ընկերը որ պահին ինչ օգտակար աշխատանք
կարող է կատարել»։ ՀՅԴ—ն հիմնական շեշտադրումը կատարելու է տնտեսական,
սոցիալական խնդիրների վրա, սակայն՝ առանց «մեծ—մեծ կարգախոսներ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի
հանրապետական կուսակցությունն առաջարկելու է այնպիսի փոփոխություններ եւ
ծրագրեր, որոնք ուղղված են լինելու քաղաքացիների հոգսերի եւ խնդիրների
լուծմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ այս մասին հայտարարեց
Հայաստանի վարչապետ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան
Սարգսյանը՝ ՀՀԿ Երեւանի ակտիվի հետ կուսակցության նախընտրական ծրագրի շուրջ
քննարկումների ժամանակ։ «Պետությունն ունի բավարար կարողություններ այդ
խնդիրները լուծելու համար, եւ մենք գիտենք դրա ճանապարհը։ Մեր թիվ մեկ
փոփոխությունը վերաբերում է տնտեսական քաղաքականությանը, որը միտված է
լինելու քաղաքացիների բարեկեցության ապահովմանը, ժամանակակից նոր
աշխատատեղերի ստեղծմանը, որոնց եկամուտով քաղաքացին կկարողանա ապրել
բարեկեցիկ կյանքով»,–ասաց վարչապետը։ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ
առաջին անգամ մշակվել է արտահանմանն ուղղված արդյունաբերական ճյուղային
քաղաքականություն։ 11 ոլորտներում մշակվելու են զարգացման ծրագրեր, որոնց
արդյունքում էլ ստեղծվելու են արդիական աշխատատեղեր։ 2008 թվականի
մարտիմեկյան իրադարձություններից հետո Հայաստանում վերականգնվել է
քաղաքական երկխոսության եւ համագործակցության մթնոլորտը։ «Մեր քաղաքական
թիմի խնդիրն էր կառուցել համագործակցության կամուրջներ, վերակագնել
մթնոլորտը մարտիմեկյան իրադարձություններից հետո։ Մենք մեր քաղաքացիների
հետ մշտապես եղել ենք ազնիվ եւ արդար ու այսօր հասել ենք երկխոսության,
համագործակցության մթնոլորտի վերականգնմանը»,–ասաց Տիգրան Սարգսյանը։ Հակառակորդին
խաղաղությունը պարտադրվել է՝ բանակը մշտապես պետության ուշադրության
կենտրոնում պահելու գնով։ «Զինված ուժերի մարտունակության խնդիրը մշտապես
եղել է մեր ուշադրության կենտրոնում։ Վերջին 4 տարիների ընթացքում բանակի
մարտունակությունը բարձրացրվել է, քանի որ ներկրե
...
Կարդալ շարունակությունը »
|
Ձեւավորված
ավանդույթի համաձայն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանում
ԱԺ—կառավարություն հարց ու պատասխանից հետո պատասխանեց նաեւ լրագրողների
հարցերին։ –Պարոն վարչապետ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի ամիս
առաջ հայտարարել էր, որ ՀՀԿ ցուցակով գործարարներ չեն առաջադրվելու, սակայն
մենք տեսնում ենք, որ դա այդպես չէ։ Ո՞րն է դրա պատճառը։ –Մենք
հավատարիմ ենք մեր հայտարարություններին։ Հանրապետական կուսակցության
ցուցակով Ազգային ժողով ձեռներեցներ մուտք չեն գործելու։ Այդ սկզբունքը
պահպանվում է։ Պատգամավորները, կառավարության անդամները եւ բարձաստիճան
պաշտոնատար անձինք իրենց դիրքը չպետք է օգտագործեն իրենց սեփական բիզնեսի
համար։ Ինչպե՞ս մենք կարող ենք դրան հասնել։ Հայաստանում մենք առաջին անգամ
ընդունեցինք օրենք, որը հնարավորություն է տալու իրացնել սահմանադրական
այդ նորմը, մենք ստեղծում ենք էթիկայի հանձնաժողով, որն իր հսկողության տակ
է պահելու նորմի իրականացումը։ Դա նշանակում է, որ նախարարներն ու
պատգամավորները էթիկայի հանձնաժողովին ներկայացնելու են հայտարարագիր իրենց
ունեցվածքի եւ գույքի վերաբերյալ՝ մինչեւ այս կամ այն պաշտոնը ստանձնելը։
Մենք թիրախավորել ենք հինգ հարյուր բարձրաստիճան պաշտոնյաների։ Նրանք
գտնվելու են ինչպես հանրության, այնպես էլ էթիկայի հանձնաժողովի
հսկողության տակ։ Առաջին հերթին, եթե պաշտոնյան ստանձնում է պաշտոնը,
ապա մենք պետք է իմանանք, թե ինչ ունեցվածքով է այն ստանձնում, եւ թե իր
կառավարման տարիներին այդ ունեցվածքն ավելանո՞ւմ է, թե՞ պակասում, եւ
որքանո՞վ է դա պայմանավորված իր պաշտոնական դիրքով կամ իր ունեցվածքի
բնականոն աճով։ Այս ամենը պետք է գտնվի հանրության ուշադրության ներքո,
որպեսզի գայթակղությանը՝ պաշտոնն օգտագործելու սեփական եկամուտների
ավելացման համար, մենք օրենսդրորեն զսպաշապիկ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երկրում
կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրությունները գտնվում են ոչ միայն
հայ, այլեւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Հայաստանում
ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը երեկ լրագրողների հետ
զրույցում, անդրադառնալով նախընտրական գործընթացներին, նշեց, որ իրենք
հետեւում են նախընտրական գործընթացներին, միաժամանակ աշխատանքներ տանում
քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների եւ քաղաքացիական
հասարակության հետ, որպեսզի ընտրությունները լավ ընթանան։ Դիվանագետն
անձամբ լավատեսորեն է տրամադրված ընտրությունների կայացման հարցում։ Ջոն
Հեֆֆերնը հույս հայտնեց, որ ինչպես նախընտրական ժամանակահատվածում, այնպես
էլ՝ քվեարկության օրը կապահովվեն ընտրական օրենսգրքով ամրագրված բոլոր
պայմանները, մասնավորապես՝ լրատվամիջոցներում կապահովվի հավասար
հասանելիություն բոլոր կողմերի համար, կլինեն նաեւ խաղի հավասար պայմաններ։
Նա նշեց, որ իրենց կողմից պատրաստ են ցուցաբերել գործընթացին անհրաժեշտ
աջակցություն։ Խոսելով հետընտրական փուլում հնարավոր բացասական
զարգացումների մասին՝ ԱՄՆ դեսպանն ընդգծեց, որ ապագայի համար
ենթադրություններ անել չի կարող՝ մեկ անգամ եւս շեշտելով, որ լավատես է
ընտրությունների հարցում։ «Կա լավ ընտրական օրենսգիրք, եւ մենք ակնկալում
ենք, որ այն նորմալ կերպով կիրականացվի ինչպես ընդդիմադիր ուժերի, այնպես
էլ՝ մյուսների կողմից։ Հետագայի համար ենթադրություններ անել չենք կարող,
պարզապես կհետեւենք եւ կտեսնենք»,–եզրափակեց ամերիկացի դիվանագետը։ hhpress.am
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
|
ՀԱԿ
անդամ Վահագն Խաչատրյանը սխալ է համարում, որ Հայաստանում քաղաքական
հարցերը լուծվեն «փողոցում»։ Այս մասին նա հայտարարեց երեկ կայացած մամուլի
ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ թե՛ ՀԱԿ մյուս գործիչները, թե՛ կոնգրեսի
առաջնորդ Լեւոն Տեր—Պետրոսյանը ասել են, որ քաղաքական հարցերը պետք է
լուծվեն քաղաքական գործընթացների միջոցով, օրինականության շրջանակներում։
Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա, բանախոսի համոզմամբ, ՀԱԿ—ը միանշանակ կլինի խորհրդարանում։
Վահագն Խաչատրյանը նաեւ չբացառեց խորհրդարանում ՀԱԿ—ի եւ իշխանությունների համագործակցությունը։
|
Հայաստանի
Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում տեղի
ունեցավ «Բայրամյան» սոցիալական բարեգործական եւ «Թոփ Մենեջմենթ»
կրթախորհրդատվական հասարակական կազմակերպությունների դիմումների
քննարկումը։ Հանձնաժողովի անդամների կողմից միաձայն մերժվեցին նշված
ՀԿ—ների՝ դիտորդների հավատարմագրման մասին դիմումները։ Նիստում միաձայն
որոշում կայացվեց՝ 2012 թ. մարտի 22—ին Չափնի համայնքում տեղական
ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական
հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում
խմբակցություն ունեցող կուսակցությունների միջեւ սահմանելու մասին։ ԿԸՀ
քարտուղար Արմեն Սմբատյանի խոսքով՝ նույն տեղամասում ե՛ւ քարտուղարի, ե՛ւ
նախագահի պաշտոնը չի կարող բաշխվել կոալիցիա ձեւավորած կուսակցությունների
ներկայացուցիչների միջեւ։ Հանձնաժողովը հերթական նիստում միաձայն մերժեց
քաղաքացի Խաչատուր Սուքիասյանի դիմումով վարչական վարույթի հարուցումը։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ Սուքիասյանի դիմումին, համաձայն
կարգի, ծանոթացել են հանձնաժողովի բոլոր անդամները, ԿԸՀ համացանցային էջում
տեղադրված է եղել պատշաճ ծանուցում։ «Ներկայացված դիմումը չի կարող
հանդիսանալ ԿԸՀ խնդրո առարկա, քանի որ նշված իրավասությունը պատկանում է
համապատասխան ԸԸՀ—ին, ուստի հասցեատերը պիտի լիներ հենց ԸԸՀ—ն»,–նշեց
Մուկուչյանը։ Օրենքի համաձայն՝ ոչ հասցեական դիմումը եռօրյա ժամկետում
վերահասցեագրվում է համապատասխան մարմնին՝ այդ մասին ծանուցելով դիմողին։ Քաղաքացի
Խաչատուր Սուքիասյանի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական
ընտրական հանձնաժողովին մարտի 17—ին դիմում է ներկայացվել՝ ոստիկանության
անձնագրային եւ վիզաների վարչության մարտի 15—ի թիվ 25/01—15311 գրությունը
հաշվի չառնելու եւ Խաչատուր Սուքիասյան
...
Կարդալ շարունակությունը »
|
Այսօր,
ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն, լրանում է կուսակցությունների եւ
մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների փաստաթղթերի
ներկայացման ժամկետը։
Մարտի 21—ին միայն երեք կուսակցություններ են ներկայացրել իրենց
համամասնական ընտրացուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այդ
կուսակցություններն են Հայաստանի կոմունիստական, Հայաստանի դեմոկրատական եւ
«Միավորված հայեր» կուսակցությունները։
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ներկայացրել է 75 հոգանոց ընտրացուցակ։ Առաջին տասնյակն ունի հետեւյալ տեսքը.
Ռուբեն Թովմասյան, Վազգեն Սաֆարյան, Տաճատ Սարգսյան, Գագիկ Մանուկյան,
Երջանիկ Ղազարյան, Դոնարա Նալբանդյան, Արմեն Եղիազարյան, Բորիս Գյուրջյան,
Դավիթ Հարությունյան, Անդրանիկ Ղուկասյան։
Հայտնի դարձան եւս մի քանի քաղաքական ուժերի համամասնական ցուցակների առաջին երկու տասնյակում ընդգրկված անձանց անունները։
Մայիսի 6—ին կայանալիք ԱԺ խորհրդարանական ընտրություններում Հայ
հեղափոխական դաշնակցություն համամասնական ցուցակը գլխավորելու է Վահան
Հովհաննիսյանը, այնուհետեւ՝ Արմեն Ռուստամյան, Արտյուշա Շահբազյան, Աղվան
Վարդանյան, Արծվիկ Մինասյան, Կարինե Հարությունյան, Արմեն Բաբայան,
Արամայիս Գրիգորյան, Միքայել Մանուկյան, Կարեն Շահմուրադյան, Ռուզան
Առաքելյան, Արա Նռանյան, Արսեն Համբարձումյան, Գագիկ Գեւորգյան, Վահրամ
Թամազյան, Նունե Պետրոսյան, Մարտուն Մաթեւոսյան, Իշխան Սաղաթելյան, Վարդան
Ալեքսանյան, Լիլիթ Գալստյան։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում դասավորությունը այսպիսին է՝
Գագիկ Ծառուկյան, Վարդան Օսկանյան, Վարդան Վարդանյան, Գուրգեն Արսենյան,
Սամվել Բալասանյան, Նաիրա Զոհրաբյան, Վահե Հովհաննիսյան, Հարություն
Քուշկյան, Հմայակ Հովհաննիսյան, Միքայել Մելքոնյան, Ստեփան Մարգարյան,
Էլինար Վարդանյան, Արթուր Թամազյան, Արամ Սաֆարյան, Խաչիկ Գալստյան, Թամարա
Պողոսյան, Վահե Էնֆիաջյան, Ռուբեն Գեւորգյան, Վահան Բաբ
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ
Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հարավային Կովկասում
Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին։ Նախագահը
շնորհավորել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին՝ պաշտոնն ստանձնելու
կապակցությամբ եւ համոզվածություն հայտնել, որ արքեպիսկոպոսն իր
գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Վատիկանի միջեւ հարաբերությունների
առավել խորացման ու ամրապնդման պատվաբեր գործին, որը մեծ նվիրումով մինչեւ
այժմ իրականացնում էր իր նախորդը՝ նվիրակ Կլաուդիո Գուջերոտտին։ Սերժ
Սարգսյանը մեծապես կարեւորել է Վատիկանի դերը ոչ միայն քրիստոնեական
աշխարհի համախմբման գործում, այլեւ ամբողջ աշխարհում մարդու իրավունքների,
հանդուրժողականության, խաղաղության պահպանման հարցում։ Հանրապետության
ղեկավարը շնորհակալություն է հայտնել Վատիկանին՝ 2000թ. Հայոց
ցեղասպանության ճանաչման համար, ընդգծելով, որ այդպիսով Սուրբ Աթոռն իր
ներդրումն ունեցավ հետագայում մարդկության դեմ նման հանցագործությունների
կանխարգելման գործում։ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաեւ ՀՀ
սահմաններից դուրս հայկական հուշարձանների ու խաչքարերի պահպանման խնդրում
Սուրբ Աթոռի դիրքորոշումն ու երախտագիտություն հայտնել այդ հարցում
աջակցության համար։ Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է
արձանագրվել, որ բարձր մակարդակի վրա է նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ
Սուրբ Աթոռի միջեւ երկխոսությունը։ Նախագահը հաճույքով է վերհիշել
անցյալ տարվա դեկտեմբերին Սուրբ Աթոռում Նորին սրբություն Հռոմի պապ
Բենեդիկտոս XVI—ի հետ իր ջերմ, հետաքրքիր եւ արդյունավետ հանդիպումը։ Հանրապետության
ղեկավարը եւ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը երկուստեք ընդգծել են, որ
երկկողմ պատմական կապերը, հարուստ մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը
համագործակցության հետագա զարգացման համար լավ նախադ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|