ՀԱԿ-ը ԿԸՀ ներկայացրեց իր համամասնական ցուցակըյսօր` մարտի 22-ին, Հայ Ազգային կոնգրեսը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր համամասնական ցուցակը:
Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակը գլխավորում է Հայաստանի առաջին նախագահ
Լևոն Տեր-Պետրոսյանը: Առաջին հնգյակում ընդգրկված են նաև ՀԺԿ նախագահ
Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ
Արամ Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀԱԿ գրասենյակի
համակարգող Լևոն Զուրաբյանը: Հայ ազգային կոնգրեսը ստեղծվել է
2008թ. նախագահական ընտրություններից հետո: 2008թ. օգոստոսի 1-ին
Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը
հռչակեց ընդդիմադիր կառույցի ստեղծման մասին: ՀԱԿ-ին մաս են կազմում 18
կուսակցություններ և քաղաքական ուժեր: Հայ ազգային կոնգրեսը
թեկնածուներ է ներկայացրել նաև մեծամասնական ընտրակարգով: Մասնավորապես
առաջադրվել են Վլադիմիր Կարապետյանը (թիվ 2 ընտրատարածք), Արամ Մանուկյանը
(թիվ 4), Վահագն Խաչատրյանը (թիվ 8), Լևոն Զուրաբյանը (թիվ 9), Ռազմիկ
Պետրոսյանը (թիվ 14), Մկրտիչ Սափեյանը (թիվ 15), Սասուն Միքայելյանը (թիվ
25) և այլք: