Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 05
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը,
հիմնվելով նախնական տվյալների վրա, Վլադիմիր Պուտինին հայտարարել է երկրի
նախագահ: ԿԸՀ-ն մշակել է քվեաթեերթիկների 99.3%-ը, որի
արդյունքներով՝ Պուտինը հավաքել է ձայների 63,75%-ը, Գենադի Զյուգանովը՝
17,19%-ը, Միխայիլ Պրոխորովը՝ 17,19%-ը, Վլադիմիր Ժիրինովսկին՝ 6,23%-ը,
իսկ Սերգեյ Միրոնովը՝ 3,85%-ը: «Նախնական տվյալներով՝ Ռուսաստանի նախագահ է ընտրվել Վլադիմիր Պուտինը»,- ասել է Չուրովն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում: Ինչպես
հաղորդում է RIA Novosti-ն, Չուրովի այդ հայտարարությունից հետո ընտրական
հանձնաժողվի անդամները ծափահարել են, նրանց հետևել են ԿԸՀ մամուլի
կենտրոնում հավաքված դիտորդներն ու լրագրողները:
|
«Գոլոս» իրավապաշտպան կազմակերպությունը, որն իրականացնում է ՌԴ
նախագահական ընտրությունների արդյունքների այլընտրանքային հաշվարկ, այս
պահին արձանագրում է, որ գործող վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր
Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 50,24%-ը, մինչդեռ Կենտրոնական
ընտրական հանձնաժողովի հաշվարկներով այդ թիվը կազմում է մոտ 64%: Այլընտրանքային
այս հաշվարկի արդյունքով` կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը
ստանում է քվեների 19.25%-ը, գործարար Միխայիլ Պրոխորովը` 17,29%, Վլադիմիր
Ժիրինովսկին` 6,26%, իսկ Սերգեյ Միրոնովը` 5,09%: Ըստ «Գոլոսի»`
իրենք կարճ հաղորդագրությունների միջոցով տեղեկություններ են հավաքում
ընտրատեղամասերում գտնվող իրենց դիտորդներից: Այս պահին մշակվել են ավելի
քան 1500 տեղամասի արդյունքներ:
|
Չեչնիայում ամփոփվում են նախագահական ընտրությունների արդյունքները: Կեսից
ավելի քվեաթերթիկների հաշվարկից հետո պարզ է դարձել, որ երկրի վարչապետ
Վլադիմիր Պուտինը ստացել է ընտրողների 99,7%-ի աջակցությունը.
մասնակցությունը կազմել է 99,59%: Այս մասին հաղորդում է RIA-Novosti
գործակալությունը: Երկրորդ պատվավոր տեղում է Գենադի Զյուգանովը` 0,1%: Չեչնիայի
ղեկավար Ռամզան Քադիրովը տրամաբանական է համարել ընտրությունների
արդյունքները: «Այսօր չեչեն ժողովուրդն ապրում է իր բազմադարյան պատմության
ամենալուսավոր փուլը: Դրա համար տրամաբանական և արդարացի եմ համարում, որ
հանրապետության ընտրողների բացարձակ մեծամասնությունը քվեարկել է Վլադիմիր
Պուտինի օգտին»,- ասել է Քադիրովը: Այս մասին հաղորդում է Interfax
գործակալությունը: Նա համոզմունք է հայտնել, որ Պուտինի
ղեկավարությամբ Ռուսաստանը նոր բարձունքների և հաղթանակների կհասնի`
հավելելով, որ նույնը սպասվում է նաև Չեչնիայի Հանրապետությանը: Նա
կոչ է արել Ռուսաստանի բոլոր ժողովուրդներին համախմբվել Պուտինի շուրջը,
որպեսզի բոլոր ուժերն ուղղվեն «ընդհանուր հայրենիքի` Ռուսաստանի
միասնության և հզորության ամրապնդմանը»:
|
ԵԱՀԿ դիտորդները կարծում են, որ Ռուսաստանի նախագահական ընտրություններում
չեն ապահովվել հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար: Այս մասին
հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով միջազգային դիտորդների հայտարարությունը: Մասնավորապես,
դիտդորնեը նշում են, որ մրցակցության սահմանափակումը նկատվում էր հենց
թեկնածուների գրանցման պահից սկսած, որի պահանջները չափազանց խիստ էին:
Դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Տալյավինին նշել է, որ չնայած
իշխանությունները որոշակի քայլեր էին ձեռնարկել թափանցիկ ընտրություններ
ապահովելու ուղղությամբ, քվեարկության ընթացքում պահպանվել է
անվստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ: ԵԱՀԿ ներկայացուցոչ
Տոնինո Պիկուլան նշել է, որ Ռուսաստանում ընտրությունների ելքը
կանխորոշված էր, իրական նախընտրական պայքար գոյություն չուներ, իսկ պետական
մարմինները բոլոր ջանքերը գործադրել են, որպեսզի Պուտինի ընտրությունը
կասկածի տակ չդրվի: ԵԱՀԿ-ն նշել է, որ ռուսների կամքի արտահայտման
գործընթացը դրական է անցել, սակայն քվեների հաշվարկների ժամանակ
խախտումների մասին հաղորդագրություններ են ստացվել ընտրական տեղամասերի մեկ
երրորդից: «Չնայած երեկվա նախագահական ընտրությունների
թեկնածուները կարողացել են առանց խոչընդոոտի արշավներ անցկացնել,
այնուամենայնիվ, պայմաններն ակնհայտորեն առաջ են քաշվել թեկնածուներից
մեկի՝ գործող վարչապետ Վլադիմիր Պուտինի օգտին... Ընտրությունները ցույց են
տվել մաքուր հաղթողին, որը ստացել է բացարձակ մեծամասնություն, ինչը
հնարավորություն է տալիս խուսափել երկրորդ փուլից: Սակայն ընտրողնեի
ընտրությունը սահմանափակված է եղել, ընտրական մցակցությունն առանձնանում էր
արդարության պակասով և անկողմնակալ դատավ
...
Կարդալ շարունակությունը »
|
Թուրքական Today's Zaman թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ն անհանգստություն է
հայտնել փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Խոջալուի (Իվանյան)
իրադարձություններին նվիրված հակահայկական ցույցի կապակցությամբ: Եվրահանձնաժողովի
տարածած հայտարարության մեջ Թուրքիային կոչ է արվել կատարել ԵԽ-ի
ցուցումները՝ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հարգանք ցուցաբերելու
վերաբերյալ. «Եվրահանձնաժողովն իր անհանգստությունն է հայտնում
ցույցի ժամանակ հնչեցված մի շարք կարգախոսների կապակցությամբ և Թուրքիային
հիշեցնում է, որ կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքի
դրույթները չեն պահպանվել: Թուրքիային անհրաժեշտ է նոր օրենսդրություն, որը
հնարավորություն կընձեռի արդյունավետորեն հետաքննել ատելություն
բորբոքելու բոլոր դեպքերը»: Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հնչել են հակահայկական բազմաթիվ կարգախոսներ,
որոնցից են. «Դուք բոլորդ հայ եք, դուք բոլորդ վիժվածք եք», «Դուք բոլորդ
հայ եք, դուք բոլորդ զավթիչներ ու մարդասպաններ եք», «Այսօր Թաքսիմում,
վաղը՝ Երևանում»: Ի դեպ, Ադրբեջանը երկու միլիոն դոլար է ծախսել այդ
ցույցի կազմակերպման վրա, որին մասնակցել է նաև Թուրքիայի ներքին գործերի
նախարար Իդրիս Նաիմ Շահինը, որը դրանից քիչ առաջ «մեծ տպավորություններով»
վերադարձել էր Ադրբեջանից:
|
Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում տեղի է ունեցել հերթական
հակահայկական ակցիան: Այս անգամ այն գրանցվել է Ռիզեում, ուր քաղաքը
«հայկական օկուպացիայից ազատագրելու» 94-ամյակի կապակցությամբ կազմակերպվել
են մի շարք միջոցառումներ: Ռիզեի հրապարակներից մեկում տրվել է
հատուկ ներկայացում, որի ժամանակ հայ զինվորներին մարմնավորող թուրք
դերասանները ցուցադրել են, թե ինչպես են հայ զինվորները «բռնաբարում թուրք
կանանց, կոտորում տարեցներին ու երեխաներին»: Ապա թուրք «հերոս
երիտասարդները» սպանում են հայերին և Ռիզեն «փրկում» նրանցից: Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին էլ խիստ հակահայկական ակցիա էր իրականացվել Ստամբուլում: 1in.am
|
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5—7—ը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Այցի
շրջանակներում նախագահը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան
նիստին, ելույթ կունենա Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում։ Սերժ Սարգսյանը
Բրյուսելում մի շարք հանդիպումներ կունենա. նախագահը կհանդիպի ՆԱՏՕ—ի
գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ
Ժոզե Մանուել Բառոզուի, ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական
խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ԵՄ ընդլայնման եւ եվրոպական
հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի,
Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ։
Նախատեսված է նաեւ հանդիպում Բելգիայի խորհրդարանի ղեկավարության հետ։ Աշխատանքային
այցի օրակարգում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Բելգիայի
հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւս։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|
Երիտասարդ
ընտանիքների համար կիրականացվի «Երիտասարդ ընտանիքներին մատչելի
ավտոմեքենա» ծրագիրը. պաշտոնապես այն կմեկնարկի ապրիլի 15—ից։ Այս մասին
երեկ կայացած ասուլիսում ասաց ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի
փոխնախարար Արսեն Քարամյանը՝ հավելելով, որ «Երիտասարդ ընտանիքներին
մատչելի ավտոմեքենա» ծրագիրն ընդգրկված էր նախագահի նախընտրական ծրագրում
եւ իրականացվում է հայ—գերմանական հիմնադրամի հետ համատեղ։ Ըստ
փոխնախարարի՝ ծրագրի շնորհիվ շահառուները կկարողանան ձեռք բերել ավտոմեքենա
մատչելի տոկոսադրույքով։ Ա. Քարամյանի խոսքերով՝ 2012թ. տրամադրվելու է
500 մլն դրամ, իսկ համապատասխան պահանջարկի առկայության դեպքում այն
շարունակություն կունենա։ «Այս պահի դրությամբ ծրագրից օգտվելու դիմում
ներկայացրած շահառուների թիվը 189 է։ Կարծում ենք, որ շուրջ 120 երիտասարդ
ընտանիքներ վարկունակ կճանաչվեն։ Այսինքն՝ տրամադրվող 500 մլն դրամը
կբավարարի 120 երիտասարդ ընտանիքի»,–ընդգծեց Ա. Քարամյանը։ Նրա
խոսքերով՝ ծրագրի մատչելիությունը կայանում է նրանում, որ շուկայականից
տարբեր առաջարկ է ներկայացվում եւ կանխավճարի, եւ տոկոսադրույքների, եւ
տարիների քանակի առումով։ Բացի այդ, ինչպես նշեց Ա. Քարամյանը,
ավտովարկավորման ծրագրի շրջանակներում բանակցություններ են վարել
մեքենաների վաճառքով զբաղվող «Կիա մոթորս» ընկերության ներկայացուցչության
հետ՝ ավտոմեքենաների ձեռքբերման սկզբնական գնի մինիմալ շեմի սահմանման
մասով։ Մասնավորապես, վերջինս երեք դասի մեքենաների համար ներկայացրել է
ամենացածր առաջարկը, երկրորդ՝ մեքենաների համար տրամադրում է ամենամեծ
երաշխիքային սպասարկումը՝ 5 տարի։ «Խոսքը գնում է 4,2—5 մլն դրամ, ապա 5—6
մլն եւ 6—7 մլն դրամ արժողությամբ մեքենաների մասին։ Բնականաբար, մենք
ծրագրում չենք ներառել շքեղության որոշակի էլեմենտներ պարունակող
մեքենաներ, այլ՝ պարզ
...
Կարդալ շարունակությունը »
|
Ելնելով
այն իրողությունից, որ 2011թ. Հայաստանում գյուղատնտեսությունը
հայտարարվել է գերակա ոլորտ, կառավարությունը անցյալ տարի իրականացրել է մի
շարք ծրագրեր, որոնց արդյունքում 2010թ. կտրուկ՝ 14,4 տոկոս անկում ապրած
ոլորտում արձանագրվել է 14,1 տոկոս աճ։ Թե ինչ ծրագրեր են դրանք եղել եւ
ինչ շարունակություն են ունենալու այս տարի, երեկ հրավիրված մամուլի
ասուլիսում ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։ Այդ
ծրագրերից մեկը սերմնաբուծության զարգացման համար բարձր բերքատվության
աշնանացան ցորենի սորտերի ներկրումն էր։ 2010թ. երկրորդ կեսին Ստավրոպոլի
երկրամասից ներկրված ցորենի էլիտար յոթ սորտերի սերմացուն բաժանվել է խոշոր
հողատարածք մշակող հող օգտագործողներին՝ մեկը մեկի հարաբերությամբ
վերադարձնելու պայմանով։ Իսկ վերադարձված առաջին վերարտադրության սերմացուն
հատկացվեց մանր՝ 0,4 հա–ից մինչեւ 3 հա հողատարածք ունեցող գյուղացիական
տնտեսություններին։ 2011թ. ծրագիրը շարունակվել է։ Ձեռք է բերվել 1100
տոննա նույն սորտերի աշնանացան էլիտար սերմացու, որը բաժանվել է ՀՀ գրեթե
բոլոր մարզերին։ Այդ տարվա աշնանը 3667 հա–ի վրա կատարվել է ցանքս։
Եղանակային բարենպաստ պայմանները թույլ տվեցին 2011–ին արտադրել 440 հազար
տոննա հացահատիկ, հատիկային այլ բույսեր՝ նախորդ տարվա 326 հազար տոննայի
դիմաց։ Սերմնաբուծության ոլորտում կառավարության կողմից ծրագրերը
շարունակվում են։ Այսօր մեր երկիրը տարեկան ներկրում է 325—400 հազար տոննա
պարենային ցորեն։ Այս ծրագրի նպատակն է 2014թ. ցորենի տեղական
արտադրության ծավալը հասցնել շուրջ 350 հազար տոննայի (2010 թվականի 170
հազար տոննայի փոխարեն)։ Ծրագիրը ներառում է 2010—2014 թվականները։ Փոխնախարարի
տեղեկացմամբ, միայն սերմացու ցորենի ներկրմամբ հնարավոր չէր լուծել
գյուղատնտեսության զարգացման խնդիրները։
...
Կարդալ շարունակությունը »
|
Թուրքական
«Taraf» թերթի սյունակագիր Ռոնի Մարգուլիսը, անդրադառնալով Ստամբուլի
կենտրոնական Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած ցույցին, նշում է, որ դա,
ընդհանրապես, որեւէ կերպ կապված չի եղել Խոջալուի իրադարձությունների դեմ
բողոքի հետ։
«Tara»—ի թղթակիցը գրում է. «Այդ ակցիայի իրական անունը՝ «Թուրքիայում
երբեք ցեղասպանություն չի եղել, եւ ոչ մի հայի մատով անգամ չեն կպչել» է։
Ես գիտեմ մարդկանց, ովքեր գնացել են այնտեղ այդ իրադարձությունների
հիշատակի ակցիային մասնակցելու համար, բայց, տեսնելով իրականությունը, լքել
են ակցիան։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը այնտեղ
ելույթում ասել է, թե թուրք ազգը երբեք անմարդկային արարքներ չի գործել,
հակառակը՝ ապացուցել է, որ աշխարհում արդարության կրողներից մեկն է։ Ի՞նշ
կապ ունեն Խոջալուի իրադարձությունները ՆԳՆ ղեկավարի այս խոսքերի հետ,
իհարկե՝ ոչ մի։
Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում սկսել են ավելի հանգիստ խոսել
եւ քննարկել Հայոց ցեղասպանությունը, ինչի արդյունքում թուրքական
հասարակությունն անձայն սկսում է ճանաչել ցեղասպանությունը, իսկ
պետությունը ստիպված է գնալ հասարակության հետեւից։ Մոտենում է 2015 թ., եւ
մինչ այդ հնարավոր է՝ աշխարհում Հայոց ցեղասպանությունը չճանաչած երկիր
չմնա։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը փորձում է դրան
ինչ—որ բան հակադրել, ջանքեր գործադրել։
Այդ բոլորն անիմաստ եւ անհեթեթ ջանքեր են։ Հիմար եւ անիմաստ, քանի որ իզուր
ժամանակ են կորցնում եւ զբաղվում անօգուտ բանով։ Ի վերջո,
իշխանությունները ճանաչելու են ցեղասպանությունը եւ ներողություն են
խնդրելու հայերից»։
«Taraf»—ի թղթակիցն ընդգծում է, որ Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը ելույթ է
ունենում մի ակցիայի ժամանակ, որտեղ նրա դիմաց պաստառի վրա իր
քաղաքացիներին «վիժվածք» են անվանում։
«Եթե նախարարն իրեն թույլ է տալիս ելույթ ունենալ նման միջոցառմանը, ապա
պետք է նրան ազատել աշխատան
...
Կարդալ շարունակությունը »
|
Ի՞նչ
ասել է «առավել ներգրավված եւ ակտիվ» լինել Ղարաբաղի կարգավորման հարցում.
խոսքը ԵՄ—ի եւ կառույցի անդամ—երկրների կողմից վերջին շրջանում հնչող
հայտարարությունների մասին է։ Թեպետ ԵՄ երկիր Ֆրանսիան ներկայացված է
կարգավորման միջնորդական խմբում, այդուհանդերձ, Եվրոպական միության
պաշտոնյաները խոսում են «առավել ակտիվ» ներգրավվածության եւ ազդեցության
մասին։ Այս մասին խոսվում է նաեւ օրերս ԵՄ արտաքին գործերի խորհրդի
ընդունած որոշման մեջ։ Ավելին, փաստաթղթում Եվրամիությունը ցանկություն է
արտահայտում իր ներկայացուցիչների համար Լեռնային Ղարաբաղ եւ հարակից
շրջաններ առանց նախապայմանների մուտք գործելու հնարավորություն ստանալ։
Արտաքին գործերի խորհուրդը առաջարկում է մշակել Լեռնային Ղարաբաղում
խաղաղությունը հաստատելուց հետո հնարավոր զարգացումների տարբերակներ, որոնք
Եվրամիության հետագա ներգրավվածության հիմք են դառնալու։ Այս
կապակցությամբ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր
քարտուղար Մայքլ Քամբեքը կարեւորել է, որ Եվրոպական միությունը ցանկանում է
ազատ մուտք դեպի Ղարաբաղ, Հայաստանի հետ արտոնագրերի ռեժիմի պարզեցում,
ազատ առեւտուր եւ ժողովրդավարության զարգացում. «Եվրոպական խորհրդի
հայտարարությունը նկարագրում է ոչ միայն Եվրամիություն—Հայաստան
հարաբերությունների մի նոր որակը, ներառյալ՝ արտոնագրերի ռեժիմի պարզեցումը
եւ խոր ու համապարփակ ազատ առեւտրի գոտին, նաեւ հետագա աջակցության եւ
ինտեգրման պայմանները։ Բայց ամենակարեւորը՝ ԵՄ—ն ակնկալում է, որ
Եվրամիության պաշտոնյաներն ազատ այցելեն Լեռնային Ղարաբաղ՝ անտեսելով
անթույլատրելի ճնշումներն Ադրբեջանի կողմից։ Մենք ակնկալում ենք, որ ԵՄ
հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը, դեսպան Տրայան Հրիստեան եւ ԵՄ այլ
պաշտոնյաներ ոչ միայն կայցելեն Լեռնային Ղարաբաղ եւ առաջին ձեռքից
տեղեկություններ կստանան իրական իրավիճակի վերաբերյալ, այլեւ կնպաստեն
վստահությունն ամրապնդող միջոցառումն
...
Կարդալ շարունակությունը »
|
Համագործակցությունն «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» միջեւ արդեն ձեւավորվել է. մնացել է միայն զուտ տեխնիկական հատվածը։ Չնայած
դաշինքի մասին պաշտոնական հայտարարություն չեղավ, այդուհաներձ,
իրողությունը հաստատվեց կայացած «Ժառանգություն» կուսակցության
յոթերորդ համագումարի ընթացքում, որին, բացի կուսակցական անդամներից եւ ԱԺ
խմբակցության «Ժառանգության» պատգամավորներից, ներկա էին նաեւ հայաստանյան
մի շարք այլ կուսակցությունների, Հայաստանում միջազգային
կազմակերպությունների ներկայացուցիչներ։ «Վստահ եմ, որ ձեր որոշումները
վճռորոշ կլինեն եւ ավելի ուժեղ կդարձնեն «Ժառանգության», առկա
մարտահրավերների առջեւ»,–նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդգծելով այն
համագործակցության փորձը, որը մշակվել է ՀՅԴ—ի ու «Ժառանգության» միջեւ։ Ր.
Հովհաննիսյանն առհասարակ կարեւորում է ընդդիմադիր ուժերի միջեւ ձեւավորված
համագործակցությունը։ Նա իր ծավալուն ելույթում անդարդարձավ Հայաստանի
հիմնական խնդիրներին՝ հայտարարելով, որ պետք է ժողովուրդը միասնական ու
պահանջատեր լինի գալիք փորձություններին ընդառաջ. «Քաղաքական գործիչը նախ
պետք է ժողովրդի բարեկեցության մասին մտածի եւ նոր սեփական ապահովության,
որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հպարտ լինի, որ Հայաստանի քաղաքացի է»։ Խոսելով
«Ազատ դեմոկրատների» հետ համագործակցության մասին՝ Ր. Հովհաննիսյանը
ողջունեց ազատ դեմոկրատների որոշումը համատեղ պայքարելու հանուն
արդարության ու ժողովրդավար պետության կառուցման. «Մեզ համար ողջունելի է
նաեւ փորձը համատեղ պայքարի խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի
հետ։ Դա կարեւոր քայլ է դեպի համատեղ պայքար»։ «Ազատ դեմոկրատներ»
կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը ողջունեց «Ժառանգության»
ձգտումը՝ խորհրդարանը դարձնելու քաղաքացիական պահանջների քննարկման
թատերաբեմ։ Խոսելով
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|