ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 00:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 5 » Համագործակցությունը՝ արդեն, դաշինքը՝ շուտո՞վ /«Ժառանգություն» կուսակցության 7–րդ համագումարը/
18:06
Համագործակցությունը՝ արդեն, դաշինքը՝ շուտո՞վ /«Ժառանգություն» կուսակցության 7–րդ համագումարը/

Համագործակցությունն «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» միջեւ արդեն ձեւավորվել է. մնացել է միայն զուտ տեխնիկական հատվածը։
Չնայած դաշինքի մասին պաշտոնական հայտարարություն չեղավ, այդուհաներձ, իրողությունը հաստատվեց կայացած «Ժառանգություն» կուսակցության յոթերորդ համագումարի ընթացքում, որին, բացի կուսակցական անդամներից եւ ԱԺ խմբակցության «Ժառանգության» պատգամավորներից, ներկա էին նաեւ հայաստանյան մի շարք այլ կուսակցությունների, Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Վստահ եմ, որ ձեր որոշումները վճռորոշ կլինեն եւ ավելի ուժեղ կդարձնեն «Ժառանգության», առկա մարտահրավերների առջեւ»,–նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդգծելով այն համագործակցության փորձը, որը մշակվել է ՀՅԴ—ի ու «Ժառանգության» միջեւ։
Ր. Հովհաննիսյանն առհասարակ կարեւորում է ընդդիմադիր ուժերի միջեւ ձեւավորված համագործակցությունը։ Նա իր ծավալուն ելույթում անդարդարձավ Հայաստանի հիմնական խնդիրներին՝ հայտարարելով, որ պետք է ժողովուրդը միասնական ու պահանջատեր լինի գալիք փորձություններին ընդառաջ. «Քաղաքական գործիչը նախ պետք է ժողովրդի բարեկեցության մասին մտածի եւ նոր սեփական ապահովության, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հպարտ լինի, որ Հայաստանի քաղաքացի է»։
Խոսելով «Ազատ դեմոկրատների» հետ համագործակցության մասին՝ Ր. Հովհաննիսյանը ողջունեց ազատ դեմոկրատների որոշումը համատեղ պայքարելու հանուն արդարության ու ժողովրդավար պետության կառուցման. «Մեզ համար ողջունելի է նաեւ փորձը համատեղ պայքարի խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ։ Դա կարեւոր քայլ է դեպի համատեղ պայքար»։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը ողջունեց «Ժառանգության» ձգտումը՝ խորհրդարանը դարձնելու քաղաքացիական պահանջների քննարկման թատերաբեմ։ Խոսելով երկու կուսակցությունների միջեւ հնարավոր դաշինքի մասին՝ կուսակցության ղեկավարը հայտարարեց. «Ես այստեղ եմ, եւ մենք «Ժառանգության» հետ երկար ճանապարհ ունենք անցնելու»։
«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը հիշեցրեց վերջին հինգ տարիների ընթացքում «Ժառանգության» անցած ուղին, որը, ըստ նրա, համոզեց շատերին, որ իրենք լուրջ քաղաքական ուժ են ու կարող են խորհրդարան հասցնել ժողովրդի ձայնը։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» համագործակցությունն արդեն ձեւավորվել է. «Դա կարելի է արձանագրել, մնացել է միայն զուտ տեխնիկական հատվածը»։
Համագումարի ընթացքում այս դաշինքի կազմման մասին հայտարարություն չանելը Արարատ Զուրաբյանը պատճառաբանեց այն հանգամանքով, որ այն այդ նպատակով չէր հրավիրված. «Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից, ամեն դեպքում, կարելի էր հասկանալ, որ դաշինքը կայացել է ու լինելու է շատ տեւական ու արդյունավետ»։
Մարտի 11—ին էլ տեղի է ունենալու «Ազատ դեմոկրատների» համագումարը, որի ժամանակ էլ, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի միասնական ցուցակը։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 475 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024