ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 14:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 7 » ԵՄ–ն ժողովուրդների խաղաղ, անվտանգ և կայուն գոյակցության ամենահաջողված մոդելն է
15:30
ԵՄ–ն ժողովուրդների խաղաղ, անվտանգ և կայուն գոյակցության ամենահաջողված մոդելն է

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Սերժ Սարգսյանը մարտի 6-ի երեկոյան հյուրընկալվել է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում, որտեղ հանդես է եկել ելույթով, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահն անդրադարձել է անկախությունից ի վեր եվրոպական զարգացման ուղին ընտրած ՀՀ եվրամերձեցման քաղաքականության իրագործման ուղղությամբ եվրոպական կառույցների հետ համագործակցությամբ մեր երկրում իրականացված աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին: Հայ ժողովրդի այդ ընտրությունը համարելով միանգամայն բնական՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում նաև փոքրիկ պատմական անդրադարձ է կատարել՝ նշելով, որ հայ ժողովուրդն աստիճանաբար վերգտնում է իր ժողովրդավարական ավանդույթները, որոնց արմատները դարերի խորքում են:

Հանրապետության ղեկավարը հիշել է դեռևս Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում 1860թ. ընդունված «Որոգայթ փառաց» կոչվող Ազգային սահմանադրությունը, որը մի քանի տարի անց եվրոպական պետությունների ճնշման տակ ստիպված էր հաստատել նաև սուլթանը:

Այն նախատեսում էր արևմտահայերի ներկայացուցչական մարմինների ձևավորում համընդհանուր և գաղտնի քվեարկությամբ: Ավելորդ համարելով նշել, որ օսմանյան իշխանությունները երկար չհանդուրժեցին հայերի կողմից առաջադիմության այս բռնկումը և առաջին իսկ առիթի պարագայում դադարեցրին դրա գործունեությունը՝ նախագահ Սարգսյանը հիշեցրել է, թե ինչով ավարտվեց հայ առաջադիմականության և օսմանյան դժնդակ իրականության բախումը, որը հայտնի է համաշխարհային պատմությանը ծանոթ յուրաքանչյուր անձնավորության:

Եվրամերձեցման քաղաքականությունը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, Հայաստանի համար ոչ միայն ներքին բարեփոխումների, այլև արտաքին քաղաքական օրակարգի առանցքներից է: «Հայաստանում և Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածությունը կարևորում ենք ոչ միայն նրա համար, որ ԵՄ–¬ն գլոբալ դերակատար է, այլև առաջին հերթին` ժողովուրդների խաղաղ, անվտանգ և կայուն գոյակցության ամենահաջողված մոդելն է: Հարավային Կովկասի լիարժեք զարգացման մեր տեսլականը խարսխված է այն արժեքների և գիտակցության վրա, որոնք հնարավոր են դարձրել Եվրոպայի հաջողությունը: Վստահ եմ, որ միայն ընդհանուր արժեքային համակարգի շնորհիվ կարող ենք կառուցել անվտանգ և զարգացող տարածաշրջան:

Մեր տարածաշրջանն իսկապես ընդհանուր արժեքների գիտակցության սերմանման, անվտանգության օրակարգի մշակման և ինտեգրված տնտեսության ձևավորման կարիք ունի` մասնավորապես ի նկատի ունենալով մեր տարածաշրջանի յուրահատկությունները և առկա մարտահրավերների բազմազանությունը:

Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանը մոտ է Եվրոպային և եվրոպական արժեհամակարգին ոչ միայն պետականաշինության իմաստով, այլև իր վարքագծով` որպես հուսալի գործընկեր թե՛ տարածաշրջանային, և թե՛ միջազգային համատեքստում: Հայաստանը հանդես է գալիս առկա բոլոր խնդիրները քաղաքական բանակցությունների, փոխհամաձայնության, բոլոր կողմերի շահերի հարգման և խաղաղ ճանապարհներով լուծման օգտին: Մենք պատրաստ ենք անել ամեն հնարավորը կանխելու աղետաբեր զարգացումները, վտանգավոր դիմակայությունները, նոր բաժանարար գծերի առաջացումը և գործով ենք ապացուցել մեր մտադրությունների լրջությունը»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարն անդրադարձել է նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:

Ելույթի ավարտին Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անկախ տարածաշրջանում առկա խնդիրներից և մարտահրավերներից, Հայաստանը հաստատակամորեն ընտրել է պետականաշինության իրապես ժողովրդավարական ճանապարհը: «Մենք ձգտում ենք կառուցել այնպիսի երկիր, որտեղ հավուր պատշաճի հարգվում են մարդու իրավունքները, երկիր, որտեղ դատաիրավական համակարգը գործում է լիովին անկախ, երկիր, որտեղ կա հավասար մրցակցություն քաղաքական ու տնտեսական դաշտերում, և ամենակարևորը` երկիր, որտեղ ժողովրդավարությունը ոչ թե լոկ ձև է, այլ նաև բովանդակություն: Սա է զարգացած երկիր և բարեկեցիկ ժողովուրդ ունենալու ճանապարհը, և մենք հետամուտ ենք այն անցնել մինչև նպատակի իրագործում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Այսօր Բրյուսելում շարունակվում է Հայաստանի նախագահի աշխատանքային այցը, որի շրջանակերում առավոտյան Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Օրվա ընթացքում հանդիպում է նախատեսված նաև ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 561 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024