Հարգելի համաքաղաքացիներ` գարնանային այս գեղեցիկ օրը միջազգային հանրությունը նշում է որպես կանանց իրավունքների պաշտպանության օր: Մարտի 8-ը մեզանում տարիների ընթացքում դարձավ այն գեղեցիկ և ցանկալի տոներից մեկը որին սպասում ենք յուրատեսակ սպասումով ու հուզմունքով: Այս օրը մեկ անgամ ևս առիթ է տալիս մեծարելու կանանց և մայրերին, արտահայտել նրանց հանդեպ մեր տածած սերն ու հարգանքը, հիշելով նրանց վաստակը ընտանիքի պահպանման, երեխաների դաստիարակման, հասարակական գործունեության և աշխատանքի տարբեր բնագավառներում:
Հայ իրականության մեջ կինը պաշտվել ու մեծարվել է ըստ պատշաճի: Նրա կերպարը սրբացվել է ու հանդիսացել ներշնչանքի և արարման աղբյուր: Ընտանեկան արժեքների կրողը և սերունդներին փոխանցողը հայ մայրն էր, որը լինելով ընտանիքի սյունը` վառ պահեց հայ օջախի ճրագը, բարոյական վեհ հատկանիշների շնորհիվ ազգապահպան ջահ ու կենսատու տաճար հանդիսացավ, անաղարտ պահելով մայրենին, հայրենի մշակույթը, սովորույթյուններն ու ծեսերը:
Հայրենասիրություն, աշխատասիրություն, հոգևոր հարստություն և բարոյական բարձր հատկանիշներ. ահա ոչ այն ամենը, ինչը մենք տեսնում ենք հայ կանանց և մայրերի մեջ:
Հարգելի կանայք. քաղաքապետարանի աշխատակազմի անունից շնորհավորում ենք համայնքի բոլոր կանանց և մայրերին մարտի 8-ի կապակցությամբ, ցանկանում ենք Ձեզ առողջություն, երջանկություն և կապույտ երկինք: Թող միշտ գարուն լինի Ձեր սրտերում և անափ գեղեցկություն` Ձեր այնքան փխրուն հոգիներում:
Ռոբերտ Գրիգորյան
Մեծամորի քաղաքապետ