ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 08:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 25 » Ֆրանսիան վերստին ապացուցեց իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին /Նախագահ Սերժ Սարգսյանի նամակը Նիկոլա Սարկոզիին/
18:28
Ֆրանսիան վերստին ապացուցեց իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին /Նախագահ Սերժ Սարգսյանի նամակը Նիկոլա Սարկոզիին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ։
Նամակում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո՛ պարոն նախագահ,
Այսօր Ֆրանսիան վերստին ապացուցեց իր մեծությունն ու ուժը, իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին։
Այսօր բացառիկ օր է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության եւ մարդկության դեմ ոճիրների դատապարտման ու կանխարգելման համար։
Այսօր պատմական օր է աշխարհի բոլոր հայերի համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում եւ ամենուր։
Վերջապես, այս օրն անմոռանալի է եւ ոսկե տառերով կգրվի հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության դարավոր պատմության մեջ։
Մեծարգո՛ պարոն նախագահ,
Շնորհակալ եմ Ձեր անձնական հանձնառության, Ձեր անգնահատելի ավանդի համար, առանց որի անհնարին կլիներ ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրենքի ընդունումը։ Երախտագիտության իմ խոսքն եմ ուղղում Ձեզ՝ մաղթելով նորանոր հաջողություններ՝ հանուն Ֆրանսիայի եւ ֆրանսիացի ժողովրդի լավագույն ապագայի։
Ընդունեք խնդրեմ, մեծարգո՛ պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 537 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024