ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 17:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 25


Մագնիսական փոթորիկը, որը առաջացել է երկուշաբթի օրը Արեգակից պլազմայի արտազատման հետևանքով, հասել է Երկրին: Սպասվում է, որ փոթորիկը չափավոր ինտենսիվության կլինի և կշարունակվի մինչ առավոտ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն, հղում անելով ՌԴ երկրային մագնետիզմի, իոնոլորտի և ռադիոալիքների տարածման ինսիտուտի` (ИЗМИРАН) տիեզերական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սերգեյ Գայդաշին:
«Ինչպես և սպասվում էր, արևային պլազմայի ճակատը հասավ մեզ: Այն արդեն իր գործն արել է, հանկարծակի մագնիսական իմպուլս է տեղի ունեցել, որը գրանցվել է գրեթե բոլոր մագնիսական դիտարաններում», - ասել է գիտնականը:
Նրա խոսքով գեոմագնիսական խաթարումների ցուցանիշը հասել է 5-ի, որը փոթորիկ համարվելու նվազագույն ցուցանիշն է:
«Արդեն կարելի է պնդել, որ մագնիսական փոթրիկ կա: Բայց այն չափավոր կլինի: Իսկ թե ինչքանով ուժգնությունը կաճի հետագայում` դեռ պարզ չէ, սակայն արդեն առավոտյան ամեն բան կավարտվի», - ասել է Գայդաշը:

Tert.am

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 569 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի որդին` Պիեր Սարկոզին հոսպիտալացվել Ուկրաինայի Օդեսսա քաղաքի հիվանդանոցներից մեկում:
Նախօրեին Պիերը ներկա է գտնվել Օդեսսայի «Չայկովսկի» ռեստորանում կազմակերպված խնջույքին, որից հետո վատ է զգացել և տեղափոխվել հիվանդանոց:
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ` այսօր նախագահի որդուն չարտերային չվերթով կտեղափոխեն Ֆրանսիա:
Միաժամանակ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Վոլոշինը հայտարարել է, որ առաջին անգամ է լսում, որ Ֆրանսիայի նախագահի որդին գտնվել է Օդեսայում:

Tert.am

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 592 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ստորագրելու է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը, հղում անելով Ելիսեյան պալատի իր անանուն աղբյուրին:

«Հանրապետության նախագահը օրենքը կվավերացնի սահմանված ժամկետում` երկու շաբաթվա ընթացքում», - ասել է նախագահական վարչակազմի ներկայացուցիչը:

Նշվում է, որ այս ընթացքում օրինագծի սահմանադրականության տեսական հնարավորություն կա: Օրինագծի սահմանադրականությունը իրավունք ունեն նաև վիճարկել խորհրդարանի վերին պալատի խոսնակ Ժան-Պյեռ Բելը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ինչպես նաև, նվազագույնը 60 խորհրդարանականներից կազմված խումբը:Սակայն, ինչպես նշում են մի շարք լրատվամիջոցներ, նման քայլի հավանականությունը չափազանց ցածր է, քանի որ օրինագիծը մշակվել է նոխագահական կուսակցության` «Ժողովրդական շարժման աջակցման միության» կողմից և, հետևաբար ունի Ելիսեյան պալատի աջակցությունը: Չափազանց ցածր է նաև օրինագիծը` նախագահ Սարկոզիի կողմից չվավերացվելու հավանակությունը:

Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 551 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ընթացքի մեջ է, և այն կանգնեցնել հնարավոր չէ: Այսօր այս կարծիք է հայտնել Սևծովյան- Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը` Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ Մոսկվայում հրավիրված կլոր սեղանի ընթացքում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը :

«Սա միտում է, ի դեպ` քաղաքական: Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի այլ երկրների իշխանություններն էլ ճանաչեն ցեղասպանությունը: Իսկ դա անպայման տեղի կունենա»,- ասել է փորձագետը:

Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը կարծիք է հայտնել, որ «մի քանի ամսից ճանաչման գործընթացը կկայունանա»:

«Թուրքիայի համար շատ կարևոր են Ֆրանսիայի և ընդհանրապես Արևմուտքի հետ հարաբերությունները, այդ իսկ պատճառով այն քայլերը, որոնք քննարկում են թուրք գործիչները` ընդհուպ Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավիճակի իջեցում և թուրքական օդային տարածքով ֆրանսիական օդանավերի թռիչքի արգելքը, հաշվարկված է ներքին լսարանի համար»,- ասել է նա:

Արեշևի խոսքով, եթե Թուրքիան պատրաստվում է արևմտյան կանոններով խաղալ, ուրեմն թուրք գործիչներն էլ պետք է առաջնորդվեն դրանցով:

ИТАР-ТАСС-ի տեղեկացմամբ՝ փորձագետները նաև առաջարկել են Ցեղասպանության թանգարան հիմնել Մոսկվայում: Ինչպես նշել է Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, «հայերի ցեղասպանությունից բացի, այստեղ պետք է ներկայացվեն մարդկության դեմ կատարված բո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 529 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախորդ տարի զարգացման հայկական գործակալության գործունեության շրջանակներում մոտավորապես 14 մլն դոլարի ներդրումներ են եղել։ Համեմատության համար նշենք, որ 2010թ. համապատասխան ցուցանիշը 4.5 մլն դոլար է։ Այս մասին երեկ հրավիրած մամլո ասուլիսում ասաց գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։ Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին (դարձյալ գործակալության գործունեության շրջանակներում), ապա 2010թ. ցուցանիշը 2 մլն դոլար է, իսկ 2011թ.՝ 8.5—9 մլն դոլար։
Ըստ Ռ. Հարությունյանի, 2011թ. թիրախավորվել են 5 ոլորտներ՝ ներդրումների մասով։ Դրանք են գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, շինարարական նյութերը եւ զբոսաշրջությունը, ոսկերչությունը եւ ադամանդագործությունը եւ էներգետիկան։ Արտահանման մասով թիրախավորվել է թեթեւ արդյունաբերությունը։
Գյուղատնտեսության ոլորտում, օրինակ, սննդի անվտանգության հարցն է կարեւորվել։ Գործակալությունն իրականացնում է մի քանի ծրագրեր, որոնք շարունակություն կունենան նաեւ այս տարի։ 1. Խոսքը նախ գյուղատնտեսության բնագավառի ոչխարաբուծության ճյուղին է վերաբերում։ Ծրագիրը ոչխարաբուծական խոշոր ֆերմաների ստեղծումն է (ավստրալական գործընկերների հետ միասին վերլուծվել է ոլորտի վիճակը եւ հեռանկարները)։ Դրա ե՛ւ պահանջարկը, ե՛ւ ներուժը կա։ 2. Պանրի արտահանումը խթանելու հետ կապված ծրագիր էլ կա. 2010թ. վերջին ստեղծվեց «Հայկական պանիր» ընկերությունը, որ այս պահի դրությամբ գրանցված է ՌԴ համակարգում, նաեւ կարող է դուրս գալ ԱՄՆ–ի շուկա։ Սակայն, ըստ բանախոսի, նախ կօգտագործեն ռուսական շուկան։ 2011թ. այս շուկա է արտահանվել 25 տոննա պանիր։ «Ի դեպ, որեւիցե խնդիր չենք ունեցել եւ պանրի մատակարարման 1.5 մլն դոլարի երկարատեւ պայմանագիր ենք կնքել»,—ասաց զարգացման հայկական գործակալության տնօրենը։ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 660 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ֆրանսիան վերին աստիճանի սխալ գործեց»,–հայտարարել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո։ Ըստ թուրք դեսպանի՝ այդ որոշումը բացարձակապես ճիշտ չէ, կանխակալ է եւ անիմաստ.  «Այժմ մեր բոլոր հույսերը կապված են Սահմանադրական դատարանի հետ, օգտվելով մեր հնարավորությունից, դիմելու ենք նրանց»,–նշել է նա։
Բուրջուօղլուն, որը վերջերս շատ արագ է ճամպրուկները հավաքում, կրկին հիշեցրել է, որ եթե օրենքն այնուամենայնիվ հաստատվի, ապա երկկողմանի հարաբերություններին մեծ վնաս կհասցվի։ «Մեծապես կտուժի թուրք—ֆրանսիական բարեկամությունը։ Սակայն դրա համար մենք պատասխանատվություն չենք կրի, այլ՝ այս ամենի նախաձեռնողը։ Մենք՝ պետությունն ու կառավարությունը, կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները»,–ավելացրել է դեսպանը։
Ուր էր, թե Թուրքիան պատվով պարտվել իմանար։ Անկարան շարունակում է սպառնալիքներ ներկայացնել, փորձում է կասեցնել օրենքի հաստատումը։ Իսկ Ֆրանսիան բավականին լավ է ճանաչում Թուրքիային՝ նրանից չվախենալու համար։ Թե ինչ արժեքներ ունի Թուրքիան, Ֆրանսիան հաստատ գիտի, այստեղ նրանց օդեղեն ժողովրդավարությանն ու եվրոպական երկիր լինելուն չեն հավատում։ Այս գիտակցությունն է, որ թուրքերին կատաղության է հասցնում։
Ճարահատված Անկարան էլ սկսել է իր «խաղալիք սուրը» ճոճել։ Թե ինչով եւ ինչպես են սպառնում թուրքերը Ֆրանսիային, անգամ կարեւոր էլ չէ, երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին շատ ժամանակ չի էլ ծախսում այդ սպառնալիքներին պատասխան տալու համար։ Նա մի քանի անգամ խաղաղության եւ ողջամտության կոչ է արել, որը սակայն Անկարայի հարձակողական վերաբերմունքին է արժանացել։
Նույնիսկ օրենքին դեմ հանդես եկած ֆրանսիացի գործիչներն են Թուրքիային հանդարտվելու կոչ անում. ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 615 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ։
Նամակում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո՛ պարոն նախագահ,
Այսօր Ֆրանսիան վերստին ապացուցեց իր մեծությունն ու ուժը, իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին։
Այսօր բացառիկ օր է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության եւ մարդկության դեմ ոճիրների դատապարտման ու կանխարգելման համար։
Այսօր պատմական օր է աշխարհի բոլոր հայերի համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում եւ ամենուր։
Վերջապես, այս օրն անմոռանալի է եւ ոսկե տառերով կգրվի հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության դարավոր պատմության մեջ։
Մեծարգո՛ պարոն նախագահ,
Շնորհակալ եմ Ձեր անձնական հանձնառության, Ձեր անգնահատելի ավանդի համար, առանց որի անհնարին կլիներ ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրենքի ընդունումը։ Երախտագիտության իմ խոսքն եմ ուղղում Ձեզ՝ մաղթելով նորանոր հաջողություններ՝ հանուն Ֆրանսիայի եւ ֆրանսիացի ժողովրդի լավագույն ապագայի։
Ընդունեք խնդրեմ, մեծարգո՛ պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 579 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024