ՀՀ
պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 18—ին ընդունել է
Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության
նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային։ Շնորհավորելով դեսպանին
նշանակման կապակցությամբ՝ Սեյրան Օհանյանը նրան մաղթել է արգասաբեր
աշխատանք։
Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի
վարչությունից, հանդիպմանը կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում
Հայաստան—Եվրոպական միություն համագործակցության հեռանկարները։