Ֆրանսիայի
խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Բեռնար Ակուայեն հրաժարվել է երկրի
սահմանադրական խորհրդում վիճարկել Հայոց ցեղասպանության հերքումը
քրեականացնող օրենքի սահմանադրականությունը երկրի Սահմանադրական խորհրդում:
«Օրինագիծը Սահմանադրական խորհրդում վիճարկման հարց դրված չէ: Անհրաժեշտ
է հասնել այն բանին, որ շահագրգիր կողմերը հանդարտություն պահպանեն:
Կարևոր է մեր թուրք գործընկերներին բացատրել, որ այս փաստաթղթի տեքստն
ուղղված չէ նրանց դեմ, չնայած որ նրանք այլ տեսակետ ունեն», - ասել է
Ստորին պալատի խոսնակը:
Օրինագծի սահմանադրականությունը իրավունք ունեն նաև վիճարկել
խորհրդարանի վերին պալատի խոսնակ Ժան-Պյեռ Բելը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա
Սարկոզին, ինչպես նաև, նվազագույնը 60 խորհրդարանականներից կազմված
խումբը:Սակայն, ինչպես նշում են մի շարք լրատվամիջոցներ, նման քայլի
հավանականությունը չափազանց ցածր է, քանի որ օրինագիծը մշակվել է
նոխագահական կուսակցության` «Ժողովրդական շարժման աջակցման միության»
կողմից և, հետևաբար ունի Ելիսեյան պալատի աջակցությունը: չափազանց ցածր է
նաև օրինագիծը` նախագահ Սարկոզիի կողմից չվավերացվելու հավանակությունը: