ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 18:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 20

Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ։
Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել պետության կողմից մատուցվող ծառայությունների խնդրից։ Նախորդ տարի մենք ձեզ հետ միասին մշտապես անդրադարձել ենք այս հարցին։ Դուք հիշում, եք, որ մենք ձեւավորել ենք մոնիտորինգային խմբեր եւ պարբերաբար ստուգումներ ենք իրականացնում այս կամ այն ոլորտում, թե ինչ որակի ծառայություններ ենք մատուցում։ Թերությունների մասին մշտապես խոսել ենք հրապարակային եւ տվել համապատասխան հանձնարարություններ։ Այսօր կարող ենք արձանագրել, որ հերթական մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ կադաստրի պետական կոմիտեում ունենք առաջընթաց, եւ էապես բարելավվել է ծառայությունների որակը։ Ձեռնարկությունների գրանցման ոլորտում ունենք էական առաջընթաց. այսօր իրականություն է այն, որ Հայաստանում կարելի է 15 րոպեում գրանցել ձեռնարկություն էլեկտրոնային եղանակով։
Անձնագրերի տրամադրման ոլորտում նույնպես ունենք հաջողություն։ Այս բնագավառում մենք պետք է լինենք հետեւողական։ Վերջին շրջանում բողոքներ ենք ստանում ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններից, մասնավորապես՝ վարորդական իրավունքների եւ մեքենաների գրանցման հարցերում։ Այս խնդրի շուրջ տրվել են հանձնարարականեր ոստիկանապետին, եւ մենք կարճ ժամանակում պետք է բարելավենք ծառայությունների որակը։ Սա այն ոլորտն է, որտեղ տարեկան 300 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ շփվում են պետության հետ։ Ձեւավորվում է վերաբերմունք պետության նկատմամբ, եւ եթե այդ ծառայություների որակը մեզ չի բավարարում, նշանակում է՝ կա դժգոհություն։ Խնդրի արմատական լուծման համար ապրիլին մենք շահագործման ենք հանձնելու Նուբարաշենում ճանապարհային ոստիկանության ծառայության նոր մասնաշենքը, որը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով։
Մենք արդեն իսկ ծրագրային ապահովման ուղղությա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 539 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հանձնաժողովը Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի՝ Սենատում չվավերացնելու պահանջով ծանուցում—զգուշացում է տարածել, որում սպառնացել է, որ եթե Սենատը վավերացնի հայկական օրինագիծը, ապա «Թուրքիան անհրաժեշտ քայլեր կկատարի»։
Ինչպես հաղորդում է թուրքական TRT հանրային հեռուստատեսությունը, Ֆրանսիային ուղղված ծանուցում—զգուշացումը Թուրքիայի խորհրդարանի արտաքին հանձնաժողովում պատրաստվել է հակահայկական գործունեությամբ հայտնի տխրահռչակ պատմաբան, Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին տնօրեն, «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Յուսիֆ Հալաչօղլույի եւ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) Անկարայից ընտրված պատգամավոր Սեյիդ Սերթչելիքի ունեցած ելույթների հիման վրա։
Հանձնաժողովի պատրաստած տեքստը չի ստորագրել միայն Թուրքիայի խորհրդարանում միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Նազմի Գյուրը։
Ֆրանսիայի Սենատ ուղարկված ծանուցագրում թուրքական հանձնաժողովը զգուշացնում է, որ Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք նախատեսող օրինագծի վավերացման դեպքում թուրք—ֆրանսիական հարաբերությունների հարցում «Թուրքիան հարկադրված կլինի անհրաժեշտ քայլեր կատարել, կխաթարվեն Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցական կապերը, Անկարան կվերանայի Փարիզի հետ ապագա պաշտոնական հարաբերությունը»։

***
Հունվարի 23—ին Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծի քննարկության եւ քվեարկության դրվելու կապակցությամբ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը կրկին զգուշացրել է Ֆրանսիային, որ օրինագծի ընդունման դեպքում թուրք—ֆրանսիական հարաբերությունները կհայ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 492 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵՄ—ն եւ ԵԱՀԿ—ն վերահաստատում են իրենց ցանկությունը՝ սատարելու Հայաստանին ազատ եւ արդար ընտրությունների անցկացման հարցում։ «ՀՀ»—ն օրերս տեղեկացրել էր այդ ծրագրի մասին։
Եվրոպական միությանը մեծ հույս է ներշնչել ՀՀ նախագահի այն հավաստիացումը, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կլինեն եւ կընկալվեն իբրեւ ազատ եւ արդար։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան այս իմաստով համոզված է, որ 2012—ի եւ 2013—ի ընտրությունները դառնալու են Հայաստանի քաղաքական կյանքի կիզակետերը. «Այս ընտրություններով առաջին անգամ դրսեւորվելու է «ավելին՝ ավելիի դիմաց» մոտեցումը»։ Դեսպանն այս իմաստով կարեւորում է բարեփոխված ընտրական օրենսգրքի առաքելությունը։
Լրագրողների հետ երեկ ունեցած հանդիպմանը ՀՀ—ում ԵՄ եւ ԵԱՀԿ ներկայացուցիչները մանրամասնեցին անելիքները։
Հրիսթեան ներկայացրեց, որ ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են ուսուցողական դասընթացներ, աշխատանք է տարվելու տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, որպեսզի ապահովվի նաեւ քաղաքացիական հասարակության եւ տեղական դիտորդների կարողությունների զարգացումը ընտրական գործընթացներում։
Օժանդակություն է տրամադրվելու Կենտրոնական ընտրական եւ այլ մակարդակի ընտրական հանձնաժողովներին՝ բարձրացնելու համար նրանց վարչական եւ տեխնիկական կարողությունները։ Ծրագիրը հնարավորություն է ընձեռելու տեղեկատվությունը փոխանցել ընտրական հանձնաժողովների մի հարթությունից դեպի մյուսը թափանցիկ կերպով։
Ծրագրային ապահովում է տրամադրվելու նաեւ ոստիկանության անձնագրային վարչությանը՝ կապված բողոքների պատշաճ քննության եւ այլ հարցերի հետ։
Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարել Հոֆստրայի խոսքով՝ ընտրական գործընթացների առումով ԵՄ—ի եւ ԵԱՀԿ—ի շահերը լիովին համընկնում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 520 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները լավատեսորեն են տրամադրված Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունների նկատմամբ, որոնք լուրջ փորձություն կլինեն 2008 թ. նախագահությունը ստանձնած Սերժ Սարգսյանի ժողովրդավարական լիազորությունների հաստատման համար։
Այս մասին ասված է «Jamestown foundation»—ի նախօրեին հրապարակված վերլուծականում։
«Սարգսյանի վարչակազմը հավակնոտ խոստում է տվել՝ վերացնել երկրի անցած ընտրական գործընթացների թերությունները եւ երաշխավորել, որ 2012 թ. խորհրդարանական ընտրությունները կդառնան ամենաժողովրդավարականը երկրի հետխորհրդային ողջ պատմության մեջ»,–ասված է հոդվածում։
Հոդվածագիրը նշում է, թե Երեւանի եւ Վաշինգոտնի միջեւ հարաբերությունները մեծ առաջընթաց են արձանագրել հատկապես Սարգսյանի՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նախաձեռնությունից հետո՝ հիշեցնելով, թե Օբաման Սարգսյանի քաղաքականությունը բնորոշել էր որպես «խիզախ ջանքեր», իսկ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ «պետականավայել»։
Հոդավածագիրը արձանագրում է, թե Սերժ Սարգսյանն առավել ճկում է գտնվել ԼՂ հակամարտության լուծման գործընթացում, քան նախորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նշվում է, որ Սարգսյանը պատրաստ է եղել ընդունել հակամարտության լուծման հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը նախորդ ամռանը Կազանում կայացած ՌԴ նախագահ Մեդվեդեւի միջնորդությամբ գագաթնաժողովին, ինչն, այնուհանդերձ, ադրբեջանական կողմի առաջարկած մի շարք փոփոխությունների արդյունքում, ձախողվել է։
«Նախագահ Սարգսյանը, հավատարիմ մնալով Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական միությանը, միաժամանակ խորացրել է հայ—ամերիկյան ռազմական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ ՆԱՏՕ—ի ծրագրերի շրջանակներում։
Դրա լավագույն վկայությունն է Աֆղանստանում հայկական զորախմբի ներկայությունը»,–ասված է հոդվածում։
«Հազիվ թե Վաշինգ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 519 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արաբական աշխարհում բռնկված ժողովրդական ընդվզումները Թուրքիայի համար, որը ջանք չի խնայում իսլամական աշխարհում առաջնորդի դեր ստանձնել, առիթ դարձան, որպեսզի կրկին համառորեն իր միջնորդական «ծառայություններն» առաջարկի այդ երկրներին, քարոզչական գործունեություն ծավալի առաջարկությունների ու դրանց ենթադրյալ հաջողությունների շուրջ։
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը 2011թ. փետրվարին Իրան կատարած այցի ընթացքում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ համատեղ մամուլի ասուլիսում, անդրադառնալով Հյուսիսային Աֆրիկայի եւ Միջին Արեւելքի զարգացումներին եւ ընդգծելով, որ դրանք բնավ էլ անսպասելի չէին, նշել էր, թե ինքը դեռեւս 2003թ. Թեհրանում կայացած «Իսլամական համաժողով» կազմակերպության նիստի իր ելույթում տարածաշրջանի երկրներից պահանջել էր ճշգրտորեն ուսումնասիրել ներքին հարցերը, ուշադրության արժանացնել ազգաբնակչության պահանջները։ Նա հավելել է, որ դեռ այն ժամանակ էր հայտնել, թե քաղաքական ու տնտեսական պահանջները պետք է համընթաց լինեն ազգաբնակչության ցանկություններին ու պահանջներին, այլապես եթե երկրի ղեկավարությունն ուշադրության չարժանացնի, ապա իրենք իրենց պահանջները բավարարելու նպատակով ասպարեզ կիջնեն։ Քանզի տեղեկատվական տեխնոլոգիաների դարում մարդիկ խիստ տեղեկացված են։
Հատկանշական է, որ արեւմտյան ԶԼՄ—ները խիստ կարեւորել, ցայտուն կերպով էին ներկայացրել եւ քարոզչական բնույթ էին տվել Գյուլի ասածների հենց այդ հատվածին։ Սակայն չէին խոսում այն մասին, թե արդյոք Գյուլը բարոյական իրավունք ունի՞ նման խրատներ տալու, երբ իր երկրի գրեթե 25 տոկոս կազմող մահմեդական քրդերի ոչ միայն պահանջներն են անտեսվում, այլ նրանց եւ ազգային մյուս փոքրամասնությունների շատ իրավունքներ են ոտնահարվում։ Ավելին, թուրքական քաղաքագիտական շրջանակները բնավ էլ չեն հաստատում Թուրքիայի ժողովրդավար լինելու փաստը։ Ըստ Թուրքիայի հետազոտությունների 3 կարեւոր կենտրոնների՝ հասարակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 635 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայկական բանակի 20—ամյակին (հունվարի 28—ին) նվիրված տոնակատարությունները տեւելու են 2 օր։ Այդ մասին երեկ, հունվարի 19—ին կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա տեղեկացմամբ, հունվարի 27—ին ՀՀ նախագահի մոտ տեղի կունենա պարգեւատրման արարողություն, իսկ երեկոյան 19։00—ին հանդիսավոր արարողություն—համերգ (Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում)։ Ըստ Ս. Օհանյանի, համերգին մուտքը լինելու է աստիճանների կողմից, քանի որ յուրաքանչյուր հարթակում կահավորվելու են հատուկ տեսարաններ մեր պատմության, բանակի անցած ճանապարհի վերաբերյալ։ «Դրա համար հրավիրատոմսի մեջ գրելու ենք 1.5 ժամ, քանի որ մոտ 5 հազ. մարդ պետք է մասնակցի մեծ դահլիճում»,— ասաց Ս. Օհանյանը։
Հաջորդ օրը տեղի է ունենալու այցելություն Եռաբլուր, այնուհետեւ՝ գերատեսչական մեդալներով պարգեւատրում։ Երեկոյան 19։00—ին «Փարվանա» ռեստորանային համալիրում լինելու է ճաշկերույթ։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 504 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունվարի 19—ին պոլսահայ խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 5—րդ տարելիցի առթիվ տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում։ Սգերթի ցուցարարները քայլել են դեպի Շիշլի թաղամաս, որտեղ 2007—ի հունվարի 19—ին թուրք ոճրագործը «Ագօս» շաբաթաթերթի խմբագրատան առաջ հրազենային կրակով սպանել էր Դինքին։
Թուրքական «Milliyet» առցանց օրաթերթի տեղեկացմամբ՝ ցուցարարների թիվը գերազանցել է 20 հազարը։ Խմբագրատան շենքին փակցվել է Դինքի մեծադիր նկարը՝ «Այս դատը չպիտի այսպես ավարտվի» մակագրությամբ։ Սգերթի մասնակիցները լուռ ծածանել են «Արդարության համար, Հրանտի համար», «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք» պաստառները՝ այդ կերպ հայտնելով իրենց դժգոհությունը թուրքական դատաիրավական համակարգի նկատմամբ։
«CnnTurk» լրատվական ծառայությունն էլ տեղեկացնում է, որ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ—CHP) երիտասարդները բողոքի միջոցառում են կազմակերպել Անկարայում՝ քննադատելով Դինքի սպանության գործով կայացված դատավճիռը։ Ցուցարարները կրել են «հավասարություն, եղբայրություն, արդարություն» կարգախոսներով ճերմակ հագուստ։
Թուրքիայի վարչապետ Էրդողանը թուրքական «Kanal D» հեռուստատեսության եթերից պատասխանելով հայտնի լրագրող Մեհմեթ Ալի Բիրանդի հարցերին Հրանտ Դինքի սպանության գործով դատավճռի վերաբերյալ՝ ասել է. «Վճռաբեկը կարող է բոլորովին այլ վճիռ կայացնել։ Եվ այդ պատճառով էլ ճիշտ չի լինի հիմա դատավճռի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն անել։ Հավատում եմ, որ այս գործում արդարացի որոշում կկայացվի»։
Բիրանդի այն հարցին, թե արդյոք այս վճիռը բավարարե՞լ է վարչապետին, Էրդողանը պատասխանել է. «Հասարակության խիղճը հանգիստ չէ, սակայն մեղավորի վերաբերյալ կայացված այս վճիռը չի փոփոխվի։ Ցմահ բանտարկությունը ամենածանր պատիժն է, քանի որ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 576 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստն սկսելուց առաջ վարչապետն անդրադարձել է բնակչությանը պետության կողմից մատուցվող ծառայությունների խնդրին, նշել այս ասպարեզում հաջողություն արձանագրած եւ թերացող ոլորտները (Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը տե՛ս առանձին)։
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության եւ միջազգային ֆինանսական կորպորացիայի միջեւ համագործակցության համաձայնագրի կնքմանը։ Միջազգային ֆինանսական կորպորացիան ՀՀ կառավարությանը ցույց է տալու տեխնիկական աջակցություն, մասնավորապես, չորս ոլորտներում՝ վարչարարական բեռի կրճատման նպատակով. դրանք են հարկային, արտահանման ու ներմուծման, սննդամթերքի անվտանգության ու տեսչական ստուգումների ոլորտները։ Իրականացվող բարեփոխումները պետք է մեծացնեն Հայաստանի ընդհանուր մրցունակությունը, բարելավեն երկրի դիրքը ՀԲ «Գործունեությամբ զբաղվելը» դասակարգման մեջ։ Այս նոր ծրագիրը միջազգային ֆինանսական կորպորացիայի նախորդ խորհրդատվական ծրագրի տրամաբանական շարունակությունն է, որի արդյունքում էապես կրճատվել են ձեռնարկությունների գրանցման ժամկետը, հարկային հաշվետվությունների եւ վճարումների պարբերականությունը, «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի փոփոխությամբ կանոնակարգվել է ստուգումների հաճախականությունը, տնտեսավարողները հնարավորություն են ստացել հարկային հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով եւ այլն։ Համաձայն «Doing Business 2012» զեկույցի, Հայաստանը ընդգրկվել էր ամենաշատ բարեփոխումներ իրականացրած երկրների լավագույն տասնյակում։ Այս առնչությամբ Տիգրան Սարգսյանը նշել է. «Այս փաստաթուղթը կարեւորում եմ այն պարզ պատճառով, որ վերջին շրջանում գործարար միջավայրի բարելավման գնահատակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 557 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024