Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 26
Ֆրանսիայի
Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող
օրինագիծը մեխանիզմ է կանխարգելու մարդկության դեմ հանցագործությունները։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով «France Press»—ը, նման
հայտարարությամբ Լատվիայում երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում
հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Այդ կարեւոր քայլը Ֆրանսիայի կողմից ոչ միայն ողջունելի է, այլեւ պետք է
օժանդակություն ստանա Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի երկրների
կողմից»,–հայտարարել է Նալբանդյանը՝ ընդգծելով, որ առաջին հերթին հարկավոր է
Թուրքիայի հետ ընդհանուր պատմության այդ էջը թերթել, բայց ոչ թե ժխտման
ճանապարհով, այլ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ։
«Մենք իսկապես հուսով ենք, որ կգա այն օրը, երբ Թուրքիան ինքը կճանաչի
Հայոց ցեղասպանությունը»,–նշել է նա։ Իր հերթին Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս
Ռինկեւիչսը նշել է, որ Հայաստանի եւ Լատվիայի ծանր պատմության մեջ
նմանություններ կան եւ «տվյալ հարցում մենք հասկանում ենք հայ ազգի ցավը»։
«Եթե նույնիսկ դա շատ դժվար է, ամենից լավը ակադեմիական մակարդակով
ընդհանուր անցյալի քննարկում կազմակերպելն է, այլ ոչ թե հարցը
քաղաքականացնելը»,–ավելացրել է նա։ Նշենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ
Նալբանդյանը երկօրյա այցով գտնվում է Լատվիայում եւ Լիտվայում։
|
Երեկ
Հայաստանում «զգույշ» չխոսեցին, որպեսզի ամեն գագաթ ու ձոր արձագանք տա,
եւ ողջ աշխարհն իմանա՝ հայոց բանակն արդեն 20 տարեկան է։ Իսկ սա նշանակում
է, որ տեղին է վերստին հիշել մեր պատմությունն ու դրանում հայոց բանակի
դերը։ Այդ նպատակով երեկ Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ
բանակի 20—ամյակին նվիրված գիտաժողով։
Գիտաժողովին ներկա էր նաեւ ՀՀ
պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ «Տարիներն անցնում են, իսկ
բանակաշինության ընթացքը շարունակվում է։ Բայց թե հաջորդ 5 կամ 10 տարիների
ընթացքում այն ինչպիսի ընթացք կունենա, մեծապես պայմանավորված է նրանով,
թե որչափ իրատեսորեն կգնահատենք եւ կիմաստավորենք մեր այսօրվա կատարած
աշխատանքը՝ այդ հիմքի վրա խարսխելու համար պաշտպանության բնագավառում
առաջիկա տարիներին մեր իրականացնելիք ծրագրերը։ Դրա համար էլ զինված ուժերի
կազմավորման 20—րդ տարեդարձի նախօրեին պաշտպանության նախարարությունը եւ,
թերեւս, ամենահին գործընկերներից Երեւանի պետական համալսարանը նախաձեռնեցին
հոբելյանական այս գիտաժողովը, որը տրամաբանական շարունակությունն է
գիտամշակութային ասպարեզում զինված ուժերի եւ հանրապետության մայր բուհի
համատեղ ջանքերի»,—նշեց Ս. Օհանյանը։ Ուսումնակրթական հաստատություն
լինելուց զատ համալսարանը համարվում է հայի ապագայի, հայոց բանակի զինվորի
կերտման կենտրոն։ Եվ նաեւ այդ առումով այսօր մայր բուհը համարվում է
Հայաստանի զինված ուժերի վաղեմի բարեկամ—գործընկերը։ Դա է վկայում նաեւ
բուհի նվաճումների ներդրումը ռազմական միջավայրում։ Նախարարը հիշեցրեց, որ
արցախյան ազատամարտի տարիներին համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի
աշխատակիցների ջանքերով պատրաստվեցին գնդակների ձուլման հատուկ
կաղապարաներ, իսկ քիմիական ֆակուլտետում Հայաստանում առաջին անգամ
սինթեզվեց հրթիռային վառելանյութ։
...
Կարդալ շարունակությունը »
|
Ֆրանսիայի
Սենատի ընդունած որոշումն աննախադեպ էր նաեւ այն պատճառով, որ չնայած
Թուրքիայի բոլոր ճնշումներին, Սենատը դիմակայեց ու ընդունեց։ Երեկ այս
կարծիքը կիսել են տարբեր վելուծաբաններ։ Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝
շեշտելով, որ հաճախ են թուրքական ճնշումները թողել իրենց ազդեցությունը, ու
Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրինագծերը չեն ընդունվել տարբեր
երկրներում։ Ընդունված օրինագիծը նաեւ կարելի է դիտել որպես զսպաշապիկ՝
Թուրքիայի հավակնությունների համար։ Վելուծաբանը նշել է, որ Սենատի
որոշումը սկսում է օգտագործվել նաեւ Թուրքիայի ներքաղաքական կյանքում, քանի
որ ընդդիմադիր կուսակցություններն արդեն սկսել են օգտագործել այդ
որոշումը՝ սուր քննադատության ենթարկելով իշխող «Արդարություն եւ
զարգացում» կուսակցությանը, որը ղեկավարում է վարչապետ Էրդողանը։ Ուշագրավ
էր լրատվամիջոցների արձագանքը։ Ըստ թուրքագետի, թեեւ թուրքական
լրատվամիջոցները բացասական երանգավորումներով են անդրադարձել Սենատի
որոշմանը, բայց կան նաեւ ողջամիտ կարծիքներ՝ «պետք է Թուրքիան մտածի իր
սեփական տեսակի մասին, որ Թուրքիան այն երկիրը չէ, որ ժողովրդավարության
դասեր տա» կամ «սպառնալիքով ու շանտաժով հնարավոր չէ այլեւս հարցեր
լուծել»։ Միջազգայնագետ, փորձագետ Վլադիմիր Վարդանյանը անդրադարձել է
ռուսաստանյան ու եվրոպական լրատվամիջոցների կողմից օրինագծի ընդունման
փաստի լուսաբանմանը՝ ափսոսանք հայտնելով, որ ընդունված որոշումը
ներկայացնում են որպես նախընտրական քայլ, ու որեւէ քայլ չարվեց ցույց տալու
նաեւ հայկական համայնքի ազդեցությունը։ «Սա չէր կարող միայն նախընտրական
քայլ դիտարկվել, քանի որ ընդդիմադիր սոցիալիստները նույնպես կողմ են
քվեարկել օրինագծի ընդունմանը»,–նշել է նա։ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ—ի վարչության անդամ Մանվել Ղումաշյանի տեսակետից՝ սա հայանպաստ որոշում է։ «Թուրքիան
ուզում է մտնել մի ընտանիք՝ Եվրամիություն, որի գլխավոր անդամների
նկատմամբ՝ Ֆրա
...
Կարդալ շարունակությունը »
|
Կարո՞ղ
է Ֆրանսիան մեղմել թուրքական զայրույթը. Սենատի որոշումից հետո Ֆրանսիան
կրկին հանդարտության եւ զգոնության կոչ է անում Թուրքիային։
Մինչ այդ
թուրքական մամուլն ու պաշտոնյաները չեն կարողանում ուշքի գալ տեղի
ունեցածից. ինչպե՞ս եղավ, որ «մեծ երկիր Թուրքիան» պարտվեց։ Թուրքական
«Միլլիյեթ» առցանց օրաթերթի հոդվածագիր Մելիհ Աշըքն իր հոդվածում նշում է,
որ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը
քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Անկարան բավականին ժամանակ ուներ
կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար։ Բայց ոչինչ չստացվեց ու ոչ մի
կանխարգելիչ միջոց ի զորու չեղան ձեռնարկել. «Օրինակ՝ հենց որ խոսք գնաց
ֆրանսիական ապրանքների դեմ բոյկոտի մասին, Թուրք արդյունաբերողների եւ
գործարարների միության նախագահ Ումիթ Բոյները եւ արդյունաբերության նախարար
Զաֆեր Չաղլայանը հայտարարեցին, որ նման բոյկոտներն անարդյունք կլինեն եւ,
փաստորեն, փարատեցին Ֆրանսիայի անհանգստությունը։ Պետք էր հասկանալ, որ
վարչապետ Էրդողանի՝ «այլեւս Ֆրանսիա չեմ գնա» եւ արտգործնախարար
Դավութօղլուի՝ «Ֆրանսիան խայտառակություն է անում» արտահայտությունները
բավարար չէին լինի՝ հակառակ կողմին սաստելու կամ համոզելու համար»։ Հոդվածի
հեղինակի բնորոշմամբ՝ թուրքերը կորցրել են ազգային բնազդները եւ իրենց
համընդհանուր պատիվը նսեմացնող վերաբերմունքի դիմաց չխիզախեցին վտանգի ու
վնասի գնալ։ Վերջին տարիներին սովորություն է դարձել բավարարվել միայն
քննադատական ուղերձներ հղելով, երբ այլ պետություններ ցեղասպանության մասին
որոշումներ են ընդունում։ Նա հիշեցնում է, որ երբ 5 տարի առաջ
Շվեյցարիան նմանատիպ օրենք ընդունեց, թուրքական իշխանությունները մի քիչ
հոխորտացին, հետո տեղի տվեցին։ Դրանով չբավարարվեցին. Շվեյցարիայի արտաքին
գործերի նախարար Քալմի Ռեյին դեռ մի բան էլ հրավիրեցին Անկարայում
կայանալիք դես
...
Կարդալ շարունակությունը »
|
Երկրում
նախընտրական գործընթացները ընթանում են առանց ցնցումների, եւ եթե այս
ընդհանուր հանդուժողականության մթնոլորտը շարունակական լինի, ապա ստեղծված
նոր խորհրդարանը կգոհացնի բոլորին։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար
Գալուստ Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ բնութագրեց
հանրապետության այսօրվա ներքաղաքական իրավիճակը երկու բառով՝ ակտիվ եւ
կայուն, ապա հավելեց. «Ներկա պահին քաղաքական կուսակցությունները փնտրտուքի
մեջ են եւ փորձում են իրենց ռազմավարությունը մշակել։ Ընդհանուր առմամբ
նախընտրական ընթացքը գոհացուցիչ է, եւ այս պահին քաղաքական ինտրիգներ չեն
սպասվում»։ Գ. Սահակյանը վստահեցրեց, որ բոլոր հիմքերը կան, որպեսզի
ՀՀԿ—ն պահպանի իր դիրքերը եւ առավելության հասնի՝ լինելով առաջինը
ընտրություններում ստացած քվեներով. «Իհարկե, երկրում կան խնդիրներ, բայց
բոլոր պայմանները ստեղծված են լավ աշխատանքի համար։ Այն զինանոցը, որ մենք
ունենք, հույս է ներշնչում, որ առավելագույնը կունենանք ընտրություններում
կամ կպահպանենք մեր դիրքերը։ Մենք որեւէ ուժի թշնամի չենք համարելու»։ ՀՀԿ
համամասնական ցուցակները դեռ որոշված չեն։ Ցուցակը ՀՀԿ—ն դեռ չի քննարկել։
Այստեղ կարելի է միայն կանխատեսումներ անել, իսկ Գ. Սահակյանը, իր
պաշտոնից ելնելով, չի ցանկանում պատահական հայտարարություններ անել։
«Լինելով ՀՀԿ փոխնախագահ՝ իմ ասածը կարող է ընդունվել որպես պաշտոնական
տեսակետ։ Ես ասում եմ այն, ինչը քննարկման արդյունք է։ Չունենք քննարկում,
թե ով կգլխավորի ՀՀԿ ցուցակը։ Սակայն դասական ձեւը նկատի ունենալով՝ ասեմ,
որ հնարավոր է ցուցակը գլխավորի կուսակցության նախագահը»,– մանրամասնեց նա։
Նաեւ խորհուրդ տվեց հետ նայել 2003–2007թթ.՝ համոզվելու, որ ՀՀԿ—ն իր
ցուցակը կազմում է այն պահին, երբ պետք է մուտք գործի ԿԸՀ։ Մնացածը
քննարկման փուլում
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|