Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 17
Հունվարի
16—ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի
հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտը Ազգային ժողովում հանդիպեց ԵԽ
ԽՎ—ում Ազգային ժողովի պատվիրակության անդամների եւ խորհրդարանական
խմբակցությունների հետ։ ԵԽ ԽՎ—ում ԱԺ պատվիրակության հետ հանդիպման
սկզբում պարոն Պրեսկոտը նշեց, որ եռօրյա այցի ընթացքում նպատակ ունի
ծանոթանալ արդարադատության եւ ոստիկանության ոլորտներում կատարված
բարեփոխումների եւ մարտյան դեպքերի հետաքննության ընթացքին։ Վեհաժողովը
գտնում է, որ Հայաստանում զգալի դրական փոփոխություններ են իրականացվել,
սակայն եղել են նաեւ թերություններ, որոշ խնդիրներ ոստիկանության եւ
արդարադատության համակարգերում դեռ լուծված չեն։ Անդրադառնալով առաջիկա
ընտրություններին՝ համազեկուցողն ասաց, որ հունվարի 16–ին՝ ՀԿ—ների հետ
հանդիպման ժամանակ պարզ է դարձել, որ հասարակության ակնկալիքները առաջիկա
խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների որակից այս անգամ այլ են։ ԵԽ
ԽՎ—ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը անդրադարձավ պարոն
Պրեսկոտին հետաքրքրող հարցերին՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները
բոլոր ուղղություններով լուրջ քայլեր են իրականացրել, թեեւ դեռ շատ
անելիքներ կան։ Պարոն Հարությունյանի գնահատմամբ՝ ոստիկանության եւ
արդարադատության համակարգերի բարեփոխումների հարցում աճել է խորհրդարանի
դերը, ինչը շատ կարեւոր է։ Խոսելով առաջիկա ընտրություններից՝
պատվիրակության ղեկավարը նշեց, որ ընտրությունների որակը բարելավելու համար
էական նշանակություն ունի նաեւ լրամշակված ընտրական օրենսգիրքը, որը
ստացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Նշվեց, որ
օրենսգիրքը պարունակում է բազմաթիվ կանխարգելիչ մեխանիզմներ։ Պարոն
Հարությունյանը օրենքի կիրառման հարցում կարեւորեց քաղաքական կամքը, ինչը,
...
Կարդալ շարունակությունը »
|
Հունվարի
12—ին Թուրքիայի միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտորնի
տնօրեն, խորհրդարանի անդամ Սինան Ույղանը ամերիկյան «Farda» ռադիոկայանին
տված հարցազրույցում հայտարարել է. «Անցյալ 400 տարվա ընթացքում, թեեւ
Թուրքիան շատ երկրների հետ է առճակատել, մասնավորապես՝ Ռուսաստանի, սակայն
Իրանի ու Սիրիայի հետ որեւէ խնդիր չի ունեցել։ Այսուհանդերձ, Սիրիա հասած
«արաբական գրանունը» մեծ հավանականությամբ ընթացիկ տարում նաեւ Իրան է
հասնելու, ուստի, Անկարան հարկադրաբար Թեհրանի հետ առճակատման կգնա»։
Ույղանի ասածների մեջ ճշմարտություն կլիներ, եթե 1918թ. հունիսի 18—ին, երբ
ռուսական զորքերը լիովին դուրս բերվեցին Իրանի Ադրբեջան նահանգից,
թուրքերը «իսլամական միասնություն» կարգախոսով կրկին չներխուժեին Իրան։
Նշյալ կարգախոսի ներքո թուրքերը նորից աչքի ընկան բնակչության հանդեպ իրենց
հատուկ դաժանություններով ու բռնություններով, որոնց մասին Իրանի
պատմագրության մեջ առկա են բազմաթիվ փաստեր։ Պատմաբան Ալի Ազարին այս
առնչությամբ գրել է. «Օսմանյան զորքերը մտան Թավրիզ եւ սկսեցին Ադրբեջանում
բնակչության հացահատիկի շտեմարանները թալանել։ Թուրքերի կողոպուտին ու
թալանին չափ ու սահման չկար։ Նրանց կատարած դաժանություններն ու
բարբարոսությունները պարկեշտ գրիչն ի վիճակի չէ նկարագրել։ Թուրքաբարո
ասպատակությունների աղտոտ նպատակները բացահայտ էին։ Նրանք, օգտվելով
ստեղծված իրավիճակից, ի հատուցում իրենց կորցրած տարածքների, որոնք
պատերազմից առաջ թուրքական գաղութ էին, ցանկանում էին Ադրբեջանը միացնել
Օսմանյան կայսրությանը, իրականացնելով համաթուրքական ծրագրեր»։ Այլ կերպ
ասած՝ ավելի ճիշտ այդ ընթացքում Իրանը որեւէ քայլ չի արել ընդդեմ
Թուրքիայի, իսկ վերջինս, ըստ երեւույթին, ընդդեմ այլ երկրների իր կատարած
քայլերը խնդիր չի համարում։ Ինչ վերաբերում է Սիրիային, ապա հիշենք, որ
1998թ. Թուրքիան զորքերը տեղակայելով Սիրիայի սահմանի վրա, սպառնում էր
Սիրիային, եւ զորքը հեռա
...
Կարդալ շարունակությունը »
|
«Շփման
գծում հետաքննություն անցկացնելու մեխանիզմների վերաբերյալ վերջին
շրջանում նկատվող իրադարձությունները հետաքրքիր զարգացումներ են
արձանագրում։ Դրանից բխող միանգամից մի քանի հարցեր են առաջանում, ինչը,
կարծում եմ, ԵԱՀԿ ղեկավար մարմիններն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները պետք
է իրենց ուշադրության կենտրոնում պահեն»,–մեկնաբանելով շփման գծում տեղի
ունեցող միջադեպերի առնչությամբ նախատեսված հետաքննման մեխանիզմներ
մշակելու հարցում 2011 թ. դեկտեմբերի 22—ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում
Ադրբեջանի ցուցաբերած դիրքորոշումը՝ «Panorama.am»—ի հետ զրույցում ասել է
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։ Ըստ պատգամավորի՝
առաջինն այն հանգամանքն է, որ Ադրբեջանը հերթական անգամ հետ է կանգնում իր
կողմից ստանձնած պարտականություններից, ինչը նա ստանձնել էր դեռեւս 2010
թվականի մարտին, Սոչիում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կայացած երեք
նախագահների հանդիպմանը։ «Ցավոք, նման պահվածքը բնութագրական է
պաշտոնական Բաքվին։ Մի կողմից Ադրբեջանը միջնորդների ներկայությամբ
հավանություն է տալիս նրանց իսկ առաջարկներին, մյուս կողմից դրժում է իր
իսկ կողմից տված խոստումը»,–ասել է Գ. Մինասյանը։ Երկրորդ կարեւոր
հանգամանքը, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, այն է, որ արդեն
որերոդ անգամ ադրբեջանական տեսակետը հակադրվում է ԵԱՀԿ—ի նման հեղինակավոր
կառույցի անդամների տեսակետներին, քանզի միայն Ադրբեջանն է դեմ հանդես
եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի
ֆինանսավորման ավելացմանը։ «Եվ ամենակարեւորը, այդ մեխանիզմների
ստեղծման անհրաժեշտությունն անմիջականորեն կապված է մարդկային կորուստների
հետ, եւ Ադրբեջանն իր քայլերով ցույց է տալիս, որ մարդկային զոհերը, այդ
թվում՝ ադրբեջանցի զինվորների մահվան հանգամանքն իրենց համար որեւէ արժեք
չունի։ Հայկական կողմն ակնկալում է, որ միջազգային հանրությունը մեծ
ուշադրություն կդարձնի այս հանգամանքների վ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ
քաղաքական գործիչները շարունակել են տեսակետներ հայտնել ներքաղաքական
ամենակարեւոր իրադարձության՝ ընթացիկ տարի անցկացվելիք խորհրդարանական
ընտրությունների նախապատրաստության եւ գործող ընտրակարգը ամբողջովին
համամասնականով փոխարինելու վերաբերյալ։ «Այն հիմնական շեշտադրումը, որ
որոշ քաղաքական ուժեր իրականացնում են վերջին ժամանակահատվածում՝ միայն
համամասնական ընտրակարգ Հայաստանում ունենալու կապակցությամբ, ոչ թե
ժամանակավրեպ է, այլ տեխնիկական իմաստով անիրագործելի, իսկ գաղափարական
առումով, այն շահարկումները, թե միայն համամասնական ընտրություններն են
ապահովում արդար, թափանցիկ ընտրություններ, մեղմ ասած, չափազանցված
են»,–լրագրողներին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը։ Նա
իր կարծիքը հիմնավորել է հետեւյալ կերպ. «Մի երկիր, որը չունի երկրորդ
պալատ, բնականաբար, ճիշտ կլինի, որ տարածաշրջանների շահերը պաշտպանող
պատգամավորներ ունենա Ազգային ժողովում»։ Ապա պատգամավորը պատասխանելով
ընտրագրավի ավելացման մասին հարցին, նշել է, որ «նպատակը ընտրությունների
համակարգը չէժանացնելն է», այսինքն՝ եթե մի կուսակցություն համապետական
ընտրություններին պետք է մասնակցի եւ այդքան հնարավորություն չունի թե
անդամավճարների, թե բարերարների միջոցով 8 մլն դրամ հավաքելու՝ այդ
վճարումն անելու համար, «չեմ կարծում, թե նա լրջորեն կարող է մասնակցել եւ
արդյունքներ ակնկալել»,–նշել է Մ. Մինասյանը։ Անդրադառնալով նաեւ ապագա
խորհրդարանի կազմին՝ նա վստահեցրել է. «Նոր դեմքեր կլինեն ինչպես
ընդդիմության, այնպես էլ իշխանության մեջ»։ Մեկ այլ հանրապետական
պատգամավոր՝ Համլետ Հարությունյանը, նկատել է, որ ընտրություններն առանց
կրքերի չեն ուղեկցվի, ինչպես եւ ցանկացած երկրում։ «Առանց կրքերի բորբոքման
հնարավոր չեն լինի ընտրական պրոցեսներ, բայց կլինեն քաղաքակրթության
շրջանակներում։ Կարծում եմ՝ կունենանք մեծ նվաճումներ այս ընտրությունների
ընթացքում, իսկ ժողովրդի նվաճումը կ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|