ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 20:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 17 » Նոր խորհրդարանում՝ նոր դեմքեր /Միայն համամասնական ընտրակարգ մտցնելու նախաձեռնությունը ժամանակավրեպ է/
17:03
Նոր խորհրդարանում՝ նոր դեմքեր /Միայն համամասնական ընտրակարգ մտցնելու նախաձեռնությունը ժամանակավրեպ է/
Երեկ քաղաքական գործիչները շարունակել են տեսակետներ հայտնել ներքաղաքական ամենակարեւոր իրադարձության՝ ընթացիկ տարի անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության եւ գործող ընտրակարգը ամբողջովին համամասնականով փոխարինելու վերաբերյալ։
«Այն հիմնական շեշտադրումը, որ որոշ քաղաքական ուժեր իրականացնում են վերջին ժամանակահատվածում՝ միայն համամասնական ընտրակարգ Հայաստանում ունենալու կապակցությամբ, ոչ թե ժամանակավրեպ է, այլ տեխնիկական իմաստով անիրագործելի, իսկ գաղափարական առումով, այն շահարկումները, թե միայն համամասնական ընտրություններն են ապահովում արդար, թափանցիկ ընտրություններ, մեղմ ասած, չափազանցված են»,–լրագրողներին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը։ Նա իր կարծիքը հիմնավորել է հետեւյալ կերպ. «Մի երկիր, որը չունի երկրորդ պալատ, բնականաբար, ճիշտ կլինի, որ տարածաշրջանների շահերը պաշտպանող պատգամավորներ ունենա Ազգային ժողովում»։
Ապա պատգամավորը պատասխանելով ընտրագրավի ավելացման մասին հարցին, նշել է, որ «նպատակը ընտրությունների համակարգը չէժանացնելն է», այսինքն՝ եթե մի կուսակցություն համապետական ընտրություններին պետք է մասնակցի եւ այդքան հնարավորություն չունի թե անդամավճարների, թե բարերարների միջոցով 8 մլն դրամ հավաքելու՝ այդ վճարումն անելու համար, «չեմ կարծում, թե նա լրջորեն կարող է մասնակցել եւ արդյունքներ ակնկալել»,–նշել է Մ. Մինասյանը։ Անդրադառնալով նաեւ ապագա խորհրդարանի կազմին՝ նա վստահեցրել է. «Նոր դեմքեր կլինեն ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության մեջ»։
Մեկ այլ հանրապետական պատգամավոր՝ Համլետ Հարությունյանը, նկատել է, որ ընտրություններն առանց կրքերի չեն ուղեկցվի, ինչպես եւ ցանկացած երկրում։ «Առանց կրքերի բորբոքման հնարավոր չեն լինի ընտրական պրոցեսներ, բայց կլինեն քաղաքակրթության շրջանակներում։ Կարծում եմ՝ կունենանք մեծ նվաճումներ այս ընտրությունների ընթացքում, իսկ ժողովրդի նվաճումը կլինի այն, եթե ընտրություններն անցկացվեն առանց խախտումների, նորմալ»,–ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե ո՞վ է ղեկավարելու ՀՀԿ համամասնական ցուցակը, Հ. Հարությունյանն ասել է, որ դեռ չի քննարկվել հարցը, բայց հակված են մտածելու, որ ցուցակը կգլխավորի կուսակցության ղեկավարը։
Խոսելով մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու մասին, նա ասաց, որ շատ երկրներում են եւ մեծամասնական, եւ համամասնական ընտրակարգով անցկացվում ընտրությունները։ Ռուսաստանը, որ դեկտեմբերին կայացած Պետդումայի ընտրությունները միայն համամասնական ընտրակարգով անցկացրեց, եկել է այն կարծիքին, որ դա չի արդարացրել իրեն։ «Եվ համամասնականը, եւ մեծամասնականը անհրաժեշտություն է այսօրվա մեր քաղաքական դաշտի համար»,–շեշտել է ՀՀԿ—ականը։
ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը մեկնաբանելով այն լուրերը, թե ՀՀԿ—ն ու ԲՀԿ—ն արդեն իսկ որոշում են կայացրել մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին առանձին ցուցակներով մասնակցել, ասել է. «Գործադիր նիստում նման հարց չի քննարկվել, սակայն հակվածությունն այն է, որ հանրապետականը ընտրությունների մասնակցի առանձին ցուցակով»։
Հայաստանի քրիստոնեա—դեմոկրատական միության ղեկավար Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ ՀՅԴ եւ «Ժառանգության»՝ մեծամասնական ընտրակարգը վերացնելու եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ մտցնելու նախաձեռնությունը ժամանակավրեպ է։ Համամասնական ընտրակարգին անցումը կարող է լինել «քննարկման առարկա, բայց՝ ոչ այսօր»։
«Ես չեմ կարծում, որ համամասնականը լիովին ճիշտ է։ Փորձը ցույց է տվել, որ համամասնական ընտրակարգով ընտրվածների մի ստվար զանգված չի բավարարում մարդկանց պահանջները։
Ընտրակեղծիքների նվազեցման համար համամասնականը երաշխիք չէ, եւ այսօր, երբ հաշված ամիսներ են մնացել խորհրդարանական ընտրություններին, այդպես համառել՝ անցնելու համամասնական ընտրակարգի, այլ տպավորություն է ստեղծում. փորձում են քաղաքական դիվիդենտներ կորզել»,–նշել է Խ. Հարությունյանը։
Վերջինիս խոսքերով, ընդդիմադիր կուսակցությունների կողմից առաջ քաշված այն տեսակետը, թե համամասնական ընտրակարգին անցումը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը եւ գործարար խավին զերծ կպահի խորհրդարան մտնելու հավակնություններից, իրականությունից հեռու է։
Այդ դեպքում գործարարները մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու փոխարեն կձգտեն հայտնվել կուսակցությունների ընտրական ցուցակներում։ hhpress.am
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 467 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024