Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 30
Հանդիւսավոր նիստին մասնակցել են Արմավիրի մարզում
տեղակայված զինվորական կայազորի սպաներն ու զինվորները։ Արմավիրի մարզպետն
ու Արմավիրի քաղաքապետը շնորհակալագրեր ու դրամական պարգեւներ են հանձնել
մի շարք բարձրաստիճան սպաների ու պայմանագրային զինծառայողների։ Օրվա առթիվ
Արմավիրի կայարանամերձ հրապարակում ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրվել
հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հավերժացնող
հուշակոթողին։ Հանդիսավոր նիստը բացվեց տերունական աղոթքով,
հանդիսավորությամբ ներս բերվեց Եռագույնը, հնչեց օրհներգը։ «Հայոց բանակը
մեր ազգային նվաճումների մեծագույն արժեքներից է։ Նրա կուռ շարքերի եւ
անսասան հիմքերի վրա են կերտվում մեր երկրի ներկան ու ապագան»,–նշեց
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։ Բանակի կազմավորման ուղին լի է
կորուստներով։ «Հարգանքով ու խոնարհումով ենք հիշում ժողովրդի աննկուն
զավակներին, ովքեր հանուն ազգային միասնական հաղթանակի մարտի ելան ու
անմահացան»,–ասաց մարզպետը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք
մատուցեցին հայրենիքի փրկության ու պաշտպանության համար նահատակվածների
հիշատակին։ Հայոց բանակի 20—ամյա հյոբելյանի կապակցությամբ Արմավիրի
մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը
շնորհակալագրեր եւ դրամական պարգեւներ հանձնեցին մի շարք սպաների, իսկ ԱԺ
պատգամավոր Նահապետ Գեւորգյանը Արմավիրի մարշալ Հ. Բաղրամյանի անվան
ուսումնական զորամասի հրամանատար գնդապետ Գեւորգ Ենոքյանին նվիրեց մարտական
զենք։ hhpress.am
Սաթիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ
|
Հունվարի
26—ին կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային
այցելությունը Լիտվա, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության
վարչությունից։
Էդվարդ Նալբանդյանի վիլնյուսյան օրակարգը ներառում էր
հանդիպումներ Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիսի, արտգործնախարար
Աուդրոնիուս Աժուբալիսի եւ Սեյմի փոխխոսնակ Չեսլովաս Յուրշենասի ու
խորհրդարանի անդամների հետ։ Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիսի եւ
Էդվարդ Նալբանդյանի զրույցի ընթացքում երկուստեք գոհունակությամբ նշվեց
վերջին տարիների հարաբերությունների դինամիկ զարգացումը, բարձրաստիճան
հանդիպումները, փոխադարձ այցելությունները, Վիլնյուսում ՀՀ դեսպանության
հիմնադրումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, տնտեսական եւ
մշակութային կապերի զարգացումը։ Լիտվայի վարչապետն ու Հայաստանի
արտգործնախարարը մանրամասն քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգի
լայն շրջանակ, տնտեսական համագործակցության առավել զարգացման ուղիները,
գործարարների միջեւ կապերի ստեղծման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։ Զրուցակիցները
մտքեր փոխանակեցին Հայաստան Եվրոպական միություն համագործակցության, այդ
ձեւաչափերում իրականացվող ծրագրերի, Հարավային Կովկասի տարածաշրջանային
խնդիրների շուրջ։ Նախարար Նալբանդյանի հաջորդ հանդիպումը իր լիտվացի գործընկեր Աուդրոնիուս Աժուբալիսի հետ էր։ Նախարարները
հանգամանալից զրույց ունեցան երկկողմ հարաբերությունների եւ
տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ, համաձայնեցրեցին երկկողմ
բարձր մակարդակի փոխայցելությունների ընթացիկ տարվա ժամանակացույցը։ Հայաստանի
եւ Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին
Եվրոպայում տեղի ունեցող գործընթացները, Հայաստան Եվրոպական միություն
համագործակցությունը, միջազգային
...
Կարդալ շարունակությունը »
|
«Եթե
աշխարհազորայինների կամավորական ջոկատների սկզբնավորմամբ 1992—ին ծնունդ
չառներ սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորած Հատուկ գունդը, որն
անկախություն ձեռք բերած Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ապահովելու
խնդրում հզոր ուժ էր հակառակորդին հակազդելու եւ զանգվածային հարձակումները
կասեցնելու համար, ապա հայկական կողմին հազիվ թե հաջողվեր համախմբվել մեկ
ընդհանուր նպատակի շուրջ ու ձեռնամուխ լինել պաշտպանության բանակի
ստեղծմանը»,–հայկական պաշտպանական ուժերի կայացման ու նրա անցած ճանապարհի
շուրջ կիսելով սեփական նկատառումները, այս համոզմանն է իմ զրուցակիցը՝
արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, ԼՂՀ ազատամարտիկների միության
Այգեստանի խորհրդի նախագահ Մհեր Վանեսյանը։
Հայաստանում եւ թե Արցախում
գրեթե միաժամանակ են սաղմնավորվել ինքնապաշտպանական ջոկատները, որոնք
զգալով պատերազմի վտանգը, ստիպված էին զենք ու զինամթերք հայթայթել,
խրամատներ փորել եւ ամրանալ դիրքերում՝ ամեն քայլափոխի պատրաստ լինելով
հակահարված հասցնել նախահարձակ թշնամուն եւ արյան գնով պաշտպանել երկրի
սահմանները։ Ու, եթե հայ ազատամարտիկները կարողացան անհավասար պատերազմում
հաղթանակներ նվաճել ռազմական սպառազենով ապահովված մեծաքանակ ազերի բանակի
դեմ եւ ստիպել նրան ճողոպրել՝ պարտության արդյունքում «զիջելով» որոշ
տարածքներ, ապա դա հաջողվեց միայն զոհողությունների շնորհիվ, ինչին ստիպված
էին գնալ ԼՂՀ պաշտպանական ուժերը։ «Մեր գյուղը Ասկերանի շրջանի այն
բնակավայրերից է, որը մոտիկ գտնվելով մայրաքաղաք Ստեփանակերտին,
ռազմագործողությունների ժամանակ միշտ էլ հրետակոծությունների թիրախ է
հանդիսացել։ Իսկ Արցախում կա՞ բնակավայր, որ պատերազմի «կողքով» լիներ
անցած։ Ձորակի գյուղերը՝ Խնածախն ու Լուսաձորը, Դահրավն ու Այգեստանը,
շարունակ հրթիռակոծվում էին ադբեջանա
...
Կարդալ շարունակությունը »
|
Սիրելի՛ հայրենակիցներ,
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման քսանամյակի կապակցությամբ:
Անկախ պետականության կորստից ի վեր հայ ժողովուրդը բազմաթիվ զինվորներ է
ծնել, սակայն իր բանակն ունենալու բախտը չի ունեցել: Հայ մարտիկները,
սպաներն ու գեներալներն իրենց անձնական սխրանքով ու նվիրումով փառք են
բերել տարբեր երկրների, բայց մեր ժողովրդի քաջարի զավակները զրկված են եղել
իրենց հայրենիքի շահերը և հայրենակիցների իրավունքները միասնաբար
պաշտպանելու հնարավորությունից:
Քսան տարի առաջ մենք շրջեցինք պատմության անիվը: Այդ առանցքային
ժամանակահատվածում մեր ժողովուրդը վերստեղծեց իր անկախ պետականությունը`
ամբողջությամբ ստանձնելով պատասխանատվությունն իր իրավունքների ու ազգային
շահերի պաշտպանության համար: Վերելքի այդ պատմական պահին կարևորագույն
նվաճումներից մեկը հայոց բանակն էր:
Հայ ժողովրդի և մանավանդ արցախահայության գլխին կախված ցեղասպանության
վերահաս վտանգը կանխելու անհրաժեշտություն կար: Բանակաստեղծման այդ
բեկումնային իրադարձությունը ժամանակի պահանջն էր։
Մեր դատն արդար էր, և մենք պատրաստ էինք դիմակայության։ Գիտեինք, որ միայն
մենք կարող էինք պաշտպանել ապրելու մեր իրավունքը: Սակայն մենք նաև քաջ
գիտակցում էինք, որ հենց այդ իրավունքն ու արդարությունն էին մեզ ուժ ու
կորով հաղորդում:
Անհանդուժողականության, չարության և կույր ատելության դեմ կռվի ելած
կամավորները դարձան հայոց կանոնավոր բանակի կորիզը: Ազգային զարթոնքի պահին
այդ կամավորներից շատերն իրենց կյանքը դրեցին հայրենիքի անվտանգության ու
պաշտպանության զոհասեղանին:
Հավե՛րժ փառք նրանց, խոնարհում ու խնկարկում նրանցից յուրաքանչյուրի պայծառ հիշատակին:
Հարգելի՛ գեներալն
...
Կարդալ շարունակությունը »
|
Forbes
ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է «Ռուսական անշարժ գույքի
արքաները» ամենամյա վարկանշային աղյուսակը, որի ներքո ներկայացվում են
Ռուսաստանի առևտրային անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերի առաջատար
30 գործարարները և նրանց գործունեության մասին որոշ մանրամասներ։
Ավանդաբար աղյուսակի բարձր հորիզոնականներում տեղ զբաղեցնող մեր
հայրենակից, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը
այս տարի պահպանել է նախորդ տարվա դիրքը՝ հանգրվանելով երրորդ տեղում։
2011-ին Կարապետյանի ընկերության եկամուտը անշարժ գույքի վարձակալությունից
կազմել է 565 մլն դոլար։
Առաջին և երկրորդ տեղերում գտնվող ընկերություններն էլ պատկանում են
ադրբեջանական ծագումով գործարարների։ Նախորդ տարվա առաջատար՝ Крокус
ընկերության սեփականատեր Արաս Աղալարովը իր տեղը զիջել է իր հայրենակիցներ
Զարախ Իլիևին և Գոդ Նիսանովին՝ Киевская площадь ընկերության
սեփականատերերին։ Киевская площадь-ի եկամուտը 2011-ին կազմել է 780 մլն
դոլար, իսկ նրանց «հայրենակից» Крокус-ինը՝ 700 մլն դոլար։
Նկատենք, «առևտրային անշարժ գույք»-ի տակ Forbes-ը նկատի է առնում
վարձակալության տրվող անշարժ գույքը։ Ամսագրի վերլուծաբանների գնահատականով
2011թ. այս ոլորտում իրականացված ռուսաստանցիների ներդրումները կազմում են
7 մլրդ դոլար, որից 1.8 մլրդը բաժին է ընկնում առաջատար հնգյակին։ Ի դեպ,
2011-ին ռուսաստանցի ներդրողները կրկնակի ավելի շատ գումար են ներդրել այս
ոլորտում, քան նախորդ տարի, և ակտիվության այս միտումը չի նվազում։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|