ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 13.10.2024, 04:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 18

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Ֆրիդոն Տոդուան իրականությունից դուրս և անհեթեթ հայտարարություն է արել` ասելով, թե Վրաստանն ու Ադրբեջանը կվերադարձնեն ԼՂ հարակից տարածքները, քանի որ «դրանք իրենց հողերն են»։

«Ի գիտություն Տոդուայի տեղեկացնեմ, որ Հայաստանի ոչ մի պաշտոնյա երրորդ երկրի խնդիրների առնչությամբ ոչ կոռեկտ հայտարարությամբ երբևէ հանդես չի եկել»,– Շարմազանովն ասել է այսօր տարծած հայտարարությունում։

«Փոխխոսնակին խորհուրդ կտայի ծանոթանալ իր ժողովրդի պատմական ավանդությանը` «Քարթլիս Ցխովրեբային», որտեղ հստակ նշվում է, թե ովքեր են այս տարածաշրջանի բնիկ ազգերը: Աշխատության մեջ հիշատակված են թե՛ հայերը, թե՛ վրացիները, մինչդեռ ադրբեջանցիների մասին «Քարթլիս Ցխովրեբայում» խոսք անգամ չկա:

Գուցե դասագրքային ճշմարտությունն իմանալուց հետո Տոդուան ներողություն խնդրի իր հարևան ժողովրդից»- ասել է Շարմազանովը:

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 545 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի հարցով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին։
Նախագահը բարձր է գնահատել ԵԽ ԽՎ—ի հետ ձեւավորված կառուցողական հարաբերությունները եւ այդ գործընթացում Ջոն Պրեսկոտի անմիջական ներգրավվածությունը։ Սերժ Սարգսյանը նշել է, որ ԵԽ ԽՎ համազեկուցողի հետ վերջին հանդիպումից հետո համագործակցության դաշտում որոշակի դրական զարգացումներ են արձանագրվել։
ԵԽ ԽՎ համազեկուցողը եւս ընդգծել է, որ կտրուկ տարբերություն է նկատում իր առաջին այցից հետո։ Դրական փոփոխությունները, նրա խոսքով, Հայաստանի քաղաքական գործիչների հետ ունեցած իր հանդիպումների բովանդակությունից էլ ակնհայտ են։
Հանդիպման ժամանակ նախագահը եւ Հայաստանի հարցով ԵԽ ԽՎ համազեկուցողն անդրադարձել են դատաիրավական, ոստիկանության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցերին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 576 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրոպական միությունը եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը կաջակցեն Հայաստանում 2012 եւ 2013 թվականներին կայանալիք ընտրությունների անցկացմանը՝ դրանք ժողովրդավարական չափանիշներով կազմակերպելու եւ անցկացնելու հարցում։
Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի եւ տեղեկատվության բաժնից «ՀՀ»—ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԵՄ—ն եւ ԵԱՀԿ—ն համաձայնության են եկել համատեղ ծրագրի իրականացման շուրջ, որի արժեքը կկազմի 1.7 միլիոն եվրո։ Ֆինանսավորումը կկատարվի Եվրամիության, իսկ իրականացումը՝ ԵԱՀԿ—ի Երեւանյան գրասենյակի կողմից։
Միջազգային այս երկու կառույցների նման նախաձեռնությունը վերահաստատում է վերջիններիս ցանկությունը՝ օգնել Հայաստանին անցկացնելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ։
Սա հայաստանյան ընտրություններին վերաբերող առաջին համատեղ ծրագիր է լինելու՝ նպատակ ունենալով օժանդակելու ընտրություններում ներգրավված շահագրգիռ բոլոր կողմերին։
Ծրագիրը նպատակ ունի ամրապնդելու քաղաքացիական հասարակության հմտությունները՝ արհեստավարժ կերպով տեղական դիտորդական գործունեության իրականացման եւ ընտրական գործընթացների՝ ներառյալ ընտրարշավների, քվեարկության եւ բողոքարկումների ընթացակարգերի մասին զեկույցների պատրաստման հարցում, ամրապնդել եւ սատարել երկրում մարդու իրավունքների պաշտպանության՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուժեղացման եւ աշխարհագրական տեղակայության ընդլայնման միջոցով՝ 2012 եւ 2013 թթ. խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից առաջ, ընթացքում եւ հետո։
Տարածքային գրասենյակների հիմնումը թույլ կտա ՄԻՊ գրասենյակին ավելի հասանելի դառնալ մարզերի բնակչության համար, ինչպես նաեւ կնպաստի ՀՀ—ում մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը։
Այս ծրագիրը միաժամանակ ուղղված է ընտրական հանձնաժողովների, ոստիկանության տեխնիկական եւ մասնագիտական ունակությունների հզորա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 528 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ, Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին։
Խորհրդի կողմից հաստատված օրակարգը ներառել է ԵՊՀ ռեկտորի հաշվետվությունը 2010—2011թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ համալսարանի 2011թ. եկամուտների եւ ծախսերի կատարողականի ու 2012թ. ֆինանսական տարվա եկամուտների եւ ծախսերի նախահաշվի հաստատման վերաբերյալ հարցերը։
Մինչ օրակարգին անցնելը, նախագահն անդրադարձել է տարիներ առաջ ԵՊՀ ուսանողների եւ երիտասարդ գիտնականների հետ իր հանդիպումների արդյունքում սկիզբ դրված եւ հաջողությամբ իրականացվող մի քանի ծրագրերի. «Առաջին այդպիսի ծրագիրը եղավ արտասահմանյան 20 առաջնակարգ բուհերում սովորող հայ երիտասարդների ուսման վարձերի հոգսը հոգալը, եւ այսօր 148 երիտասարդներ, ովքեր սովորում են աշխարհի լավագույն բուհերում, «Լույս» հիմնադրամի շահառուներն են։
Երկրորդ այդպիսի ծրագիրը երիտասարդ գիտնականների, մանկավարժների, դասախոսների, նկարիչների, լրագրողների համար բնակարանային ապահովման ծրագիրն է, որի մի մասն արդեն իրականացվել է։ Մինչեւ 2013թ. մայիս ծրագրի այդ փուլը կավարտենք, որի արդյունքում 1300 երիտասարդ մտավորականներ ապահովված կլինեն իրենց համար մատչելի բնակարաններով։ Հաջորդ ծրագիրը երիտասարդ գիտնականների համար մի հիմնադրամի ստեղծումն էր, որի մասին նրանց հետ հանդիպման ժամանակ մենք պայմանավորվել ենք, եւ այդ ծրագիրն արդեն գտնվում է իրականացման փուլում։ Բացի այն ծրագրերից, որոնք իրականացնում է պետությունը, այս ծրագիրը հավելյալ խթան կհանդիսանա երիտասարդ գիտնականների համար։
ԵՊՀ մյուս այդօրինակ ծրագիրը լաբորատորիաների վերազինումն էր։ Այս ուղղությամբ մենք մեր պարտավորությունները կատարել ենք եւ սպասում ենք նոր առաջարկությունների»,—ասել է ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 507 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024