Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 27
20 տարի առաջ կազմավորվեց Հայաստանի Հանրապետության ազային բանակը: Հայրենիքի պաշտպանության սրբազան գործին ձեռնամուխ եղած կամավորական ջոկատների հիմքի վրա ծնունդ առավ հայկական նորագույն բանակը, որը իր մարտական բարձր պատրաստակամության, զինվորների և սպաների բարձր կամային հատկանիշների շնորհիվ հանդիսացավ երկրի խաղաղ զարգացման և հուսալի պաշտպանության գրավականը: Ազգային ազատագրական պայքարը ծնեց խիզախության նոր դրվագներ, նոր հերոսներ, որոնց թափած թանկարժեք արյամբ գծվեց անկախ երկրի նոր սահմանները: Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցում այս տոնը մեծ ու թանկ է յուրաքանչյուրիս համար: Այն սրբագործված է Արցախում և Հայաստանի սահմաններում հերոսացած հայորդիների սխրանքով և մեր ողջ ժողովրդի հավաքական կամքով: Այսօր Հայոց բանակը հուսալիորեն պաշտպանում է անկախ Հայաստանի պետական սահմաներն ու անվտանգությունը, ինչը մեզ նաև վստահություն է ներշնչում վաղվա օրվա` ապագայի նկատմամբ: Ազգային բանակի օրվա կապակցությամբ հղում ենք մեր բարեմախթանքները հայ զինվորներին ու սպաներին, բարձր հրամանատարությանը և երկրի պաշտպանության գործին իրենց վաստակը ներդրած բոլոր կամավորականներին` ցանկանալով նրանց խաղաղ կապույտ երկինք և հաջողություններ կյանքում` ի շահ հայրենիքի հետագա հզորացման:
 
...
Կարդալ շարունակությունը »
|
Եվրամիությունը
հետաքրքրված է համագործակցել Թբիլիսիի հետ` Վրաստանի, Թուրքիայի և
Բուլղարիայի միասնական էնէրգետիկ համակարգ ստեղծելու նպատակով, հայտնում է
apsny.ge-ն: Այդ մասին վրաց լրագրողներին Դավոսում հայտնել է էներգետիկայի
եվրակոմիսար Գյունտեր Էտինգերը Վրաստանի վարչապետ Գիլաուրիի հետ
հանդիպումից հետո:
Էտինգերի խոսքերով «էներգետիկան ԵվրոպաՅի և Վրաստանի համագործակցության
հիմնական կողմերից է»: Եվ քանի որ Վրաստանը տարածաշրջանի ամենակարևոր
տրանզիտային երկիրն է, ԵՄ-ն ցանկանում է համագործակցել Թբիլիսիի հետ`
ստեղծելու միասնական էներգետիկ ցանց Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի
միջև, ինչը շահավետ կլինի բոլոր երկրներին:
Վրաստանի վարչապետը քննարկել է նաև ադրբեջանական գազը Վրաստանի սևծովյան ափ
հասցնելու, այնտեղից էլ Ռումինիա և այլ եվրոպական երկրներ ուղարկելու
մասին առաջարկը:
|
ՀՀ
նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեդալներ և շքանշաններ է շնորհել հայոց
բանակի կազմավորման գործում ներդրում և ավանդ ունեցած մի քանի տասնյակ
սպայական կազմի զինծառայողների և ազատամարտիկների:
ՀՀ զինված ուժերի սպայական կազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև
ազատամարտիկներ Վարազդատ Ասատրյանին, Սարիբեկ Բաբայանին, Իվան Միրզոյանին և
այլոց ՀՀ նախագահը շնորհեց «Արիության մեդալ»-ներ , «Վարդան Մամիկոնյան»
շքանշաններ և «Մարտական խաչ» -ի տարբեր աստիճաններ:
Հետմահու պարգևատվեց 1994 թվականին Օմարի բարձրունքում զոհված 20-ամյա
ազատամարտիկ Արմեն Վարդազարյանը, ում «Արիության մեդալ»-ը նախագահի
ձեռքից ստացավ նրա մայրը՝ Լյուդմիլա Վարդազարյանը: ««Ես չէի ուզում, որ
ինքը գնա, խնդրում էի ասում էի մի՜ գնա, ինքն ինձ ասաց`մամ, բոլոր մայրերը
չեն ուզում, որ իրենց զավակները գնան, բա ո՞վ գնա»,- Tert.am-ին պատմեց
Լյուդմիլա Վարդազարյանը:
Շնորհավորելով ներկաներին պետական պարգևների և կոչումների արժանանալու
կապակցությամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանը նրանց մաղթեց քաջառողջություն,
բարի ծառայություն և հայոց բանակի մարտունակության անշեղ բարձրացման ուժ ու
կորով: «Հարգելի՛ գեներալներ, սպաներ, զինվորներ, Հայաստանի
Հանրապետության զինված ուժերի ստեղծման հոբելյանի առիթով ձեզ հանձնվող
պարգևների միջոցով
...
Կարդալ շարունակությունը »
|
–Ի՞նչն է խանգարում այսօր Հայաստանում 100%–անոց համամասնական ընտրակարգին անցնելուն։
–Ակնհայտ է, որ որևէ
օրենքում փոփոխություն հնարավոր է անել միայն խորհրդարանում անհրաժեշտ թվով
աջակցող պատգամավորների առկայության դեպքում: Այսօր Ազգային ժողովում
իշխանությունն ունի ձայների բացարձակ մեծամասնություն, և պարզ է, որ եթե
որևէ առաջարկ չի ընդունվում, ապա միայն այն պատճառով, որ իշխանությունը դեմ
է: Ընդ որում` չներկայացնելով որևէ ողջամիտ բացատրություն:
–Բացատրություն եղավ, թե բացարձակ համամասնական ընտրակարգի անցնելը հակասում է մեր երկրի Սահմանադրությանը։
–Ոմանց անհեթեթ բացատրություններին`
կապված սահմանադրական նորմերի ու այլ բաների հետ, որոնցից իրենք որևէ
պատկերացում չունեն, չարժե անգամ անդրադառնալ:
–Այդ դեպքում դեմ լինելու պատճառը ո՞րն է։
–Պատճառը միանգամայն պարզ է. դեռևս
ընտրությունը չսկսված, ըստ ձևավորված ավանդույթի, մեծամասնական
ընտրություններում կատարվող մեծածավալ ծախսումների թելադրանքով,
իշխանությունն ունենում է խորհրդարանի տեղերի 30 տոկոսը: Այսինքն՝
ակնհայտորեն աղճատվում է խորհրդարանում քաղաքական ու
...
Կարդալ շարունակությունը »
|
Հունվարի 25—ին տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Լատվիա։ Ինչպես
հայտնեցին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Ռիգայում նախարար
Նալբանդյանին ընդունեց Լատվիայի Հանրապետության նախագահ Անդրիս Բեզինշը։ Ողջունելով
Էդվարդ Նալբանդյանին՝ նախագահ Անդրիս Բեզինշը նշեց, որ Լատվիան
շահագրգռված է բարեկամական Հայաստանի հետ հարաբերությունների առավել
խորացման եւ ամրապնդման մեջ, եւ իր երկիրը պատրաստ է լրացուցիչ ջանքեր
գործադրել այդ ուղղությամբ։ Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Լատվիայի նախագահին։ Հանդիպմանը
անդրադարձ կատարվեց բարձրաստիճան այցերի շարունակականության ապահովմանը,
տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության խթանման նպատակով
ձեռնարկվելիք քայլերին եւ տարածաշրջանային խնդիրներին։ Հայաստանի
արտգործնախարարը Լատվիայի նախագահին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի
հանգուցալուծման բանակցային գործընթացը, Հայաստանի մոտեցումները
տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ։ Զրուցակիցները քննարկեցին Հայաստան — Եվրոպական միություն հարաբերությունները, այդ ձեւաչափում Հայաստան—Լատվիա համագործակցությունը։ Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումն իր լատվիացի գործընկեր Էդգարս Ռինկեւիչսի հետ էր։ Զրույցի
ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկեւիչսը քննարկեցին
պետությունների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների
կատարման ընթացքը, գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ
հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են. անցած տարիների
ընթացքում տեղի են ունեցել երկու երկրների նախագահների, ինչպես նաեւ
արտաքին գործերի նախարարների փոխադարձ այցելություններ, մի շարք
հանդիպումներ միջազգայի
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ
դիվանագիտությունը ավելի է ամրապնդվել եւ հզորացել։ Հայաստանը դառնում է
ռազմավարական առումով առավել նշանակալի։ Երեկ այս մասին հայտարարեց
տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝
վերլուծելով ՀՀ արտաքին քաղաքականությունը։ Նա նշեց, որ թե Ղարաբաղի
հարցում եւ թե հայ—թուրքական հարաբերություններում Հայաստանն ունի
նշանակալի հաղթանակներ։
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ
հարաբերությունների կարգավորմանը եւ մասնավորապես ցեղասպանության
ընդունմանը, ապա քաղաքագետը կարծում է, որ միջազգային հանրության կողմից
դրա ընդունումը, իհարկե, կարեւոր է, բայց առավել կարեւոր է այն, թե ինչ է
տեղի ունենում Թուրքիայի ներսում։ Իսկ այն, որ Թուրքիայի ներսում շարժում է
նկատվում, եւ առաջադեմ մարդիկ խոսում են ցեղասպանության մասին, դա փաստ է։
Դա է վկայում Հրանտ Դինքի գործով դատավարության վճռից դժգոհ ավելի քան
քսան հազար թուրքերի բողոքի ակցիան, որոնք երթով անցան Ստամբուլի
փողոցներով։ Մեզ անհրաժեշտ է շահադրդել այս առաջադեմ թուրքերին։ Հաջորդ
կարեւոր հարցը, որն առանձնացրեց Ռ. Կիրակոսյանը, վերաբերում է Թուրքիա—ԵՄ
հարաբերություններին։ Այստեղ նշանակալի է այն փաստը, որ ֆրանսիական Սենատի
որոշումը ուղղված էր Թուրքիայի մուտքը ԵՄ խոչընդոտելուն։ Սրա արդյունքում
Թուրքիան իր հայացքը կարող է տեղափոխել Արեւմուտքից դեպի Արեւելք։ Այս
համատեքստում, համաձայն Թուրքիայի ԱԳՆ—ի տեղեկատվության, Թուրքիան կարող է
վերադառնալ «ֆուտբոլային դիվանագիտությանը» ավելի շուտ, քան սպասելի էր։ Այն,
որ Սենատի որոշումը կարող է Թուրքիային ստիպել լավացնել
հարաբերությունները Հայաստանի հետ, երկու պատճառ ունի, որոնցից առաջինը ոչ
այնքան դրական է։ Նախ՝ Թուրքիան կարող է վերադառնալ Հայաստանի հետ
դիվանագիտական հարաբերություններին՝ միջազգային
...
Կարդալ շարունակությունը »
|
Այս
տարի հայոց բանակը նշում է իր կազմավորման 20—ամյակը։ Դժվարություններով
ու բազում հաղթանակներով լի նրա փառահեղ ճանապարհը ընթանում էր հայոց
պետականության կազմավորման, կայացման եւ ամրապնդման ուղուն զուգահեռ։
Անելիքներ դեռ շատ կան, սակայն արդեն իսկ արածը ցույց է տալիս, որ
բանակաշինության գործում մեր երկրի համար լուծելի է ցանկացած խնդիր.
այլընտրանք չի կարող լինել։
«Շնորհիվ հայոց բանակի մենք կռել ենք հայոց
նորագույն պատմության ամենափառահեղ հաղթանակը։ Բանակն այսօր Հայաստանում
ամենակայացած կառույցն է այն իմաստով, որ կարողանում է հաջողությամբ լուծել
իր առաջ դրված խնդիրները՝ պաշտպանել հայրենի սահմանները, այն անընդհատ
կատարելագործման ընթացքի մեջ է»,— երեկ ասուլիսում նշեց ՀՀ Ազգային ժողովի
պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական
հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը։ Բանակը պետք է անընդհատ
զարգանա, եւ մեր դեպքում դա տեղի է ունենում։ Բանակն իրավունք չունի տեղում
դոփելու, պետք են փոփոխություններ, նորամուծություններ եւ նոր
մոտեցումներ։ Այդ ամենն օրակարգային խնդիր է ինչպես գործադիրի, այնպես էլ
օրենսդիրի համար, չէ որ բանակը մեր բոլորիս զավակն է. «Այս տարիների
ընթացքում ընդունվել են մի շարք կանոնագրքեր, մի շարք կարեւոր
փոփոխություններ ենք իրականացրել «Զինվորական ծառայության անցնելու մասին»
ՀՀ օրենքում։ Այս պահին պատրաստ է բանակի ընդհանուր կանոնագիրքը, որը
շուտով ներկայացվելու է Ազգային ժողովին։ Այսօր հայոց բանակի
պատրաստվածության մասին գիտեն աշխարհի շատ երկրներում, քանի որ Կոսովոյում
եւ Աֆղանստանում հայ խաղաղապահ ուժերը զարմացրել են իրենց օրինակելի վարքով
ու պատրաստվածությամբ, իսկ ՀԱՊԿ—ի զորավարժությունների ընթաց
...
Կարդալ շարունակությունը »
|
Ժամանակը
չի շեղվի իր շավղից։ Կառավարության ներկայացրած օրինագծով այլեւս հարկ չի
լինի մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքը մեկ ժամ առաջ տալ, իսկ
հոկտեմբերին՝ հետ։ Դրա համար հիմք է ընդունվել այն, որ Հայաստանի
Հանրապետության տարածքը ամբողջովին գտնվում է միջազգային երրորդ ժամային
գոտում, եւ «ամառային ժամանակին» անցնելու հետեւանքով Հայաստանի
Հանրապետությունում ժամանակն իր աշխարհագրական ժամային գոտուց (երրորդ)
շեղվում է 2 ժամով առաջ։ Հատկապես վերջին տարիներին ոչ միայն մեզ մոտ,
այլեւ աշխարհի տարբեր երկրներում առողջապահության բնագավառի մասնագետները
պնդում են, որ գարունն ու աշունն օրգանիզմի համար առանց այդ էլ առավել
սթրեսային եղանակներ են, եւ եթե դրան էլ գումարվում են ժամային
փոփոխությունները, մարդը առողջության խնդիրներ է ունենում։ Օրինագիծը
կուղարկվի Ազգային ժողով։ Նշենք, որ ժամերի փոփոխությունից վերջնականապես
հրաժարվել են ավելի քան 80 երկրներ։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|