Գլխավոր էջ » 2012»Փետրվար»1 » ԵԱՀԿ Մինսկի խումբը այլընտրանք չունի /Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆիլիպ Լեֆորին /
13:54
ԵԱՀԿ Մինսկի խումբը այլընտրանք չունի /Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆիլիպ Լեֆորին /
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։ Զրուցակիցները
քննարկել են Հայաստան—ԵՄ հարաբերություններին եւ համագործակցության
զարգացմանը վերաբերող հարցեր։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Լեռնային
Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին եւ
տարածաշրջանային խնդիրներին։ Ներկայացնելով ԵՄ—ի դիրքորոշումը՝
Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ
Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի
խմբի շրջանակներում այլընտրանք չունի, եւ բանակցությունների ձեւաչափի
փոփոխությունը չի կարող արդյունավետ լինել։