ՀՀ
կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ գումարեց արտահերթ նիստ, որի
ընթացքում հաստատվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի
մայիսի 6—ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման եւ
անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
Ելնելով այն
հանգամանքից, որ ըստ ընտրական օրենսգրքի նախատեսված են հստակ սահմանված
ժամկետներ ու միջոցառումներ, զուտ կազմակերպական աշխատանքների իրականացման
համար ժամանակացույցը անհրաժեշտ է։ «Ընտրության օրվա նշանակումից հետո պետք
է լիներ ժամանակացույցի հաստատումը, որպեսզի ընտրական գործընթացի բոլոր
մասնակիցների համար պարզ լինի ընտրական օրենսգրքով նախատեսված այս կամ այն
գործառույթի հստակ իրականացման ժամանակահատվածը՝ սկիզբը եւ ավարտը»,–նիստից
հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան
Մուկուչյանը։
Ժամանակացույցը կտեղադրվի ԿԸՀ համացանցային կայքում եւ
հասանելի կլինի քաղաքացիներին։ Այն եւս մեկ լրացուցիչ հնարավորություն է՝
ապահովելու ընտրական գործընթացների թափանցիկությունը, հրապարակայնությունն
ու լիակատար վերահսկողությունը։ Ժամանակացույցում նշված են 96
միջոցառումներ, որոնք ամրագրված են ըստ ժամկետների։ Ժամանակացույցով առաջին
քայլը, օրինակ, պետք է լինի այն, որ ԱԺ—ում ներկայացված
կուսակցությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մեկական
աուդիտորի թեկնածություն, որը պետք է ընդգրկվի ԿԸՀ վերստուգիչ—վերահսկիչ
հանձնաժողով՝ հասարակական հիմունքներով։ Այս քայլը խորհրդարանում
խմբակցություն ունեցող կուսակցությունները պետք է կատարեն ընտրության օրվա
նշանակումից հետո տասնօրյա ժամկետում։ Ըստ ժամանակացույցի,
կուսակցությունների ու մեծամասնական ընտրակարգով թեկնածուների
առաջադրումները պետք է կատարվեն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 55 օր
առաջ եւ ո
...
Կարդալ շարունակությունը »