Ապագա
խորհրդարանում ուժերի դասավորության մասին կանխատեսումներ ու դիտարկումներ
անել քաղաքագետներն ու սոցիոլոգները սկսել են կատարել ընտրություններից
դեռ ամիսներ առաջ։ Նրանց կանխատեսումները ինչ—որ չափով տարբերվում են,
սակայն բոլորը միանշանակ կարծում են, որ ՀՀԿ—ն, ԲՀԿ—ն եւ
արտախորհրդարանական ընդդիմություն ՀԱԿ—ը խորհրդարանում ներկայացված կլինեն։
Ինչպես համոզված է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ
Արմեն Բադալյանը, կոալիցիոն այս երկու ուժերը եւ ՀԱԿ—ը քաղաքական դաշտի
ամենաազդեցիկ ուժերն են, ուստի անպայման կլինեն ապագա խորհրդարանում։
Քաղաքական դաշտը պայմանականորեն բաժանելով չորս խմբի՝ վերոնշյալ երեք
ուժերին նա դասեց առաջին խմբին։ Երկրորդ խմբում պակաս ազդեցիկ ուժերն են՝
ՀՅԴ—ն եւ «Ժառանգությունը», որոնք, փորձագետի համոզմամբ, ապագա
խորհրդարանում հայտնվելու նվազ հնարավորություններ ունեն, քանի որ
դաշնակցության առաջընթացի միտումը նվազել է, մոտավորապես 50 տոկոսով անկում
է եղել, իսկ «Ժառանգությունը» պարզապես լիդերային կուսակցություն է, որը
նույնպես չաշխատեց։ «Օրինաց երկիր» կուսակցությանը քաղաքական տեխնոլոգը
տեսնում է երրոդ խմբում։ Քաղաքական դաշտի մնացած կուսակցությունները,
վիրտուալ կուսակցություններ են, որոնց ներկայացուցիչներին տեսնում ենք
միայն մամուլի ասուլիսներին՝ «Ազատ դեմոկրատներ», «Նոր ժամանակներ», ՄԱԿ,
ՀԴԿ, ՀԿԿ եւ այլն։ Սրանք կազմում են չորրորդ խումբը։
«Ազատ
դեմոկրատների» եւ ՀՅԴ հարցում քաղտեխնոլոգի հետ չհամաձայնեց փորձագետ Կարեն
Քոչարյանը։ Նրա խոսքով՝ «Ազատ դեմոկրատները» վիրտուալ կուսակցություն չէ,
քանի որ ԱՄՆ–ի երկու դեսպաններն այցելել են նրանց գրասենյակ, այսինքն՝
ԱՄՆ—ն աջակցում է այս կուսակցությանը։ Նա հնարավոր է համարում «Ազատ
դեմոկրատների» եւ «Ժառանգության» դաշինքը, իսկ ՀՅԴ—ն հնարավոր է՝ հաղթահարի
հինգ տոկոսի շեմը։
Փորձագետի կարծիքով, լրագրողների ներկայությունը խորհրդարանում դրական ազդեցություն
...
Կարդալ շարունակությունը »