Հայաստանը
նկատելի քայլերով մոտենում է Եվրամիության հետ վիզաների դյուրացման եւ
ռեադմիսիայի համաձայնագրերի կնքմանը, ինչի կապակցությամբ երեկ Երեւանում
սկսվեցին բանակցությունները։
Բանակցություններում Եվրոպական միությունը
ներկայացնում է Եվրոպական հանձնաժողովը, Հայաստանի կառավարությունը՝
արտաքին գործերի նախարարությունը։
Վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի
համաձայնագրերը սահմանում են վիզաների համար գանձվող ավելի ցածր վճարներ
բոլոր քաղաքացիների համար, վճարների վերացում որոշ քաղաքացիների համար,
դիմումների ուսումնասիրման առավելագույն 10 օրացույցային օրվա ժամկետ,
օժանդակ փաստաթղթերի պարզեցված պահանջներ, որոշ կատեգորիաների համար
բազմակի մուտքի վիզաների ավելի շատ տրամադրում, դիվանագիտական անձնագրերի
առանց վիզաների պահանջի վերացում եւ ավելի լավ շարժունակություն անվտանգ եւ
լավ կառավարվող միջավայրում։
ՀՀ ԱԳ փոխնախարար, հայկական կողմից
բանակցող Զոհրաբ Մնացականյանը լրագրողների առջեւ հայտարարեց, որ վիզաների
եւ ռեադմիսիայի համաձայնագրերն առանձին համաձայնագրեր են. առաջինը
կարգավորում է վիզաների դյուրացման ռեժիմը՝ դյուրացված փաստաթղթեր, գնային
նոր քաղաքականության մշակում, դյուրացված համակարգից օգտվող համապատասխան
խմբերի մատնանշում եւ այլն, ռեադմիսիայի համաձայնագիրը կարգավորում է
ՀՀ—ում եւ ԵՄ երկրներում գտնվող ոչ լեգալ քաղաքացիներին լեգալ դաշտ բերելու
հարցերը։
«Այս գործընթացի նշանակությունը չափազանց կարեւոր է. այն շատ
սպասված էր Հայաստանի կողմից եւ մեծ ուշադրություն է առաջացնում
հասարակության մեջ»,—ասաց փոխնախարարը՝ շեշտելով, որ գործընթացն ունի նաեւ
քաղաքական նշանակություն, այն է՝ Հայաստանը տարբեր մակարդակներում ակտիվ
քաղաքական երկխոսության եւ հարաբերության մեջ է ԵՄ—ի հետ։
Ինչ
վերաբերում է համաձայնագրերի կնքման ժամկետներին, ապա փոխնախարարն ասաց, որ
առկա է փորձ, ցանկություն, վճռականություն. «Մենք չենք խոսում տարիների
մ
...
Կարդալ շարունակությունը »