ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 14:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 17
Մինչեւ 1993 թվականը տարբեր երկրներում ապրող սովորական քաղաքացիները, իմանալով միայն «Հոլոքոստ» հասկացության մասին, պատկերացում անգամ չունեին, թե իրականում ինչպիսի եւ ինչ մասշտաբի ոճիր է տեղի ունեցել։ Սակայն ամեն ինչ փոխվեց 1993 թվականին, երբ համաշխարհային էկրաններ բարձրացավ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմը։ Թոմաս Քենելիի «Շինդլերի տապանը» վեպի այս էկրանավորումն անասելի աղմուկ բարձրացրեց ողջ աշխարհում. վերջապես յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունեցավ լիարժեք պատկերացում կազմել «Հոլոքոստ» երեւույթի մասին, տեսնել, թե ինչ զարհուրելի ոճրագործություն է տեղի ունեցել ընդամենը կես դար առաջ, հասկանալ, որ ցեղասպանությունների դատապարտումը յուրաքանչյուր մարդու պարտքն է ողջ աշխարհում։ «Շինդլերի ցուցակը» նվաճեց վեց «Օսկար», այդ թվում՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում, ինչպես նաե բրիտանական կինոակադեմիայի, «Ոսկե գլոբուսի» եւ «Սեզարի» գլխավոր մրցանակները։ Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի վարկածով «Շինդլերի ցուցակը» զբաղեցնում է 8—րդ տեղը բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի հարյուրյակում։
Իհարկե, ֆիլմի հաջողության մեջ մեծ էր Սփիլբերգի տաղանդի դերը։ Սակայն քչերը գիտեն, որ բացառիկ այս ֆիլմի սցենարի հեղինակն է հայազգի Սթիվեն Զալյանը։ Նրա հայրը՝ Ջեյմս Զալյանը, ռադիոյի թղթակից էր, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերից։ Զալյանը համարվում է Հոլիվուդի լավագույն եւ ամենապահանջված սցենարիստներից մեկը. 1993թ. նա արժանացավ «Օսկարի» Սփիլբերգի գլուխգործոցի սցենարը գրելու համար։ Նա չի սիրում խոսել իր անցյալի մասին, սակայն, այնուհանդերձ, Հոլոքոստի տեսարանների պատկերումը նրա սցենարում կարծիք է առաջացնում, որ Սթիվենի վրա մեծ ազդեցություն են թողել Հայոց ցեղասպանության մասին հոր պատմությունները։
Ներկայումս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անդառնալի գործընթացում մեր հանրաճանաչ հայրենակից ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Մշակույթ | Դիտումներ Просмотров: 647 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարդանանց սուրբ նահատակների հիշատակության տոնի կապակցությամբ Երեւանի Սուրբ Զորավոր եկեղեցուց կազմակերպվել է քայլերթ, որին մասնակցել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Երթին մասնակից հոգեւորականները, երիտասարդները, հասարակական եւ ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչները շարժվել են դեպի Խանջյան փողոց, որտեղ Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքում տեղի է ունեցել օրվա խորհուրդը ներկայացնող մշակութային միջոցառում։
Սուրբ Վարդանանց նահատակների հիշատակության տոնը նշվում է Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը։ Այդ առիթով բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ։
Երթը կազմակերպել էր Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 474 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։
Նախագահը շնորհավորել է Անդրեյ Սորոկինին նշանակման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ իր գործունեությամբ նա կնպաստի ԵԱՀԿ—ի շրջանակներում մեր երկրի համագործակցության ընդլայնմանն ու հարաբերությունների առավել ամրապնդմանը։
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ գրասենյակի անձնակազմի հետ միասին կշարունակեն փոխգործակցությունը Հայաստանի հասարակական, քաղաքական կազմակերպությունների, իշխանության տարբեր կառույցների հետ՝ աջակցելով երկրում իրականացվող բարեփոխումներին եւ ժողովրդավարության զարգացմանը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 442 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ հրավիրած մամլո ասուլիսում խոսեց նախարարության գործունեության 2012թ. գերակա ուղղություններից։ Դրանք են՝
1. ՄԱԳԱՏԵ—ի «ՕՍԱՐՏ» առաքելությունը Հայաստանում նախորդ տարի իրականացվեց (Ֆուկուսիմայի դեպքերից հետո էր)։ ԵՄ—ն ընդունել էր մի որոշում, ըստ որի պետք է ուսումնասիրվի ատոմակայանների անվտանգությունը, այսինքն՝ անցկացվի սթրես—թեսթ։ Սա միջուկային էներգաբլոկների անվտանգության գնահատականն է արտակարգ իրավիճակներում։ Այս տարի այդ թեսթը կանցկացվի հայկական ԱԷԿ—ում, դրա համար 2011թ. նախապատրաստական աշխատանքներն արվել են։
2. Ինչպես գիտենք, Երեւանի նոր ՋԷԿ ունենք արդեն։ Ինչպես պետք է վարվենք հին ՋԷԿ—ի հետ։ Հասկանալի է, որ կամ պետք էր ապահավաքակցել, կամ... գտնվեց լուծումը։ «ՀՀ»—ն խոսել է այդ մասին։ Իսկ եթե հակիրճ հիշեցնենք, ապա Արցախից ածուխ է ներկրվելու մինչեւ Վարդենիս, այնուհետեւ այստեղից երկաթուղով ածուխը տեղափոխվելու է հին ՋԷԿ, որտեղ որպես ջուր—ածխային (բնապահպանապես ձեռնտու է) վառելիք գործածվելու է էլէներգիա ստանալու նպատակով։ Լուծման տեսակետից շղթան բարդ է, բայց մեր երկրի համար էներգետիկ անվտանգությանն ուղղված եւս մեկ քայլ է՝ հաշվի առնելով գազի գների շարունակական թանկացումը։ Այնպես որ, այս տարի հին կայանն էլ կգործարկվի։ Համապատկերում հարց է ծագում՝ գազի գնի փոփոխություն այս տարի սպասվու՞մ է, թե՞ ոչ։ Ըստ նախարարի, ՌԴ—ի հետ գազային պայմանագիրն այնպիսին է, որ գազի գնի փոփոխությունից 3—4 ամիս առաջ այդ մասին պետք է հայտնվի (պայմանագիրը ապրիլի 1—ից ապրիլի 1—ը գործողության ժամկետով է)։ Ցայսօր, սակայն, որեւէ խոսակցություն չկա եւ գրավոր հայտ չի ներկայացվել ռուսական կողմից։
3. Գերակա ուղղություն է հանքավայրերի շահագործմանը ներկայացվող միջազգա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 517 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վաղնջական ժամանակների մասին պատկերացում կազմելու համար անփոխարինելի պատմական նյութ են տալիս աշխարհի տարբեր վայրերում գտնված ժայռապատկերները։ Դրանցով հարուստ հնավայրեր կան Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Աֆրիկայում, Միջին Ասիայում։ Հայաստանի Հանրապետության տարածքում ժայռապատկերներ են գտնվել Արագածում, Գեղամա լեռներում, իսկ հիմնական կուտակումները Սյունյաց աշխարհում են։ Դրանց ճշգրիտ թիվը դժվար է որոշել, ըստ որոշ գնահատականների, ժայռապատկերներ կրող քարերի թիվն անցնում է 10 հազարի սահմանը։
Առայսօր էլ ժայռապատկերներն ուսումնասիրող գիտնականների մոտ տարբեր մոտեցումներ կան դրանց մեկնաբանման եւ ստեղծման ժամանակաշրջանի վերաբերյալ։ Ընդունված է ժայռաբեկորների վրա արված պատկերները համարել տվյալ վայրի բնիկների հոգեւոր եւ նյութական կյանքը, կենցաղային, պաշտամունքային արարողությունները ներկայացնող տեսարաններ։
Սակայն բոլորովին այլ համոզմունքի է ֆիզիկոս Համլետ Մարտիրոսյանը, ով տարիներ շարունակ զբաղվում է նաեւ հայագիտությամբ, հնագիտությամբ եւ մասնավորապես Սյունիքի ժայռապատկերների ուսումնասիրությամբ։
Նրա խոսքով՝ ժայռապատկերներում ավելի հաճախ կարելի է հանդիպել այծի պատկերների, որոնք կազմում են ընդհանուր պատկերների մոտ 50 տոկոսը։ Այդ առումով պատահական չէ, որ ժողովուրդը դրանք անվանում է իծագրեր։ Ամենահաճախ հանդիպող մյուս պատկերներն այն կենդանիներն են, որոնց պաշտամունքը եղել է մեր նախնիների հին դիցարաններում՝ առյուծ, ցուլ, խոյ, եղջերու եւ այլն։ Մյուս խումբը մարդապատկերներն են, ինչպես նաեւ թվով ավելի քան 200 վերացական նշանները՝ շրջան, կետ, եռանկյունի, ալիքաձեւ գիծ եւ այլն։ Ահա այդ նշանների առկայությունը եւս, ըստ Հ. Մարտիրոսյանի, հուշում է, որ ժայռապատկերները պետք է գիր լինեն՝ գաղափարագիր գրություններ, այլ ոչ թե զո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 1264 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024