7 զավակ, 18 թոռ և 16 ծոռ ունեցող մեծամորաբնակ Արշալույս Մուրադյանը փետրվարի 15-ին բոլորեց ծննդյան 100-ամյակը:
Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի ուղեկցությամբ Արշալույս
Մուրադյանին այցելեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա
շնորհավորեց արդեն մեկ դար ապրած, բայց դեռ առույգ ու կյանքով լեցուն
Արշալույս Մուրադյանին` նրան մաղթելով քաջառողջություն և անսպառ
տոկունություն:
Օրվա առթիվ Արշալույս Մուրադյանը և իր ըտանիքը նվերներ ստացան մարզպետ Աշոտ Ղահրամանյանից և Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանից: