Նախագահ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով
պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին։
Հանդիպմանն
անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող հայ—ռուսական
տնտեսական համագործակցությանը։ Կարեւորվել է հատկապես էներգետիկայի
ոլորտում, այդ թվում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) նոր
էներգաբլոկի կառուցման ուղղությամբ փոխգործակցության զարգացումը։
Նախագահ
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նոր էներգաբլոկի կառուցումը կարող է դառնալ
խոշոր ծրագրերի շուրջ հայ—ռուսական համագործակցության նախագծերից մեկը։
Սերգեյ
Կիրիենկոն ՀՀ նախագահին տեղեկացրել է, որ Հայաստանում արդյունավետ
հանդիպումներ է ունեցել, այցելել է նաեւ Մեծամորի ատոմակայան, դիտել գործող
էներգաբլոկի, ինչպես նաեւ նոր էներգաբլոկի համար նախատեսվող տարածքը։
«Մենք կարծում ենք, որ այն աշխատանքը, որն այժմ ՀՀ էներգետիկայի եւ բնական
պաշարների նախարարությունն իրականացնում է, բաց է ե՛ւ ՄԱԳԱՏԷ—ի, ե՛ւ
Եվրամիության, ե՛ւ Ատոմակայանների օպերատորների համաշխարհային ասոցիացիայի
համար։ Սա շատ ճիշտ մոտեցում է ե՛ւ գործող կայանի աշխատանքի, ե՛ւ նրա
անվտանգության լրացուցիչ միջոցների, ե՛ւ նոր շինարարության
տեսանկյունից»,–ասել է «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական
կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն։
Ս. Կիրիենկոն բարձր է
գնահատել նաեւ ՀԱԷԿ—ի աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության
աստիճանը եւ նշել, որ մշակված է հետագա համագործակցության հստակ
աշխատակարգ։
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում «Ռոսատոմ»
ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ
Կիրիենկոյին պարգեւատրել է Պատվո շքանշանով՝ ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսության
ոլորտում համագործակցության ամրապնդման եւ զարգացման գործում ներդր
...
Կարդալ շարունակությունը »