ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 14:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 14


Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային։
Զրուցակիցները բարձր են գնահատել գործընկերության բոլոր բնագավառներում ՆԱՏՕ—ի հետ մեր երկրի հարաբերություններն ու խորացող համագործակցությունը։
Սերժ Սարգսյանը 2011 թվականը Դաշինքի հետ համագործակցության զարգացման տեսանկյունից բավականին արդյունավետ է համարել, ընդգծելով, որ շարունակվել են ակտիվ քաղաքական շփումները, Հայաստանը մեծացրել է իր մասնակցությունն Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերին, հաստատվել է 2011—2013թթ. Հայաստան—ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը։
ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին եւ ի դեմս նրա՝ ՀՀ զինված ուժերին ու ամբողջ հայ ժողովրդին՝ Աֆղանստանում հայ զինվորների բարձր մակարդակով ծառայության համար, որով, ըստ նրա, հայ ժողովուրդը միանգամայն կարող է հպարտանալ։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 483 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Փետրվարի 13—ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ արտգործնախարարը դրական գնահատեց Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության բնագավառում արձանագրված արդյունքները։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի փոխգործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի՝ մասնավորապես Գործընկերություն հանուն խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը։
Էդվարդ Նալբանյանն ու Ջեյմս Ապատուրայը քննարկեցին այս տարի կայանալիք Չիկագոյի գագաթնաժողովին, Բրյուսելում կայանալիք Հայաստան + ՆԱՏՕ ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի ամենամյա նիստին առնչվող հարցերը։
Արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ մասնավորապես Սոչիում կայացած գագաթնաժողովի արդյունքները։ Այս ենթատեքստում ՆԱՏՕ—ի հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց դաշինքի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 468 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գործողության ժամկետի նշում չունեցող վարորդական վկայականների գործողության ժամկետը երկարացվել է 6 ամսով՝ մինչեւ 2012 թվականի հունիսի 30—ը։ Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ճանապարհային ոստիկանությունից, ավելորդ հերթերից խուսափելու եւ պատշաճ որակի ծառայություն մատուցելու նկատառումներից ելնելով քաղաքացիներին խնդրվում է վարորդական վկայականների փոխանակումը չթողնել ժամկետը լրանալու վերջին օրերին։
Ժամկետի երկարաձգումը կատարվել է 2011 թվականի դեկտեմբերի 8—ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 430 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024