Երեկ
Երեւանում տեղի է ունեցել ԵՄ խորհրդարանական խմբի կազմակերպած
«Մասնակցային ժողովրդավարություն. քաղաքացիական հասարակության դերը»
թեմայով խորհրդաժողով։ Խորհրդաժողովի նպատակն էր Հայաստանի գործընկերներին
ներկայացնել հստակ ուղենիշներ քաղաքացիական հասարակության եւ պետական
մարմիների համագործակցության խթանման վերաբերյալ՝ ԵՄ լավագույն
գործելակերպին համապատասխան։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ
տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ելույթ է ունեցել ՀՀ
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ով մասնավորապես ասել է. «Նախ եւ առաջ
ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միության խորհրդատվական
խմբին, Հայաստանում քաղաքացիական հասարակության համակարգման կարեւոր խնդրին
անդրադառնալու համար, եւ, իհարկե, ձեզ բոլորիդ՝ այսօր այստեղ ներկա
գտնվելու համար։
Ակամայից կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ
այս երկօրյա հանդիպումը վերածվելու է մի կողմից ներկայացուցչական
ժողովրդավարության, այսինքն Հայաստանի ժողովրդի ներկայացուցիչների՝ մեր
խորհրդարանի, եւ մյուս կողմից՝ մասնակցային ժողովրդավարության՝ մեր
քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ մենամարտի։
Սակայն
ես ձեռնոց նետելու կամ մարտահրավերներ ընդունելու պատճառներ չեմ տեսնում։
Հնարավոր է լինեն մտքեր, քննարկումներ, որոնք մյուս կողմին դուր չգան, բայց
խնդիրը հենց քննարկումների, նրանց ձայնը հասանելի դարձնելու մեջ է։
Ես
միանգամայն վստահ եմ, որ դրանք միմյանց փոխլրացնում են, եւ այն
խորհրդարանները, որոնք կարողանում են կազմակերպել իրենց
համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ, առավել արդյունավետ
են աշխատում, բարձրացնում են իրենց օրենսդրական գործառույթների
իրականացման, ինչպես նաեւ կառավարության նկատմամբ վերահսկելիության
մակարդակը։ Այս խորհրդարան
...
Կարդալ շարունակությունը »