ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 14:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 24

Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Եվրախորհրդարանի պատգամավոր տիկին Լայմա Լյուչիա Անդրիկիենեի նախագահությամբ փետրվարի 23—ին շարունակեց աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ—ում երիտասարդության դերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը։ Նա ծանոթացրեց Բոլոնիայի ծրագրով նախատեսված կրթական բարեփոխումներին, երկրում կրթական երկաստիճան եւ կրեդիտային համակարգերի ներդրմանը, ՀՀ ազգային որակավորման ծրագրերի կատարման ընթացքին եւ կարեւորեց այդ աշխատանքներում երիտասարդության ներգրավվածության բարձր մակարդակը։ Նրա տեղեկացմամբ՝ համալսարանական խորհուրդներում 25 տոկոսը ուսանողներ են։ Բուհական համակարգում ստեղծվում են ուսանողական հետազոտական միություններ, խորհուրդներ, որոնք ոչ միայն մասնագիտական հետազոտություններ են կատարում, այլեւ առաջարկներ ներկայացնում ուսումնական հաստատության կառավարման, աշխատաոճի վերաբերյալ։ Հիմնական մարտահրավերները համընկնում են Բոլոնիայի գործընթացում առկա հիմնախնդիրներին, որոնք առնչվում են սոցիալական, ֆինանսավորման հարցերին, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, հավաստագրման մեխանիզմների բարելավմանը, կրթական նպատակով ուսանողների տեղաշարժին։ Չնայած առկա հիմնախնդիրներին՝ Հայաստանի կրթական ոլորտում աստիճանաբար անցում է կատարվում դեպի ուսանողակենտրոն ուսուցումը։
Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին նաեւ ՀՀ Ազգային ժողովում գործող երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչները։ Նրանք երիտասարդական խորհրդարանի ստեղծումը կարեւորեցին ոչ միայն այն առումով ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 565 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից՝ հրամանագրի համաձայն, ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակվել է 2012 թվականի մայիսի 6—ին։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հիշեցնենք, որ ՀՀ նախորդ՝ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր՝ 90 համամասնական եւ 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի են ունեցել 2007թ. մայիսի 25–ին։
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 514 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«New York Times» պարբերականն անդրադարձ է կատարել հայերին, հայկական քաղաքակրթությանը, եւ ամենահին քաղաքակրթություն ունեցող ազգերից մեկի գոյատեւման գաղտնիքներին։ Ինչպես հաղորդում է «Արմնեպրեսը», պարբերականը նշում է, որ հայկական քաղաքակրթությունը Մերձավոր Արեւելքի ամենահին քաղաքակրթություններից մեկն է, որ գոյատեւել է, սակայն իր պատմության մի մեծ ժամանակահատվածում Հայաստանը պետականություն չի ունեցել։
Այս գոյատեւումը տեղի է ունեցել գրավոր եւ բանավոր խոսքի միջոցով ազգի մշակույթը տեղ հասցնելով։ Սա այն հիմնական պայմանն է, որի օգնությամբ հայերի ինքնությունը պահպանվել է։ Վտանգավոր ժամանակահատվածներում հայերը գրառումներ են թողել գրքերի պահմանման համար եւ խորհրդատվություններ նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք վաճառելու դեպքում կհայտնվեին օտար ձեռքերում։ 19—րդ դարի վերջում անգլիացի մի ճանապարհորդ դիտարկել է, որ հայերը շատ են գնահատում տպագիր մամուլը։
1511—1512 թթ. առաջին հայկական գիքը տպագրվել է Վենետիկում։ Այս իրադարձությունը էական նշանակություն է ունեցել այս ցրված ազգի համար։
«Այս ազգը քրիստոնեությունը ընդունել է առաջինը կամ երկրորդը։ Հայաստանը պահանջ է դրել լինել առաջին ազգը, որ որդեգրել է իր պետական կրոնի հավատը։ Հայկական եկեղեցու կողմից կրոնի ընդունումը համարվում է 301 թ.»,–նշում է պարբերականը։
Ապա այս ամենին հետեւել է այն նախաձեռնությունը, որը հայերի համար հանդիսացել է անկյունաքար. տարբերակիչ գրերի գյուտ, որը հնարավորություն է տվել մատուցել լեզվի հնչյունային համակարգը։ Սա հնարավոր դարձրեց «Աստվածաշնչի» թարգմանությունը եւ հայ գրականության հիմնադրումը՝ իր աշխարհիկ եւ սուրբ դրսեւորումներով։ Պարբերականը նաեւ պատմել է հայկական մանրանկարչության, դրա շքեղության եւ անհամեմատելիության մասին։ «Հայկական մանրանկարչությունն իր գագաթնակետին է հասել 13—րդ դարում Կիլիկիայի Հայկական Թագավորության ժամանակ, որը իշխել է Փոքր Ա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 526 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024