Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 21
Նախագահ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը,
ովքեր Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից Աֆղանստան ճանապարհին: Կոնգրեսականների
պատվին տրված ընթրիքի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, որ մեծապես
կարեւորում է ակտիվ շփումները ԱՄՆ կոնգրեսում Հայաստանի բարեկամների հետ,
որոնց աջակցությունը տարիներ շարունակ էական նշանակություն է ունեցել
Հայաստանում ժողովրդավարության կայացման եւ ամրապնդման, ինչպես նաեւ մեր
տարածաշրջանում կայունության պահպանման գործում: «˙գտվելով այս պատեհ
առիթից՝ ցանկանում եմ երախտիքի խոսք հայտնել բոլորիդ անկախությունից ի վեր
Հայաստանին հատկացվող ֆինանսական, մարդասիրական եւ տեխնիկական
օժանդակությունը հնարավոր դարձնելու համար: Այս տարի լրանում ԱՄՆ-ի հետ
դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, եւ ուրախ եմ, որ
այդ հոբելյանը նշում ենք մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների
զարգացման լավագույն մակարդակի վրա»,-ասել է նախագահ Սարգսյանը: ԱՄՆ
կոնգրեսականները կարեւորել են Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ
հարաբերությունների զարգացումը. «Ձեր նվիրվածությունը Հայաստանում մարդու
իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության օրինակ կարող է
լինել շատ-շատերի համար»,-ասել է Դեյվիդ Դրայերը: Հանդիպմանը քննարկվել է
հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող
հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով երկկողմ եւ բազմակողմ համագործակցության
ամրապնդման կարեւորությունը:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|
Եվրոպական
միության առեւտրային քաղաքականության Հանձնաժողովը (բաղկացած ԵՄ 27 անդամ
երկրներից) միաձայն որոշում է կայացրել Հայաստանի հետ խոր եւ համապարփակ
ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի
վերաբերյալ: Բանակցությունների մեկնարկի վերաբերյալ Եվրոպական
հանձնաժողովի (ԵՀ) դրական որոշումն արձագանքն է վերջին մեկ տարվա ընթացքում
բանակցություններին նախապատրաստվելու ուղղությամբ Հայաստանի կողմից
իրականացված քայլերին: Բանակցությունների մեկնարկի համար ԵՀ-ի կողմից
դրվել էին օրենսդրական փոփոխությունների, օրենսդրության կիրարկման
բարելավման եւ համապատասխան կառույցների հզորացման ուղղությամբ
նախապայմաններ արտաքին առեւտրին առնչվող մի շարք բնագավառներում: 2011
թվականի ընթացքում Հայաստանը էական եւ շոշափելի առաջընթաց գրանցեց նշված
ոլորտներում պարտավորությունների եւ ամրագրված գլխավոր առաջնայնությունների
կատարման եւ ավարտին հասցնելու ուղղությամբ: Իրականացված աշխատանքը եւ
դրա հիման վրա ԵՀ-ին ներկայացված համապարփակ զեկույցը հիմք հանդիսացան ԵՄ
կառույցների համար, որպեսզի կայացվի բանակցությունների մեկնարկի որոշումը: ԽՀԱԱԳ
ստեղծմամբ Հայաստանը հնարավորություն կունենա դիվերսիֆիկացնելու եւ
ուղղորդելու իր արտահանման կարողությունները եւ առավել բարենպաստ
պայմաններով մուտք գործելու մոտ 500 միլիոն սպառող ունեցող Եվրոպական
միասնական շուկա: Ներկայումս Հայաստանն օգտվում է ԵՄ-ի կողմից շնորհված
արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+), որը հնարավորություն է
տալիս ապրանքների արտահանում ԵՄ մաքսատուրքի նվազեցված դրույքաչափերով: Ինչպես
«Արմենպրեսին» տեղեկացրին Եվրոպական հանձնաժողովի մամլո ծառայությունից,
բանակցությունները վերաբերելու են ժամանակակից, թափանցիկ եւ կանխատեսելի
առեւտրային եւ ներդրումային միջավայրի ստեղծմանը: Դրանց ընթացքում
անդրադարձ կկատարվի կարգավորող նորմերի մոտարկմանը, ինչն էլ ավելի կն
...
Կարդալ շարունակությունը »
|
Ուկրաինայից
Հայաստան է ներկրվել 2 հազար 865 տոննա բարձրորակ պարարտանյութ, հայտնում
են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի
վարչությունից: Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երեւանի «Կարմիր բլուր»
կայարանում ներկա է գտնվել ներկրված պարարտանյութի վագոնների բեռնաթափմանը:
Կառավարության ղեկավարը տեղում անձամբ է լսել գյուղատնտեսության
պատասխանատուների ու ներկրված պարարտանյութի շահառուների մասնագիտական
կարծիքը, ովքեր գոհունակություն են հայտնել պարարտանյութի որակից:
Կառավարության ծրագրով՝ մինչ ապրիլի 10_ը Հայաստան է ներկրվելու, ընդհանուր
առմամբ, 25 հազար տոննա ազոտական պարարտանյութ, որը կբավարարի
հանրապետության գյուղացիական տնտեսությունների ողջ պահանջարկը:
Պարարտանյութի մեկ պարկը գյուղացիներին է հատկացվելու մատչելի՝ 6 հազար դրամով, շուկայական 8_9 հազար դրամի փոխարեն:
Ներկրված պարարտանյութի առաջին խմբաքանակի բաշխումը մեկնարկել է երեկ՝ ըստ
մարզային համայնքների հայտերի: Պարարտանյութի՝ համայնքներ տեղափոխման բոլոր
ծախսերը հոգալու է պետությունը:
Սկսվել է նաեւ գյուղացիներին դիզվառելիքի մատակարարման գործընթացը:
Մատակարարվող 12 հազար տոննա դիզվառելիքի մեկ լիտրը գյուղացուն հատկացվելու
է 350 դրամով՝ շուկայական 500 դրամի փոխարեն:
|
Եթե
մարդ սոցիալապես անապահով է, չի նշանակում, որ նա չի կարող բժշկական
օգնություն ստանալ: Առողջապահական ծառայությունների հասանելիության,
մատչելիության աստիճանի բարձրացումն ու որակի շարունակական բարելավումը շատ
կարեւոր խնդիրներ են յուրաքանչյուր երկրում, այդ թվում եւ Հայաստանում:
Այդ իսկ պատճառով դրանք պետական քաղաքականության գերակայությունների
շարքում են:
Պետությունը նպատակ ունի աստիճանաբար վերացնելու տարբեր
կենսամակարդակ ունեցող խավերի՝ առողջապահական ծառայություններից օգտվելու
հաճախության տարբերությունները: Հայտնի է, որ հիվանդանոցային
ծառայությունում պետպատվերի շրջանակներում իրականացվող բուժօգնության
տեսակների գների եւ այդ նույն ծառայությունների իրական գների միջեւ եղած
զգալի տարբերությունը դժվարություններ է առաջացնում բնակչության հատկապես
սոցիալապես անապահով խմբերում՝ ժամանակին հիվանդանոցային մասնագիտական
բուժօգնություն ստանալու համար, ինչը նպաստում է հիվանդացության
ցուցանիշների աճին, գրանցվում են հիվանդությունների բարդացած ձեւեր,
ավելանում մահվան դեպքերը: Երեւանում, որտեղ կենտրոնացած է երկրի
առողջապահական համակարգի հզորությունների 2/3-ը, առավել կարեւորվում է
բուժման մատչելիությունը, որը կարելի է ապահովել պետական պատվերի միջոցով:
Պետությունը ձգտում է առավել աջակցություն ցուցաբերել խոցելի խավերին:
ՊԵտպատվերով բուժվելու համար դիմողների ավելի քան 95 տոկոսը դրական
պատասխան է ստանում: «Պետական պատվերով կարող է բուժվել ցանկացած
հիվանդություն: Կարող է կատարվել վիրահատություն, եւ նշանակություն չունի,
թե ինչպիսի վիրահատություն է դա: Եթե դրա կարիքը կա, ապա անպայման
կազմակերպվում է»,-նշեց Երեւանի քաղաքապետարանի առողջապահական վարչության
պետ Արմեն Ուլիխանյանը: Պետպատվերը իրականացվում է սոցիալապես անապահով եւ
հատուկ խմբերի մեջ ընդգրկված բնակչության մասով վարչական շրջանի
համապատասխան մարմնի
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի
հանրապետական կուսակցության համար առաջիկա հինգ տարիների ընթացքում
ուշադրության կենտրոնում է լինելու քաղաքացին՝ իր խնդիրներով եւ
մտահոգություններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Աշտարակում ՀՀԿ տեղի
ներկայացուցիչների հասարակական ակտիվ զանգվածի եւ մտավորականության հետ
հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, վարչապետ Տիգրան
Սարգսյանը: «Մեր բոլոր բարեփոխումներն ուղղված են լինելու քաղաքացիների
համար բարեկեցիկ կյանք եւ նոր աշխատատեղեր ստեղծելուն: Այդ տեսակետից լուրջ
նշանակություն ունի նոր արդյունաբերական քաղաքականությունը, որով
նախատեսվում է ստեղծել հազարավոր աշխատատեղեր: Սա արմատական փոփոխություն է
մեր տնտեսական կյանքում եւ պետությունը մասնավոր հատվածի հետ միասին
կիրականացնի ճյուղային արդյունաբերական քաղաքականություն»,-ասաց Տիգրան
Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն նախընտրական ծրագրով լուրջ հարկային
արտոնություններ կսահմանի խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման համար,
կօժանդակի արտահանող ընկերությունների գործունեությանը: Տիգրան Սարգսյանի
տեղեկացմամբ՝ արդյունաբերական քաղաքականության շրջանակներում առաջիկա վեց
ամիսների ընթացքում իր գործունեությունը կսկսի առաջին ազատ տնտեսական
գոտին: Նմանատիպ գոտիներ կհիմնվեն նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում,
Գյումրիում, որոնք նոր ներդրումային միջավայրի ստեղծման լուրջ
նշանակություն կունենան: «Մենք պարտավոր ենք հաշվետվություն տալ որպես
իշխող կուսակցություն կատարած աշխատանքների համար: Այս տարիների ընթացքում
անցնելով լուրջ փորձությունների միջով՝ մեր քաղաքացիների հետ եղել ենք
ազնիվ, խոսել խնդիրների եւ բացթողումների մասին, կիսել ձեռքբերումներն ու
հաջողությունները»,-նկատեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամը: Չնայած
ճգնաժամին եւ հարեւան երկրում տեղի ունեցած ռազմական իրադարձություններին,
որոնք էապես ազդեցություն ունեցա
...
Կարդալ շարունակությունը »
|
ԼՂՀ
հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված միջազգային ժողովը, որ անցկացվել է
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, փետրվարի 18_ին ավարտվեց իր աշխատանքը:
Երկու
օր տեւած միջոցառմանը, որ լիագումար նիստից հետո շարունակվում էր առանձին
բաժանմունքներում, աշխարհի տարբեր երկրներից Արցախ ժամանած քաղաքագետներին,
փորձագետներին եւ վերլուծաբաններին, ովքեր զբաղվում են Լեռնային Ղարաբաղի
հիմնախնդրով, հնարավորություն ընձեռվեց ակտիվ քննարկումներ ծավալել
արցախյան գոյապայքարի դրդապատճառների, ԼՂՀ անկախության հռչակման
իրավաքաղաքական նշանակության եւ միջազգային ճանաչմանը միտված
գործընթացների, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության բանակցություններին՝
ղարաբաղյան կողմի ներգրավման անհրաժեշտության, անկախության կայացման
ճանապարհին ակնկալվող նոր մարտահրավերների եւ տարածաշրջանային
անվտանգության խնդիրների, հրատապ այլ հարցերի շուրջ անհրաժեշտ
եզրահանգումներ անել, հնչեցնել ամենատարբեր տեսակետներ ու կարծիքներ,
անկաշկանդ շարադրել սեփական նկատառումները: Կարեւորն այն է, որ բոլոր
զեկուցումներում ու ելույթներում գրեթե նույն շեշտադրումներն արվեցին. «ԼՂՀ
հռչակումն անխուսափելի էր, եւ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշվելու
իրավական բոլոր հիմքերը», «Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության
կարգավորումն այլընտրանք չունի, եւ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ
ճանապարհով», «Միջազգային հանրությունը պարտավոր է ճանաչել ԼՂՀ
անկախությունը»: Ամփոփելով գիտաժողովի աշխատանքները՝ ԼՂՀ խորհրդարանի
նախագահ Աշոտ Ղուլյանն իր գոհունակությունը հայտնելով ակտիվ քննարկումների,
մասնակիցների կողմից արված առաջարկությունների համար, նշեց, որ հանդիպումն
անչափ օգտակար էր, ու հիմնախնդրի կարգավորման համատեքստում ելակետային
շեշտադրումներն, անկասկած, «իրենց ուրույն տեղը կունենան»: Ն
...
Կարդալ շարունակությունը »
|
Համաշխարհային
բանկի (ՀԲ) Երեւանի գրասենյակում վերջերս տեղի ունեցավ Հայաստանում
դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցերով աշխատանքային
խորհրդաժողով, որին տեսակապի ռեժիմով մասնակցում էին մի շարք արտասահմանյան
երկրների փորձագետներ: Քննարկվող թեմաների եւ Հայաստանում տվյալ ոլորտում
առկա իրավիճակի մասին իրենց դիտողություններն են ներկայացրել Համաշխարհային
բանկի պետական հատվածի կառավարման մասնագետ, ՀԲ ֆինանսավորմամբ
իրականացվող Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի խմբի ղեկավար
Դավիթ Մելիքյանը եւ ՀԲ ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվան:
_Պարոն Մելիքյան, որո՞նք են եղել աշխատանքային խորհրդաժողովի նպատակները, ովքե՞ր են մասնակցել, եւ ի՞նչ թեմաներ են քննարկվել: _Աշխատանքային
տեսախորհրդաժողովը կազմակերպվել էր Համաշխարհային բանկի կողմից, որին
մասնակցել են դատավորներ եւ դատական մարմինների բարձրաստիճան
ներկայացուցիչներ Սինգապուրից, Մակեդոնիայից, Պորտուգալիայից եւ ԱՄՆ-ից:
Խորհրդաժողովի հիմնական նպատակը եղել է Համաշխարհային բանկի աջակցությամբ
իրականացվող Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում
հայաստանյան գործընկերներին օժանդակության տրամադրումը, հատկապես
դատավորների գնահատման համար գործուն եւ կիրառելի մոդել ընտրելու հարցում: 2010
թվականի սկզբին ՀԲ ֆինանսական օժանդակությամբ այս ծրագրի շրջանակներում
խորհրդատվական բնույթի ընդգրկուն առաջարկություններ են տրամադրել
դատաիրավական համակարգի կառավարման հարցերի վերաբերյալ: Առաջարկությունների
մի մասը Դատական դեպարտամենտի եւ Արդարադատության խորհրդի մեր
գործընկերներն արդեն այս կամ այն չափով փորձել են կյանքի կոչել: Սակայն,
մեր կարծիքով, երկու չափազանց կարեւոր խնդիրների վերաբերյալ դեռ անելիքներ
կան: Առաջինը, դատական գործերի՝ պատահականության ս
...
Կարդալ շարունակությունը »
|
Ինչպես վարվել մրցակցային սահմանափակումների պարագայում
Կառավարությունում
վերջերս ընդունված որոշումներից մեկով արձանագրվեց, որ ՀՀ-ում ստեղծվում է
առաջին ազատ տնտեսական գոտին, եւ այն ստեղծվում է «ՌԱ˙ Մարս» ՓԲԸ եւ
«ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ (նախկին Մերգելյան ինստիտուտ) տարածքներում: Մասնավոր
նախաձեռնությունը «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲ ընկերությանն է, որը եւ այդ գոտու
կազմակերպիչն է: Այս թեմայի մասին խոսվեց նաեւ Հայաստան՝ Ռուսաստանի
փոխվարչապետի այցի ժամանակ: Իսկ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը
ընդհանուր գծերով տեղեկացրեց, որ ազատ տնտեսական գոտին ստեղծվում է
օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջադեմ
տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր
աշխատատեղեր ստեղծելու եւ կայուն տնտեսական զարգացում խթանելու նպատակով:
Եվ որ ծրագրի իրականացումը, ինչպես ակնկալվում է, կօգնի պետությանը
լուծելու հետեւյալ խնդիրները՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման,
արտահանման ավելացման, նոր աշխատատեղերի ստեղծման եւն: Նախարարն այդ
ժամանակ հավաստեց, որ «Սիտրոնիկս Արմենիա»-ն կառավարությանն է ներկայացրել
մանրամասն գործարար ծրագիր: Մեր ընթերցողներին խոստացել էինք անդրադառնալ,
թե ինչ է ենթադրում այդ ծրագիրը, ինչ ակնկալիքներ ու ռիսկեր ունի, ինչ
խնդիրներ կան ու ինչ լուծումներ են առաջարկվում:
Ինչ ընկերությունների հիմքով է ԱՏԳ-ն ստեղծվելուԴեռ
2011թ. հուլիսին Դոնի Ռոստովում ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական
համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նստաշրջանին
քննարկվեց «ՌԱ˙ Մարս»-ի եւ «ԵրՄՄԳՀԻ»-ի տարածքում «Սիտրոնիկս Արմենիա»-ի
կառավարմամբ ազատ տնտեսական գոտիների ստեղծման հարցը: Նախարարությունը
տեղեկացնում է, որ ընկերությունը ստեղծվել է 2009թ.՝ ծրագրվող ազատ
տնտեսական գոտիների (ԱՏԳ) կառավարման համար:
...
Կարդալ շարունակությունը »
|
Կայացավ Հայրենիքի սիրուց ծնված կառույցի՝ ԵԿՄ_ի 9-րդ համագումարը
Կարեն
Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիում փետրվարի 18-ին կայացավ
Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարը, որին ներկա էր եւ
ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Համագումարը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով, ինչից հետո հնչեց Երկրապահի հիմնը: Համագումարի
ընթացքում տեղի ունեցան նաեւ ԵԿՄ վարչության ընտրություններ: Համագումարի
պատվիրակները եւ վարչության անդամները միաձայն քվեարկեցին
գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի օգտին, ով կրկին վերընտրվեց ԵԿՄ
վարչության նախագահ: Համագումարն ընտրեց վարչության 77 անդամների:
ԵԿՄ_ն սատարում է գերագույն գլխավոր հրամանատարին
Համագումարն
ընդունեց նաեւ եզրափակիչ հայտարարություն, որում մասնավորապես նշվում է.
«Երկրապահը՝ որպես ազատագրական շարժման ծնունդ եւ արցախյան ազատամարտի
մասնակիցներին միավորող օղակ, պարտադրված պատերազմում պաշտպանել է Արցախի
ժողովրդին եւ մնում է Արցախի պետականության պաշտպանը: Երկրապահները ՀՀ
ներքին եւ արտաքին քաղաքականության բնագավառում պաշտպանում են ՀՀ նախագահ,
զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, մեր մարտական ընկեր Սերժ
Սարգսյանի նախաձեռնությունները»: Համագումարի հայտարարության վերջին
կետը հաստատում է, որ երկրապահը եղել եւ մնում է հայ ժողովրդի
հանդուրժողականության, համերաշխության, միասնության մթնոլորտի ստեղծման
ջատագովը: ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն
իր ելույթում նշեց, որ վստահ է՝ այսօր հայ ժողովուրդը գնահատում է
երկրապահի ներդրումը մեր
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|