Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 01
Վրաստանի
ընդդիմությունը գոհունակություն է հայտնել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի`
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարության
կապակցությամբ: Սաակաշվիլին հունվարի 30-ին Սպիտակ տանը կայացած
հանդիպմանն ասել էր, որ 2013 թվականին Վրաստանը կունենա նոր նախագահ:
Ինչպես հաղորդում է ռուսական vz. ru-ն, «Ազատ ժողովրդավարներ»
կուսակցության քաղաքական քարտուղար Ալեքսի Պետրիաշվիլին նշել է, որ
«Սաակաշվիլին ամենաբարձր մակարդակով խոստովանել է, որ ավարտում է նախագահի
քաղաքական կարիերան»:
Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ում Վրաստանի նախկին մշտական ներկայացուցիչ Իրակլի
Ալասանիայի գլխավորած կուսակցության համար այս հայտարարությունը նշանակում
է, որ «Սաակաշվիլին իրեն համարում է անցյալի քաղաքական գործիչ»:
«Ազատ ու արդար ընտրությունների ճանապարհով իշխանության ղեկին պետք է գա նոր, այլընտրանքային քաղաքական ուժ»,- ասել է Պետրիաշվիլին:
Քաղաքական քարտուղարը նաև գոհունակություն է հայտնել Բարաք Օբամայի
հայտարարության առնչությամբ, ով այս տարվա խորհրդարանական ու հաջորդ տարվա
նախագահական ընտրություններում Վրաստանի իշխանությունները ժողովրդավարական
ճանապարհով փոխանցելու անհրաժեշտություն էր հայտնել:
Ալասանիայի գլխավորած «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը կոալիցիա է կազմել ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ: &nb
...
Կարդալ շարունակությունը »
|
Ֆրանսիայի
ժողովրդական շարժման անդամ Վալերի Բուայեն «հիասթափված» է, որ սենատորները
և պատգամավորներն իր ներկայացրած նախագիծը` Ցեղասպանության ժխտումը
քրեականացնող օրինագիծը բողոքարկել են Սահմանադրական դատարանում, որն էլ
վերը նշված պատճառով դեռ չի կարող իրավական ուժ ստանալ:
Չնայած սա անակնկալ չէ, տիկին Բուայեն հիասթափված հաստատել է, որ որոշ
պատգամավորներ գերադասեցին օրինականությունը մարդասիրությունից, գրում է Le
Figaro պարբերականը:
«Ինձ համար օտարերկրյա պետության ճնշումը չի կարող աղդեցություն ունենալ
Մարդու իրավունքների պաշտպանության և Ֆրանսիայի վեհության վրա: Սակայն
առաքելությունը դեռ ավարտված չէ: Այժմ սահմանադրականները պետք է
ներկայացնեն իրենց փաստերը և գիտեմ, որ նրանցից շատերը պաշտպանում են
տեքստի սահմանադրականությունը », - ասել է նա:
Պարբերականը հավելում է նաև, որ սենատորները և պատգամավորները
բողոքարկում են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` ի
երջանկություն Անկարայի և ի տխրություն Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի:
Tert.am
|
ՀՀ
պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31—ին այցելեց
Հայաստանում ֆրանսիական համալսարան, որտեղ հանդիպեց համալսարանի
դասախոսական կազմի եւ ուսանողության հետ։ Ինչպես տեղեկացնում է
«Արմենպրեսը», ուսանողության հետ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանին
ուղեկցում էր ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել դը Մորզելեկը, ներկա էր
նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն։ «Պատիվ է
ՀՀ ԶՈՒ կազմավորման օրվան նվիրված արարողություններից ու միջոցառումներից
անմիջապես հետո ընդունել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ում
հանդեպ հարգանքը մեծ է՝ որպես պատերազմի միջով անցած մարդու»,–նշեց
համալսարանի ռեկտոր Ժոել դը Մորզելեկը՝ հավելելով, որ միանում է հայ
ժողովրդին՝ զինված ուժերի կազմավորման 20—ամյակի շնորհավորանքներին։
Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը պատասխանեց դասախոսներին ու
ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի։ Վերջում Ժոել դը Մորզելեկը
Սեյրան Օհանյանին շնորհեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի տասնամյակի
շքանշան։ «Որպես զինվորական ես սովորություն ունեմ շքանշաններ ստանալիս
արտասանել. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը» խոսքերը։ Այս դեպքում
պետք է հավելեմ նաեւ, որ այսուհետեւ ծառայում եմ նաեւ Հայաստանում
ֆրանսիական համալսարանին»,– ասաց նախարարը։ Նախարարության անունից որպես
շնորհակալություն երիտասարդներին բարձր մակարդակով կրթություն տալու ու
հայրենասիական ոգով դաստիարակելու համար՝ համալսարանին նվիրեց արծաթյա
հուշապատկեր, իսկ համալսարանի դասախոսական կազմին՝ ռեկտոր Ժոել դը
Մորզելեկի գլխավորությամբ, պարգեւատրեց ՀՀ ՊՆ ռազմական համագործակցության
մեդալով։ Ֆրանսիայում Հայաստանը երբեւէ չի ունեցել ռազմական կցորդ, եւ
արդեն որոշում է կայացվել, որ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը լինելու է
նաեւ ռազմական
...
Կարդալ շարունակությունը »
|
2012թ.
աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հիմնական անելիքը
վերաբերում է բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ենթակառուցվածքի
ներդրմանը, սոցիալական ինտեգրված ծառայությունների ձեւավորմանը, երեխաների
իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակմանը։ Այս մասին երեկ
կառավարությունում տեղեկացրեց նախարար Արթուր Գրիգորյանը։
Բազմաստիճան
կենսաթոշակային համակարգի կենսունակությունն ապահովելու համար նախ պետք է
դրա ենթակառուցվածքները ներդնել։ Ըստ այդմ, 2011թ. ստեղծվել է էլեկտրոնային
կենսաթոշակային համակարգ, որը միասնական տեղեկատվական համակարգ է, եւ որը
պետք է կիրառվի այս տարի։ «Կենսաթոշակային համակարգի թերությունները
ստիպեցին, որպեսզի ստեղծենք մի համակարգ, որը կբացառի այդ թերությունները
եւ հետագայում մեզ կօգնի ճշգրիտ աշխատել»,— ասաց Ա. Գրիգորյանը։ Բանն այն
է, որ կենսաթոշակային տարածքային 51 ծառայություններում առանձին
տեղեկատվական բազա էր վարվում։ Հիմա բազան միասնական է։ Իսկ սա նշանակում
է, որ՝ 1. կենսաթոշակային ցանկերում կբացառվի «մեռած հոգիների»
առկայությունը։ Հենց մահացած մարդու տվյալը գրանցվի քաղաքացիական կացության
ակտերի գրանցման կենտրոններում, նախարարությունն առցանց կստանա այդ տվյալը
եւ արդեն հաջորդ ամիս կդադարեցնի կենսաթոշակի վճարումը։ 2. Քաղաքացու՝
սահմանը հատելուն պես տվյալը կգրանցվի դարձյալ միասնական տեղեկատվական
բազայում եւ կդադարեցվի կենսաթոշակի վճարումը։ Բայց սա չի նշանակում, թե
քաղաքացին վերադառնալուն պես կենսաթոշակ չի ստանա։ Այլ կերպ՝ այնպես է
արվել, որ բացակայող կենսաթոշակառուն թոշակ չստանա։ Իսկ վերադառնալուն պես,
օրենքի համաձայն, կստանա նաեւ բացթողնված ամիսների դիմաց (օրենքով
սահմանված ժամկետների սահմաններում, իհարկե)։ Մի խոսքով, նախարարի
հավաստմամբ, բազան ստեղծելիս այնպ
...
Կարդալ շարունակությունը »
|
Ընտրությունների
նախաշեմին անընդունելի են ընդդիմության այն հայտարարությունները, թե դրանց
արդյունքները կանխորոշված են, եւ ամեն ինչ կեղծվելու է, անդրադառնալով
նախընտրական զարգացումներին՝ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը։ «Անընդունելի է այս գլխից
հայտարարել, թե՝ կես միլիոն ձայն պատրաստվում եք կեղծել, այսինքն՝
գիտակցում եք, որ ձեր ուզած ձայները չեք ստանալու, ասում եք՝
կեղծեցին»,–նշել է Մ. Մինասյանը։ Անդրադառնալով ՀՀ նախկին
արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ համամասնական ընտրակարգ սահմանելու
կողմնակից քաղաքական ուժերի միավորման վերաբերյալ հայտարարությանը՝ Մ.
Մինասյանը նշել է. «ՀՀԿ—ն երբեք պատասխանատվությունից չի խուսափել, մեր
կուսակցությունն այն կուսակցությունն է, որ միշտ ինքն է պատասխանատվություն
վերցնում՝ անկախ նրանից, թե որ կուսակցության անդամներն են պաշտոններ
զբաղեցնում»։ Իր հերթին ՀԱԿ–ի անդամ ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր
Հարությունյանը անդրադառնալով 100—% անոց համամասնական ընտրակարգ մտցնելու
վերաբերյալ լսումներ կազմակերպելու նախաձեռնությանը ԲՀԿ—ի միանալու փաստին,
նշել է, թե սույն գործելակերպը ժամանակավրեպ է։ «Չստացվի այնպես, որ
որոշ ժամանակ հետո մենք ասենք՝ թատրոն էր։ Մենք նախընտրական շրջանում շատ
ենք հանդիպել նման գործընթացների։ Նույն ԲՀԿ—ն ընդունել է Ընտրական
օրենսգիրքը, իսկ հիմա ասում են, թե կողմնակից են հարյուր տոկոսանոց
համամասնական ընտրակարգին։ ԲՀԿ—ն բարի լիներ՝ հանդես գար այդ
նախաձեռնությամբ, թե չէ հիմա՝ ի՞նչ լսումներ...»,–դժգոհել է Գ.
Հարությունյանը։ Մեկ այլ ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ
Ալեքսանյանն անդրադարձել է ՀՀԿ համամասնական ցուցակի կազմման խնդրին,
պատգամավորը նշել է. «Ազգային ժողովը լինելու է շատ ավելի առողջ, քան
այ
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։ Զրուցակիցները
քննարկել են Հայաստան—ԵՄ հարաբերություններին եւ համագործակցության
զարգացմանը վերաբերող հարցեր։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Լեռնային
Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին եւ
տարածաշրջանային խնդիրներին։ Ներկայացնելով ԵՄ—ի դիրքորոշումը՝
Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ
Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի
խմբի շրջանակներում այլընտրանք չունի, եւ բանակցությունների ձեւաչափի
փոփոխությունը չի կարող արդյունավետ լինել։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|