ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 16.07.2020, 18:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [611]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [844]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [82]
Զանազան [190]
Քաղաքականություն [641]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 3 4 5 6 7 ... 38 39 »

Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սերջիո Մատարելլան հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ հայտարարություններով, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
«Մեծարգո՛ պարոն նախագահ Մատարելլա,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Հարգելի՛ գործընկերներ,
Մեկ անգամ եւս սրտանց ողջունում եմ ձեզ Երեւանում՝ Հայաստանի Հանրապետությունում։
Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ նախագահ Մատարելլայի հետ մեր զրույցն ընթացավ ջերմ մթնոլորտում։ Բովանդակալից քննարկում ունեցանք հայ—իտալական համագործակցության լայն օրակարգի շուրջ։
Վերահաստատեցինք միջպետական հարաբերություններն ամրապնդելու մեր հանձնառությունը։
Համաձայնեցինք, որ պետք է լրացուցիչ ջանքեր ներդնել հայ—իտալական գործակցությանը նոր դինամիկ զարգացում հաղորդելու ուղղությամբ՝ ինչպես երկկողմ ֆորմատով, այնպես էլ միջազգային հարթակներում, այդ թվում՝ նաեւ Հայաստան—Եվրամիություն գործընկերության շրջանակներում։ Արձանագրեցինք, որ Իտալիան, ընթացիկ տարում լինելով նաեւ ԵԱՀԿ նախագահող երկիր, կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման միակ միջազգային ձեւաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։
Անդրադարձանք Հայաստան—Եվրամիություն գործընկերությանը։ Սա եւս մի ուղղություն է, որտեղ հայ–իտալական հարաբերությունները խորացնելու մեծ հեռանկարներ կան։ Այս առնչությամբ հույս հայտնեցի, որ Իտալիան նույնպես շուտով կվավերացնի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Երկկողմ համագործակցության կայուն զարգացման համատեքստում կարեւորեցինք նաեւ երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային դաշտի լիարժեք օգտագործումը, որն ընդգրկում է երեք տասնյակից ավելի իրավական փա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 206 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է մասնագիտացված աուդիտորական եւ խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի՝ «Ernst and Young» ընկերության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական եւ Հարավ—Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի կառավարիչ— գործընկեր Յացեկ Կեձիորի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նկատի ունենալով կազմակերպության բարձր հեղինակությունը եւ մի քանի տասնյակ տարիների փորձը աուդիտի, հարկային, իրավունքի եւ խորհրդատվության ոլորտներում՝ հանրապետության նախագահը կարեւորել է Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնումը, որը կնպաստի հիշյալ ոլորտների զարգացմանը, միջազգային փորձի տարածմանը եւ մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ընկերության գործունեության ծրագրերին, մտքեր փոխանակել մեր երկրի զարգացման համար շահեկան նորարարական հեռանկարային գաղափարների շուրջ։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 201 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի բացմանը, որում քննարկել են 2018 թվականի առաջին կիսամյակին ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ ծառայողական գործունեությանն վերաբերղ հարցեր, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է համակարգի առջեւ դրված խնդիրներին եւ դրանց լուծման հնարավորություններին։
«Այս հանդիպումը լավ առիթ է, որպեսզի քննարկենք 2018 թվականի առաջին կիսամյակն իր ամբողջության մեջ, հետագա անելիքները եւ ոստիկանության գործունեության առանձնահատկություններն ընթացիկ իրավիճակում։ Հասկանալի է, որ այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ–ում, նկատի ունեմ քաղաքական փոփոխությունները, դրանք իրավիճակի լուրջ փոփոխություն են բոլորիս՝ ե՛ւ հանրության, ե՛ւ պետական մարմինների, ե՛ւ իշխանության ներկայացուցիչների համար։ Կառավարման համակարգում կան պայմանականորեն ասած նախկինում նշանակված, նոր նշանակված մարդիկ, որոնք իրենց քաղաքական կամ կադրային ծագումնաբանությամբ տարբեր ճանապարհ են անցել, եւ հասկանալի է, որ մենք անխուսափելիորեն պետք է մտնեինք ադապտացիայի շրջան, որը որոշակի ժամանակ պետք է ունենա։ Որքան մեծ է պետական տվյալ մարմինը, այնքան ավելի դժվար եւ երկար է տեղի ունենում այդ շրջանը, բայց հույս ունեմ, որ այսօրվա մեր քննարկման ֆորմալ արձանագրումներից մեկը կլինի այն, որ մենք նոր իրավիճակում արդեն ավարտել ենք ադապտացիայի այդ շրջանը եւ պատրաստ ենք լիարժեք գործել»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։ 
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու հենց առաջին օրը հղած իր քաղաքական ուղերձները շարունակում են մնալ նույնը։ «Կարծում եմ՝ պարոն Օսիպյանը կհաստատի, որ մեր աշխատանքային ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 166 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է հարեւան ու բարեկամ Իրանի հետ դինամիկ զարգացող հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ համագործակցության հագեցած օրակարգը։
Նախարար Ռեզա Արդաքանյանը հանրապետության նախագահին է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ—իրանական տնտեսական օրակարգի շուրջ, կարեւորել ընթացիկ համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։ Նրանք համակարծիք են եղել, որ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագիրը բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու նոր հնարավորություններ է ստեղծում։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 197 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 29-ին, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմփեոյի հետ:
Ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է հայ-ամերիկյան գործընկերության հետեւողական զարգացումը եւ պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ 
Հանրապետության նախագահը գրառում է կատարել նաեւ ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի գրքում։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 208 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում տարբեր հանգամանքներում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին եւ լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մասնավորապես, նրանք ներկայացրել են քրեական գործերի քննության եւ դատավարությունների հետ կապված իրենց տեսակետները, այն հանգամանքները, որոնք, ըստ նրանց, կարող են գործերի բացահայտման հիմքեր հանդիսանալ ու որոնք նախկինում իրավապահ մարմինների կողմից ինչ—ինչ պատճառներով չեն դիտարկվել։ «Հիշում եմ, որ կարճ հանդիպում ունեցանք, եւ ես ձեզ խոստացա, որ կանդրադառնամ ձեր խնդիրներին հնարավորինս կարճ ժամկետում։ Հավատացեք՝ սա ամենամոտ ժամկետն է եղել, որ հնարավորություն է ստեղծվել հանդիպելու ձեզ։ Բնականաբար, մենք եւ անձամբ ես շահագրգիռ ենք, որ բոլոր այն թեմաները, որ կան, լուծվեն։ Այսինքն, ես տեղյակ եմ, որ կան գործեր, որոնք ընդհանրապես բացահայտված չեն, կան գործեր էլ, որոնք համարվում են բացահայտված, բայց հարազատները որոշակի կասկածներ ունեն ու բավարարված չեն գործերի բացահայտմամբ։ Հետեւաբար, կարծում եմ, որ այնտեղ, որտեղ մենք հիմնավոր կասկածներ կունենանք, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է՝ նորից կփորձենք անդրադառնալ դրանց։ Ես կմիջնորդեմ, որպեսզի իրավապահ մարմինները լրացուցիչ զբաղվեն այդ գործերով, եւ փորձենք արդյունքներ ունենալ»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ չունի ոչ մի պատճառ, որպեսզի չցանկանա, որ քրեական գործերը լիարժեք բացահայտվեն։ Վարչապետը հավելել է, որ ներկայացված բոլոր գործերը կպահի ուշադրության կենտրոնում։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 176 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Անցնելով նիստի օրակարգային հարցերի քննարկմանը՝ գործադիրն ընդունված որոշմամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր է սահմանել Երեւանի Մարշալ Բաղրամյան պողոտա 26 եւ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեները։ Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Քանի որ այս հարցը որոշակի հանրային հետաքրքրություն է ներկայացնում, ուզում եմ երկու բառ ասել այս կապակցությամբ։ Տվյալ որոշումն ընդունում ենք զուտ օրենքի տեխնիկական պահանջը կատարելու համար, բայց ցանկանում եմ արձանագրել, որ իսկապես տարօրինակ իրավիճակ ունենք, երբ կառավարությունը պարզ է, որ մի շենքում կարող է տեղակայված չլինել, բայց որ վարչապետը երկու շենքում տեղակայված լինի, դա իսկապես մի փոքր տարօրինակ իրավիճակ է։ Ուզում եմ հստակ արձանագրել, որ մենք ամենեւին չենք մոռացել, թե ինչն ենք քննադատել, որովհետեւ հիմա այդ կապակցությամբ որոշակի կարծիքներ են հնչում, որ մենք կառավարությունում հայտնվելով մոռանում ենք, թե ինչն ենք քննադատել։ Դա ամենեւին այդպես չէ։ Իհարկե, կարծում եմ, որ այն, ինչ քննադատել ենք, ժամանակի ընթացքում իրականություն կդարձնենք, եւ կարծում եմ, որ հարցերին ոչ թե անձնավորված մոտեցումներ պետք է ցուցաբերել, այլ ինստիտուցիոնալ։ Կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26–ի նստավայրից, եւ այդ նստավայրը ժամանակի ընթացքում մենք կվերադարձնենք նախագահի աշխատակազմին, ինչպես նախկինում եղել է։ Այս պահին մենք մի քանի արարողակարգային խնդիրներ ունենք լուծելու։ Գիտեք, որ վարչապետի եւ նախագահի կարգավիճակի փոփոխությունների առումով որոշակի արարողակարգային պարտականություններ կան, եւ հի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 120 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կառավարության ղեկավարը կարեւորել է Հայաստան—ԵԽ արդյունավետ համագործակցությունը եւ կառույցի աջակցությունը մեր երկրում ընթացող բարեփոխումներին՝ ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ ուղղություններով։ Վարչապետը նշել է, որ Հայաստանը լինելու է ԵԽ ակտիվ անդամներից՝ բոլոր մակարդակներում մասնակցելով կազմակերպության աշխատանքներին։
Նատալյա Վուտովան ընդգծել է, որ ԵԽ—ն պատրաստ է օժանդակություն ցուցաբերել մեր երկրում իրականացվող կարեւորագույն բարեփոխումներին ինչպես վարչապետի նշած ոլորտներում, այնպես էլ Հայաստանի կառավարման, դատաիրավական համակարգերի ուղղությամբ։ ԵԽ գրասենյակի ղեկավարը ողջունել է կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարին միտված քայլերը եւ համոզմունք հայտնել, որ դրանք կլինեն արդյունավետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ընտրական օրենսգրքում բարեփոխումների իրականացմանն ու այդ համատեքստում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին։

***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը կարեւորել է ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը եւ հույս հայտնել, որ մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունները հնարավորություն կտան երկկողմ փոխգործակցությամբ իրականացն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 195 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների նախարար սըր Ալան Դանքընի անունից հանրապետության նախագահի պատվին տրվել է աշխատանքային ճաշ, որի ընթացքում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները։ Նա անդրադարձել է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, որոնք առաջին հերթին ուղղված են երկրում օրինականության ամրապնդմանը, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին միտված կառավարության եւ հասարակության ջանքերին։ Խոսվել է նաեւ հայ—բրիտանական հարաբերությունների, մասնավորապես՝ առեւտրատնտեսական, գիտակրթական եւ մշակութային կապերի զարգացմանն ուղղված քայլերի մասին։
Այցի շրջանակում Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Լոնդոնի դիվանագիտական կորպուսում թագուհու ներկայացուցչի հետ, ով միապետի անունից հրաժեշտի ջերմ խոսքեր է փոխանցել Միացյալ Թագավորությունում երկար տարիներ պաշտոնավարած ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին։
Հունիսի 21—ին նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հյուրընկալվել է թագավորական ընտանիքի անունից Բուքինգհեմյան պալատում կազմակերպված ընթրիքին։
Նախագահ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորությունում Ֆրանսիայի դեսպան Ժան—Պիեռ Ժույեի հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ—ֆրանսիական բարեկամության զարգացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել 2018թ. հոկտեմբերին Երեւանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում կազմակերպվելիք գործարար համաժողովին, երկու երկրների գործարարների միջեւ փոխգործակցության հնարավորություններին, ինչպես նաեւ կրթական, մշակութա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 153 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանին, Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ—ի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին։
Բարի գալուստ մաղթելով նրանց Հայաստանում՝ նախագահ Սարգսյանը ողջունել եւ կարեւորել է Միացյալ Նահանգներում համահայկական նշանակության հարցերով մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համահայկական օրակարգային հարցերի, դրանց լուծման ուղղությամբ նոր ուղիներ գտնելու, աշխատանքն ավելի արդյունավետ ու նպատակային դարձնելու հնարավորությունների վերաբերյալ։
Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները հպարտությամբ փաստել են Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունների խաղաղ բնույթը եւ անձամբ նախագահ Սարգսյանի կարեւոր եւ հավասարակշռող դերն այդ գործում։

***
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչներին։ Հյուրերը նախագահին են ներկայացրել իրենց գործունեությունն ու ծրագրերը՝ նշելով, որ դրանք հիմնականում ուղղված են Հայաստանում եվրոպական բիզնեսի ընդլայնմանն ու զարգացմանը, օտարերկրյա ներդրումների խրախուսմանը, բարենպաստ գործարար միջավայրի ձեւավորմանը։
Հանդիպմանը քննարկվել են եվրոպական երկրների հետ գործարար կապերի ակտիվացման, տնտեսական դաշտը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու հետ կապված հարցերը՝ կարեւորելով օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարն ու առողջ մրցակցության խրախուսումը։

***
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի՝ Հայաստանում եւ Վրաստանում առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդին եւ Հայաստանում Միացյալ Թ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 131 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Արմեն Սարգսյանը «Եվրոպայի օրվա» կապակցությամբ երեկ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն։
Հանրապետության նախագահը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին ու պատվիրակության ողջ անձնակազմին եւ ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն եւ բարեկեցություն։
Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին այցելության եւ շնորհավորական ջերմ խոսքերի համար՝ ընդգծելով, որ այսօրվանից Հայաստանի տարբեր վայրերում կմեկնարկեն «Եվրոպայի օրվա» տոնակատարությունները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ—ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի եւ ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 187 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.05.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ընդառաջելով իրեն ուղղված առաջարկին՝ երեկ ողջ օրվա ընթացքում հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդակցությունների շարք է անցկացրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ հասարակական—քաղաքական գործիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները։
Քննարկումների ընթացքում բոլոր մասնակիցները համակարծիք են եղել, որ բարձրացված հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության շրջանակներում, ներառելով բոլոր սահմանադրական գործընթացները, ընդհուպ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, անհրաժեշտության դեպքում մինչ այդ փոփոխություններ կատարելով ընտրական օրենսգրքում եւ Սահմանադրության հետ կապված օրենքներում։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 144 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2020