ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 04:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 5 6 7 8 9 ... 38 39 »

–Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունները բազմադարյա խորը արմատներ ունեն։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ, փոխվստահելի բնույթը ու Մոսկվայի ձգտումը՝ շարունակելու ամրապնդել բոլոր ուղղություններով Երեւանի հետ դաշնակցային փոխգործակցությունը։ Անցած տարի մեր երկրները նշեցին հոբելյան՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակը եւ բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի 20—ամյակը...
–Իսկապես, Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հարաբերություններն իրապես առանձնանում են դաշնակցային, ռազմավարական բնույթով, ներառում են ամենաբարձր մակարդակով դինամիկ քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական ու հումանիտար ոլորտներում։ Ամրապնդվում է մեր փոխգործակցության խորհրդարանական չափումը։
Ցանկանում եմ նաեւ ընդգծել Հայաստանի ու Ռուսաստանի փոխգործակցությունը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԵԱՀԿ, ՄԱԿ շրջանակներում, ինչպես նաեւ այլ բազմակողմանի հարթակներում, ինչն էապես հարստացնում է հայ—ռուսական համագործակցության ողջ համալիրը։ Մեր հարաբերությունների զարգացման մեջ էական տեղ է հատկացված նաեւ Հայաստանի մարզերի եւ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջեւ միջտարածաշրջանային համագործակցությանը։
Վերջին տարիներին Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարության՝ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի համատեղ ջանքերի շնորհիվ մեր բարեկամությունն ու համագործակցությունն աստիճանաբար զարգացել են, նոր որակներ ու տեմպ են ձեռքբերել, համալրվել են նոր ուղենիշներով ու շեշտադրումներով։ Հատկանշական է, որ դիվանագիտական հարաբերությունների 25—ամյա պատմության ընթացքում առաջին անգամ երկրների ղեկավարների մակարդակով պետական փոխայցեր տ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 277 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։
Նախագահ Մատարելլան ողջունել է հյուրին եւ մեծ պատիվ համարել նախագահ Սարգսյանի հետ երեք տարի առաջ ունեցած իր վերջին հանդիպումից հետո կրկին հյուրընկալել նրան Հռոմում։ Իտալիայի նախագահը խորհրդանշական է համարել, որ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերջին այցը կայանում է հենց Իտալիա։ Սերջիո Մատարելլան երախտագիտություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում հայ—իտալական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման համար բոլոր մակարդակներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային։
Իտալիայի նախագահը նշել է, որ Հայաստանը եւ Հարավային Կովկասն ընդհանրապես իր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն։ Նա նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացրել է այս տարվա ընթացքում՝ հավանաբար ամռանը, Հայաստան այցելելու եւ հայ—իտալական բարեկամությունը եւս մեկ անգամ վերահաստատելու իր մտադրության մասին։ Զրուցակիցների համոզմամբ՝ դա նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների խորացմանը։
Նախագահներ Սարգսյանը եւ Մատարելլան երկուստեք գոհունակությամբ են խոսել վերջին շրջանում ակտիվացած հայ—իտալական տնտեսական հարաբերությունների մասին՝ փաստելով նաեւ ապրանքաշրջանառության ծավալների աճը։ Այս համատեքստում կարեւորվել է հայ—իտալական միջկառավարական հանձնաժողովի ձեւավորումն ու գործունեությունը, որի անդրանիկ նիստը տեղի է ունեցել ընդամենը մի քանի ամիս առաջ։ Նախագահ Սերջիո Մատարելլան նշել է, թե ուրախ է, որ Հայաստանի տնտեսության մեջ իտալական ներդրումները գնալով աճում են՝ այս պահին կազմելով շուրջ 200 մլն ԱՄՆ դոլար։ Հայաստանյան շուկայում իտալական ընկերությունների ներկայացվածությունը, նրա դիտարկմամբ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 296 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության եւ Երուսաղեմի Ս. Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի (Մալթայի ինքնիշխան ուխտ) միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրմանը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի մեծ դիվանապետ բարոն Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը։
Համաձայնագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով 1998 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Մալթայի ուխտի՝ որպես ապաքաղաքական եւ մարդասիրական աջակցություն ցուցաբերող միջազգային կառույցի եւ Հայաստանի միջեւ ավանդաբար գոյություն ունեցող գերազանց հարաբերությունները, համագործակցության երկարատեւ ավանդույթը բժշկության, առողջապահության եւ սոցիալական ոլորտներում եւ երկուստեք ցանկություն ունենալով էլ ավելի զարգացնել բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը, նպաստել Մալթայի ինքնիշխան ուխտի մարդասիրական աջակցության իրականացմանը Հայաստանի Հանրապետության տարածքում։
Համագործակցության համաձայնագրի նպատակն է ձեւավորել համագործակցության ընդհանուր շրջանակ եւ սահմանել ուղենիշներ կողմերի միջեւ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքում Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից իրականացվող՝ հիվանդների խնամակալության, սոցիալական եւ առողջապահական գործողությունների խթանմանը։
Հայաստանը եւ Մալթայի ինքնիշխան ուխտը կհամագործակցեն առողջապահության, պարենային անվտանգության, կամավորական գործունեության, աղետների ռիսկերի նվազեցման, սոցիալական ծրագրերի իրականացման ուղղություններով, ինչպես նաեւ այլ ոլորտներում՝ փոխադարձ համաձայնությամբ։
Համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո նախագահ Սերժ Սարգսյանը եւ Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի մեծ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 305 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծի լրամշակված տարբերակը։
Փաստաթղթի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել հանրապետական գործադիր մարմինները, որոնք մինչ այժմ ոլորտային թեմատիկ բազմաթիվ քննարկումներ են անցկացրել ձեւավորված աշխատանքային խմբերի միջոցով։ Աշխատանքային խմբերի քարտուղարության գործառույթներն իրականացրել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը։
Խորհրդակցության սկզբում հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստանի զարգացման հեռանկարային թիրախներին հասնելու համար վճռորոշ նշանակություն ունեցող սկզբունքային մի շարք հարցերի, որոնց շուրջ քննարկման մասնակիցների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել նույն ձեւաչափով նախորդ հանդիպման ժամանակ։ «Մասնավորապես, ցանկանում եմ ընդգծել կայուն եւ բարձր ներառական տնտեսական աճի ապահովումը, որը զգալի պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաեւ մեր համազգային նպատակներին հասնելու համար՝ մինչեւ 2040 թվականը չորս միլիոնանոց Հայաստան ունենալու համար հստակ եւ չափելի միջոցառումների մշակումը եւ մինչեւ 2030 թվականը միջանկյալ թիրախային ցուցանիշի սահմանումը։ Մենք պայմանավորվեցինք, որ մինչեւ 2030 թվականը ջանքեր ենք գործադրելու մարդկային կապիտալի զարգացման համար, այսինքն՝ զգալիորեն պետք է ավելացնենք կրթությանն ու առողջապահությանը հատկացվող գումարները։ Մենք մեզ վրա պարտավորություն ենք վերցրել, եւ ծրագրում պետք է ներառված լինի մինչեւ 2030 թվականը մի քանի հարյուր հազար աշխատատեղերի ստեղծում, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ։ Ծրագրում հատկապես պետք է ներառված լինի երիտասարդների շրջանում գործազրկությունը, եթե չասեմ զրոյի հասցնելու, համենայնդեպս, զգա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 295 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնին։
Հանրապետության նախագահը նշել է, որ ուրախ է Հայաստանում կրկին հյուրընկալելու նախարար Ժան Ասելբորնին՝ մի մարդու, ում ջերմ վերաբերմունքը Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ, ինչպես նաեւ անաչառ եւ սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին հուզող հարցերի շուրջ թույլ են տալիս նրան համարել Հայաստանի բարեկամը։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Լյուքսեմբուրգի հետ ամրապնդելու եւ զարգացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Նախագահի համոզմամբ՝ Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ հարաբերությունների զարգացման բավականաչափ ներուժ կա, որը բացահայտելու համար անհրաժեշտ է ակտիվացնել քաղաքական երկխոսությունը, զարգացնել օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը եւ ընդլայնել իրավապայմանագրային դաշտը։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ—լյուքսեմբուրգյան հարաբերությունների ամրապնդմանը, անկասկած, կնպաստի ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կարեւոր է փոխգործակցության զարգացման եւ Հայաստանում բարեփոխումների իրականացման տեսանկյունից։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ բարեկամ Լյուքսեմբուրգը բարձր մակարդակով ներկայություն կապահովի այս տարվա աշնանը Հայաստանում կայանալիք խոշորագույն իրադարձությանը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարը շնորհակալություն է հայտնել միջոցառմանը մասնակցության հրավերի համար եւ հաջողություններ մաղթել Հայաստանին ինչպես այս, այնպես էլ երկրի համար կարեւոր մյուս երկու պետական միջոցառումների՝ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 365 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Սահմանադրական դատարան, որտեղ ներկա է գտնվել ՍԴ նիստերի սրահը հայ իրավական մտքի երախտավորներ Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությանը։
Մինչ այդ հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է Գագիկ Հարությունյանի անունը կրող՝ իրավաբանական, գիտական ու լրագրական նյութերով եւ մասնագիտական ձեռնարկներով հարուստ ՍԴ գրադարանի գործունեությանը, որը նախատեսված է ոչ միայն ՍԴ անդամների ու աշխատակազմի աշխատակիցների, այլ նաեւ իրավաբանությամբ զբաղվող անձանց եւ ուսանողների համար։ ՍԴ նախագահը նշել է, որ նախատեսում է թվայնացնել գրադարանը եւ նոր տեխնոլոգիաների շնորհիվ այն ավելի հասանելի դարձնել օգտվողների համար։
Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների անվամբ ՍԴ նիստերի սրահը անվանակոչելու արարողության ժամանակ հանրապետության նախագահն իր ողջույնի խոսքն է հղել ներկաներին՝ շնորհավորելով այդ նախաձեռնության կապակցությամբ եւ արարողության պատեհ առիթով նաեւ հաջողություններ է մաղթել Սահմանադրական դատարանի ներկա եւ նախկին նախագահներին՝ Հայաստանում արդարադատության որակի բարձրացմանն ուղղված նրանց կարեւորագույն եւ պատասխանատու աշխատանքում։
«Հարգելի՛ գործընկերներ,
Այս պահն իսկապես բավականին խորհրդանշական է. առաջին հերթին՝ ժամանակաշրջանի առումով, քանի որ Հայաստանը բեկումնային փոփոխություններով է անցնում։ Այժմ իսկապես հարուստ նյութ է կուտակվում ապագա պատմագիրների համար։ Եվ հուսով եմ, որ նրանց ընդհանուր գնահատականը դրական է լինելու։ Մենք էլ մեր հերթին պետք է ամեն ինչ անենք, որ այդպես լինի։
Հայ իրավական միտքը զարգացման շատ կարեւոր ճանապարհ է անցել։ Եվ դ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 307 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը երեկ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։ Հանդիպմանը նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով. «Բարե՛ւ ձեզ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ղեկավար կազմի հարգելի՛ ներկայացուցիչներ։
Այսպիսի օպերատիվ հավաքները վաղուց արդեն ավանդական են դարձել։ Հենց այս հանդիպումների շնորհիվ է, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարզաբանում է գեներալների, սպաների, քաղաքացիական հատուկ ծառայողների առջեւ դրվող խնդիրները։ Մենք միասին նաեւ տեղեկատվություն ենք փոխանակում, ստուգում մեր աշխատանքի արդյունավետությունը։
Տարիներ շարունակ մեր զինված ուժերի առանցքում դրել ենք անհատի գիտելիքն ու ունակությունները բազմապատկելու խնդիրը։ Մեր նախընտրությունը մշտապես եղել է ոչ միայն քանակական, այլեւ որակական առավելությունը։ Այս հավաքները եղել են որակական առավելության հասնելու ուղիների շահագրգիռ քննարկումների դրսեւորումներից մեկը։
Այսօր մենք մտքեր կփոխանակենք, որպեսզի ձեւավորենք միասնական պատկերացումներ, տեսակետներ եւ մոտեցումներ մեր ապագա ծրագրերի շուրջ։ Մեր առաջնահերթ խնդիրն է պաշտպանության քաղաքականության համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներով պայմանավորված բարեփոխումներին։ Սահմանադրության համաձայն փոփոխության է ենթարկվում Հայաստանի զինված ուժերի կառավարման ուղղահայացը՝ ստանալով վարչապետ—անվտանգության խորհուրդ—կառավարություն—պաշտպանության նախարար—գլխավոր շտաբի պետ տեսքը։ Զինված ուժերի քաղաքացիական կառավարումը եւ վերահսկումը եւս պետք է հարստացվեն նոր բովանդակությամբ։
Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 322 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի կողմից հանրապետության նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին, ով Սահմանադրության համաձայն պաշտոնը կստանձնի հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը։
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ վստահություն հայտնել, որ Հայաստանի համար ապագա տարիները լինելու են լավագույն ձեռքբերումների տարիներ։
«Հարգելի՛ պարոն Սարգսյան, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Սա, անշուշտ, շատ կարեւոր իրադարձություն է մեր ժողովրդի եւ պետության կյանքում եւ, իհարկե, շատ կարեւոր հանգրվան է խորհրդարանական ժողովրդավարության կայացման ճանապարհին։ Վստահ եմ, որ Դուք լավագույնս եք կատարելու Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները։
Այս ընթացքում ուշադրությամբ հետեւելով Ձեր հանդիպումներին՝ ես ուղղակի համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մինչեւ Ձեր պարտականությունների ստանձնումը մնացել է քառասուն օր։ Այս քառասուն օրերի ընթացքում Դուք ամբողջովին կարող եք ապավինել իմ աշխատակազմի, մեր պետական կառույցների բոլոր պաշտոնյաների աջակցությանը եւ տնօրինեք այդ ժամանակը ինչպես կցանկանաք, որովհետեւ այդ դժվար եւ պատվաբեր պարտականությունները կատարվում են ի շահ մեր ժողովրդի։ Մեկ անգամ եւս սրտանց շնորհավորում եմ Ձեզ»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար։
«Պարո՛ն նախագահ, կրկին թույլ տվեք Ձեզ շնորհակալություն հայտնել Ձեր բարի եւ դեպի մեր հայրենիքի ապագան նպատակաուղղված խոսքերի համար։ Իհարկե, ինչպես Դուք նշեց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 350 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային անվտանգության խորհրդի նիստում միաձայն հավանություն է տրվել հարցին

Հանրապետության նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ։
Մինչեւ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը նախագահը նախ նիստին մասնակցող բոլոր գործընկերների անունից շնորհավորել է Գագիկ Հարությունյանին՝ Ազգային ժողովում լայն համաձայնությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ բարեմաղթել, որ դատական խորհրդի անդամ իր մյուս գործընկերների հետ միասին նա հաջողությամբ իրականացնի խորհրդի սահմանադրական գործառույթը, այն է՝ ապահովել դատարանների եւ դատավորների անկախությունը։
ԱԱԽ նիստի օրակարգի շրջանակներում քննարկման է ներկայացվել 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված հայ—թուրքական արձանագրությունների մասին հարցը, որի վերաբերյալ զեկուցել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը. «Անկախությունից ի վեր Հայաստանը փորձել է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Սակայն հայ—թուրքական հարաբերությունները շարունակում էին փակուղում մնալ, երբ հանրապետության նախագահը 2008թ. նախաձեռնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դրա հիմքում ընկած էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը։
Թուրքական կողմի հետ հենց այս՝ առանց նախապայմանների կարգավորման ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք, վարեցինք բանակցությունները, որոնց արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10—ին Ցյուրիխում ստորագրվեցին «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերություններ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 405 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի եւ Լիբանանի նախագահների հանդիպումը նեղ կազմով։
«Հարգելի՛ պարոն նախագահ, ես մեծ ջերմությամբ եւ սիրով ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում։ Մեզ համար մեծ ուրախություն եւ պատիվ է հյուրընկալել բարեկամ Լիբանանի նախագահին Հայաստանում, եւ մենք խորապես շահագրգռված ենք Լիբանանի հետ մեր հարաբերությունները խորացնելու բոլոր ոլորտներում։
Ես մեծ ջերմությամբ եմ հիշում իմ այցը Լիբանան դեռեւս 2012 թվականին, որը լավ խթան հանդիսացավ մեր հարաբերությունների զարգացման գործում։ Վստահ եմ, որ Ձեր այցը նոր էջ է բացելու մեր հարաբերություններում։ Մեր միջպետական հարաբերություններն ընդամենը 25 տարվա պատմություն ունեն, բայց մեր ժողովուրդների բարեկամությունը դարեր է հաշվվում։ Իհարկե, մեր երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում շատ մեծ դերակատարություն ունի հայ համայնքը։ Մենք խորապես շնորհակալ ենք Լիբանանի ժողովրդին եւ իշխանություններին մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված հոգատար վերաբերմունքի համար։ Նրանք ժամանակի ընթացքում դարձան Լիբանանի լիարժեք քաղաքացիներ՝ պահելով իրենց ազգային ինքնությունը։ Եվ, իհարկե, մենք շնորհակալ ենք Լիբանանի իշխանություններին, այդ թվում՝ խորհրդարանին, Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու համար։ Սա շատ կարեւոր ներդրում է։
Պարո՛ն նախագահ, բարով եք եկել։ Ես շատ ուրախ եմ ողջունելու Ձեզ Երեւանում»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահ Միշել Աունը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին հրավերի համար եւ իր համար մեծ պատիվ համարել Հայաստանի Հանրապետություն այցելելը։
... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 329 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի ավարտին փետրվարի 18–ին Մյունխենում աշխատանքային նախաճաշ է ունեցել Բավարիայի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Էբերհարթ Զասսեի, «Մյունխեն» բանկի սեփականատեր եւ նախագահ Վիլֆրիդ Գերլինգի, «Սիմենս» ընկերության էներգիայի եւ գազի արտադրության գծով գործադիր տնօրեն Վիլիբալդ Մայքսների եւ «Զասսե» ընկերության համասեփականատեր Քրիստինա Զասսեի հետ։ Հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների ներկայիս վիճակն ու զարգացման հնարավորությունները։
Ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանի համար բարեկամ եւ կարեւոր գործընկեր է, նաեւ թիվ մեկ առեւտրային գործընկեր ԵՄ երկրների շարքում, հանրապետության նախագահը գոհունակությամբ է խոսել հայ—գերմանական շարունակաբար զարգացող միջպետական հարաբերությունների եւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին, ինչը, նրա համոզմամբ, հնարավորություն է տալիս ստեղծված նախադրյալները փոխակերպել տնտեսական համատեղ ծրագրերի ու հաջողության նոր պատմությունների։ 
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում այսօր հաջողությամբ գործում են գերմանական կապիտալի մասնակցությամբ շուրջ ութ տասնյակ ձեռնարկություններ, որոնք գործունեություն են ծավալում տնտեսության տարբեր ոլորտներում՝ հանքարդյունաբերություն, թեթեւ արդյունաբերություն, էլեկտրոնիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն եւ այլն, համոզվածություն հայտնելով, որ այդ ոլորտները ընդլայնելու դեռեւս զգալի ներուժ կա։ Նախագահը տպավորիչ է համարել Բավարիա երկրամասի տնտեսական հաջողությունները, որում մեծ դերակատարում ունի Բավարիայի առեւտրաարդյունաբերական պալատը եւ հույս հայտնել, որ կհաջողվի համատեղ զարգացնել տնտեսական հարաբերություններ Բավարիա երկրամասի հետ՝ հաշվի առ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 327 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մյունխենի անվտանգության համաժողովը նախագահող, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հրավերով աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ժամանած նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 17–ի երեկոյան մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին։ Համաժողովի «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ ՀՀ նախագահը հանդես է եկել ելույթով։
Սերժ Սարգսյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Հայաստանի արդյունավետ փոխգործակցությանը ԵԱՏՄ—ի եւ ԵՄ—ի հետ, անվտանգության տեսանկյունից տարածաշրջանի խնդիրներին եւ մարտահրավերներին, այդ համատեքստում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ու դրա առաջմղմանն իր ապակառուցողական քաղաքականությամբ խոչընդոտող Ադրբեջանի իշխանությունների քայլերին։
Նախագահը խոսել է նաեւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության շրջանակում ստանձնված ու բանակցված հանձնառությունների մասին, ընդգծելով, որ դեռեւս նախորդ դարի 70—ական թվականներին սկիզբ առած Հելսինկյան գործընթացի նպատակը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ամրապնդումն էր՝ ապահովելով ժողովուրդների համերաշխությունը, արժանապատիվ եւ իրավահավասար համակեցությունը, որը, նախագահ Սարգսյանի գնահատմամբ, այսօր էլ շարունակում է արդիական մնալ։
Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի տասը սկզբունքները մեկ միասնական ընդհանրություն են, եւ դրանցից որեւէ մեկը չպետք է տարանջատվի կամ հակադրվի մյուսներին։


Սերժ Սարգսյանի ելույթը 
 

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 262 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024