ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 19:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 7 8 9 10 11 ... 38 39 »

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայում խորհրդարանական մեծամասնություն կազմող իշխող քաղաքական ուժի՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատվիրակությանը, որի կազմում են նաեւ Պետական դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամներ։
Ողջունելով հյուրերին եւ ընդգծելով, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը իրավամբ բնութագրվում է որպես ռազմավարական եւ դաշնակցային՝ հանրապետության նախագահը գոհունակությամբ է փաստել, որ երկկողմ հարաբերություններն առանձնանում են մշտական ակտիվ քաղաքական երկխոսությամբ, արտաքին քաղաքական կոորդինացման բարձր մակարդակով, արդյունավետ աշխատանքով միջազգային հարթակներում, շատ լավ համագործակցությամբ տնտեսության, ռազմական, ռազմատեխնիկական, ինչպես նաեւ հումանիտար ոլորտներում։
Հարաբերությունների նման բարձր մակարդակը, նախագահի խոսքով, երկու բարեկամ երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի եւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20—ամյակի տարում, եւ այդ հարաբերությունների հիմքում ընկած է ոչ միայն գործադիր, այլ նաեւ օրենսդիր մարմինների մակարդակով սերտ համագործակցությունը։ Նախագահ Սարգսյանը մեծապես կարեւորել է Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու պայմաններում միջխորհրդարանական համագործակցության նշանակությունը։
Նախագահը հայ—ռուսական բազմակողմ գործընկերության կարեւոր բաղկացուցիչ է համարել նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցության եւ «Միասնական Ռուսաստան» կուսակցության միջեւ սերտ համագործակցությունը։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ միջկուսակցական կապերը զգալի ներդրում են ունենում միջպետական եւ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 275 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել վարչապետ Շառլ Միշելի հետ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ավելի ակտիվացնելու հայ—բելգիական երկխոսությունը, բազմաբնույթ դարձնելու փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Բելգիայի հետ։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման անցած 25 տարիներին Հայաստանը եւ Բելգիան հարաբերությունները կանոնավոր զարգացրել են բազմաթիվ ոլորտներում՝ հիմնվելով փոխվստահության ու փոխըմբռնման վրա։
Նախագահ Սարգսյանը եւ վարչապետ Միշելը համակարծիք են եղել, որ այս հանդիպումը հետագա համագործակցության ուղիները նախանշելու լավ առիթ է եւ մեծապես կարեւորել են փոխգործակցության ընդլայնումը նաեւ միջազգային հարթակներում, հատկապես՝ ԵՄ շրջանակներում։
Անդրադառնալով Հայաստան—ԵՄ հարաբերություններին՝ Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ եւ նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպական միության ու անդամ պետությունների, այդ թվում՝ Բելգիայի հետ հարաբերությունների հետագա խորացման համար։
Հայ—բելգիական երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից հանրապետության նախագահը կարեւորել է բարձրաստիճան քաղաքական շփումների ակտիվացումը եւ հույս հայտնել, որ Հայաստանի եւ բարեկամ ու վստահելի գործընկեր Բելգիայի երկխոսությունը շարունակական կլինի, ինչպես նաեւ փոխայցերն ավելի ակտիվ բնույթ կկրեն։
Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Բելգիան Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի նաեւ այն պատճառով, որ ա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 297 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որը վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը եւ Ժան—Քլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ԵՄ անդամ եւ Արեւելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ—ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների եւ կառավարությունների ղեկավարները։
Օրակարգի շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են համաեվրոպական նշանակության արդիական խնդիրներն ու Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որի ժամանակ անդրադարձ կկատարվի 2015թ. Ռիգայում կայացած գագաթնաժողովում սահմանված առաջնային ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման հարցերին։
Նախագահ Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստան—Եվրամիություն համագործակցության օրակարգին եւ հարաբերությունների զարգացման դինամիկային, Հայաստանի համար ԵԺԿ եւ Արեւելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովներում քննարկվող հարցերի կարեւորությանը, ԵՄ—ի հետ Հայաստանի ստորագրելիք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ինչպես նաեւ միջկուսակցական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքին։ Նշելով, որ այս տարի լրանում է ԵԺԿ—ին ՀՀԿ անդամակցության 5—րդ տարեդարձը, Սերժ Սարգսյանը նկատել է, որ չնայած համեմատաբար կարճ ժամանակահատվածին՝ համատեղ աշխատանքի շնորհիվ ՀՀԿ—ն լիարժեքորեն ինտեգրվեց եվրոպական այս ընտանիքին։ ԵԺԿ—ի հետ ՀՀԿ համագործակցությունը, նա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 297 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հարգելի՛ նախագահ Տուսկ,
Հարգելի՛ Բարձր ներկայացուցիչ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Շնորհակալ եմ այս գագաթնաժողովը համբերատարությամբ նախապատրաստելու եւ բարձր մակարդակով անցկացնելու համար։ 
Կցանկանայի նշել, որ 2017 թվականն իրավամբ կարելի է համարել Հայաստան—ԵՄ հարաբերությունների քառորդդարյա պատմության կարեւոր հանգրվաններից մեկը, որ նշանավորվում է այսօր՝ այս գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։ Այն համընդգրկուն փաստաթուղթ է, արտացոլում է մեր երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները եւ սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները։
Այս համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում ենք։ Համաձայնագրի հիմքում ընկած են ժողովրդավարության արմատավորման այնպիսի կարեւոր դրույթներ, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, արդարադատության ամրապնդումը, պետական եւ հասարակական ինստիտուտների զարգացումը, լավ կառավարումը։ Այս դրույթներն արդյունավետ կյանքի կոչելը կենսական կարեւորություն ունի մեր երկրում հետագա բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու տեսանկյունից։ Հենց այս համատեղ արժեքների վրա հիմնված զարգացումն է միջազգային հանրության յուրաքանչյուր պատասխանատու անդամի երկարաժամկետ եւ կայուն առաջընթացի գրավականը։ Շնորհակալ եմ Եվրոպական միության ղեկավարությանն այս գործընթացում ցուցաբերած աջակցության համար։
Այս համաձայնագրի կարեւորությունը չի սահմանափակվում Հայաստան—ԵՄ հարաբերություններով. մեր բազմաթիվ միջազգային գործընկերներ Հայաստանը որակում են որպես տարբեր ինտեգրացիոն կառույցներ մերձեցնող երկիր՝ առաջնորդելով շահ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 249 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ։ Հանրապետության նախագահը եւ Բելգիայի թագավորը իրենց հանդիպումը եւ նախագահ Սարգսյանի բրյուսելյան այցը լավ հնարավորություն են համարել ամփոփելու Հայաստանի եւ Բելգիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած քառորդդարյա ուղին, ինչպես նաեւ անդրադառնալու հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարին։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ այցի արդյունքում հայ—բելգիական բարեկամական հարաբերությունները կամրապնդվեն համագործակցության նոր նախաձեռնություններով։
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ այս տարիների ընթացքում երկու երկրների միջպետական հարաբերություններին բնորոշ է եղել փոխադարձ վստահությունը, բոլոր հարցերում փոխըմբռնման հասնելու եւ միմյանց սատարելու ցանկությունը, ինչը, նախագահի համոզմամբ, մեծապես պայմանավորված է երկու ժողովուրդների պատմական անցյալով։ Նախագահը նշել է, որ Բելգիան Հայաստանի համար կարեւոր գործընկեր է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, մասնավորապես ԵՄ—ում։ Այդ համատեքստում նախագահ Սարգսյանը եւ Բելգիայի թագավոր Ֆիլիպն անդրադարձել են ԵՄ Արեւելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովում քննարկվելիք հարցերի օրակարգին, Հայաստան—ԵՄ հարաբերությունների զարգացման դինամիկային, նաեւ ԵՄ աջակցությամբ Հայաստանում մինչ այժմ իրականացված եւ ընթացող բարեփոխումներին, Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված՝ Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունների նոր շրջանակային փաստաթղթին՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին։
Նկատի առնելով, որ Բելգիան ԵՄ—ում Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերներից մեկն է, երկկողմ քաղաքական հարա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 284 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։
Հանդիպման սկզբում հանրապետության նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ ՀՀ—ի եւ ՌԴ—ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի, Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 20—ամյակի տարին արգասաբեր էր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։
«Այսօր այդ հարաբերությունները բնութագրվում են իրապես դաշնակցային։ Ես լիովին կիսում եմ այդ կարծիքը, որովհետեւ այդ հարաբերությունները բոլոր մակարդակներում առանձնանում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակով, արտաքին քաղաքականության լայն կոորդինացմամբ, միջազգային հարթակներում արգասաբեր համագործակցությամբ, տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում շատ լավ փոխգործակցությամբ»,–ասել է նախագահ Սարգսյանը՝ այդ ամենում կարեւորելով ակտիվ փոխայցելությունները, որոնց շրջանակներում միայն վերջին մի քանի ամիսներին Հայաստան են այցելել ՌԴ կառավարության նախագահը, արդյունաբերության, կրթության, առողջապահության նախարարները, այս օրերին կայանում է արտգործնախարարի այցը։
Հանրապետության նախագահը նշել է նաեւ համատեղ անցկացված բազմաթիվ միջոցառումները՝ Հայ—ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը, Հայ—ռուսական երիտասարդական համաժողովը, ամսվա սկզբին անցկացված միջխորհրդարանական հանձնաժողովի հոբելյանական 30—րդ նիստը։
Նշելով, որ հայ—ռուսական հարաբերությունները հետեւողականորեն զարգանում են, նախագահն ընդգծել է, որ այսուհետ եւս պետք է շարունակել աշխատանքը միջպետական հարաբերությունների զարգացման, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման ուղ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 305 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Կրեմլի պալատում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Բանակցությունների ընթացքում ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ—ռուսական հարաբերությունների օրակարգը եւ երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր։ Նախագահներն անդրադարձել են տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ համագործակցությանը քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար եւ մշակութային ոլորտներում։ Նախագահներ Սարգսյանը եւ Պուտինը բարձր են գնահատել փոխադարձ մշակույթի օրերի անցկացումը երկու երկրներում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին։
«Հարգելի՛ Սերժ Ազատի,
Հարգելի՛ բարեկամներ, գործընկերներ,
Մենք շատ ուրախ ենք Ձեզ տեսնել Մոսկվայում։ Կցանկանայի նշել, որ մեր բոլոր թիմերը լարված աշխատում են մեր պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, որոնք ձեռք էին բերվել այս տարվա մարտին Ռուսաստան կատարած Ձեր այցի ընթացքում։ Այդ աշխատանքը տալիս է դրական արդյունքներ։ Ես նույնիսկ չեմ խոսում մեր համագործակցության մասին քաղաքական կապերի, անվտանգության բնագավառներում եւ տնտեսական ոլորտում, որտեղ անցած տարի սկսել էր աճը, իսկ այս տարի այն աճել է մեկ երրորդով, ինչն, անխոս, ուրախալի է։ Ցանկալի կլիներ այդ միտումը պահպանել։
Դուք այս անգամ ժամանել եք «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» մեկնարկի կապակցությամբ։ Մենք շատ ուրախ ենք, որ այս ուղղությամբ էլ բավականին արդյունավետ համագործակցում ենք։ Հիմա մենք Ձեզ հետ միասին կմեկնենք Տրետյակովյան պատկերասրահ, ցուցահանդեսը կդիտենք, այնտեղ եւս մ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 297 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը տիկնոջ հետ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն եւ Մատենադարան։ Բարձրաստիճան հյուրերին ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը։
«Թումո» կենտրոնում նրան ցուցադրել են կենտրոնի սաների եւ ուսուցիչների ստեղծած հակակոռուպցիոն խաղը։
Դոդոնը կենտրոնի աշակերտների հետ խաղ է խաղացել եւ հասցրել է մի «կոռուպցիոների բռնել»։
Նախագահը շրջել է կենտրոնում, ծանոթացել ծրագրերի եւ նախագծերի հետ։ Նրան հետաքրքրել են այդ կենտրոնի կազմակերպման եւ ֆինանսավորման հարցերը։
Նա նշել է, որ «Թումո» կենտրոնի փորձը հետաքրքիր կլինի կիրառել նաեւ Մոլդովայի երիտասարդների համար։
Մատենադարան այցի ընթացքում Մոլդովայի նախագահը եւս մեկ անգամ արտահայտել է իր հիացմունքը տեսածի վերաբերյալ։ «Պետք է նշեմ, որ հիացած եմ այն ամենով, ինչ կապված է երիտասարդների բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում ունեցած գիտելիքների հետ, իսկ այն, ինչ կապված է հայ ժողովրդի պատմության հետ, ապացուցում է հայ ժողովրդի մեծությունը»,– ասել է նախագահը։

 

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 316 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է կառավարության շենքի առջեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների ներկայացուցիչներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։
«Այսօրվա հանդիպումը ցանկանում ենք անցկացնել՝ հաշվի առնելով, որ ձեզնից յուրաքանչյուրը երկրի առջեւ զգում է իր պարտքն ու պատասխանատվությունը։ Հարցադրումներ անելիս վստահ եմ՝ մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, թե ինչ պարտավորություններ եւ պարտք ունի որպես քաղաքացի, ինչպիսի մարտահրավերներ ունենք։ Եթե մտավախություն կա, որ այս օրենսդրական փոփոխություններով կարող ենք ինչ որ բան խաթարել, ապա անհրաժեշտ է դիտարկել նաեւ այն երկրների օրինակները, որոնք մեզ նման են, ու արդյոք ձեր կողմից բերված փաստարկներն այդ երկրներում աշխատո՞ւմ են, թե՞ ոչ, դրանից գիտությունը տուժո՞ւմ է, թե՞ ոչ, մեր քաղաքացին ավելի անպատրաստ է, թե՝ ոչ։ Բոլորս համոզված ենք եւ գիտակցում ենք, որ եթե խելացի չլինենք՝ լավ ապագա չենք ունենա։ Այդ առումով, մենք շատ լավ կշռադատում, հաշվարկում ենք յուրաքանչյուր քայլ, որը կարող է դրան վնասել»,–հանդիպման սկզբում ասել է Կարեն Կարապետյանը։ 
Այնուհետեւ ուսանողները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու դիտարկումները, որոնց վերաբերյալ տրվել են մանրամասն պարզաբանումներ։
Նշվել է, որ ուսանողների կողմից բարձրացված հիմնական մտահոգությունները ոչ թե օրենքի կարգավորման առարկա են, այլ կարգավորվելու են ենթաօրենսդրական ակտերով։ Վարչապետն ու պաշտպանության նախարարն ընդգծել են, որ նախատեսվելու է օրենքից բխող մոտ յոթ տասնյակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 295 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով երեկ տիկնոջ հետ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը։
Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Իգոր Դոդոնին եւ տիկին Գալինա Դոդոնին դիմավորել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իգոր Դոդոնի առանձնազրույցը։
Ողջունելով գործընկերոջը Հայաստանում՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Մոլդովայի նախագահը ցանկալի հյուր է մեր երկրում, եւ բարձր է գնահատել նրա պաշտոնական այցը, որը կայանում է Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի տարում։
«Դա շատ լավ առիթ է վերլուծելու այն աշխատանքը, որ մենք կատարել ենք այս 25 տարիների ընթացքում, եւ նախանշելու հեռանկարները։ Մեր ժողովուրդների միջեւ կապերը գոյություն ունեն ոչ մեկ հարյուրամյակ, այդ պատճառով էլ մեր միջպետական հարաբերությունները կառուցված են շատ ամուր հիմքի վրա։ Ես ուղղակի վստահ եմ, որ Ձեր այցը շատ լավ խթան կհանդիսանա մեր հարաբերությունների ակտիվացման համար։ Մենք դրանում շահագրգռված ենք։ Մենք շահագրգռված ենք բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, սերտ համագործակցության մեջ։ Մենք փոխգործակցության որեւէ սահմանափակում չունենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում։ Բարով եք եկել։ Ես շատ ուրախ եմ, որ Դուք Երեւանում եք։ Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է, եւ հուսով եմ, որ նման այցեր կլինեն ամեն տարի»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահ Դոդոնը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հրավերի համար եւ իր պաշտոնական այցը համարել պատմական՝ նկատի առնելով, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից անցած ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 328 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նորանշանակ նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եւ Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական Միրոսլավ Լիպարի հետ, ով Հայաստան է ժամանել ՀՀ նախագահին կից ԱԷԱԽ հերթական՝ 15—րդ նիստին մասնակցելու նպատակով։
Շնորհավորելով Միրոսլավ Լիպարին խորհրդի նախագահի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Սերժ Սարգսյանը մաղթել է նրան հաջողություն եւ արգասաբեր աշխատանք՝ հույս հայտնելով, որ ատոմային էներգետիկայի ոլորտում ունեցած մեծ փորձով պարոն Լիպարը կնպաստի խորհրդի արդյունավետ աշխատանքին։
Հանրապետության նախագահը եւ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ—ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին, ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումներին, նաեւ ՀԱԷԿ—ի անձնակազմի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ աշխատանքների ընթացքին։
Միրոսլավ Լիպարը վստահեցրել է նախագահ Սերժ Սարգսյանին, որ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդը կազմված է բարձր որակավորում ունեցող մասնագետներից եւ կարող է շարունակել զգալի աջակցություն ցուցաբերել ՀԱԷԿ—ին։ Նա տեղեկացրել է, որ խորհրդի անդամները երեկ այցելել են կայան եւ ուրախությամբ արձանագրել, որ յուրաքանչյուր այցից հետո նոր բարելավումներ ու առաջընթաց է նկատվում ՀԱԷԿ—ում։ Խորհրդի նախագահն ընդգծել է, որ չնայած բավականին աշխատանք է իրականացվել, այդուհանդերձ, դեռեւս անելիքներ շատ կան, եւ խորհուրդն ամենայն պատասխանատվությամբ կշարունակի ուշադր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 365 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սապար Իսակովին, Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաեւին, ովքեր Երեւանում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Հանդիպմանը կառավարությունների ղեկավարների հետ միասին ներկա է եղել նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Հանրապետության նախագահը ողջունել է ինտեգրացիոն միավորման անդամ երկրների վարչապետներին եւ վստահություն հայտնել, որ Երեւանում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստն արդյունավետ կլինի ու կծառայի եվրասիական ինտեգրացիան առաջ մղելու շահերին, ինչպես նաեւ կնպաստի երկու շաբաթ առաջ ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Սերժ Սարգսյանը կարեւորել է խորհրդի գործունեությունը եւ շնորհակալություն հայտնել ակտիվ ու արդյունավետ աշխատանքի համար։
Ընդգծելով, որ ծանոթ է երեւանյան նիստի օրակարգին, նախագահ Սարգսյանը, ի թիվս քննարկման ներկայացված մի շարք հարցերի, նշել է հատկապես տեխնիկական արգելքների վերացման հարցը, որը, հանրապետության նախագահի համոզմամբ, խոչընդոտում է ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժին, ինչը բացասաբար է անդրադառնում ինտեգրացիոն գործընթացներից սպասվող արդյունքի վրա։ Նախագահը հույս է հայտնել, որ ինչպես այդ, այնպես էլ օրակարգում ներառված մյուս արդիական հարցերը համատեղ քննարկումների արդյունքում լուծումներ կգտնեն, եւ նիստի աշխատանքին մաղթել է հաջողություն։
Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ նման ձեւաչափով հանդիպումներ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 296 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024