ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 28.04.2024, 22:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 9 10 11 12 13 ... 38 39 »

Կադաստրի համակարգում 2016թ. սեպտեմբերից մինչեւ 2017թ. սեպտեմբերը իրականացված բարեփոխումների արդյունքում հնարավոր եղավ կադաստրի համակարգի պահպանման ծախսերը տարեկան կրճատել շուրջ 230.0 մլն դրամով։ Երեկ այս մասին հրավիրած մամլո ասուլիսում տեղեկացրեց կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը։
Նույն ժամանակահատվածի կտրվածքով բանախոսը կարեւորեց արված հետեւյալ քայլերը. կազմվել են 2016թ. եւ 2017թ. հողային հաշվեկշիռները, սահմանվել են հողերի 2017թ. կադաստրային գները, ձեւավորվել են գույքահարկի եւ հողի հարկի 2017—2019թթ. բազաները։ «Միայն սրա համար շուրջ 980 հազար միավոր շենք—շինությունների եւ 1 մլն 640 հազար միավոր հողամասի գնահատում է արվել»,—նշեց Մարտին Սարգսյանը՝ պատկերացում տալու համար աշխատանքի այն ծավալի մասին, որ ձեռնարկվել է։
Արած գործից Մ. Սարգսյանը առանձնացրեց նաեւ Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքների բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ընթացքը։ Հաջողությամբ ավարտվել է կոմիտեի գեոպորտալի եւ գյուղնախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ—ի ճյուղային երկրատեղեկատվական համակարգի փորձնական ինտեգրման աշխատանքը։
Չափազանց կարեւոր է այն, որ ստեղծվել է Սեւանա լճի երկրատեղեկատվական համակարգը։ Այլ կերպ՝ սա ենթադրում է, որ ստեղծվել է 1900—1905 մ բարձրության վրա գտնվող տեղանքի եւ ռելիեֆի մոդելը. «Սեւան» ազգային պարկի եռաչափ մոդելը։ Ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս հասկանալու, թե լճի ջրի մակարդակի բարձրանալու պարագայում ջրի տակ ինչ օբյեկտներ, ենթակառուցվածքներ, հողեր են մնալու։
Մարտին Սարգսյանը ձեռնարկված կարեւոր քայլերից առանձնացրեց «Հայաստանի ազգային ատլասի» անգլերենով &l ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 337 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

2005թ. առ այսօր Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաները, նորարար ինժեներական լուծումները, նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու շուկայի վերջին միտումները ցուցադրվում են մեկ հարթակում՝ «ԴիջիԹեքում», որը դարձել է տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը։
«Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի» «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում երեկ մեկնարկեց «ԴիջիԹեք էքսպո—2017» 13—րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը։
Սեպտեմբերի 29—ից հոկտեմբերի 1—ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում ներկայացված են հայկական տեխնոլոգիական եւ բազմաթիվ այլ, այդ թվում՝ նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաեւ դպրոցականների նորարարական գաղափարներն ու տեխնոլոգիական լուծումները, շուկայի զարգացման միտումներն ու նորարարությունները։ Ցուցահանդեսի այցելուների համար տեղեկատվություն կա նաեւ թափուր աշխատատեղերի մասին։ «ԴիջիԹեք էքսպո—2017»—ի շրջանակներում կանցկացվեն գործարար հանդիպումներ, մրցույթներ եւ սեմինարներ։
Ցուցահանդեսին այս տարի մասնակցող 150 ընկերությունների շարքում տեղական հեղինակավոր ընկերություններից բացի, պատասխանատուների հավաստմամբ, մասնակցում են նաեւ ոլորտի առաջատար ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից՝ Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ—ից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից, ՌԴ—ից, Շվեդիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Հունաստանից, Լատվիայից, Լիտվայից եւ այլն։
Տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունից հետո հա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 344 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների եւ միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրին, ով Հայաստանում է գտնվում Տնտեսական, գիտական եւ տեխնիկական համագործակցության հարցերով հայ—եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5—րդ նիստին մասնակցելու նպատակով։
Ողջունելով հյուրին մեր երկրում եւ նշելով, որ հայ եւ եգիպտացի ժողովուրդների միջեւ պատմամշակութային առնչությունները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից՝ հանրապետության նախագահն ընդգծել է, որ այդ հարաբերություններին մշտապես բնորոշ են եղել անկեղծ բարեկամությունն ու փոխադարձ վստահությունը, որոնց վրա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո կառուցվել են սերտ միջպետական հարաբերություններ։
Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ—Սիսիի հետ ունեցած վերջին հանդիպումը եւ նախարար Սահար Նասրին խնդրել իր ողջույնները փոխանցել նախագահին։
Նախարար Սահար Նասրը նշել է, որ Եգիպտոսը շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ խորացնելու առեւտրատնտեսական հարաբերությունները եւ ներդրումային ոլորտում համագործակցությունը՝ կարեւորելով նաեւ երկու երկրների մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավումն այդ գործընթացում։
Նախարարն ընդգծել է, որ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել աշխատանքային ծրագիր, որի համաձայն կկենսագործվեն ձեռքբերված պայմանավորվածությունները։ Սահար Նասրը նշել է, որ Եգիպտոս վերադառնալուն պես համապատասխան զեկույց կպատրաստի, որը կներկայացնի երկրի նախագահին եւ կառավարությանը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 299 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում է Միացյալ Թագավորության ԱԳ եւ համագործակցության նախարարության պետնախարարը

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Ողջունելով հյուրին մեր երկրում՝ հանրապետության նախագահը ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ միջպետական հարաբերությունները խորացնելու հարցում։ Սերժ Սարգսյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին երկու երկրների միջեւ առկա համագործակցության ներուժը դեռեւս լիարժեք չի օգտագործվել։ Ուրախությամբ արձանագրելով վերջին շրջանում հաճախակի դարձած փոխայցելություններն ու Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության աշխատանքը՝ նախագահը հույս է հայտնել, որ այդ դինամիկան կպահպանվի, եւ հայ—բրիտանական միջպետական հարաբերությունները որակական նոր մակարդակի կբարձրանան։
Պետնախարար Ալեն Դանքնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ հանրապետության նախագահին փոխանցելով Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի ողջույններն ու բարեմաղթանքները՝ վստահեցրել, որ Միացյալ Թագավորությունը եւս մեծ ցանկություն ունի զարգացնելու եւ ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները։ Ալեն Դանքնն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստակամ է օժանդակություն տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ երկրի տնտեսության առաջնահերթություններից ելնելով այն օգտագործելու համար։ Պետնախարար Դանքնը հույս է հայտնել, որ երկկողմ ջանքերով փոխգործակցությունը զարգացնելու արդյունքում կմեծանան առեւտրաշրջանառության ծավալները Հայաստանի եւ Միացյալ Թագավոր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 311 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՄԱԿ—ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ։
Նշելով, որ ընթացիկ տարին խորհրդանշական է Հայաստանի եւ Լեհաստանի համար՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի հետ մեկտեղ երկու երկրները նշում են Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650—րդ տարեդարձը, նախագահներ Սարգսյանը եւ Դուդան գոհունակությամբ են փաստել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգով զարգացող միջպետական հարաբերությունները։ Օգտվելով առիթից՝ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին այդ առիթով հայ համայնքին ուղղված ջերմ խոսքերի համար եւ բարձր գնահատել լեհ ժողովրդի բարեկամական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ։
Նախագահ Անջեյ Դուդան հանդիպման առիթով ջերմորեն շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ, որը հայ ժողովուրդը նշելու է երկու օրից։
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում հայ—լեհական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքին՝ այդ համատեքստում կարեւորելով բարձրաստիճան հաճախակի շփումներն ու քաղաքական երկխոսությանը նոր որակ հաղորդելը։
Նախագահ Դուդան շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամ դառնալու հարցում Լեհաստանին Հայաստանի աջակցության համար։ Սերժ Սարգսյանը այդ կապակցությամբ շնորհավորել է Լեհաստանին եւ հույս հայտնել, որ ձեւավորված փոխաջակցման եւ փոխըմբռնման ավանդույթներն այսուհետ եւս կշարունակվեն։
Նախագահ Սարգսյանը մեծապես կարեւորել է նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը քաղաքական երկխոսության զարգացման գործում։ Հաշվի առնելով ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 355 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է տարբեր ուղղություններով թեմատիկ քննարկումներից մեկին՝ համահայկական խորհրդի ստեղծման եւ Հայաստան—սփյուռք գործակցության հետագա զարգացման հարցերին նվիրված աշխատանքային խմբի խորհրդակցությանը։ Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով.«Հարգելի՛ գործընկերներ,
Սիրով կրկին ողջունում եմ ձեզ։ Այժմ հանդիպել ենք արդեն մի շատ հստակ հարցադրում քննարկելու համար։ Այն է՝ համահայկական խորհրդի ստեղծումը եւ այդ համատեքստում ընդհանուր առմամբ Հայաստան—սփյուռք գործակցության ապագան։
Ազգային միասնությունը, իհարկե, շատ կարեւոր նպատակադրում է, որը մշտապես գտնվում է յուրաքանչյուր ժողովրդի օրակարգում։ Անվիճելի է, որ ընդհանուր ուժերի կենտրոնացումը եւ այդպիսով եղած ռեսուրսների ճիշտ բաշխումն անհրաժեշտ են ամեն մի ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար։
Սա հատկապես կարեւոր հարցադրում է այն ժողովուրդների համար, որոնք սփռված են աշխարհով մեկ։ Հայերի պարագայում դրա պատճառը եղել են մեր դեմ իրականացված ցեղասպանությունը եւ բռնաճնշումները։
Սփյուռքում ծնվելը, ապրելը եւ գործելը չի եղել այստեղ ներկա գտնվող մարդկանց նախնիների ազատ ընտրությունը։ Այն եղել է նրանց հանդեպ իրագործված պարտադրանքի, բռնության, հայրենազրկման ոճրի արդյունք։
Այդ պայմաններում հայերիս համար համազգային միասնության եւ արդյունավետ համագործակցության կազմակերպման ձեւի հարցը մշտապես եղել է օրակարգում։ Այն հատկապես սուր է եղել անկախ պետականության բացակայության եւ ազգային—պետական ինստիտուտների լիարժեք կայացած չլինելու պատճառով։
Գաղտնիք չէ, որ Խորհրդային Հայաստանում եւ սփյուռքում ապրող հայ մտավորականների համար դա մշտապես եղել է ամենակարեւո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 345 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստան—սփյուռք համահայկական 6—րդ համաժողովի առաջին լիագումար նիստում
Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Ձե՛րդ սրբություն Ամենայն հայոց կաթողիկոս եւ Ծայրագույն պատրիարք Գարեգին Երկրորդ,
Ձե՛րդ սրբություն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին,
Գերաշնո՛րհ եւ հոգեշնորհ հայրեր,
Հարգարժա՛ն գործընկերներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ուրախ եմ բոլորիդ ողջունելու համայն հայության մայրաքաղաք Երեւանում՝ Հայաստան—սփյուռք 6—րդ համահայկական համաժողովի շրջանակներում։ Արդեն բարի ավանդույթ է դարձել Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի համայնքների եւ կառույցների այս ներկայացուցչական համաժողովի պարբերաբար անցկացումը մայր հայրենիքում, որի ընթացքում բոլորս միասին քննարկում ենք իրականացվող ծրագրերի ընթացքը եւ նախանշում նոր նախաձեռնությունների մեկնարկը տարբեր ուղղություններով։
Ձեզանից շատերը հեռվից երկար ճանապարհ են կտրել դեպի քաղաքամայր Երեւան։ Ոմանց անգամ պետք է եղել երեք—չորս ինքնաթիռ փոխել՝ այսօր այստեղ գտնվելու համար, իրենց համայնքի պատգամը, հույզերն ու հարցադրումները բերելու համար։ Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ եւ բարի գալուստ եմ մաղթում մայր Հայաստան։
Համաժողովի երկու օրերի ընթացքում այստեղ, անշուշտ, կքննարկվեն կարեւոր մարտահրավերներ եւ կնախանշվեն նոր հնարավորություններ Հայաստան աշխարհի եւ հայ ժողովրդի ապագայի համար։ Վստահ եմ, որ քննարկումների առանցքում պահելու եք մեր հայրենիքի շենացման եւ արդար, զարգացած ու համերաշխ երկիր կառուցելու բոլորիս ընդհանուր տեսլականը։
Արագ զարգացող աշխարհում փոխվում ենք նաեւ մենք՝ ողջ հայ ժողովուրդը։ Փոխվում են սփյուռքի համայնքները, եկեղեցին, համայնքային եւ համահայկական կառույցները, եւ, հետեւաբար, փոխվում է նաեւ մեր օրակարգը։ Հայ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 393 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մոտ երեկ կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից նախորդ տարիներին կատարված աշխատանքները, հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաեւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները։
Մասնավորապես, հանրապետության նախագահին ներկայացվել է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, ի թիվս այլ միջոցառումների, գործարկել է էլեկտրոնային հայտարարագրման համակարգի վերլուծական բաղադրիչը, որի շրջանակներում ապահովվել է առանձին տեղեկատվական բազաներին հանձնաժողովի առցանց հասանելիությունը, էականորեն ընդլայնել է հայտարարատու պաշտոնատար անձանց ռեեստրը, ինչպես նաեւ մշակել եւ իրավասու մարմինների քննարկմանն է ներկայացրել համակարգի կատարելագործմանն ուղղված մի շարք օրենսդրական առաջարկություններ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում 2017 թվականի փոփոխություններով թելադրված միջոցառումների կատարման ընթացքը։
Հանրապետության նախագահը կարեւորել է հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում 2018 թվականին ձեւավորվելիք նոր մարմնի՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդյունավետ գործունեությունն ապահովող անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը։ Նախագահ Սարգսյանն ընդգծել է մինչեւ նոր մարմնի ձեւավորումը շահերի բախմանն առնչվող օրենսդրական դրույթների կատարելագործման եւ անթերի իրավական կարգավորումների սահմանման, շահերի հայտարարագրման համար էլեկտրոնային համակարգի վերազինման, տեղեկատվական բազաների կապակցման ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակականության ապահովման, ինչպես նաեւ հանձնաժողովին տրված նոր՝ հայտարարագրեր վերլուծելու եւ դրանց արժանահավատությու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 352 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը։
Նիստի սկզբում ընդգծելով, որ այսօրվանից մեկնարկում է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված կարեւորագույն օրինագծերի քննարկումների շարքը, նախագահը նշել է, որ օրակարգում ներառված նախագծերում դեռեւս շատ հարցեր կան, որոնք մանրակրկիտ, բազմակողմանի քննարկման եւ հստակեցման կարիք ունեն։ Հանրապետության նախագահը հանձնարարել է վարչապետին՝ ապահովել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների մասնագիտական բարձր որակով մասնակցությունը այդ քննարկումներին, որպեսզի հետագայում որեւէ հարց չառաջանա այդ գերատեսչությունների կողմից օրենքով նախատեսված խնդիրների իրագործման հարցում։
Օրակարգի վերոնշյալ հարցերը խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Նախարարը ներկայացրել է քննարկվող իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը, խնդիրները եւ օրինագծերի կարգավորման նպատակը։
Վիգեն Սարգսյանը նշել է, որ «Պաշտպանության մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների՝ անկախ կազմակերպական իրավական ձեւից, զինված ուժերի եւ այլ զորքերի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի անցկացման հետ կ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 321 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով նախօրեի երեկոյան Հայաստանի Հանրապետություն է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։
Հանրապետության նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը։
«Հարգելի՛ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, սրտանց ողջունում եմ Ձեզ Հայաստանում։ Հայ—թուրքմենական հարաբերությունները բարեկամական են եւ բազմաշերտ բնույթ ունեն։
Շատ ուրախ եմ, որ Դուք այսօր Հայաստանում եք։ Ձեր այցը նշանակալի իրադարձություն է, եւ այն տեղի է ունենում մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի նախօրեին։ Սա շատ լավ առիթ է ինչ—որ չափով ամփոփելու արդյունքներն ու նախանշելու մեր ապագա աշխատանքը։ Թուրքմենստանը վստահելի գործընկեր է, եւ մենք հետաքրքրված ենք ակտիվորեն զարգացնելու մեր պետությունների միջեւ հարաբերությունները, ինչի համար կան բոլոր հնարավորությունները։ Մենք ակտիվ շփվում ենք, եւ ես շատ ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք խոսելու մեր հետագա ծրագրերի մասին։ Բարով եք եկել։ Շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու եւ, իհարկե, իմ բարեկամական ողջույնները՝ Թուրքմենստանի ժողովրդին»,–ասել է հանրապետության նախագահը։
«Շնորհակալ եմ Ձեր բարի խոսքերի համար, Սե՛րժ Ազատի։ Կցանկանայի Թուրքմենստանի պատվիրակության անունից եւս շնորհակալություն հայտնել Ձեր ջերմության, հյուրընկալության համար, եւ ինչպես Դուք շատ ճիշտ նշեցիք՝ այս տարի, իսկ ավելի ստույգ՝ հոկտեմբերի 9—ին, լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակը։ Կցանկանայի ասել, որ այս տարիների ընթացքում շատ բան է արվել Թուրքմենստանի ե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 367 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում երեկ Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ—ռուսական երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով հարաբերությունների օրակարգին եւ համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին։
Նախագահներ Սարգսյանը եւ Պուտինը անդրադարձել են նաեւ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում զարգացող ինտեգրացիոն գործընթացներին, մտքեր փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ։
«Հարգելի՛ Սերժ Ազատի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել։
Այս տարի մենք նշում ենք լավ տարեդարձներ մեր համագործակցության շրջանակներում. լրացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակը, եւ մի քանի օրից՝ օգոստոսի 29—ին, կլրանա առանցքային՝ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20—ամյակը։
Այս ժամանակահատվածում Հայաստանի եւ Ռուսաստանի՝ որպես երկու ինքնիշխան պետությունների միջեւ հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվել են։
Պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն, ընթանում է երկկողմ համագործակցություն եւ[տնտեսական, ե՛ւ անվտանգության, ե՛ւ ռազմական ոլորտներում։ Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպությունների եւ մեր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։ Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել եւ զրուցել այս բոլոր հարցերի շուրջ»,–ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Շնորհակալ եմ, Վլադիմի՛ր Վլադիմիրի։
Շա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 357 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Բարձրաստիճան հյուրին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։
Այցի շրջանակներում նախատեսված են Թուրքմենստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ։
Հանրապետության նախագահի նստավայրում հայ—թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն։
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ԶԼՄ—ների առջեւ հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 351 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024