ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 14.05.2024, 06:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 11 12 13 14 15 ... 38 39 »

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին, ով Հայաստան է ժամանել քննարկելու Հայաստան—ԵԱՀԿ համագործակցությունը շարունակելու հնարավորություններն ու հեռանկարը։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ բարձր գնահատել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի հետ նրա համագործակցությունը։
Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն ափսոսանք է հայտնել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության մանդատի կասեցման կապակցությամբ՝ նշելով, որ կազմակերպությունը, այնուհանդերձ, պատրաստակամ է եւ շահագրգիռ շարունակելու հետագա համագործակցությունը Հայաստանի հետ։
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել ԵԱՀԿ գործունեության բոլոր հարթություններում Հայաստանի ներգրավվածության մասին եւ քննարկել փոխգործակցությունն այլ ձեւաչափերով խորացնելու եւ ընդլայնելու հնարավորությունները։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 331 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28—ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն կայոց կաթողիկոսի, հանրապետության բարձրագույն ղեկավարության եւ հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը։ Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ հարգանքի տուրք մատուցել։ Զորահանդեսի մասնակիցներին ողջունելուց եւ պատվո նվագախմբի հանդիսավոր քայլերթը ընդունելուց հետո նախագահը միջոցառման մասնակիցների հետ Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում դիտել է «Գալէմքեարեաններ պղնձագործ վարպետաց սիրիահայոց դպրոց. փրկված եւ հայրենիքին նվիրաբերված մշակութային արժեքներ» խորագրով ցուցահանդեսը։
Նախագահ Սերժ Սարգսյանը Սարդարապատում շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ։
1918 թվականի մայիսյան հաղթանակները նոր եւ փառավոր էջ բացեցին հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ։ Սարդարապատի, Բաշ—Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր նախնիները նվաճեցին ապրելու իրավունքը։
Այդ կռիվները բնաջնջման եզրին հայտնված ժողովրդի վերջին եւ օրհասական ճիգերն էին, որ կոչված էին պաշտպանելու մեր պատմական հայրենիքի վերջին հողակտորները եւ փրկելու մեր ժողովրդի վերջին բեկորները։ Այդ անհավանական թվացող սխրանքը գործեցին մեր ժողովրդի բոլոր խավերը, բոլոր շերտերը։ Գործեցին բացառիկ միասնականությամբ եւ կազմակերպվածությամբ, անձնազոհ խիզախությամբ եւ աննահանջ կամքով։ Գործեցին ազգային գիտակցության եւ պատմական պատասխանատվության բարձր մակարդակով։
Նորանկախ Հայաստանը ծնվեց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 387 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 
Նախագահը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Հանրապետության նախագահն արարողությունից հետո այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտ, դիտել ՀՀ անկախության 25—ամյակին նվիրված «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացառիկ ցուցանմուշներն ու Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման 50—ամյակին նվիրված ցուցադրության օրինակները։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 294 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.04.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին եւ կարեւորելով նման ձեւաչափով արդեն ավանդական դարձած հանդիպումները՝ հանրապետության նախագահը նշել է, որ օրեր առաջ Հայաստանում կայացած կարեւորագույն իրադարձությունը՝ խորհրդարանական ընտրությունները, այսօրվա հանդիպման առիթն են՝ նկատի առնելով, որ ընտրություններից անցել է շուրջ երկու շաբաթ, եւ տեղին է անդրադառնալ դրանց՝ որպես կայացած իրողության։ Սերժ Սարգսյանը, հիշելով 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին նման ձեւաչափով դեսպանների հետ վերջին հանդիպումը՝ հույս է հայտնել, որ ապրիլյան դասերը ոչ միայն Ադրբեջանի համար են, այլեւ բոլորի՝ որպես ԵԱՀԿ անդամ երկրներ, որպես մեկ միասնական անվտանգային տարածք, որպեսզի բոլորը շատ ավելի աչալուրջ լինեն հնչող ահազանգերին եւ անվտանգության սպառնալիքներին։ Հանրապետության նախագահն իր ներածական խոսքում ոչ միայն անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրություններին, դրանց միջազգային դիտորդական առաքելությունների տված գնահատականներին, այլեւ պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին։
Դեսպանների հարցերը վերաբերել են ինչպես նախագահի ելույթում խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ տրված գնահատականներին, այնպես էլ հետընտրական շրջանում Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ շարունակական քայլերին, կառավարության բարեփոխումների օրակարգին, կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերին, քաղաքացիական հասարակության եւ հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ երիտասարդության հետ աշխատանքին ու նրանց հետ սկսված համագործակցության զարգացման ծրագրերին, նաեւ՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին։
Դեսպանները շնորհակալություն են հայտնել նախագահ Սարգսյանին նման ձեւաչա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 283 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.04.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԳԱԱ 2016թ. գործունեության հիմնական արդյունքները՝ ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում.

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ տեղի է ունեցել ակադեմիայի 2016 թվականի գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ 
Նախքան այդ Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են 2016թ. կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների հիշատակը։
Մասնակիցներին է փոխանցվել Ն.Ս.ՕՏ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի օրհնությունները։
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ակադեմիայի կազմակերպությունների գիտական կարեւորագույն արդյունքներն ու կիրառական մշակումները, անդրադարձել հաշվետու տարում միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացված աշխատանքներին, գիտական կադրերի պատրաստման եւ գիտական հետազոտությունների ակտիվացման գործում ԳԱԱ ծրագրերին ու մի շարք այլ ուղղություններով 2016 թվականին ակադեմիայի գործունեությանը։
«2016 թվականին ԳԱԱ—ի գիտահետազոտական ինստիտուտներում եւ կենտրոններում շարունակվել են հիմնարար եւ կիրառական բնույթի գիտական մշակումները, պահպանվել է բարձր մակարդակի գիտական արդյունքների ստացման ավանդույթը։ Արտասահմանյան հեղինակավոր գիտական պարբերականներում տպագրվել է 831 գիտական հոդված։ Համաշխարհային հանրահայտ հրատարակիչների կողմից տպագրվել է 22 մենագրություն։ 2015 թվականի համեմատ ստացված արդյունքները պահպանել են հիմնարար բնույթի արդյունքների քանակը եւ նրանց գիտական մակարդակը»,–ասել է Ռադիկ Մարտիրոսյանը։
Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ նա մասնավորապես նշել է. «Միջազգային համագործակցությ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 287 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում երեկ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ—ռուսական երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով հարաբերությունների օրակարգին եւ համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։
Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մտքեր փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ։
Նեղ կազմով հանդիպման սկզբում ՌԴ նախագահը, ողջունելով գործընկերոջը, ասել է, որ ապրիլի 3—ին Ռուսաստանն ու Հայաստանը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակը, եւ այս տարիների ընթացքում հայ—ռուսական հարաբերությունները ձեռք են բերել դաշնակցային բնույթ։ «Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպություններում գրեթե բոլոր ուղղություններով՝ ներառյալ հետխորհրդային տարածքում ստեղծվածները, ինչպես նաեւ ունիվերսալ միջազգային կազմակերպություններում։
Այս տարիների ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, բայց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները մշտապես կառուցվել են անցյալի, դարերի խորքից եկող խոր արմատների հիման վրա։ Դրանք նույն կերպ շարունակվում են զարգացման ներկա փուլում։
Մենք գիտենք, որ մեր հանդիպումն անցկացվում է նաեւ Հայաստանում ներքին քաղաքական խոշոր իրադարձություններին պատրաստվելու ֆոնին. ապրիլի 2—ին նախատեսվում են խորհրդարանական՝ Ազգային ժողովի ընտրություններ, եւ այս ամենը կապված է սահմանադրական բարեփոխումների հետ։ Գործընթացը, կարծես, հեշտերից չէ, բայց համոզվա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 290 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բրյուսելում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում եւ ելույթ է ունեցել «Կարնեգի» կենտրոնում

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի երկրորդ օրը սկսել է «Հանուն համաշխարհային խաղաղության»՝ «Կարնեգի» հիմնադրամի Բրյուսելի գրասենյակ այցելությամբ։
Հետազոտական հեղինակավոր այս կենտրոնում հյուրընկալված նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել կենտրոնի փորձագետների հետ։ Հանդիպման մոդերատորը՝ «Կարնեգի» հիմնադրամի գիտաշխատող Ստեֆան Լեhնեն, ով զբաղվում է Լիսաբոնի համաձայնագրից ի վեր ԵՄ արտաքին քաղաքականության զարգացումների եւ անդամ երկրների հետ փոխհարաբերությունների ուսումնասիրությամբ, լսարանին հակիրճ ներկայացրել է Հայաստանի նախագահին, որից հետո Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցների առջեւ հանդես է եկել ելույթով եւ պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Լսարանին հետաքրքրել են ինչպես Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության, այնպես էլ տարածաշրջանային եւ միջազգային արդի խնդիրների շուրջ ՀՀ նախագահի տեսակետներն ու գնահատականները։


Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Կարնեգի» կենտրոնում
 

Հարգելի՛ պարոն Լեհնե,
Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Ինձ համար, իհարկե, պատիվ է ելույթ ունենալ «Հանուն համաշխարհային խաղաղության» «Կարնեգի» հիմնադրամի Բրյուսելի գրասենյակի կազմակերպած միջոցառման ժամանակ։ Դուք առաջին անգամ եք ինձ հյուրընկալում, բայց ես ջերմությամբ եմ հիշում Վաշինգտոնի ձեր կենտրոնական գրասենյակում ունեցած հանդիպումներն ու քննարկումները։ Նման հեղինակավոր հարթակները հնարավորություն են ընձեռում մի կողմից՝ ներկայացնելու մեր երկրում տեղի ունեցող զար ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 291 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը խոսել է հանրային եւ ազգային անվտանգության օրախնդիր հարցերի մասին

Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։ Հավաքը նպատակ ունի հանրապետության պաշտոնատար անձանց հետ հանդիպումների եւ դասախոսությունների միջոցով մասնակիցներին ծանոթացնել ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականության առաջնահերթություններին, ԶՈՒ զարգացման միտումներին, քննարկել պաշտպանության նախարարության եւ ՀՀ այլ ուժային կառույցների միջեւ փոխգործակցության հարցերը, իրականացնել փորձի փոխանակում, ինչպես նաեւ մասնագիտական հավաք—պարապմունքների միջոցով բարձրացնել ու կատարելագործել գեներալների, սպաների, քաղաքացիական հատուկ ծառայողների գիտելիքներն ու ունակությունները ռազմավարության, օպերատիվ արվեստի եւ զորքերի կառավարման, գործառութային պարտականությունների կատարման բնագավառներում, պաշտոնատար անձանց մոտ ձեւավորել միասնական պատկերացումներ ու տեսակետներ բանակի մարտունակության եւ պետության պաշտպանունակության շարունակական բարձրացման հարցերում։
Նախագահ Սարգսյանը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպմանը խոսել է Հայաստանի Հանրապետության հանրային եւ ազգային անվտանգության օրախնդիր հարցերի մասին, պատասխանել օպերատիվ հավաքի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Բարե՛ւ ձեզ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հարգելի՛ ներկայացուցիչներ։
Ձեզանից շատ շատերի հետ ժամանակին հնարավորություն եմ ունեցել անմիջականորեն աշխատելու։ Այդ իսկ պատճառով շատ ուրախ եմ այս հնարավորության համար եւ ուզում եմ, որպեսզի մենք ձեզ հետ միասին մ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 325 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանն նախօրեին Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառմանը, որը հանդիսապետել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, մասնակցել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Արարատյան հայրապետական թեմը ներառող մարզի՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը։
Մարտական հերթապահություն իրականացնելիս առանձնապես աչքի ընկած թվով քսան պարտադիր ժամկետային զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, երիտասարդների, հրավիրյալների եւ հավատացյալ ժողովրդի մասնակցությամբ տրված ս. պատարագի ավարտին եկեղեցում կատարվել է զինծառայողների օրհնություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Ս. Սարգսի մասունքակիր աջով։ Այնուհետեւ առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային լավագույն զինծառայողներից միջոցառմանը ներկա զինվորների խրախուսման հանդիսավոր արարողություն։
Հանրապետության նախագահը շնորհավորական խոսք է հղել տոնի առթիվ. «Սրբազա՛ն հայր,
Հարգելի՛ ծնողներ,
Սիրելի՛ զինվորներ,
Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ։ Սուրբ Սարգիսը զորավար էր, եւ այս փաստն արդեն խոսում է նրա նկարագրի մասին։ Վաղուց Սուրբ Սարգիսը դարձել է խիզախության, անձնազոհության խորհրդանիշ մեր զինվորների եւ երիտասարդների համար։ Ուստի ուզում եմ հատկապես շնորհավորել այս դահլիճում գտնվող մեր զինվորներին։
Սիրելի՛ զինվորներ,
Դուք, իհարկե, կադրային զինվորականներ չեք, դուք ժամ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 317 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորած պատվիրակությանը։
Հանրապետության նախագահը ողջունել է բարեկամ Շվեդիայից ժամանած հյուրերին եւ ընդգծել խորհրդարանականների դերը միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում։ Նշելով, որ Հայաստանի եւ Շվեդիայի հարաբերությունները վերջին տարիներին բնորոշվում են դինամիկ առաջընթացով՝ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգռված է առաջիկայում եւս այդ դինամիկան պահպանելու Սկանդինավյան տարածաշրջանում իր կարեւոր ու վստահելի գործընկերներից մեկի՝ Շվեդիայի հետ։ Երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու ցանկությունը, հանրապետության նախագահի խոսքով, պայմանավորված է ոչ միայն քաղաքական եւ տնտեսական շահերով, այլ նաեւ արժեհամակարգային նկատառումներով. Շվեդիան Հայաստանի համար օրինակելի երկիր է ընդհանուր եվրոպական արժեհամակարգին նվիրվածությամբ, կայացած ժողովրդավարությամբ, մարդու իրավունքների իրացման բարձր մակարդակով եւ օրենքի գերակայությամբ, ինչին ձգտում է հասնել Հայաստանը՝ տարիներ շարունակ իրականացնելով համալիր բարեփոխումներ։
Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստան այցի օրակարգը բավականին հագեցած է եւ օգտակար։ Նա ընդգծել է, որ այն հարցերը, որոնք վերաբերում են Եվրոպական հարեւանության քաղաքականությանը եւ Արեւելյան գործընկերությանը, մշտապես գտնվում են Շվեդիայի խորհրդարանի ուշադրության ներքո եւ աշ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 304 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ հանրապետության նախագահի անունից երեկ նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար։ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ եւ 2017 թվականին մաղթել հաջողություններ։
«Սիրելի՛ բարեկամներ,
Սրտանց ողջունում եմ ձեզ եւ բարի գալուստ մաղթում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր։ Տարիներ շարունակ ձեւավորված ավանդույթի համաձայն մենք հանդիպում ենք տարեվերջին, որպեսզի հրաժեշտ տանք անցնող տարուն, ամփոփենք եղածն ու արածը եւ նախանշենք ապագայի անելիքները։
Ձեռներեցները յուրաքանչյուր հասարակության ամենաաշխույժ խավերից մեկն են։ Մենք ձեռնարկատիրության հաջող աշխատանքով ենք ստեղծում նոր աշխատատեղեր, նոր ապրանքներ եւ նոր ծառայություններ։
Գործարարության ամենաանհրաժեշտ նախապայմանն է անհատական նախաձեռնությունը։ Դուք արդեն իսկ առանձնացել եք Հայաստանում ձեր ծավալած գործունեությամբ, ուստի եւ ձեզանից յուրաքանչյուրի աշխատանքը պետք է լինի իշխանությունների ուշադրության կենտրոնում։
Հենց այս տրամաբանությամբ է սկսել իր աշխատանքներն արդեն հարյուր օրը բոլորած մեր նոր կառավարությունը։ Գալիք տարվա եւ ապագայի համար մաղթում եմ, որ կառավարության եւ ձեռներեցների համագործակցությունը ամրապնդվի ավելի բարձր մակարդակի վստահությամբ։
Անշուշտ, վստահությունը չափելի միավորներ չունի։ Այնուամենայնիվ, բոլորս մեր առօրյայից անգամ գիտենք, որ առանց վստահության որեւէ նոր գործ իրականություն դառնա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 307 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.12.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։ Հանդիպման ընթացքում հանրապետության նախագահն ու ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը քննարկել են ԵԱՏՄ զարգացման արդի միտումները համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում, ԵԱՏՄ—ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա, անդամ երկրների միջեւ համագործակցության ներկայիս մակարդակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ Միության բարձրագույն խորհրդի առաջիկա նիստին վերաբերող հարցեր։
«Մենք միասին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի ակունքներում էինք, եւ այդ միությանն անդամակցելով՝ ակնկալիք ունեինք էապես բարելավել Հայաստանի տնտեսական վիճակը։ Ցավոք, անդամակցությունը համընկավ միջազգային տնտեսական գործընթացների հետ, որոնք բացասաբար ազդեցին երկրի տնտեսության վրա, եւ մեր քաղաքացիների վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությանը դեռեւս, մեղմ ասած, սպասողական է, թեեւ չանդամակցելու պարագայում, ես վստահ եմ՝ բացասական մոտեցումներն ավելի շատ կլինեին։
Այս ընթացքում, համոզված եմ, հսկայական աշխատանք է կատարվել, եւ ընդամենը տասն օր հետո մենք հնարավորություն կունենանք ամփոփելու որոշակի արդյունքներ»,–ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի հետ հանդիպմանն ասել է նախագահ Սարգսյանը։
Հանրապետության նախագահը կարեւորել է դեկտեմբերի 26—ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ներառված հայեցակարգային փաս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 292 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.12.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024