Կայքի մենյու |
|
 |
Բաժնի անվանակարգերը |
|
 |
Մինի - չաթ |
|
 |
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
 |
|
Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 12 13 14 15 16 ... 38 39 »

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին։
Ողջունելով Սիրիլ Մյուլերի հերթական այցը մեր երկիր՝ նախագահն ընդգծել է, որ այն եւս մեկ անգամ վկայում է Հայաստանի հետ Համաշխարհային բանկի ամուր գործընկերային հարաբերությունների մասին։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի դերը Հայաստանի սոցիալ—տնտեսական զարգացման գործում, ընդգծելով, որ բանկը մեր երկրում ի սկզբանե դիտարկվել է ոչ միայն ներդրումային ծրագրեր ֆինանսավորող, այլ նաեւ տնտեսական բարեփոխումների եւ մարդկային կարողությունների զարգացմանն աջակցող հուսալի գործընկեր։
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Համաշխարհային բանկի միջեւ հաստատված գործընկերությունը կպահպանի ձեւավորված դրական ավանդույթներն ու փորձը, իսկ ծրագրային ուղղությունները նոր որակ կստանան՝ լավագույնս արտահայտելով գլոբալ տնտեսական մարտահրավերները, տարածաշրջանային զարգացումներն ու առանձին երկրներին հատուկ միտումները եւ քաղաքականության առաջնահերթությունները։
Երկուստեք կարեւորվել է Հայաստանում շարունակական բարեփոխումների իրականացումը՝ արտահանման խթանման եւ մրցունակության բարձրացման միջոցով ապահովելով կայուն տնտեսական աճ։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների իրականացման գործում Հայաստանը հետեւողական է լինելու։
Հիշելով, որ դեկտեմբերի 7—ը Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցի օրն է, Համաշխարհա
...
Կարդալ շարունակությունը »
|

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ խորհրդակցություն է հրավիրել ՀՀ պետական ծառայության համակարգի զարգացման հեռանկարների քննարկման նպատակով։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, նախագահի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաներ։
Քննարկման սկզբում անդրադառնալով դեռեւս 2001 թվականին «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ մեկնարկած պետական ծառայության կազմավորման իրավական գործընթացին՝ հանրապետության նախագահն ընդգծել է, որ այն հետագայում հիմք հանդիսացավ մոտ երկու տասնյակ այլ ծառայությունների մասին օրենքների ընդունման համար, որոնց կիրառումը թույլ տվեց պետական ծառայության առանձին տեսակների կայացման գործում զգալի հաջողությունների հասնել։
Նախագահի համոզմամբ, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը, որպես անկախ մարմին, զգալի դերակատարում է ունեցել այս տարիների ընթացքում պետական կառավարման մի շարք մարմինների բնականոն եւ արդյունավետ գործունեության ապահովման հարցում։ Ըստ Սերժ Սարգսյանի, այս համակարգի ձեւավորման սկզբնական փուլում կենտրոնացված մոդելի ընտրությունն արդարացված էր, սակայն ժամանակի պահանջներին համահունչ հասարակական զարգացումները պահանջում են նոր մոտեցո
...
Կարդալ շարունակությունը »
|

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին եւ Ջուզեպպե Գալատիին։
Հանրապետության նախագահը կարեւորել է փաստահավաք առաքելության հետ պարբերական դարձած հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են ընձեռում անդրադառնալու Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին, տվյալ ժամանակահատվածում արձանագրված արդյունքներին, ինչպես նաեւ լսելու եվրոպական արժեհամակարգին քաջածանոթ մարդկանց գնահատականն ու անաչառ տեսակետը։ Նախագահը բարձր է գնահատել համազեկուցողների դերակատարությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների մշտադիտարկման հարցում եւ շնորհակալություն հայտնել իրականացվող աշխատանքի համար։
Համազեկուցողները գոհունակությամբ են փաստել, որ Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարություն հաստատելու ուղղությամբ առաջընթացը բավականին արագ եւ հետեւողականորեն է իրականցվում, թեեւ, ըստ նրանց, դեռեւս որոշ փոքր խնդիրներ կան լուծելու։ «Պարո՛ն նախագահ, այս ընթացքում Ձեր դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն առաջ մղելու գործում, իսկապես, շատ զգալի է եղել։ Մենք ցանկանում ենք Եվրոպայի խորհրդի անունից պաշտոնապես հրավիրել Ձեզ այցելել Եվրոպայի խորհուրդ եւ ԵԽԽՎ—ում խոսել Հայաստանի մասին»,–հանդիպման ժամանակ ասել են ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողները։ Հանրապետության նախագահը շնորհակալությամբ է ընդունել հրավերը՝ ընդգծելով, որ դա լավ հնարավորություն է բարձր ամբիոնից ներկայ
...
Կարդալ շարունակությունը »
|

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ» խմբի ղեկավար Յան Լիդլ—Գրեյնջերին։
Նշելով, որ Եվրոպայի խորհուրդը կարեւոր տեղ է զբաղեցնում եվրոպական կառույցների շարքում եւ, ընդհանուր առմամբ, եվրոպական ճարտարապետության մեջ. մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ոլորտներում ԵԽ ստեղծած չափորոշիչները համընդհանուր ճանաչում ունեն նաեւ Եվրոպայից դուրս, հանրապետության նախագահն այդ արժեքների տարածման գործում ընդգծել է խորհրդարանական վեհաժողովի դերը, որն արտացոլում է 800 միլիոն եվրոպացիների ձայնը։
Նախագահը կարեւորել է Հայաստանի երկխոսությունը ինչպես ԵԽԽՎ, այնպես էլ այնտեղ ներկայացված քաղաքական խմբերի եւ խմբակցությունների, մասնավորապես՝ «Եվրոպական պահպանողականների» քաղաքական ընտանիքի հետ։ Այդ համատեքստում, հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ «Եվրոպական պահպանողականներ» քաղաքական խմբի ղեկավարի այցելությունը մեր երկիր նոր խթան կհաղորդի երկխոսությանը, որի կարեւոր բաղադրիչներից մեկը Հայաստանում իրականացվող բարեփոխումներն են՝ Եվրոպայի խորհրդի եւ Հայաստանի միջազգային գործընկերների աջակցությամբ։
Ընդգծելով, որ «Եվրոպական պահպանողականները», Եվրոպայի ժողովրդական կուսակցության հետ, որի անդամ է նաեւ Հայաստանի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ—ն, ԵԽԽՎ—ում բավականին ազդեցիկ ուժ են, Յան Լիդլ—Գրեյնջերը կարեւորել է վեհաժողովի շրջանակներում Հայաստանի հետ շարունակական եւ ակտիվ համագործակցությունը։
...
Կարդալ շարունակությունը »
|

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Յան Վապավուորիին։
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանի համագործակցությունը, որը նրա գնահատմամբ, աչքի է ընկնում աճող ակտիվությամբ եւ արդյունավետությամբ։ «Բանկը ֆինանսավորում է Հայաստանի տնտեսական աճին նպաստող ռազմավարական նշանակության ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ փոքր ու միջին բիզնեսին աջակցող ծրագրեր։ Այս առումով Եվրոպական ներդրումային բանկին մենք համարում ենք մեզ համար ռազմավարական գործընկեր»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահ Սարգսյանը կարեւորել է Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարության հետ պարբերական դարձած հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, օգնում են նոր ծրագրերի կազմմանն ու դրանց արդյունավետ իրականացմանը։
Բանկի փոխնախագահ Յան Վապավուորին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ Եվրոպական ներդրումային բանկի հետ շատ լավ համագործակցության համար, որը, ըստ նրա, չնայած երկար պատմություն չունի՝ առաջին համաձայնագիրը կնքվել է 2007թ., իսկ առաջին վարկավորման ծրագիրը՝ իրականացվել 2010թ., այնուամենայնիվ, բավականին ծավալուն աշխատանք է իրականացվել։ «Մենք հատկապես ուրախ ենք ու բավարարված ստորագրված ծրագրերի բարձր մակարդակի իրագործմամբ։ Մենք տեսնում ենք, որ դուք ունեք շատ արդյունավետ վարչարարական մեխանիզմներ, որոնց շնորհիվ կարողանում եք արդյունավետորեն իրականացնել այդ բոլոր ծրագրերը»,–ՀՀ նախագահի հետ հանդիպմանն
...
Կարդալ շարունակությունը »
|

ՀՀ նախագահը ԵՄ հանձնակատարի հետ զրույցում կարեւորել է համագործակցության ամրապնդումը.
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին։
ՀՀ նախագահը եւ ԵՄ հանձնակատարը ջերմությամբ են հիշել նախորդ հանդիպումը, որից հետո, ըստ նախագահ Սարգսյանի, նաեւ այդ հանդիպման արդյունքներով պայմանավորված՝ որակական առաջընթաց է արձանագրվել Հայաստան—ԵՄ համագործակցության մեջ՝ ավելի է ակտիվացել բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը, արձանագրվել են որոշակի ձեռքբերումներ։ Հանրապետության նախագահը հատկանշական է համարել, որ դեռեւս մեկ տարի առաջ պարոն Հանի հետ քննարկած որոշ հարցեր արդեն երկկողմ օրակարգի մաս են դարձել, այդ թվում՝ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները։
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է իր մասնակցությունը արեւելյան գործընկերության ծրագրին եւ անցած տարիների ընթացքում, հնարավորության սահմաններում, արել է ամեն ինչ համագործակցային այդ ձեւաչափի կայացման ու զարգացման համար։ ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ թե՛ արտաքին գործերի, թե՛ կրթության, գիտության ու հետազոտությունների հարցերով նախարարական քննարկումների արդյունքները, 2017թ. Բրյուսելում կայանալիք արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ, իրենց դրական ներդրումը կունենան ԵՄ եւ գործընկեր երկրների միջեւ համագործակցութ
...
Կարդալ շարունակությունը »
|

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին։
Հանդիպման սկզբում հանրապետության նախագահը նախ շնորհավորել է ԱՄՆ—ում կայացած նախագահական ընտրությունների եւ Միացյալ Նահանգների նոր նախագահի ընտրության կապակցությամբ եւ ընդգծել, թե վստահ է՝ հայ—ամերիկյան քաղաքական երկխոսությունը ոչ միայն կշարունակվի նախագահ Թրամփի վարչակազմի օրոք, այլեւ նոր շունչ կստանա։
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ վերջին շրջանում նկատվում է փոխադարձ այցելությունների ակտիվություն, ինչն ինքնին իր դրական ներգործությունն է ունենում երկկողմ քաղաքական, առեւտրատնտեսական եւ այլ ոլորտներում համագործակցության խորացման վրա։ Նախագահը հույս է հայտնել, որ տիկին Բրինքի հետ հերթական այս հանդիպումը եւս արդյունավետ կլինի եւ կնպաստի Հայաստան—Միացյալ Նահանգներ կապերի հետագա զարգացմանը։
ՀՀ նախագահը բարձր է գնահատել տարիներ ի վեր ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող օժանդակությունը Հայաստանի տնտեսության զարգացման, ժողովրդավարական հա
...
Կարդալ շարունակությունը »
|

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը կարեւորել է Եվրոպական միության հետ անկեղծ, բաց երկխոսությունն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով եւ ավելացրել, որ անհրաժեշտ է համարում փորձի փոխանակումն ու մեր երկրում եվրոպական մշակույթի ներդրումը՝ բիզնեսի կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների գործընթացում։ Անդրադառնալով կառավարության գործունեության ծրագրին՝ վարչապետը նշել է, որ գործադիրի հիմնական խնդիրն է բիզնեսի համար առավելագույն արդար, ազատ եւ հավասար դաշտի ստեղծումն ու ներդրումային ծրագրերի խթանումը։ Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ առաջիկայում ստեղծվելու են հիմնադրամներ, որոնք համաֆինանսավորելու են ակտիվ, նախաձեռնող, բաց դաշտում աշխատող բիզնեսին, որպեսզի այն վերարտադրվի եւ զարգանա, իրականացվելու են քայլեր օրինապահ հարկատու լինելը մոտիվացնելու համար։ Կարեւորելով նաեւ կառավարման մշակույթի փոփոխությունը՝ վարչապետը շեշտել է, որ առանց ստվերի եւ բոլոր ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի, երկիրը զարգացնելու ճանապարհ չի տեսնում։ Այդ առումով կառավարության ղեկավարն ավելացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ գործադիրը հանդես է գալու օրենսդրական հստակ նախաձեռնությունն
...
Կարդալ շարունակությունը »
|

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կապակցությամբ։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին եւ ընդգծել, որ համոզված է՝ ինչպես միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ նիստերը, այնպես էլ երեւանյան այս նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, քննարկվել են հայ—ռուսական գործընկերության առավել ամրապնդմանն ուղղված երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ միջխորհրդարանական հանձնաժողովի երկարամյա գործունեության շնորհիվ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերը ձեռք են բերել կայուն եւ դինամիկ բնույթ։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նաեւ բազմակողմ ձեւաչափով հայ—ռուսական փոխգործակցությունը։
Հանդիպմանը զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բոլոր ուղղություններով ռազմավարական համագործակցության հետեւողական խորացման կարեւորությունը։
Նիկոլայ Ռիժկովը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ միջխորհրդարանական հանձնաժողովի երեւանյան նիստերից հետո իր գլխավորած պատվիրակությանն ավանդաբար հյուրընկալելու եւ արդյունավետ քննարկումների համար։ Նա ՀՀ նախագահին ներկայացրել է գործնական մթնոլորտում կայացած հանձնաժողովի նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու
...
Կարդալ շարունակությունը »
|

Նախօրեին ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է 70—ամյա հանրապետական Դոնալդ Թրամփը։
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, որում մասնավորապես ասված է.
«Մեծարգո պարոն Թրամփ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Միացյալ Նահանգների ժողովուրդը բարձր գնահատեց ինչպես Ձեր գիտելիքներն ու փորձառությունը, այնպես էլ Ձեր առաջադրած տեսլականն ու մոտեցումները՝ Ձեզ վստահելով երկրի ղեկավարման պատվավոր պատասխանատվությունը։ Հավատացած եմ, որ ջանք չեք խնայի առաջիկա տարիները ԱՄՆ—ի համար դարձնելու նոր վերելքի եւ նվաճումների ժամանակաշրջան։
Այսօր՝ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի նախաշեմին, երախտագիտություն եմ հայտնում այն պատկառելի աջակցության համար, որը Ձեր երկիրն անցած քառորդ դարի ընթացքում ցուցաբերել է՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության կայացմանն ու տնտեսական վերելքին։
Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարեւոր դերը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում։
Վստահ եմ, որ Ձեր նախագահության տարիներին հայամերիկյան բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ ամենատարբեր ոլորտներում։ Հավատացած եմ, որ մեր գործընկերության մեջ կշարունակի ծանրակշիռ մնալ ամերիկահ
...
Կարդալ շարունակությունը »
|

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել կազմակերպության անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաեւը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
ՀՀ նախագահի նստավայրում նրանց դիմավորել է ՀՀ նախագահ, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը։
Դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարների եւ կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ սեղմ կազմով նիստը։
Այն վարել է հավաքական անվտանգության խորհրդում 2015—2016թթ. նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Սերժ Սարգսյանը։
Ողջունելով նստաշրջանի մասնակիցներին եւ նշելով, որ փաստացիորեն ամփոփվում է Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ—ում, նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս երեւանյան գագաթնաժողովի հաջող անցկացմանը։
«Մենք փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր համատեղ աշխատանքը լինի բովանդակալից եւ արդյունավետ, լինի կազմակերպությունում մեր երկրների փոխգործակցության օգտին եւ, ընդհանուր առմամբ, նպաստի ՀԱՊԿ զար
...
Կարդալ շարունակությունը »
|

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում նախօրեին մասնակցել է «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»—ին։ Հանրապետության Նախագահը համաժողովի առաջին՝ լիագումար նիստում, որն անցկացվել է «Հայաստանը՝ որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» խորագրի ներքո, հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի ներկա տնտեսական եւ քաղաքական առաջնահերթություններին, քառորդդարյա անկախությունից հետո Հայաստանի ձեռքբերումներին, երկրի մրցակցային առավելություններին ու ներդրումային հնարավորություններին, իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, բարենպաստ գործարար միջավայրին, տարածաշրջանային շուկաներ Հայաստանի միջոցով մուտքի դյուրինությանը եւ մակրոտնտեսական կայուն միջավայրին։ Նախագահը ներդրողներին առաջարկել է Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս դեպի տարածաշրջանի հիմնական շուկաներ։
Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած նյույորքյան համաժողովին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերությունների, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ եւ շուրջ հարյուր միջազգային ներդրողներ։ Լիագումար նիստը վարել է «Կուն» հիմնադրամի հիմնադիր, միջազգային կորպորատիվ ռազմավար, ներդրումային բանկիր եւ հասարակական հայտնի գործիչ, նեյրոգիտության դոկտոր Ռոբերտ Կունը։ Քննարկմանը ներկա են եղել նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
« Հունիս 2025 » |
Երկ |
Երկ |
Չրկ |
Հնգ |
Ուր |
Շբ |
Կր |
| | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
 |
Սոց ցանցեր |
|
 |
Ժամանակահատված |
|
 |
|