ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 25.06.2025, 15:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 13 14 15 16 17 ... 38 39 »

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահի տեղակալ Յոհաննես Զինգհամմերի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրանց Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ։
Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է երկկողմ քայլերի ձեռնարկումը միջխորհրդարանական համագործակցությունն ու շփումներն առավել ակտիվացնելու համար։
Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով Բունդեսթագի պատգամավորների այցերն Արցախ, համոզմունք է հայտնել, որ դրանք դրական ազդեցություն կունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում լուծելու հարցում։ Այս համատեքստում նա կարեւորել է Գերմանիայի ջանքերը, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խթանմանը։
Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանում ընթացող ժողովրդավարական եւ տնտեսական ոլորտներում բարեփոխումների համար Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական ու տեխնիկական աջակցությունը։
ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Բունդեսթագին 2016 թ. հունիսի 2–ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունման համար։
Գերմանիա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 342 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը երեկ այցելել է պաշտպանության նախարարություն եւ բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին եւ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Մովսես Հակոբյանին։ Հանրապետության նախագահն անդրադարձել է նաեւ այն հանգամանքներին, որոնք հաշվի է առել այդ որոշումները կայացնելիս։ Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը հանգամանորեն խոսել է նոր Սահմանադրությամբ պաշտպանության նախարարի, նախարարության եւ ԶՈւ գլխավոր շտաբի դերակատարության մասին մեր երկրի պետական կառավարման համակարգում։
«Սահմանադրության մեջ հստակ ֆիքսված է՝ մեր երկրի թիվ մեկ զինվորականը կամ ավագ զինվորականը պետք է լինի գլխավոր շտաբի պետը։ Գնալով շատ ավելի մեծ կարեւորություն է ստանալու ռազմաքաղաքական դիվանագիտությունը, գնալով շատ մեծ կարեւորություն է ստանալու Զինված ուժերի ամբողջական մատակարարումը, գնումների կազմակերպումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։ Մենք պարտավոր ենք շատ ավելի անմիջականորեն զբաղվելու ռազմական կրթությամբ եւ ռազմահայրենասիրական դաստիարակությամբ։ Մենք պարտավոր ենք ակտիվացնել մեր աշխատանքները զինծառայողների սոցիալական ապահովության ուղղությամբ, բայց նաեւ պիտի հիշենք, որ մեր պարտավորությունները միշտ մնում են այն մարդկանց հանդեպ, ովքեր երբեւէ ծառայել են մեր զինված ուժերում։ Նրանցից շատ—շատերը կա՛մ այսօր չկան, կա՛մ էլ ունեն հաշմանդամության կարգ։ Ես ընդամենը մի քանի այսպիսի հատվածներ ասացի, բայց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 393 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել հայ–ամերիկյան դինամիկ զարգացող հարաբերությունները եւ նշել, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ԱՄՆ–ի հետ ամուր գործընկերային կապերի զարգացմանը, այդ թվում՝ առեւտրի եւ ներդրումների բնագավառներում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ–ի կառավարության կողմից՝ Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր ոլորտներում բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության համար եւ այդ համատեքստում առանձնակի կարեւորել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ ծրագրերի իրականացումը։ Կարեն Կարապետյանի խոսքով՝ երկու երկրների հարաբերություններն ընդգրկում են փոխգործակցության լայն շրջանակ, եւ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել առկա ներուժի լիարժեք իրացման եւ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։
Ռիչարդ Միլսն ԱՄՆ կառավարության անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք։ Հայաստանում ԱՄՆ դեսպանը համոզմունք է հայտնել, որ Կ. Կարապետյանի ղեկավարած կառավարության հետ համագործակցությունը կնպաստի երկկողմ կապերի սերտացմանն ու խորացմանը։
Հանդիպմանը ՀՀ վարչապետը եւ ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել հայ–ամերիկյան համագործա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 354 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան։
Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ։
Միջպետական հարաբերությունների զարգացման գործում հանրապետության նախագահը կարեւորել է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը, նշելով, որ այդ հարաբերությունները նոր նախաձեռնություններով ավելի ամրապնդելու եւ դրանց նոր դինամիկա հաղորդելու առումով մեծ ակնկալիքներ կան Հունաստանում Հայաստանի եւ Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպաններից։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեցող եւ մշտապես բարեկամության ու փոխադարձ վստահության դրսեւորումներով արտահայտվող հայ եւ հույն ժողովուրդների հարաբերությունների մակարդակին հասցնելու համար դեռեւս զգալի աշխատանք կա իրականացնելու։ Այդ տեսանկյունից կարեւորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, քաղաքական երկխոսությանը զուգահեռ առեւտրատնտեսական կապերի սերտացմամբ փոխշահավետ բազմաթիվ ոլորտներում համագործակցության խորացումը։
ՀՀ նախագահը եւ Հունաստանի դեսպանը երկու բարեկամ պետությունների հարաբերությունների զարգացման գործում մեծ դեր են վերապահել նաեւ խորհրդարանական դիվանագիտությանը։
Դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Հունաստանի նախագահ Պավլոպուլոսի ջերմ ողջույններն ու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 377 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում եւ հույս հայտնել, որ նրա առաջին պաշտոնական այցը Երեւան կնշանավորվի երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի առավել սերտացմամբ եւ նոր խթան կհաղորդի միջպետական հարաբերություններին։ Սերժ Սարգսյանը կարեւորել է բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք, ըստ նրա, լավ հնարավորություն են կառուցողական եւ ջերմ մթնոլորտում քննարկելու հայ—վրացական օրակարգի հարցերը, նախանշելու փոխգործակցության նոր հնարավորություններ։ Ընդգծելով, որ Հայաստանը եւ Վրաստանը ոչ միայն բարեկամ պետություններ են, այլեւ երկու ժողովուրդներին կապում են պատմականորեն ձեւավորված բազմադարյա եղբայրական հարաբերությունները, որոնց Հայաստանում հոգատարությամբ են վերաբերվում, նախագահը նշել է, որ դրանք անհրաժեշտ է մշտապես զարգացնել ու ամրապնդել։ Երկու երկրների միջեւ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության ներկայիս բարձր մակարդակը, հանրապետության նախագահի համոզմամբ, թույլ է տալիս երկկողմ հարաբերությունները բոլոր բնագավառներում ավելի խորացնել՝ հասցնելով որակապես նոր մակարդակի։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ ուրախ է գտնվել բարեկամ երկրում, որի հետ Վրաստանի հարաբերությունները դարավոր պատմություն ունեն, եւ վրացի ժողովուրդն ու վրացական կառավարությունը մեծ կարեւորություն են տալիս ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 435 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահը հանդիպել է հասարակության, իշխանությունների եւ հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների՝ մշակույթի գործիչների, առողջապահության ոլորտի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, Հանրային խորհրդի անդամների, ինչպես նաեւ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների, ՀՀ օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարների, Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ։ Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով։
«Վեհափառ տեր,
Հարգելի՛ գործընկերներ,
Երեկ վերջապես հանգուցալուծվեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինյալների խմբի կատարած հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը; Հանգուցալուծվեց բոլորիս համար, թերեւս, ամենաընդունելի ճանապարհով. ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, պետական պահպանության ծառայությունը, ներքին զորքերն իրենց հետեւողական եւ համադրված գործողություններով ստիպեցին զինված խմբի անդամներին վայր դնել զենքը եւ հանձնվել իշխանություններին։ Անչափ գոհ եմ, որ մեզ հաջողվեց խուսափել նման իրավիճակների համար դասական համարվող լուծումից, որի իրականացման մանրակրկիտ ծրագիրն, իհարկե, նույնպես մշակված էր։
Ունեցանք երկու զոհ եւ բազմ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 466 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության եւ քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ։ Երկրի ղեկավարին ներկայացվել է 2016թ. հուլիսի 17—ին ՀՀ ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման եւ դրան հաջորդած իրադարձությունների մանրամասները, ինչպես նաեւ իրականացվող միջոցառումների արդյունքները։
Հանրապետության նախագահին զեկուցվել է նաեւ, որ պահակապարեկային գնդի տարածքում պահվող պատանդներին ազատ արձակելու, զինված խմբի անդամների կողմից զենքը վայր դնելու եւ իշխանություններին հանձնվելու նպատակով շարունակաբար վարվում են ակտիվ բանակցություններ, ձեռնարկվում են իրավիճակից թելադրվող այլ անհրաժեշտ գործողություններ։
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար պետք է ձեռնարկվեն հնարավոր բոլոր միջոցները, կարեւորել է ենթադրյալ բոլոր իրավախախտումների համակողմանի եւ անաչառ քննությունը, ինչպես նաեւ մեղավորների համար պատժի անխուսափելիության ապահովումը։ Խորհրդակցության արդյունքներով իրավապահ մարմինների ղեկավարներին տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ։
«Մինչ մեր հերթական խորհրդակցությունը սկսելը մեկ անգամ եւս փաստենք, որ մեր երկիրն այս օրերին ապրում է դժվարին եւ պատասխանատու օրեր։ Պատճառներին, իհարկե, այս պահին չեմ անդրադառնալու։ Հիմա դրա ժամանակը չէ։ Կասեմ միայն, որ բոլորս պետք է սրանից դասեր քաղենք։
Մեկ անգամ եւս ցավակ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 392 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.07.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային։ Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ մեծապես կարեւորել կոնգրեսական Կոստայի այցելությունը Հայաստան՝ ընդգծելով, որ հայ—ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ուրույն դերակատարում է վերապահված միջխորհրդարանական կապերին, որոնք այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա։
Զրուցակիցներն անդրադարձել են հայ—ամերիկյան հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերին եւ համագործակցության զարգացման հեռանկարին, խոսել ապագային միտված հարցերի մասին, նաեւ մտքեր փոխանակել տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի հարաբերությունների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ։
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան համակարծիք են եղել, որ հայ—ամերիկյան ներկայիս հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա, քաղաքական երկխոսությունը երկու երկրների միջեւ կրում է մշտական եւ արդյունավետ բնույթ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 386 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.07.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 9–ին Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաքում մասնակցել է Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ—ի անդամ եւ ոչ անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների ձեւաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում։ ՀՀ նախագահը հանդես է եկել ելույթով.
«Մեծարգո՛ նախագահ Դուդա,
Հարգարժա՛ն պարոն գլխավոր քարտուղար,
Հարգելի՛ գործընկերներ,
Բոլոր ներկաներիս այսօր միավորում է բարեկամ աֆղան ժողովրդի համար խաղաղություն, անվտանգություն եւ կայունություն ապահովելու անհրաժեշտության գաղափարը։
Հայաստանը, որպես համագործակցային անվտանգության ջատագով, հաստատակամ է իր համեստ ներդրումը բերելու միջազգային խաղաղության եւ անվտանգության ամրապնդման ջանքերին։ 2015 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայացած Խաղաղապահության գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը լրացուցիչ հանձնառություններ ստանձնեց՝ նախապատրաստել երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալ եւ ապահովել ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականությունը։ Մենք վերահաստատել ենք մեր ներգրավումը մինչեւ 130 զինվորականներով «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում եւ պատրաստ ենք շարունակելու նաեւ 2016 թվականից հետո։ Այս կապակցությամբ պետք է հատուկ ընդգծեմ Գերմանիայի հետ մեր արդյունավետ համագործակցությունը, որն իմ կարծիքով ՆԱՏՕ—ի անդամ եւ գործընկեր երկրների փոխգործակցության լավագույն եւ ուսանելի օրինա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 357 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.07.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերին.
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում եւ նշել, որ նրա այցը լավ առիթ է քննարկելու ինչպես ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանը, այնպես էլ հայ—գերմանական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի բարձր ղեկավարությանը՝ ապրիլին ՀՀ նախագահի Գերմանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ պատվիրակությանը բարձր մակարդակով ընդունելու, հետաքրքիր եւ բովանդակային քննարկումների համար։
Փոխայցերի եւ երկկողմ շփումների դինամիկան, ՀՀ նախագահի գնահատմամբ, վկայում է Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես քաղաքական եւ տնտեսական կարեւոր գործընկեր ու բարեկամ երկիր։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի սոցիալ—տնտեսական զարգացման նպատակով Գերմանիայի կառավարության կողմից տարիներ շարունակ Հայաստանին տրամադրվող ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը եւ այդ համատեքստում շնորհակալություն հայտնել ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխման նպատակ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 360 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ կարեւորել նման այցերի պարբերականությունը, որոնք, նախագահի համոզմամբ, դրական են անդրադառնում տարբեր ոլորտներում երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման վրա։ Նկատի առնելով, որ տիկին Բրինքի Հայաստան այցի օրակարգում է նաեւ տնտեսական հարցերով հայ—ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը, Սերժ Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը նախապատրաստվում է աշնանը Վաշինգտոնում կայանալիք հանձնաժողովի հերթական նիստին։
Նախագահը բարձր է գնահատել ՀՀ տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերված ԱՄՆ աջակցությունն ու տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ Միացյալ Նահանգների կառավարության շարունակական ջանքերը եւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը։
Բրիջիթ Բրինքը ներկայացրել է Հայաստան իր այցի շրջանակներում պետական պաշտոնյաների, երիտասարդ ձեռնարկատերերի, քաղաքացիական հասարակության, խորհրդարանականների հետ ունեցած հանդիպումներից տպավորությունները, ինչպես նաեւ միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի պատշաճ նախապատրաստության նպատակով իրականացվող աշխատանքները։ Նշելով, որ նա թեեւ Հայաստան է ժամանել առավելապես տնտեսական համագործակցության հարցեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 362 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահի նստավայրի «Ոսկեզօծ» դահլիճում տեղի է ունեցել Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնազրույցը։
Նախագահը երախտագիտություն է հայտնել Նորին սրբությանը՝ Հայաստան այցի հրավերն ընդունելու եւ առաջին քրիստոնյա երկիր այցելելու, մեր հինավուրց հողին եւ բազմաչարչար ժողովրդին օրհնություն եւ ջերմություն բերելու համար։
Հանդիպումից հետո, արարողակարգի համաձայն, տեղի է ունեցել նվերների փոխանակում։ ՀՀ նախագահը Հռոմի պապին նվիրել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզե արձանիկը։
Նախագահի նստավայրում Սրբազան քահանայապետի այցի ժամանակ մարվել եւ «Հայփոստ» ՓԲԸ—ի կողմից շրջանառության մեջ են դրվել «Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ եւ չորս նամականիշ, որոնք ձեւավորված են խաչի տեսքով՝ մեկ մանրաթերթի մեջ։ Հանրապետության նախագահը դրանք եւս նվիրել է Ֆրանցիսկոս պապին։
Մեկ նամականիշով գեղաթերթիկը պատկերում է Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի եւ Հռոմի Սբ Պետրոս տաճարի խորապատկերին, ինչպես նաեւ Պապի հայաստանյան այցին նվիրված տարբերանշանը եւ Ֆրանցիսկոս պապի զինանշանը։ Չորս նամականիշով մանրաթերթի խաչի տեսքով ձեւաչափը կրում է խորհրդանշական իմաստ՝ ցույց տալով առաջին քրիստոնեական երկիր Ֆրանցիսկոս պապի կատարելիք այցը, իսկ մանրաթերթի չորս նամականիշերը պատկերում են Ֆրանցիսկոս պապին՝ Հայաստանի կող ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 380 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2025  »
Երկ Երկ Չրկ Հնգ Ուր Շբ Կր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2025