ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 17.04.2024, 01:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 4 » Սերժ Սարգսյանը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին եւ ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետին
09:25
Սերժ Սարգսյանը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին եւ ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետին

ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը երեկ այցելել է պաշտպանության նախարարություն եւ բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին եւ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Մովսես Հակոբյանին։ Հանրապետության նախագահն անդրադարձել է նաեւ այն հանգամանքներին, որոնք հաշվի է առել այդ որոշումները կայացնելիս։ Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը հանգամանորեն խոսել է նոր Սահմանադրությամբ պաշտպանության նախարարի, նախարարության եւ ԶՈւ գլխավոր շտաբի դերակատարության մասին մեր երկրի պետական կառավարման համակարգում։
«Սահմանադրության մեջ հստակ ֆիքսված է՝ մեր երկրի թիվ մեկ զինվորականը կամ ավագ զինվորականը պետք է լինի գլխավոր շտաբի պետը։ Գնալով շատ ավելի մեծ կարեւորություն է ստանալու ռազմաքաղաքական դիվանագիտությունը, գնալով շատ մեծ կարեւորություն է ստանալու Զինված ուժերի ամբողջական մատակարարումը, գնումների կազմակերպումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։ Մենք պարտավոր ենք շատ ավելի անմիջականորեն զբաղվելու ռազմական կրթությամբ եւ ռազմահայրենասիրական դաստիարակությամբ։ Մենք պարտավոր ենք ակտիվացնել մեր աշխատանքները զինծառայողների սոցիալական ապահովության ուղղությամբ, բայց նաեւ պիտի հիշենք, որ մեր պարտավորությունները միշտ մնում են այն մարդկանց հանդեպ, ովքեր երբեւէ ծառայել են մեր զինված ուժերում։ Նրանցից շատ—շատերը կա՛մ այսօր չկան, կա՛մ էլ ունեն հաշմանդամության կարգ։ Ես ընդամենը մի քանի այսպիսի հատվածներ ասացի, բայց պաշտպանության նախարարի ժամանակի առյուծի բաժինը պետք է հատկացվի այս եւ նման այլ խնդիրների լուծմանը։ Պաշտպանության նախարարը պետք է շատ քիչ զբաղվի զորքերի առօրյա գործունեությամբ։
Համոզված եմ, որ Վիգեն Սարգսյանը գիտակցում է պատասխանատվության աստիճանը եւ վստահ եմ, որ նա ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի եւ պատասխանատվությունը կրի պատվով։ Իհարկե, ուզում եմ շնորհակալություն հայտնել Սեյրան Օհանյանին պաշտպանության նախարարի պաշտոնում երկարատեւ եւ տքնաջան աշխատանքի համար»,–ասել է Սերժ Սարգսյանը եւ վստահեցրել, որ իր մասնակցությունը, հետաքրքրությունը չի պակասելու պաշտպանության նախարարության եւ ամբողջ զինված ուժերի հանդեպ։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ մեր երկրի հնարավորությունների մեծացմանը զուգահեռ ավելանալու են նաեւ Պաշտպանության նախարարության հնարավորությունները։ Նախագահը վստահություն է հայտնել, որ Սեյրան Օհանյանը առաջիկայում կվերադառնա հայրենիքին ծառայության եւ իր օգտակար ու կարեւոր ներդրումը կունենա մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում։ Պաշտպանունակությունը, նախագահի խոսքով, միայն պաշտպանության նախարարությունը չէ։
Նախագահը վստահություն է հայտնել, որ նորանշանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը եւս շատ մեծ պատասխանատվության զգացումով է կատարելու իր պարտականությունները եւ հաջողություններ է մաղթել նրան։
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորել է նախարար Վիգեն Սարգսյանին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովին՝ նշանակումների կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ հույս հայտնել, որ նրանցից յուրաքանչյուրն իր ողջ ներուժը կներդնի հայոց բանակի շարունակական զարգացումն ապահովելու համար։ Սեյրան Օհանյանը խոսել է իր պաշտոնավարման ընթացքում նախարարությունում իրականացված աշխատանքների, այդ թվում՝ բարեփոխումների, ինչպես նաեւ առաջիկա անելիքների ու գերակա խնդիրների մասին։ Նախկին նախարարը նաեւ շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին եւ նախարարության ամբողջ աշխատակազմին համատեղ ծառայության համար։
Պաշտպանության նախարարին եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ներկայացնելուց հետո, ըստ նախարարությունում ձեւավորված ընթացակարգի, տեղի է ունեցել պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը. պաշտպանության նախկին նախարարը եւ գլխավոր շտաբի նախկին պետը նախարարին եւ գլխավոր շտաբի պետին են հանձնել նախարարության խորհրդանիշներն ու շտանդարտը։
Նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահին վստահության համար, ընդգծելով, որ իր համար՝ որպես Հանրապետության նախագահի քաղաքական թիմակցի, մեծ պատիվ եւ պատասխանատվություն է պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելը եւ վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը այդ վստահությունն արդարացնելու համար։
ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Մովսես Հակոբյանը եւս շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար, ընդգծելով, որ ջանք չի խնայի շտաբի բոլոր աշխատակիցների հետ միասին իրենց ներդրումը բերելու հայկական զինված ուժերի հզորացման ու մեր երկրի պաշտպանունակության բարձրացման գործին։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 340 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024