Կայքի մենյու |
|
 |
Բաժնի անվանակարգերը |
|
 |
Մինի - չաթ |
|
 |
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
 |
|
Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 15 16 17 18 19 ... 38 39 »

Մարտի 28—ին մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հանրապետության նախագահը Մասաչուսեթս նահանգում այցելել է հայաշատ Ուոթերթաուն քաղաք, որտեղ հայերն անցյալ երկու դարերի ընթացքում հիմնել են ազգային լուրջ կառույցներ։ Սերժ Սարգսյանը նախ հյուրընկալվել է Ամերիկայի հայկական գրադարան—թանգարանում։ Այն հիմնվել է 1971 թվականին։ Թանգարանը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող կարեւոր կառույցներից է՝ ունի դրամների, հախճապակյա իրերի, խեցեգործական իրերի, գորգերի, կրոնական պարագաների, դրոշմանիշների, տեքստիլի, մետաղյա իրերի, քարտեզների, տպագիր նյութերի եւ միջնադարյան մանրանկարչության հարուստ հավաքածու։ ՀՀ նախագահը շրջել է գրադարան—թանգարանում, ծանոթացել ցուցադրանյութին, մշակութային այս հաստատության գործունեության վերաբերյալ զրուցել պատասխանատուների հետ։ Հանրապետության նախագահը գրադարան—թանգարանի հավաքածուն համալրել է Ժանսեմի ստեղծագործություններից մեկով, որը նվեր է հանձնել հաստատությանը։
Սերժ Սարգսյանն այնուհետեւ այցելել է Ռամկավար ազատական կուսակցության «Պայքար» եւ Հայ յեղափոխական դաշնակցության «Հայրենիք» կենտրոններ, ծանոթացել հիշյալ կենտրոններում հայկական ավանդական այդ երկու կուսակցությունների ծավալած գործունեությանն ու պայմաններին։ Բոստոնի «Հայրենիքը» ԱՄՆ արեւելյան ափի ամենահին հայկական կենտրոնն է։ Այստեղ են տեղակայված ՀՅԴ ԱՄՆ արեւելյան ափի գրասենյակը, Հայ օգնության միության կենտրոնակայանը, ինչպես նաեւ &
...
Կարդալ շարունակությունը »
|

ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ներկա է գտնվել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին, որին մասնակցել են ԶՈւ բոլոր զորամիավորումների հրամանատարները, շտաբների, զորատեսակների ծառայության պետերը, ուժային կառույցների ղեկավարությունը, ռազմական ինստիտուտների ղեկավարությունը, ինչպես նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։ Օպերատիվ հավաքներն անցկացվում են 2016թ. զինված ուժերի գործունեության եւ պատրաստության պլանի համաձայն եւ նպատակ ունեն կատարելագործել հրամանատարների ու նրանց շտաբների տեսական եւ գործնական ունակությունները, ռազմավարական եւ օպերատիվ—մարտավարական օղակների կառավարման մարմինների ներդաշնակության աստիճանը, բարձրացնել ԶՈՒ ղեկավար կազմի մասնագիտական պատրաստության մակարդակը։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանրապետության նախագահին զեկուցել է հավաքների ընթացքում ծրագրով նախատեսված միջոցառումների մասին։ Ըստ նախարարի, դրանք կեզրափակվեն ռազմավարական հրամանատարաշտաբային զորախաղերով, որոնցում հաշվի կառնվի ներկայիս տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը։
Նախագահը ողջունել է հավաքի մասնակիցներին եւ կարեւորել միջոցառման անցկացումը մի քանի տեսանկյունից, այդ թվում այն, որ վերոնշյալ նպատակներից բացի, հավաքները պետք է ծառայեն այլ զորքերի, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության ներդաշնակեցմանը։ Մասնակիցներին նաեւ հնարա
...
Կարդալ շարունակությունը »
|

ԱԳՆ—ում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ—ի ազգային հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նիստին ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ նախագահի եւ կառավարության աշխատակազմերի, ինչպես նաեւ՝ Երեւանի քաղաքապետարանի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Մատենադարանի ներկայացուցիչներ։
Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն ամփոփել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի ազգային հանձնաժողովի՝ անցյալ տարվա աշխատանքները, անդրադարձել է ՅՈՒՆԵՍԿՕ—ում Հայաստանի ներգրավվածության խորացմանը, նախատեսվող ծրագրերին։
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ—ի հետ մշակութային բնագավառում համագործակցությունը, առաջիկա նախաձեռնությունները։
Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ—ի ազգային հանձնաժողովի անդամները քննարկել են միջգերատեսչական փոխգործակցության, կազմակերպությունում երկրի անդամակցությամբ պայմանավորված պարտավորությունների կատարման, ՅՈՒՆԵՍԿՕ—ի շրջանակներում Հայաստանի գործունեության առավել ակտիվացմանն առնչվող հարցեր։
|

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին։ Հանրապետության նախագահը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է դինամիկ զարգացող Հայաստան—Եվրոպական միություն հարաբերություններին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման ընթացքին, Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, որոնք ԵՄ հետ մեր երկրի հարաբերություններում կարեւորագույն տեղ են զբաղեցնում։ Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ Մերձավոր Արեւելքում զարգացումների ու դրանց հետեւանքով ոչ միայն եվրոպական երկրների, այլեւ գործընկեր պետությունների եւ համայն մարդկության համար լրջագույն մարտահրավեր դարձած փախստականների ճգնաժամի մասին։
Նիստը վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը։ Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան—Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ եւ արեւելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ—ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների եւ կառավարությունների ղեկավարները։
ԵԺԿ գագաթնաժողովի շրջանակներում նախագահը հանդիպում է ունեցել Հունաստանի «Նեա դեմոկրատիա» կուսակցության ղեկավար Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ԵԺԿ շրջանակներում միջկուսակցական համագործակցության զարգացմանը վերաբերող, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
...
Կարդալ շարունակությունը »
|

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Կիպրոսի Հանրապետություն։ Նախագահի նստավայրում բարձրաստիճան հյուրի դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել նախագահներ Նիկոս Անաստասիադիսի եւ Սերժ Սարգսյանի առանձնազրույցը, որի ավարտին մեկնարկել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները։ Դրանց արդյունքում ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ—կիպրական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Կիպրոսի Հանրապետության կրթության եւ մշակույթի նախարարության միջեւ մշակույթի բնագավառում 2016—2018թթ. համագործակցության մասին ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության եւ Կիպրոսի Հանրապետության կրթության եւ մշակույթի նախարարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառում 2016—2020թթ. համագործակցության մասին գործնական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարության միջեւ երկու երկրների բուհերում ուսումը սկսելու եւ շարունակելու նպատակով բարձրագույն ուսումնական որակավորումների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը։
Հայաստանի եւ Կիպրոսի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների առջեւ համատեղ հայտարարություններով։
Կիպրոսի նախագահը ողջունել է ՀՀ նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակությանը եւ վստահություն հայտնել, որ այցի արդյունքում ավելի
...
Կարդալ շարունակությունը »
|

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ ավարտել է պաշտոնական այցը Հունաստան.
Պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ծաղկեպսակ է դրել Աթենքի Նեա Զմիրնիի հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին եւ հունահայ համայնքի ներկայացուցիչների, հոգեւորականների, Հունաստանում ռազմական կրթություն ստացող հայ կուրսանտների հետ միասին հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այնուհետեւ հանրապետության նախագահը կառավարությունում հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ։
Սերժ Սարգսյանը եւ Ալեքսիս Ցիպրասը երկուստեք կարեւորել են փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ առեւտրատնտեսական, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության եւ այլն, համագործակցությունը ավելի խորացնելու, խրախուսելու փոխադարձ ներդրումները եւ շփումները գործարար համայնքի ներկայացուցիչների միջեւ՝ այդ աշխատանքներում մեծ դեր վերապահելով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին։
Վարչապետ Ցիպրասը հեռանկարային է համարել նաեւ Իրան—Հայաստան—Հունաստան եռակողմ փոխգործակցության զարգացումը՝ նկատի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության ջերմ, բարեկամական հարաբերությունները։ Նա նշել է, թե նման եռակողմ համագործակցության լավ փորձ իր երկիրն ունի՝ Հունաստան—
...
Կարդալ շարունակությունը »
|

Աթենքում կայացել են հայ—հունական բարձր մակարդակի բանակցությունները
Նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հրավերով երեկ պաշտոնական այցով ժամանել է Հունաստան։
Մինչ բարձր մակարդակի բանակցությունները, Սերժ Սարգսյանը Աթենքում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել։
Հունաստանի նախագահի նստավայրում ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Պրոկոպիս Պավլոպուլոսը առանձնազրույց են ունեցել։ ՀՀ նախագահը եւ Պրոկոպիս Պավլոպուլոսը, ով մինչ նախագահի պաշտոնն ստանձնելը եղել է Հունաստան—Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամ եւ բավականաչափ տեղեկացված է Հայաստանի վերաբերյալ կարեւորագույն հարցերին, քննարկել են միջպետական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաեւ երկկողմ եւ բազմակողմ՝ միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը, փոխշահավետ մի շարք կարեւոր ոլորտներում հայ—հունական գործակցության զարգացմանը, միջխորհրդարանական կապերին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր։ Նախագահներն անդրադարձել են նաեւ միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի, ներկայացրել դրանց շուրջ երկու երկրների մոտեցումները, խոսել Հայաստան—Եվրամիու
...
Կարդալ շարունակությունը »
|

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան։ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել կայանում, ծանոթացել ՀԱԷԿ-ի ընթացիկ աշխատանքներին, անցած տարվա արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող աշխատանքների առաջին փուլի ընթացքին։ Ատոմակայանի ղեկավարությունը Նախագահին ներկայացրել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության կառավարությունից ներգրավված վարկային և դրամաշնորհային միջոցների շրջանակներում մեկնարկած՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլի աշխատանքները։ Զեկուցվել է, որ արդեն սկսվել են համակարգերի, սարքավորումների և շինությունների համալիր զննման աշխատանքները, որոնք կավարտվեն ընթացիկ տարվա սեպտեմբերին: Դրանից հետո որոշում կկայացվի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ։ Պատասխանատուների հավաստմամբ, կատարված ուսումնասիրությունների հիման վրա երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել սարքերի և սարքավորումների փոխարինման աշխատանքներ։ Այդ ընթացքում կիրականացվեն նաև ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի առավել բարձրացման ուղղությամբ անհր
...
Կարդալ շարունակությունը »
|

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ–ի ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գործերով պատասխանատու, Եվրոպայի հարցերով ԱՄՆ–ի նախագահի գլխավոր խորհրդատու Չարլզ Կուպչանին։
Ողջունելով հյուրին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել երկկողմ բարձրաստիճան փոխայցերը, որոնք, նրա համոզմամբ, դրական ազդեցություն են ունենում միջպետական հարաբերությունների վրա բոլոր ոլորտներում։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Կուպչանի այցը եւս իր նպաստը կբերի երկկողմ փոխգործակցության զարգացմանը։ ՀՀ նախագահը գոհունակությամբ է փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ—ամերիկյան հարաբերությունները մշտապես զարգացում են ունեցել։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար, որի արդյունքում եղել են ձեռքբերումներ տարբեր ոլորտներում։ Նախագահը կարեւորել է ՀՀ տնտեսական զարգացմանը, բարեփոխումներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը ցուցաբերված ԱՄՆ–ի աջակցությունն ու տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված Միացյալ Նահանգների կառավարության շարունակական ջանքերը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել անվտանգության ոլորտում համագործակցությանը, Հայաստան—ՆԱՏՕ փոխգործակցությանը, խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությանը, միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, տարածաշրջանում առկա իրավիճակին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, ՀՀ—ԵՄ հարաբերությունների
...
Կարդալ շարունակությունը »
|

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին։
Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ—ԵՄ օրակարգային հարցերին։ Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից։ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցության համար, ընդգծելով, որ հատկապես Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանը լայնածավալ բարեփոխումների նոր փուլ է մտնում։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ կողմից բարեփոխումներին տրամադրվող աջակցությունը կլինի շարունակական՝ նկատի առնելով մինչ այժմ ցուցաբերված աջակցության արդյունավետությունը երկրի համար։
ՀՀ—ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս է հայտնել, որ 2016 թվականը ՀՀ–ԵՄ երկկողմ հարաբերություններին նոր որակ կհաղորդի, եւ մինչեւ տարեվերջ ավարտին կհասցվեն Հայաստան—Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները։ Դեսպան Սվիտալսկին վերահաստատել է ԵՄ հետաքրքրվածությունը՝ Հայաստանին օժանդակելու համագործակցության զարգացման եւ բարեփոխումների իրականացման գործում։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|

Աշխարհագրական հսկայական հեռավորություն եւ քաղաքակրթությունների տարբերություն։ Թվում է, թե այս գործոններն արդեն իսկ բավարար են, որպեսզի Հայաստանի եւ ծագող արեւի երկիր Ճապոնիայի միջեւ համագործակցությունը շատ թույլ լինի։ Սակայն պարզվում է հակառակը. արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում գործում է Ճապոնիայի դեսպանատունը, իսկ երկու երկրների միջեւ ձեւավորվել են ամուր կապեր։
Դեռ ավելին՝ անցյալ տարեսկզբին, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացմանը հաջորդող օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարար Մինորու Կիուչիի հանդիպման ժամանակ ընդգծվեց երկու երկրների միջեւ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին «ՀՀ»—ի խնդրանքով գնահատեց, թե որքանով է տարբեր ոլորտներում համագործակցությունը կայացել, եւ ինչպիսին են հեռանկարները. «Համագործակցությունն այս մեկ տարում զարգացել է, սակայն դրա խորացման գործընթացը կանգ չի առնելու։ Այն շարունակական է լինելու։ Մենք պատրաստվում ենք ավելի ու ավելի զարգացնել ոչ միայն մշակութային, այլեւ քաղաքական, տնտեսական հարաբերությունները։ Անցյալ տարի Ճապոնիա այցելեց Հայաստանի խորհրդարանական թիմը, եւ արդեն որոշված է, որ պատասխան այցով Ճապոնիայից ժամանելու են ճապոնա—հայկական համագործակցության խորհրդարանական խմբի անդամները, որի վերաբերյալ բանակցել եմ Տոկիո կատարած վերջին այցիս ժամանակ։
Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, ասեմ, որ
...
Կարդալ շարունակությունը »
|

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը։
Հանրապետության նախագահը շնորհավորել է նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել անցնող տարում նախարարության կողմից իրականացված աշխատանքի համար, արտաքին գերատեսչության բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին մաղթել առողջություն, երջանկություն եւ հաջողություններ։
Իր շնորհավորական խոսքում նախագահը նաեւ ամփոփել է 2015 թվականը, անդրադարձել անցնող տարվա ձեռքբերումներին, թերացումներին, դժվարություններին ու մարտահրավերներին, խոսել 2016 թվականի ծրագրերի եւ ակնկալիքների մասին։
Ընդգծելով, որ անցնող 2015թ. ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ նաեւ ամբողջ հայության համար հիշարժան, միջոցառումներով հագեցած եւ այդ տեսանկյունից լարված տարի էր՝ հայրենիքում ու աշխարհի շատ երկրներում արժանապատվորեն եւ բարձր մակարդակով անցկացվեցին Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման բազմաթիվ միջոցառումներ, հանրապետության նախագահն այդ աշխատանքներում կարեւորել է արտաքին գործերի նախարարության աշխատակիցների դերը։
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ մեր երկրի համար կարեւորագույն այլ իրադարձությունների՝ ընթացիկ տարում ԵԱՏՄ—ին Հայաստանի անդամակցությանը, Եվրամիության հետ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկին, շեշտելով, որ այդ ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվելու մասին իրատե
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
« Հունիս 2025 » |
Երկ |
Երկ |
Չրկ |
Հնգ |
Ուր |
Շբ |
Կր |
| | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
 |
Սոց ցանցեր |
|
 |
Ժամանակահատված |
|
 |
|